Սեմինարիա
Ծնունդ 39. Հաղթահարեք գայթակղությունը


«Ծնունդ 39․ Հաղթահարեք գայթակղությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 39. Հաղթահարեք գայթակղությունը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 37–41․ Դաս 34

Ծնունդ 39

Հաղթահարեք գայթակղությունը

Joseph telling Potiphar’s wife no

Այն բանից հետո, երբ Հովսեփը դարձավ Պետափրեսի տան վերակացուն, Պետափրեսի կինը գայթակղում էր նրան խախտել մաքրաբարոյության օրենքը: Հովսեփը գիտեր, որ այդ գայթակղությանը տրվելը «մեղք է Աստծո դեմ» և նախընտրեց փախչել գայթակղությունից (տես Ծնունդ 39․9, 12)։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին ցույց տալ իրենց նվիրվածությունը Աստծուն՝ մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը դիմակայելու միջոցով։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց առաջարկել են քննարկում վարել Կիրակնօրյա դպրոցի իրենց դասարանում այն մասին, թե իրենք ինչպես կարող են դիմակայել սատանայի գայթակղություններին: Առաջարկեք ուսանողներին մտածել երեք եղանակ, որոնցով կկիսվեին իրենց դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գայթակղություններ, որոնց մենք բախվում ենք

Կարող եք դասարանին հանձնարարել գրատախտակին գրել այն գայթակղությունները, որոնց այսօր բախվում են երիտասարդները: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ մտածել այն գայթակղությունների մասին, որոնց իրենք անձամբ բախվում են, և ինչպես են իրենք արձագանքում դրանց, կարող եք յուրաքանչյուր ուսանողի առաջարկել կատարել հետևյալ վարժությունը թղթի վրա:

Ընտրեք որևէ գայթակղություն և գրեք հակիրճ, իրատեսական սցենար, որտեղ դեռահասը բախվում է այդ գայթակղությանը:

Հավաքեք սցենարները և դրանք վերաբաշխեք դասարանի անդամների միջև:

Կարդացեք ձեր նոր սցենարը: Թղթի հետևի մասում գրեք, թե ինչը կարող է դժվարացնել այդ գայթակղությանը դիմակայելը: Նաև գրեք երկու բան, որ դուք կարող եք խրախուսել որևէ մեկին անել՝ օգնելու նրան դիմակայել կամ հաղթահարել այդ գայթակղությունը:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ թեև իրենք կարող են չբախվել նույն գայթակղությանը, որը նշված է սցենարում, կարող են նույն խորհուրդները կիրառել իրենց իրավիճակներում: Օգնեք ուսանողներին գնահատել գայթակղությանը դիմակայելու կամ հաղթահարելու իրենց կարողությունը:

Մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց դուք անձամբ բախվում եք։

  • Ի՞նչ եք արել կամ կարող եք անել, որպեսզի զորություն ստանաք Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից՝ այդ գայթակղություններին դիմակայելու համար:

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սեփական փորձառություններն ավելացնել նրան, ինչ իրենք գրել են սցենարում: Խրախուսեք նրանց շարունակել գաղափարներ ավելացնել իրենց սցենարին՝ ուսումնասիրելով Ծնունդ 39 գլուխը։ Ասեք նրանց, որ երբ իրենք օգնություն են խնդրում Սուրբ Հոգուց, Նա կարող է ոգեշնչել իրենց գաղափարներով, որոնք կօգնեն դիմակայել և հաղթահարել այն գայթակղությունները, որոնց իրենք բախվում են:

Գայթակղության հետ կապված Հովսեփի փորձառությունը

Եթե դուք նկարներ եք օգտագործել՝ ամփոփելու Հովսեփի կյանքի իրադարձությունները Դաս 33. «Ծնունդ 37–41»-ում, կարող եք կրկին ցուցադրել այդ նկարները։ Առաջարկեք ուսանողներից մեկին ամփոփել այն, ինչ իրենք հիշում են այն մասին, թե ինչպես Տերը օրհնեց Հովսեփին Պետափրեսի տանը: Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, առաջարկեք նրանց կարդալ և ամփոփել Ծնունդ 39․1–6 հատվածները:

Կարդացեք Ծնունդ 39․7–8 հատվածները՝ փնտրելով, թե ինչ տեղի ունեցավ Հովսեփի հետ՝ Պետափրեսի տանը վերակացու դառնալուց հետո:

  • Ի՞նչ գայթակղության հանդիպեց Հովսեփը։

Բացատրեք, որ Հովսեփը բախվեց մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը: Օգնեք ուսանողներին մտածել, թե ինչ են հասկանում մաքրաբարոյության օրենք ասելով․ առաջարկեք նրանց անել հետևյալը:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես կսահմանեիք մաքրաբարոյության օրենքը և ինչու է այն կարևոր:

Երբ ուսանողներն ավարտեն գրելը, կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը։ Առաջարկեք ուսանողներին ինքնուրույն կարդալ դրանք՝ փնտրելով գաղափարներ, որոնք կարող են ավելացվել ուսումնական օրագրերում իրենց գրածին։

Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույցը հետևյալ սահմանումն է տալիս մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ․

Մաքրաբարոյության օրենքն ասում է, որ Աստված հավանություն է տալիս սեռական հարաբերություններին միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև։

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունից դուրս սխալ է դիպչել ուրիշի մարմնի անձնական, սուրբ մասերին, նույնիսկ եթե հագուստով են: Ձեր ընտրություններում, թե ինչ գործողություն կատարել, օրինակ՝ ինչ անել, ինչին նայել, ինչ կարդալ ու լսել, ինչի մասին մտածել, ինչ գրառում տեղադրել կամ հաղորդագրություն ուղարկել, խուսափեք այն ամենից, ինչը նպատակաուղղված ցանկասիրություն է առաջացնում ձեր կամ ուրիշների մեջ: Սա ներառում է պոռնոգրաֆիայի ցանկացած տեսակի դրսևորումները: (Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց 23, 25)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը տվել մեզ մաքրաբարոյության օրենքը:

  • Ի՞նչ եղանակներով է սատանան գայթակղում երիտասարդներին խախտել մաքրաբարոյության օրենքը:

Ուսանողների հնարավոր պատասխանները կարող են ներառել անպատշաճ նկարներ նկարելը կամ ուղարկելը, սեռական բնույթի կամ բաց տեսարաններ պարունակող մեդիա բովանդակություն դիտելը կամ լսելը, սեռական հարաբերությունների կամ սեռական զգացմունքների սրբազանությունը չպահելը։ Եթե ուսանողները հարցեր ունենան նույնասեռ գրավչություն մասին, օգտակար կլինի բացատրել, որ «նույնասեռ գրավչություն զգալը մեղք չէ: Եթե [որևէ մեկն ունի] այդ զգացմունքները և չի հետևում դրանց կամ չի գործում դրանց համաձայն, [նա] ապրում է Երկնային Հոր՝ մաքրաբարոյության սրբազան օրենքով» (Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց, 27)։

Կարդացեք Ծնունդ 39․9–12 հատվածները՝ փնտրելով, թե Հովսեփն ինչպես դիմակայեց մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Ծնունդ 39.9 հատվածը՝ վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

  • Ի՞նչ սովորեցիք Հովսեփի օրինակից:

    Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Մեր նվիրվածությունը Աստծուն կարող է մեզ զորություն տալ՝ դիմակայելու մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը (հատված 9

    Ուսանողները կարող են իրենց սուրբ գրություններում նշել, թե ինչ կարողացավ անել Հովսեփը՝ Աստծուն իր նվիրվածության շնորհիվ, օրինակ՝ հատված 8-ում («նա մերժեց»), հատված 10-ում («նա չլսեց») և հատված 12-ում («դուրս եկավ»)։

    Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել ստորև բերված հարցին, կարող եք նրանց տրամադրել մի սցենար, որը ուսանողները կարող են օգտագործել՝ կիսվելու, թե մարդն ինչպես կարող է անել այն երեք բաները, որ արեց Հովսեփը: Հնարավոր սցենարը կարող է ներառել ֆիլմ, շոու կամ համերգ գնալու հրավեր, որտեղ օգտագործվում են անբարոյական պատկերներ և խոսքեր: Մեկ այլ հնարավոր սցենար կարող է ներառել ճնշման ենթարկվելը՝ հասակակիցներին անպատշաճ հաղորդագրություններ կամ նկարներ ուղարկելու համար:

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք հետևել Հովսեփի օրինակին, երբ բախվում ենք գայթակղության:

Ամրացնենք մաքրաբարոյության օրենքը պահելու մեր կարողությունը

սեմինարիայի պատկերակՕգնելու համար ուսանողներին խորացնել այս ճշմարտության իրենց հասկացողությունը, բաժանեք նրանց ուղեկցող աշխատաթերթը: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և յուրաքանչյուր զուգընկերոջ հանձնարարել կենտրոնանալ աշխատաթերթի հարցերից մեկի վրա:

Ուսանողներին առաջարկեք զուգընկերների հետ կիսվել իրենց սովորածով։

Փրկիչը կարող է օգնել մեզ հաղթահարել գայթակղությունը

Դուք կարող եք ունենալ ուսանողներ, որոնք դժվարությունների են բախվում մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու հարցում և որոնց անհրաժեշտ է հույս, որ իրենք կարող են ապաշխարել և հաղթահարել կախվածությունը: Վկայեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրող, համբերատար և ներող էության մասին: Կարող եք ցուցադրել «Temptation Fades as We Seek Christ in Every Thought» տեսանյութը (2:57), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք ուսանողներին տեսանյութում փնտրել, թե Փրկիչն ինչպես կարող է մեզ հույս տալ:

2:58

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես կարող է հույս տալ նրանց, ովքեր դժվարանում են պահել Աստծո պատվիրանները:

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք արահետից դուրս եղել և որքան հեռու ենք թափառել, այն պահին, երբ մենք որոշում ենք փոխվել, Աստված օգնում է մեզ վերադառնալ: Աստծո տեսանկյունից անկեղծ ապաշխարության միջոցով և անսասան առաջ մղվելով Քրիստոսում, երբ վերադառնանք արահետ, կլինի այնպես, կարծես երբեք չէինք հեռացել: Փրկիչը վճարում է մեր մեղքերի համար և ազատում մեզ երջանկության և օրհնությունների նշմարվող նվազումից: («Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 106)

  • Ի՞նչ կցանկանայիք, որ երեց Ռենլանդի խոսքերից հասկանա այն մարդը, որը իր նախկին ընտրությունների պատճառով կորցրել է հույսը։

  • Ի՞նչն է օգնել ձեզ դիմակայելու գայթակղությանը, որը դուք կարող եք առաջարկել այլ մարդկանց:

Կազմեք ծրագիր՝ մաքրաբարոյության օրենքը պահելու համար

Որպեսզի օգնեք ուսանողներին գործել ըստ նրա, ինչ Հոգին ուսուցանել է իրենց՝ մաքրաբարոյության օրենքը պահելու վերաբերյալ, նրանց մի քանի րոպե տվեք, որպեսզի ուսումնական օրագրերում պատասխանեն հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ սովորեցիք, որը կարող է օգնել ձեզ պահպանել մաքրաբարոյության օրենքը կամ դիմակայել այլ գայթակղությունների:

  • Ի՞նչ սովորեցիք Աստծուն նվիրված լինելու մասին:

  • Ինչպե՞ս եք սկսելու կիրառել այն, ինչ սովորեցիք և զգացիք այսօր:

Խրախուսեք ուսանողներին ներգրավել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին գայթակղությանը դիմակայելու իրենց ջանքերում: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի կարողության մասին՝ օգնելու մեզ հաղթահարել գայթակղությունը, և Նրա սիրառատ ողորմածության մասին՝ օգնելու մեզ ապաշխարել:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբ գրության հիմնական արտահայտությունը հետևյալն է. «Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը, և Աստծո դեմ մեղանչեմ»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: