«Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50. «Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50. «Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 42–50․ Դաս 36
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50
«Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի»
Իր մահից կարճ ժամանակ առաջ Հովսեփը մարգարեացավ, որ վերջին օրերին Տերը կբարձրացնի Ջոզեֆ Սմիթին՝ Իր աշխատանքը կատարելու համար: Մենք կարող ենք ստանալ մեր անձնական վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ ծառան է: Այս դասը կօգնի ուսանողներին ամրացնել իրենց վկայությունն այն մասին, որ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչ է արել Մարգարե Ջոզեֆ Սմիթը, որն օգնել է իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են խնդրել ընտանիքի անդամին կամ ընկերոջը կիսվել նաև իրենց մտքերով և զգացմունքներով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ազատել Տիրոջ ժողովրդին
Կարող եք ցուցադրել Հովսեփի և Մովսեսի նկարները։ Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե Տերն ինչպես օգտագործեց այս մարդկանցից յուրաքանչյուրին որպես ազատարար (մարդ, որը փրկում է ուրիշներին): Այնուհետև, ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի նկարը և հարցրեք ուսանողներին, թե Տերն ինչպես օգտագործեց նրան որպես ազատարար: Վերջում ցուցադրեք Հիսուս Քրիստոսի՝ Ազատարարի նկարը և քննարկեք, թե ինչ եղանակներով է Հիսուս Քրիստոսը ազատում մեզ։
Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգտագործեք ստորև բերված նկարները և պարբերությունը՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50-ի իրադարձություններն ու մարգարեությունները ամփոփելու համար:
Իր կյանքի վերջում Հովսեփը մարգարեացավ, որ Տերը կբարձրացնի երկու մարգարեների, որոնք սերում են Հակոբից, որպեսզի նրանք օգնեն ազատել Իր ժողովրդին գերությունից: Մովսեսը պետք է գար՝ ազատելու իսրայելացիներին ֆիզիկական գերությունից Եգիպտոսում (տես ՋՍԹ, Ծննդոց 50․24, 29)։ Այնուհետև՝ վերջին օրերին Տերը պետք է ազատեր Իր ժողովրդին հոգևոր խավարից՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե իրենք ինչ գիտեն և ինչ գաղափարներ ունեն Ջոզեֆ Սմիթի մասին, առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին իրենց ուսումնասիրության օրագրերում:
-
Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Ինչպե՞ս կբնութագրեիք ձեր վկայության ներկայիս կարգավիճակը այն մասին, որ նա կանչվել է Աստծո կողմից որպես մարգարե:
Այսօր ուսումնասիրելիս լսեք Հոգուց եկած տպավորությունները, որոնք հաստատում են, որ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե: Երկնային Հայրը կարող է Սուրբ Հոգու միջոցով գաղափարներ ուղարկել ձեր մտքին կամ զգացմունքներ՝ ձեր սրտին՝ հայտնելով ձեզ, որ այն, ինչ դուք ուսումնասիրում եք՝ ճշմարիտ է:
Հովսեփը մարգարեանում է Ջոզեֆ Սմիթի մասին
Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնասիրության օրագրերում ստեղծել ստորև ներկայացվածի նման դատարկ աղյուսակ: Աղյուսակը լրացնելու համար ուսանողները կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով։ Կարող եք օգտագործել աղյուսակում տրված տեղեկությունները՝ ցույց տալու, թե դա ինչպես կարելի է անել և օգնելու ուսանողներին՝ անհրաժեշտության դեպքում գտնել պատասխաններ։
Կարող եք օգնել ուսանողներին գտնել Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հավելվածը իրենց սուրբ գրություններում կամ Gospel Library հավելվածի Ուսումնասիրության օժանդակ նյութերում:
Կարող եք նաև հիշեցնել ուսանողներին, որ տեսանողը հայտնող է և մարգարե, որը գիտի անցյալը, ներկան և ապագան (տես Մոսիա 8․17), «քո երանքի պտուղը» (ՋՍԹ, Ծննդոց 50․27) վերաբերում է Հովսեփի սերունդներին կամ ժառանգներին, Հովսեփի սերնդի գրվածքները վերաբերում են Մորմոնի Գրքին, իսկ Հուդայի սերնդի գրվածքները վերաբերում են Աստվածաշնչին (տես ՋՍԹ, Ծննդոց 50․31)։
Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․26–33 հատվածները՝ հետևյալ աղյուսակը լրացնելու համար։
|
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ |
Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. |
|---|---|
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ «Նա բարձր կգնահատվի» (հատված 27) | Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. Միլիոնավոր հավատացյալներ Ջոզեֆ Սմիթին համարում են Վերականգնման Մարգարե: |
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ «Նա նրանց կբերի այն ուխտերի իմացությանը, որոնք կապել եմ քո հայրերի հետ» (հատված 28) | Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. Վերականգնված քահանայության միջոցով մենք կարող ենք ուխտեր կապել Աստծո հետ մկրտության և այլ արարողությունների միջոցով: Մորմոնի Գրքի նպատակներից մեկը Իսրայելի Տունը Տիրոջ ուխտերի իմացությանը բերելն է։ |
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ «Ես նրան զորություն կտամ՝ առաջ բերելու իմ խոսքը» (հատված 30) | Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնությամբ տվեց Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և այլ ոգեշնչված գրվածքներ: |
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ «Տկարությունից նա կդարձվի ուժեղ» (հատված 32) | Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. Լինելով անապահով ընտանիքից և չստանալով պաշտոնական կրթություն՝ Ջոզեֆ Սմիթը դարձավ հզոր մարգարե: |
Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին (ներառյալ հատվածը)։ «Նրանք, ովքեր փնտրում են կործանել նրան, կկործանվեն» (հատված 33) | Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները. Նրանք, ովքեր ձգտում են վարկաբեկել Ջոզեֆ Սմիթին և նրա աշխատանքը, անհաջողության կմատնվեն: |
Ձեր քննարկման ընթացքում կարող եք նշել, որ այս հատվածներում «բարձրացված» արտահայտությունը օգտագործվում է յոթ անգամ: Այս արտահայտության հնարավոր իմաստներից մի քանիսն են՝ կանչված, ընտրված կամ պատրաստված լինել կատարելու մի աշխատանք, որը փրկություն կբերի Տիրոջ ժողովրդին (հատված 33)։ Կարող եք նաև առաջարկել ուսանողներին բացահայտել մեկ այլ օրինաչափություն՝ ամեն անգամ նշելով, երբ Տերն է անում գործողություն, օրինակ՝ «կբարձրացնեմ» (հատված 27) կամ «զորություն կտամ» (հատված 30)։
-
Ո՞ր մարգարեությունները ամենաշատը տպավորեցին ձեզ այս հատվածներում։ Ինչո՞ւ։
Հնարավոր ճշմարտություններից, որոնք ուսանողները կարող են բացահայտել, նշեք հետևյալը. Տերն ընտրեց և պատրաստեց Ջոզեֆ Սմիթին՝ Մորմոնի Գիրքն առաջ բերելու համար։ Կարող եք ուսանողներին հորդորել, որ նրանք այդ ճշմարտությունը գրեն հատվածներ 30–33 կողքին։
-
Տիրոջ մասին ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել՝ Ջոզեֆ Սմիթի մասին ձեր ուսումնասիրածից:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը փրկություն է բերում Տիրոջ ժողովրդին:
-
Մորմոնի Գիրքն ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը։
Հոգևոր վկայություն ստանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Յուրաքանչյուր հավատացյալ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության և էության վերաբերյալ հոգևոր հաստատման կարիք ունի: Սա ճիշտ է բոլոր սերունդների համար: («Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյ. 2014, 29–30)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր Սուրբ Հոգու միջոցով Երկնային Հորից ստանալ հոգևոր հաստատում Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության մասին:
Կիսվեք երեց Անդերսենի հետևյալ խոսքերով կամ ցուցադրեք «Ջոզեֆ Սմիթ» տեսանյութը, 11:44-12:48, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Երեց Անդերսենը կիսվել է երկու եղանակներով, որոնցով մենք կարող ենք ստանալ կամ ամրացնել մեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:
Երիտասարդներին, որոնք լսում են ինձ այսօր կամ հետագայում կկարդան այս խոսքերը, ես հատուկ կոչ եմ անում՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին անձնական վկայություն ձեռք բերեք: Թող որ ձեր ձայնն օգնի իրագործել Մարգարեի մասին բարի խոսելու վերաբերյալ Մորոնիի մարգարեական խոսքերը: Ահա երկու գաղափար. առաջինը՝ Մորմոնի Գրքում գտեք սուրբ գրության հատվածներ, որոնց վերաբերյալ դուք զգում եք և գիտեք, որ դրանք բացարձակապես ճիշտ են: Այնուհետև կիսվեք դրանցով ընտանիքի և ընկերների հետ ընտանեկան երեկոյի, սեմինարիայի և Երիտասարդ տղամարդկանց ու Երիտասարդ կանանց ձեր դասարաններում՝ հաստատելով, որ Ջոզեֆը գործիք էր Աստծո ձեռքում: Հաջորդը՝ Թանկագին Մարգարիտում կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը: … Դա Ջոզեֆի սեփական վկայությունն է այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Հաճախ կարդացեք այն: («Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյ․ 2014, 30)
Այս խոսքերով կիսվելուց հետո առաջարկեք ուսանողներին ընտրել երեց Անդերսենի առաջարկներից մեկը՝ ամրացնելու իրենց անձնական վկայությունը, որ Տերը Ջոզեֆ Սմիթին կանչել է որպես մարգարե:
Տարբերակ 1. Գտեք մեկ կամ մի քանի սուրբ գրություն Մորմոնի Գրքում, որոնք անձնապես կարևոր են ձեզ համար: Ստեղծեք նկար կամ գրեք մի պարբերություն, որը ընդգծում է ձեր ընտրությունը: Ներառեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, թե ինչպես են Մորմոնի Գիրքը և նրա ուսմունքներն օգնում ձեզ սովորել Փրկչի մասին և սիրել Նրան: Նաև ներառեք, թե դա ինչպես է օգնում հաստատել, որ Ջոզեֆը գործիք էր Աստծո ձեռքում:
Տարբերակ 2․ Կարդացեք Ջոզեֆ Սմիթի վկայությունը, որը գրված է Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20 հատվածներում և Ջոզեֆ Սմիթի վկայությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածում։ Ստեղծեք նկար կամ գրեք մի պարբերություն՝ ներառելով, թե ինչ սովորեցիք և զգացիք այն մասին, թե Փրկիչն ինչպես ընտրեց և պատրաստեց Ջոզեֆ Սմիթին՝ դառնալու Վերականգնման մարգարեն:
Վկայեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց իրենց ստեղծածով կիսվել դասընկերոջ հետ:
Այնուհետև կարող եք մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկել վկայել այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կանչեց Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե: Հետևյալ հարցերը կարող են օգնել։
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որն ամրացրեց ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն ունենալն ինչպե՞ս է ամրացնում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը:
Կարող եք ավարտել ձեր վկայությամբ այն աշխատանքի մասին, որ Տերը կատարեց Ջոզեֆ Սմիթի միջոցով: Առաջարկեք ուսանողներին շարունակել լսել Հոգու տպավորությունները, որպեսզի անձամբ ստանան այն իմացությունը, որ Հիսուս Քրիստոսը կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե: