«Ծնունդ 29–33․ «Թող Աստված տնօրինի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 29–33․ «Թող Աստված տնօրինի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 24–33․ Դաս 32
Ծնունդ 29–33
«Թող Աստված տնօրինի»
Հակոբ մարգարեն օրինակ է այն բանի, որ թույլ տվեց, որ Աստված տնօրինի իր կյանքը: Նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ամուսնանա ուխտի մեջ, ձեռք բերի Տիրոջ օրհնությունները իր ամենօրյա աշխատանքում և անի այն, ինչ Աստված խնդրեց իրեն անել՝ իր ընտանեկան հարաբերությունները առողջացնելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց պատրաստակամությունը՝ թույլ տալու, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին գրել, թե ինչպես է Աստված ազդեցություն ունենում իրենց կյանքում: Եթե ուսանողները կցանկանան ավելին իմանալ այս թեմայի վերաբերյալ, նրանք կարող են լսել, դիտել կամ կարդալ հատվածներ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Թող Աստված տնօրինի» ելույթից (18:51)։
Տեսանյութեր «Թող Աստված տնօրինի» (18:51)՝ 12:18-13:02, «Jacob and His Family» (3:00)
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ազդեցությունները մեր կյանքում
Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց ուսումնասիրություն օրագրում գրել իրենց կյանքում առկա ազդեցություններից մի քանիսը։ Դրանց մեջ կարող են ներառվել` ընկերները, ուսուցիչները, խորհրդականները, մեդիա դեմքերը, ծնողները, մարգարեները, Տերը և նույնիսկ իրենց անձնական մտքերն ու հավակնությունները:
Այնուհետև առաջարկեք նրանց մտածել և դասակարգել այդ ցանկի յուրաքանչյուր կետի ազդեցությունը: Ուսանողները կարող են իրենց կյանքի ամենաուժեղ ազդեցությունը նշել 1 թվով, այնուհետև՝ 2 և այլն: Կամ ուսանողները կարող են յուրաքանչյուր կետի դիմաց գրել «բարձր», «միջին» կամ «ցածր» բառերը՝ ազդեցության չափը նշելու համար:
Նախքան նրանք կկարդան հետևյալ հարցերը, օգտակար կլինի բացատրել, որ թույլ տալով, որ Աստված տնօրինի մեր կյանքը, մենք Նրան հնարավորություն ենք տալիս ամենամեծ ազդեցությունն ունենալ մեր կյանքում:
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ոգեշնչված հարցերը։ Խորհեք, թե ինչպես կպատասխանեիք այս հարցերին:
Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լինի [Նրա] կամքին»: («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյ․ 2020, 94)։
Առաջարկեք ուսանողներին գրել այս հարցերի իրենց պատասխաններն ուսումնասիրության օրագրում։ Պատասխանները կարող են ներառել եղանակները, որոնցով իրենք պատրաստ թույլ տալ, որ Աստված տնօրինի կամ ունենա ամենամեծ ազդեցությունը իրենց կյանքում: Նրանք կարող են ներառել նաև այն եղանակները, որոնք չեն ցանկանում, և նշել, թե ինչու է դա դժվար իրենց համար:
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի ձեզ գաղափարներ տա և օգնի ձեզ ցանկացած մտահոգության կամ դժվարության դեպքում, ինչպես նաև օգնի ձեզ զգալ ավելի մեծ ցանկություն՝ թողնելու, որ Նա ավելի շատ տնօրինի ձեր կյանքը:
Հակոբի օրինակը
Մի անգամ Հակոբը «շատ վախեցավ և շփոթվեց» (Ծնունդ 32․7)՝ անհանգստանալով իր և իր ընտանիքի անվտանգության համար: Նա «գոտեմարտեց» (Ծնունդ 32․25) ամբողջ գիշեր՝ նպատակադրվելով ստանալ Տիրոջ օրհնությունները դժվարին իրավիճակի համար, որին ինքը բախվել էր: (Այդ իրավիճակի մասին կուսումնասիրեք ավելին դասի ընթացքում։) Ի պատասխան՝ Տերը խոստացավ օգնել Հակոբին, և Նա նաև փոխեց Հակոբի անունը:
Կարդացեք Ծնունդ 32.28 հատվածը և նշեք, թե Տերը ինչու փոխեց Հակոբի անունը և ինչու:
Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել, որ Իսրայել անվան իմաստներից մեկն է «Թող Աստված տնօրինի» (ծանոթագրություն 28բ, տես Աստվածաշնչի բառարան, «Իսրայել»):
Այս դասը ցուցադրում է Հակոբի կամ Իսրայելի կյանքի երեք ոլորտները, որոնցում նա թողեց, որ Աստված տնօրինի։ Ուսումնասիրելիս փնտրեք հետևյալ սկզբունքի օրինակները. Եթե մենք պատրաստ լինենք թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, Նա կօրհնի մեզ ամեն ինչում:
Պատրաստեք հետևյալ աշխատաթերթերի օրինակներ և կատարեք հետևյալ տարբերակներից մեկը.
-
Այս աշխատաթերթերը նախօրոք բաժանեք երեք ուսանողների կամ ուսանողների խմբերի և առաջարկեք նրանց վարել դասը այդ նյութի հիման վրա:
-
Առաջարկեք ուսանողներին կատարել բոլոր երեք վարժությունները փոքր խմբերում:
-
Ուսանողներին տրամադրեք երեք աշխատաթերթերի հիմնական ակնարկը և հնարավորություն տվեք ուսանողներին ընտրել դրանցից մեկ կամ երկուսը՝ ուսումնասիրելու համար: Ակնարկը տրամադրելու եղանակներից մեկը «Jacob and His Family» տեսանյութը (3:00) դիտելն է:
Եթե ուսանողները խմբերում են ուսումնասիրել այս երեք բաժինը, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին, և դա ինչու կարող է նշանակալից լինել իրենց համար: Եթե իրենք չնշեն, հարցրեք, թե ինչ սովորեցին Տիրոջ մասին:
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց իմացած այլ մարդկանց օրինակներով, որոնք թույլ են տվել, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:
Թող Աստված տնօրինի ձեր կյանքը
Մի քանի րոպե մտածեք, թե ինչ սովորեցիք կամ ինչ եք ուզում հիշել այս դասից: Խնդրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ դասի սկզբում ձեր մտքերը ձեր օրագրում ավելացնելիս։ Ներառեք պատճառները, թե ինչու կարող եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը: Կարող եք նաև ներառել այն, ինչ կարծում եք, որ կարող եք անել, որպեսզի մեծացնեք ձեր ցանկությունը՝ թույլ տալու, որ Աստված տնօրինի ձեր կյանքը:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով, եթե դրանք խիստ անձնական չեն։ Կարող եք կիսվել նաև ձեր սեփական մտքերով ու վկայությամբ: