Սեմինարիա
Ծնունդ 37–41. «Եվ Տերը Հովսեփի հետ էր»


«Ծնունդ 37–41. «Եվ Տերը Հովսեփի հետ էր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 37–41. «Եվ Տերը Հովսեփի հետ էր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 37–41․ Դաս 33

Ծնունդ 37–41

«Եվ Տերը Հովսեփի հետ էր»

Joseph showing Pharaoh food storage

Չնայած նրան, որ Հովսեփը ստրկության վաճառվեց, կեղծ մեղադրանքով բանտարկվեց, նա ապրեց արդար կյանքով և հավատք գործադրեց առ Աստված։ Արդյունքում, Տերը օրհնեց և օգնեց նրան իր փորձությունների միջոցով։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին հույս գտնել, որ Աստված կարող է օգտագործել իրենց փորձությունները, որպեսզի օրհնի իրենց կյանքը:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն փորձությունների կամ դժվարությունների մասին, որոնց բախվել են կամ կարող են բախվել: Առաջարկեք նրանց գալ դասարան՝ պատրաստված կիսվելու, թե Տերը ինչպես կարող է օգտագործել կամ օգտագործել է դժվարությունները, որպեսզի օրհնի իրենց կյանքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավանակի մասին առակը

Կարող եք ցուցադրել ավանակի նկար, երբ ուսանողը կարդում է հետևյալ պարբերությունը։

Grey donkey in field

Առակը պատմում է մի ավանակի մասին, որն ընկել է փոսը։ Վախեցած և ծուղակում հայտնված՝ ավանակը ոռնում և զռում էր։ Ավանակին փրկելու միջոցներ փնտրելուց հետո տերը սկսեց բահով ցեխ լցնել փոսի մեջ։ Ամեն մի բահ ցեխը, որն ընկնում էր ավանակի մեջքին, ստիպում էր նրան ավելի բարձր ոռնալ։

Նախքան պատմությունը շարունակելը՝ ուսանողների համար օգտակար կլինի դադար տալ և մտածել առակի մասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, բահերով ցեխ լցնելը լա՞վ բան է, թե՞ վատ։ Ինչո՞ւ։

  • Մեր կյանքում բահերով ցեխը ի՞նչ կարող է խորհրդանշել:

Առաջարկեք ուսանողներից մեկին կարդալ առակի եզրափակիչ մասը՝ հետևյալ պարբերությամբ:

Ավանակը իր մեջքի վրայից թափ էր տալիս ցեխը, որի հետևանքով նրա ոտքերի տակ ցեխի կույտեր էին գոյանում։ Ավանակը նորից ու նորից ցեխը թափ էր տալիս մեջքից և ոտքերով կանգնում աճող հողաթմբի վրա, մինչև որ, ի վերջո, հողաթմբի վրա կանգնած ավանակը այնքան բարձրացավ, որ կարողացավ դուրս ցատկել փոսից:

  • Ինչպե՞ս է այս առակը կապված այն փորձությունների և դժվարությունների հետ, որ Երկնային Հայրը թույլ է տալիս, որ մենք ունենանք։

Կարող եք ցուցադրել հետևյալը և առաջարկել ուսանողներին կատարել այն ինքնուրույն։

Մտածեք այն դեպքերի մասին ձեր կյանքում, երբ դուք փորձություններ եք ունեցել կամ հուսահատություն եք զգացել։ Ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.

  • Ինչպե՞ս եք արձագանքել այդ փորձառություններին:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել հիշել Տիրոջը, երբ դժվարությունների եք բախվում:

  • Հավերժության հեռանկարից ինչպե՞ս է հնարավոր Երկնային Հոր համար օգտագործել ձեր դժվարությունները՝ ձեր կյանքը օրհնելու համար:

Այսօր ուսումնասիրելով Հովսեփի կյանքը՝ հայտնություն փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի ձեզ հույս տա, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են նույնիսկ դժվար փորձությունները վերածել օրհնությունների ձեր կյանքում:

Ծնունդ 37–41 գլուխների ակնարկ

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ծնունդ 37–41 գլուխների պատմությունը, կարող եք պատահական հերթականությամբ ցուցադրել ստորև ներկայացված հինգ նկարները: Ուսանողները կարող են աշխատել դասարանով կամ փոքր խմբերով՝ նկարները ժամանակագրական հերթականությամբ դասավորելու համար: Այնուհետև կարող եք մի քանի ուսանողի հանձնարարել օգտագործել նկարները՝ Ծնունդ 37–41 գլուխների պատմությունը համառոտ ամփոփելու համար։

Ուսանողները կարող են օգտագործել յուրաքանչյուր նկարի կամ բաժնի վերնագրի տակ գտնվող ամփոփագրերը, որպեսզի ամփոփ ներկայացնեն պատմությունը կամ որոշեն նկարների հերթականությունը:

Jacob and Joseph in his coat

Երբ Հովսեփը 17 տարեկան էր, նրա ավագ եղբայրները նախանձում էին նրան, քանի որ նա իրենց հոր՝ Հակոբի ամենասիրելի որդին էր։ Նրանք ատում էին Հովսեփին, քանի որ նա պատմել էր նրանց իր տեսած երազը, որտեղ իր եղբայրներն ապագայում խոնարհվում էին իր առաջ: Որոշ ժամանակ անց նրանք ստրկության վաճառեցին Հովսեփին (տես Ծնունդ 37

Joseph sold to Potiphar

Հովսեփը վաճառվեց Պետափրեսին, որը Եգիպտոսի փարավոնի բարձրաստիճան պաշտոնյաներից էր։ Հովսեփը ի վերջո դարձավ Պետափրեսի տան վերակացուն (տես Ծնունդ 39․1–4

Joseph telling Potiphar’s wife no

Պետափրեսի կինը ցանկասիրություն դրսևորեց Հովսեփի նկատմամբ, բայց Հովսեփը հրաժարվեց խախտել մաքրաբարոյության օրենքը և փախավ նրանից: Պետափրեսի կինը կեղծ կերպով մեղադրեց Հովսեփին իր հետ վատ վարվելու մեջ, և Հովսեփը բանտարկվեց (տես Ծնունդ 39․7–20

Joseph interpreting prisoners’ dreams

Երբ Հովսեփը բանտում էր, նա մեկնաբանեց փարավոնի ծառաների երազները (տես Ծնունդ 40

Joseph interpreting Pharaoh’s dreams

Երկու տարի անց փարավոնը երազներ տեսավ, որոնք չէր կարողանում հասկանալ։ Փարավոնի ծառաներից մեկը, որը ազատ էր արձակվել բանտից, ասաց փարավոնին, որ Հովսեփը կարող է մեկնաբանել երազները։ Հովսեփը բացատրեց փարավոնին, որ նրա երազները նշանակում են յոթ բերքառատ տարի և յոթ սովի տարի, որոնք շուտով կգան Եգիպտոս (տես Ծնունդ 41

Օրհնություններ՝ մեր փորձություններից

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այն դասերը, որոնք մենք կարող ենք քաղել Հովսեփի փորձառությունից, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և տրամադրել նրանց կամ ցուցադրել հետևյալ հրահանգներն ու հարցերը։

Նշում․ Դաս 34. «Ծնունդ 39»-ը կկենտրոնանա մաքրաբարոյության օրենքի վրա։

  1. Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես օգնեց Հովսեփին իր փորձությունների ժամանակ:

    1. Ծնունդ 39․1–6 (Երբ Հովսեփը ստրկության վաճառվեց իր եղբայրների կողմից)

    2. Ծնունդ 39․20–23 (Երբ Հովսեփը բանտ նետվեց Պետափրեսի կողմից)

    3. Ծնունդ 41․14–16, 25–32 (Երբ Հովսեփը վերջապես ազատվեց բանտից)

  2. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այն բանից, թե Հովսեփն ինչպես արձագանքեց իր դժվարություններին։

    • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հովսեփն այդքան տարի պետք է սպասեր, որպեսզի ստանար իր փնտրած օրհնությունները:

    • Ի՞նչ ապացույց եք տեսնում առ այն, որ Աստված օգնում էր Հովսեփին իր փորձությունների ժամանակ:

    • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող են օգնել մեզ նույն ձևով, երբ մենք դժվար ժամանակներ ենք ապրում:

Շրջեք դասարանում և լսեք, երբ ուսանողները քննարկում են իրենց պատասխանները խմբերում: Շնորհակալություն հայտնեք նրանց՝ իրենց գտածով կիսվելու համար: Հիշեցրեք ուսանողներին, որ Սուրբ Հոգին կարող է մարդկանց ուսուցանել տարբեր ճշմարտություններ սուրբ գրությունների նույն հատվածներից: Այս դասի մնացած մասը կկենտրոնանա այն ճշմարտության վրա, որ եթե մենք հավատարիմ լինենք, Աստված կարող է օգտագործել մեր փորձությունները, որպեսզի օրհնի մեր և ուրիշների կյանքը։

Կարդացեք Ծնունդ 41․37–45 հատվածները՝ փնտրելով, թե ինչն է վկայում այն մասին, որ Աստված օգտագործեց Հովսեփի փորձությունները՝ նրան և ուրիշներին օրհնելու համար։

  • Ինչպե՞ս Տերը օրհնեց Հովսեփին և ուրիշներին՝ Հովսեփի փորձությունների միջոցով:

    սեմինարիայի պատկերակՏվեք հարցեր, որոնք կարող են օգնել ուսանողներին՝ ուսուցանվող ճշմարտություններից սովորել Աստծո զորության և ողորմության մասին։ Հետևյալ հարցերն օրինակներ են, որոնք դուք կարող եք օգտագործել։ (Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես օգնել ուսանողներին սովորել Տիրոջ սիրո, զորության և ողորմության մասին, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։

  • Ձեր կարծիքով, իր փորձառություններով անցնելուց հետո Հովսեփն ի՞նչ կցանկանար, որ դուք իմանաք Տիրոջ մասին։

  • Ինչպե՞ս կարող են փորձություններն օգնել մեզ ամրացնել մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90․24 հատվածը և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը։ Նշեք, թե ինչպես են դրանք առնչվում Հովսեփի և բոլոր նրանց հետ, ովքեր անցնում են փորձությունների և դժվարությունների միջով:

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Վկայում եմ, որ չնայած երբեմն կարող ենք զգալ, թե թաղված ենք կյանքի փորձությունների մեջ կամ զգացմունքային խավարը պատել է մեզ, Աստծո սերը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները աներևակայելի մի պտուղ կտան: («Աստված աներևակայելի մի բան կանի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 52)

Ժամանակակից օրինակներ

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին մտածելու այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես կարող է օրհնել մեզ մեր փորձությունների ժամանակ, կարող եք ցուցադրել «Faith Murray’s Story: Overcoming Adversity through Service» տեսանյութը (4:52), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք ուսանողներին փնտրել, թե Տերն ինչպես օգտագործեց Ֆեյթի դժվարությունները՝ նրան և ուրիշներին օրհնելու համար:

4:52

Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք կամ ուրիշները տեսել եք, թե ինչպես է Երկնային Հայրը օգտագործում ձեր փորձությունները՝ ձեր կյանքը օրհնելու համար: Ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ինչպե՞ս է Երկնային Հայրը օգտագործել փորձությունները՝ ձեր ծանոթ մարդկանց կյանքը օրհնելու համար: Ի՞նչ եք դուք սովորել այդ մարդկանցից:

  • Եթե որևէ մեկը հենց հիմա գտնվեր դժվարին փորձության մեջ, ի՞նչ կցանկանայիք, որ նա իմանար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչն է օգնել ձեզ հավատարիմ մնալ Աստծուն փորձությունների ընթացքում, որոնք ունեցել եք ձեր կյանքում։

Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվելու իրենց փորձառություններով, ինչպես նաև Փրկչի հանդեպ ունեցած իրենց զգացմունքներով։