«Ծնունդ 24–33․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 24–33. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 24–33
Ծնունդ 24–33
Ակնարկ
Տերը ճանապարհ պատրաստեց Իսահակի համար՝ հավերժական ամուսնության մեջ մտնելու համար: Նա և Ռեբեկան ի վերջո ունեցան երկվորյակներ՝ Հակոբին և Եսավին։ Սակայն, երբ Եսավը մեծացավ, նրա համար առաջնահերթություն չէր անդրանկության օրհնությունը կամ իր հավերժական օրհնությունները ստանալը: Հակոբը ստացավ անդրանկության օրհնությունը և մեկնեց իր մոր հայրենիքը՝ կին գտնելու: Ճամփորդության ընթացքում նա տեսիլք տեսավ, որը մղեց նրան Աբրահամի ուխտի մեջ մտնել Աստծո հետ: Նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ամուսնանա ուխտի մեջ, ձեռք բերի Տիրոջ օրհնությունները իր ամենօրյա աշխատանքում և անի այն, ինչ Աստված խնդրեց իրեն անել՝ իր ընտանեկան հարաբերությունները առողջացնելու համար:
Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով: Ուսանողներին առաջարկեք կիսվել միմյանց հետ իրենց սովորածով․ դա կարող է օգնել նրանց ավելացնել վստահությունը դասարանում: Ավելին իմանալու համար տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ նրանք սովորում են» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով էջ 26): Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 31. «Ծնունդ 28»-ում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ծնունդ 24
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ հավերժական, ուխտի ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գրել իրենց կամ իրենց ծանոթներից մեկի հարցը տաճարային ամուսնության վերաբերյալ և գալ դասարան՝ աղոթքով փնտրելով այդ հարցի պատասխանները:
-
Նկարներ․ տաճարային ամուսնություն, «Ռեբեկան ջրհորի մոտ», տաճարի հասարակ գծանկար
-
Աշխատաթերթ․ «Հավերժական ամուսնություն» վերնագրով աշխատաթերթ
Ծնունդ 25–27
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին արժևորել և վեր դասել Տիրոջ հավերժական օրհնությունները աշխարհիկ ցանկություններից:
-
Ուսանողի նախապատրաստում․ խրախուսեք ուսանողներին աղոթքով գնահատել Աստծո բաների (օրինակ՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության, եկեղեցու միջոցառումների) և աշխարհիկ բաների հավասարակշռությունը իրենց կյանքում: Առաջարկեք նրանց նշել աշխարհիկ շեղումները, որոնք կարող ենառաջնահերթություն ունենալ հավերժական բաների հանդեպ::
-
Տեսանյութեր «Jacob and Esau» (2:06), «No Regrets» (5:38)
Ծնունդ 28
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ուխտեր կապելու Աստծո հետ տաճարում:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել Աբրահամի ուխտի խոստումները (Աբրահամ 2.8–11)։ Կարող եք խրախուսել ուսանողներին փորձել և իրենց ընտանիքի անդամին բացատրել Աբրահամի ուխտը, և ինչու է այն կարևոր իրենց համար:
-
Նկար․ Տաճարի նկար
Ծնունդ 29–33
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց պատրաստակամությունը՝ հնարավորություն տալու, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին գրել, թե ինչպես է Աստված ազդեցություն ունենում իրենց կյանքում: Եթե ուսանողները կցանկանան ավելին իմանալ այս թեմայի վերաբերյալ, նրանք կարող են լսել, դիտել կամ կարդալ հատվածներ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Թող Աստված տնօրինի» ելույթից (18:51)։
Եթե որոշեք, որ ուսանողները կամ ուսանողների խմբերը պետք է ուսուցանեն դասի երեք աշխատաթերթերի նյութը, ուսանողներին տրամադրեք դրանք նախապես՝ առնվազն մեկ դասաժամ առաջ: Ուսանողների նախպատրաստման համար առաջարկեք նրանց ուսումնասիրել նյութը և պատրաստվել ղեկավարել դասարանը:
-
Տեսանյութեր «Թող Աստված տնօրինի» (18:51)՝ 12:18-13:02, «Jacob and His Family» (3:00)
-
Աշխատաթերթեր․ «Հակոբը մեծ զոհաբերություններ է կատարում՝ ուխտի մեջ ամուսնանալու համար», «Օրհնություններ մեր աշխարհիկ կյանքում» և «Հակոբը պատրաստվում է հանդիպել Եսավին»