«Ծնունդ 42–50․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 42–50. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 42–50
Ծնունդ 42–50
Ակնարկ
Հովսեփի կողմից մարգարեացված սովի յոթ տարիների ընթացքում նրա եղբայրները եկան Քանանից՝ Եգիպտոսից սնունդ գնելու համար։ Հովսեփի եղբայրները չճանաչեցին նրան, բայց Հովսեփը ճանաչեց նրանց։ Հովսեփը մեղադրեց նրանց լրտեսության մեջ և հետ ուղարկեց Քանան հանձնարարությամբ, որ վերադառնան իրենց կրտսեր եղբայր Բենիամինի հետ։ Հովսեփը նրանց սնունդ տվեց և նրանց վճարած գումարը հետ դրեց նրանց պարկերի մեջ։ Ավելի ուշ, երբ նրանք վերադարձան Բենիամինի հետ, Հովսեփը բացահայտեց իր ով լինելը եղբայրներին և ներեց նրանց։ Ի վերջո, Հովսեփի հայրը՝ Հակոբը, և նրա ողջ ընտանիքը եկան ապրելու Եգիպտոսում։ Իր կյանքի վերջում Հովսեփը մարգարեացավ, որ վերջին օրերում Տերը մի մարգարե կբարձրացնի՝ ժողովրդին խավարից դուրս բերելու համար: Այդ մարգարեն Ջոզեֆ Սմիթն էր:
Պատշաճ եղանակներ գտեք՝ ձեր սերն արտահայտելու համար։ Երբ ձեր ուսուցանած մարդիկ զգում են ձեր սերը, ավելի հավանական է, որ ձեր ուսուցման ընթացքում նրանք կզգան նաև Փրկչի սերն իրենց հանդեպ: Փրկիչը միշտ փնտրում էր եզակի և անձնական եղանակներ՝ օգնելու Իր ուսուցանած մարդկանց զգալ Իր սերը: Ավելին իմանալու համար տես «Փրկիչն արտահայտեց Իր սերն այն մարդկանց հանդեպ, ում Նա ուսուցանում էր» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 14–15)։
Փնտրեք հնարավորություններ՝ այս շաբաթ ձեր ուսանողների հանդեպ ձեր սերը պատշաճ կերպով արտահայտելու համար: Դա անելու եղանակներից մեկը մի քանի ուսանողի ծնողներին հաղորդագրություն ուղարկելն է՝ կիսվելով նրանց երեխայի մասին որևէ դրական բանով: (Այս մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Find appropriate ways to express your love» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։)
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ծնունդ 42–45
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հետևել Փրկչի օրինակին և դառնալ ավելի ներող:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել Փրկչի՝ «ներել բոլոր մարդկանց» պատվիրանի մասին (Վարդապետություն և Ուխտեր 64.10): Խնդրեք նրանց գրել այն օրհնությունները, որ իրենք կամ ուրիշները զգացել են որևէ մեկին ներելու արդյունքում:
-
Տեսանյութեր․ «Joseph and the Famine» (2:26)՝ 0:00–1:42, «Forgiving Others: An Easter Message from President Russell M. Nelson» (5:01), «Հոգևոր լիցքի զորությունը» (17:17)՝ 15:12–15:54
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 50
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ամրացնել իրենց վկայությունն այն մասին, որ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչ է արել Մարգարե Ջոզեֆ Սմիթը, որն օգնել է իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են խնդրել ընտանիքի անդամին կամ ընկերոջը կիսվել նաև իրենց մտքերով և զգացմունքներով:
-
Բովանդակություն ցուցադրման համար. երկսյունանոց աղյուսակ, որտեղ մեկ սյունակը վերնագրված է «Մարգարեություն Ջոզեֆ Սմիթի մասին», իսկ մյուսը՝ «Այս մարգարեության իրականացման հնարավոր եղանակները» վերնագրով։
-
Նկարներ․ Հովսեփ, Ջոզեֆ Սմիթ, Հիսուս Քրիստոս
-
Տեսանյութ. «Joseph Smith» (14:49)՝ 11:44–12:48
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Ծնունդ 12–50 և Աբրահամ 1–2 գլուխներն ուսումնասիրելիս։
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ եղանակներով են հոգևոր աճ ունեցել Հին Կտակարանի և Թանկագին Մարգարիտի այս տարվա ուսումնասիրության շնորհիվ: Կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն իրենց օրագրերը կամ սուրբ գրություններում կատարած նշումները, որպեսզի տեսնեն իրենց աճն ու ձեռք բերած գիտելիքները:
-
Բովանդակություն ցուցադրման համար. երիտասարդ ծառի և հասուն ծառի նկարը, Դաս 29․ «Ծնունդ 24»-ում օգտագործված տաճարի նկարը, Իսրայելը հավաքելու ուսանողների ծրագրերի մասին գծապատկեր
-
Նկարներ․ Հակոբի երազը