Սեմինարիա
Ծնունդ 25–27. Հակոբը և Եսավը


«Ծնունդ 25–27․ Հակոբը և Եսավը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 25–27․ Հակոբը և Եսավը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 24–33․ Դաս 30

Ծնունդ 25–27

Հակոբը և Եսավը

Esau sells his birthright to Jacob for a bowl of pottage.

Ռեբեկայի և Իսահակի ուխտի խոստումը սերնդի մասին վերջապես իրականացավ նրանց երկվորյակների՝ Հակոբի և Եսավի ծնունդով։ Եսավը՝ որպես ավագ երկվորյակ, պետք է ստանար անդրանիկության խոստումները, որոնք տրվում էին անդրանիկ որդուն։ Ցավոք, Եսավը առաջնահերթությունը չտվեց իր հավերժական օրհնություններին․ դրա փոխարեն նա ձգտեց բավարարել իր աշխարհիկ ցանկությունները: Այս դասը կօգնի ուսանողներին արժևորել և վեր դասել Տիրոջ հավերժական օրհնությունները աշխարհիկ ցանկություններից:

Ուսանողի նախապատրաստում․ խրախուսեք ուսանողներին աղոթքով գնահատել Աստծո բաների (օրինակ՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, եկեղեցու միջոցառումների) և աշխարհիկ բաների հավասարակշռությունը իրենց կյանքում: Առաջարկեք նրանց նշել աշխարհիկ շեղումները, որոնք կարող ենառաջնահերթություն ունենալ հավերժական բաների հանդեպ::

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արժևորեք Աստծո բաները

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե այժմեական կարիքները կամ ցանկությունները ինչպես կարող են երբեմն ազդել երկարաժամկետ նպատակների վրա, գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը.

Ներկա

Ապագա

Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել, թե ինչ նպատակներ ունեն ապագայի համար։ Նշեք դրանք գրատախտակին՝ երկրորդ սյունակում: Երկրորդ սյունակում ընտրեք նպատակներից մեկը: Առաջարկեք ուսանողներին մտածել այժմեական կարիքների կամ ցանկությունների մասին, որոնց բավարարումը կարող է խանգարել մարդուն հասնել այդ նպատակին: Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել մի քանի տարբեր գաղափարներով: Քննարկեք, թե ներկայումս մեր կատարած ընտրություններն ինչպես կարող են ազդել մեր ապագա նպատակների վրա և գուցե նույնիսկ խանգարել մեզ հասնել դրանց:

Երբ ուսանողներն ավարտեն, բացատրեք, որ այս մոդելը կարող է կիրառվել նաև Աստծո հավերժական օրհնությունները փնտրելու մեր ջանքերում: Առաջարկեք ուսանողներին կատարել հետևյալ ինքնագնահատումն իրենց օրագրերում:

Աղոթքով խորհեք հետևյալ պնդումների շուրջ: Գրեք ձեր օրագրում, թե յուրաքանչյուր արտահայտություն որքանով է վերաբերում ձեզ՝ օգտագործելով «միանշանակ վերաբերում է», «հիմնականում վերաբերում է», «որոշ չափով վերաբերում է» և «բոլորովին չի վերաբերում» պատասխանները:

  • Ես պատրաստ եմ զոհաբերել երկրային ցանկությունները՝ հավերժական օրհնությունների համար:

  • Ես հասկանում եմ, թե ինչու է Տերը պատվիրում ինձ վեր դասել Իր հավերժական օրհնությունները այն բաներից, որոնք ես հիմա ցանկանում եմ:

  • Ես տեսնում և ճանաչում եմ այն օրհնությունները, որոնք գալիս են, երբ ես առաջնահերթությունը տալիս եմ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, այլ ոչ թե աշխարհի բաներին:

Այսօր ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ տեսնել հավերժական օրհնությունների արժեքը: Ոգեշնչում խնդրեք այն բանի վերաբերյալ, թե ինչպես առաջնահերթություն տալ հավերժական օրհնություններին, այլ ոչ թե երկրային ցանկություններին:

Անդրանիկության ժառանգություն և օրհնություն

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եսավի և Հակոբի կայացրած որոշումների մշակութային նշանակությունը, ձեր բառերով ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունները:

Հին Կտակարանի ժամանակներում ավագ որդին սովորաբար ստանում էր անդրանիկության իրավունքը: Անդրանիկության ժառանգությունը ներառում էր հողի և հարստության կրկնակի բաժին: Այն նաև ներառում էր ավելի մեծ պատասխանատվություն հոր մահից հետո՝ մոր և ընտանիքի մնացած անդամների մասին հոգ տանելու համար: Աշխարհիկ ժառանգությունից բացի, հայրը անդրանիկության օրհնություն էր տալիս՝ քահանայության իշխանությունն ավագ որդուն շնորհելու համար: Այս օրհնությունը հաստատում էր որդու դիրքը ընտանիքում՝ որպես ուսուցիչ և առաջնորդ։

Ռեբեկան և Իսահակը երկար տարիներ աղոթել էին արդար սերնդի օրհնության համար: Ի վերջո, նրանք օրհնվեցին՝ ունենալով երկվորյակ տղաներ, որոնց կոչեցին Եսավ և Հակոբ: Քանի որ Եսավն առաջինն էր ծնվել, նա պետք է լիներ անդրանիկ որդին։ Սակայն, Տերը հայտնեց Ռեբեկային, որ Հակոբն է լինելու անդրանիկ որդին (Ծնունդ 25.22–23):

Կարդացեք Ծնունդ 25․27–34 հատվածները՝ փնտրելով, թե Եսավն ինչպես ցույց տվեց, որ չի արժևորում իր անդրանիկության օրհնությունը։ («Խառնաճաշ եփել» նշանակում է ապուր պատրաստել կամ որևէ կերակուր շոգեխաշել:)

  • Ի՞նչ գտաք:

Կարդացեք Ծնունդ 26․34–35 հատվածները՝ փնտրելով, թե ինչ որոշում կայացրեց Եսավը և ինչ վերաբերմունք ունեին նրա ծնողները նրա ամուսնական ընտրության նկատմամբ: (Խեթերը քանանացիներ էին, որոնք երկրպագում էին կեղծ աստվածների։)

  • Ինչո՞ւ Ռեբեկան ու Իսահակը վշտացան Եսավի որոշումից։

Եթե ուսանողները վստահ չեն, թե ինչպես պատասխանել ներկայացված հարցին, կարող եք բացատրել, որ քանանացիները երկրպագում էին կուռքերին և զբաղվում այլ մեղսավոր գործերով: Քանանացի կնոջ հետ ամուսնանալը նշանակում էր, որ Եսավը հեռանում է Աբրահամի և նրա սերունդների հետ Աստծո կնքած ուխտից։

Աստծո բաները գնահատելու օրհնությունները

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հակոբի և Եսավի պատմությունը, կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը: Կամ կարող եք կիսվել «Jacob and Esau» տեսանյութով (2:06), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:5

Չնայած Եսավի վատ ընտրությանը, Իսահակը իր ծերության ժամանակ կանչեց Եսավին, որպեսզի տա նրան անդրանիկության օրհնությունը։ Մինչ Եսավը կգար, Ռեբեկան կերպարանափոխեց Հակոբին՝ իր եղբոր կերպարանքով։ Կարծելով, որ Հակոբը Եսավն է, Իսահակը օրհնեց Հակոբին անդրանիկության օրհնությամբ (տես Ծնունդ 27․1–29): «Երբ Իսահակը գիտակցեց, որ Եսավի փոխարեն ինքն օրհնել էր Հակոբին, նա հաստատեց, որ Հակոբը «օրհնված էլ կմնա» (Ծնունդ 27.33)՝ նշելով, որ Տիրոջ կամքն էր կատարվել» (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022, 39):

Կարդացեք Ծնունդ 27.34, 38 հատվածները՝ փնտրելով Եսավի արձագանքը, երբ նա իմացավ, որ Իսահակն անդրանիկության օրհնություն է տվել Հակոբին:

  • Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը։

  • Ինչպե՞ս ամփոփ կներկայացնեք այն, ինչ մենք սովորում ենք այս պատմությունից՝ որպես ճշմարտության դրույթ:

    Օգտագործեք ուսանողների խոսքերը՝ ներկայացնելու նմանատիպ ճշմարտություն․ Աստծո հավերժական օրհնությունների փոխարեն այժմեական կամ աշխարհիկ ցանկություններին առաջնահերթություն տալը կարող է հանգեցնել վշտի և ափսոսանքի:

    Հետևյալ հարցի հնարավոր պատասխանները կարող են շատ լինել. Խրախուսեք մի քանի ուսանողի կիսվել իրենց պատասխաններով․ դա կօգնի ուսանողներին իրենց վստահ զգալ՝ կիսվելու տարբեր գաղափարներով և տեսակետներով:

  • Ինչո՞ւ երբեմն դժվար է առաջնահերթություն տալ հավերժական արժեք ունեցող բաներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Մեր ամենօրյա կյանքի զբաղվածության մեջ և ժամանակակից աշխարհի ժխորի մեջ մենք, գուցե, շեղվենք հավերժական բաներից, որոնք ամենակարևորն են` դարձնելով հաճույքը, բարգավաճումը, հանրաճանչությունը և համբավը մեր գլխավոր առաջնահերթությունները: Մեր կարճաժամկետ գերզբաղվածությունը «աշխարհի բաներով» և «մարդկանց գովասանքներով» ոչ պակաս կարող են մեզ տանել մեր հոգևոր անդրանիկության կորստին, քան մի աման ոսպով թանապուրը: …

Մեզանից յուրաքանչյուրը պետք է անկեղծորեն և աղոթքով գնահատի մեր նյութական և հոգևոր առաջնահերթությունները՝ բացահայտելու այն բաները մեր կյանքում, որոնք կարող են խոչընդոտել առատ օրհնություններին, որոնք Երկնային Հայրը և Փրկիչը պատրաստ են մեզ շնորհել: («Հագիր զորությունդ, ով Սիոն», Լիահոնա, նոյեմբեր 2022, 94)

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչը իրենց դուր եկավ կամ ինչ սովորեցին երեց Բեդնարի խոսքերից: Այնուհետև առաջարկեք նրանց կատարել հետևյալ երեք բաները անհատապես կամ փոքր խմբերով.

  1. Ստեղծեք մի սցենար, որտեղ ձեր տարիքի մի երիտասարդ կարող է գայթակղվել և «կորցնել մեր հոգևոր անդրանիկությունն ավելի քիչ արժեքի համար, քան մի աման խառնաճաշն է»:

  2. Հիշեք մի օրինակ, թե ինչպես Փրկիչը առաջնահերթություն տվեց Իր Հոր կամքին, այլ ոչ այժմեական կամ աշխարհիկ ցանկություններին: (Օրինակ՝ տես Մատթեոս 4․2–10 կամ Ղուկաս 22․41–42։)

  3. Մտաբերեք ժամանակակից մի օրինակ, երբ մարդը առաջնահերթությունը տալիս է Աստծո կամքին, այլ ոչ այժմեական կամ աշխարհիկ ցանկություններին:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գաղափարներով: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք նշել, որ այսօր սեմինարիա հաճախելը Աստծուն առաջին տեղում դնելու լավ օրինակ է։ Կարող եք ցուցադրել «No Regrets» տեսանյութը (5:38), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Մի երիտասարդ ընտրեց սեմինարիա հաճախելը՝ սերֆինգի փոխարեն: Խրախուսեք ուսանողներին փնտրել այն օրհնությունները, որոնք նա ստացավ այս ընտրության շնորհիվ:

5:39
  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ ներկայումս և ապագայում՝ Աստծո բաներն աշխարհի բաներից վեր դասելու համար:

  • Ինչպե՞ս Փրկիչը հավերժական օրհնությունները վեր դասեց այժմեական ցանկություններից:

Ծրագիր կազմեք

Խնդրեք ուսանողներին կատարել հետևյալ վարժությունն իրենց օրագրերում:

Թվարկեք ձեր գլխավոր հինգ առաջնահերթությունները՝ ամենակարևորից սկսած՝ մինչև քիչ կարևորը:

Այս ցանկը վերանայելիս նշեք այն ճշգրտումները, որ Սուրբ Հոգին ոգեշնչում է ձեզ կատարել։

Այդ ցանկից ներքև գրեք ցանկացած այլ միտք, որ ունեք՝ այս վարժությունը կատարելուց հետո: Կարո՞ղ եք նշել հաջորդ հստակ քայլը ձեզ համար՝ Աստծո բաները վեր դասելու աշխարհի բաներից: Եթե այո, գրեք դա այնպիսի տեղում, որ պարբերաբար տեսնեք այդ գրածը:

Դասը ավարտելով՝ կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք ստացել եք, քանի որ վեր եք դասել Աստծո բաները աշխարհի բաներից: