Սեմինարիա
Ծնունդ 37–41․ Ակնարկ


«Ծնունդ 37–41․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 37–41. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 37–41

Ծնունդ 37–41

Ակնարկ

Չնայած նրան, որ Հովսեփը ստրկության վաճառվեց Եգիպտոսում, կեղծ մեղադրվեց և բանտարկվեց՝ նա ապրեց արդար և հավատք գործադրեց առ Աստված։ Արդյունքում, Տերը օրհնեց և օգնեց նրան իր փորձությունների միջոցով։ Ի վերջո, փարավոնը վստահեց Հովսեփին, քանի որ նա պատրաստեց Եգիպտոսը գալիք սովին։

սեմինարիայի պատկերակՕգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում։ Առաջարկեք ուսանողներին խորհել և կիսվել փորձառություններով, երբ իրենք զգացել են Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում․ դա կօգնի նրանց ավելի մոտ զգալ Նրան: Ավելին իմանալու համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունը իրենց կյանքում» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով, 8): Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 33. «Ծնունդ 37–41»-ում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ծնունդ 37–41

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հույս գտնել, որ Աստված կարող է օգտագործել իրենց փորձությունները, որպեսզի օրհնի իրենց կյանքը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն փորձությունների կամ դժվարությունների մասին, որոնց բախվել են կամ կարող են բախվել: Առաջարկեք նրանց գալ դասարան՝ պատրաստված կիսվելու, թե Տերը ինչպես կարող է օգտագործել կամ օգտագործել է դժվարությունները, որպեսզի օրհնի իրենց կյանքը:

  • Նկարներ ցուցադրման համար․ ավանակ, Հովսեփը ստանում է պատմուճանը, Հովսեփը՝ որպես ստրուկ, Հովսեփը և Պետափրեսի կինը, Հովսեփը բանտում, Հովսեփը փարավոնի առաջ

  • Բովանդակություն ցուցադրման համար. ինքնագնահատման հրահանգներ և հարցեր դասի սկզբի համար, ընթերցանության հրահանգներ և հարցեր Ծնունդ 39–41 գլուխների վարժության համար

  • Տեսանյութ․ «Faith Murray’s Story: Overcoming Adversity through Service» (4:52)

Ծնունդ 39

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ցույց տալ իրենց նվիրվածությունը Աստծուն՝ մաքրաբարոյության օրենքը խախտելու գայթակղությանը դիմակայելու միջոցով։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց առաջարկել են քննարկում վարել Կիրակնօրյա դպրոցի իրենց դասարանում այն մասին, թե իրենք ինչպես կարող են դիմակայել սատանայի գայթակղություններին: Առաջարկեք ուսանողներին մտածել երեք եղանակ, որոնցով կկիսվեին իրենց դասարանի հետ:

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Նկարներ ցուցադրման համար․ Հովսեփը ստանում է պատմուճանը, Հովսեփը՝ որպես ստրուկ, Հովսեփը և Պետափրեսի կինը, Հովսեփը բանտում, Հովսեփը փարավոնի առաջ

  • Բովանդակություն ցուցադրման համար․ արտահայտություն Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկից

  • Աշխատաթերթ․ «Ուժեղացնել մաքրաբարոյության օրենքը պահելու մեր կարողությունը»

  • Տեսանյութ․ «Temptation Fades as We Seek Christ in Every Thought» (2:57)