Սեմինարիա
Վարդապետության սերտման վարժություն 2․ Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Վարդապետության սերտման վարժություն 2․ Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Վարդապետության սերտման վարժություն 2․ Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 18–23. Դաս 28

Վարդապետության սերտման վարժություն 2

Հասկանալ վարդապետությունը և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

A group of youth sitting at desks in a Seminary class.  There are scriptures open on their desks.

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատված, որը իրենք կցանկանային ավելի լավ հասկանալ։ Այնուհետև առաջարկեք նրանց ուսումնասիրել հատվածը, խորհել դրա իմաստի մասին և մտածել, թե ինչու է ուսուցանվող վարդապետությունը կարևոր:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Հասկանալ

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել մի դեպքի մասին, երբ նրանք դժվարացել են սովորել կամ անել որևէ նոր բան: Օրինակները կարող են ներառել նոր լեզու սովորելը, նոր գործիքի տիրապետելը կամ սպորտով զբաղվելը: Ուսանողները կարող են կիսվել այն բաներով, որոնք օգնել են իրենց սովորել և հաղթահարել նոր բան սովորելու դժվարությունները: Եթե ուսանողները չնշեն, կարող եք ավելացնել, որ այդ պարագայում մարդուն օգնում է համբերատար լինելը և իր առաջընթացն ուրիշների հետ համեմատելուց խուսափելը:

Նույն կերպ կարող է դժվար լինել նոր հմտություն սովորելը, սուրբ գրությունների լեզուն երբեմն կարող է դժվարացնել դրանց ըմբռնումը:

  • Ի՞նչն է օգնել ձեզ կամ ուրիշներին ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների լեզուն:

Սուրբ գրությունների հատվածի մեր ըմբռնումը մեծացնելու եղանակներից մեկն է այն ուշադիր ուսումնասիրելը՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները՝ լեզուն և իմաստը հստակեցնելու և պարզաբանելու համար:

Բացատրեք, որ դասի այս հատվածում ուսանողները հնարավորություն կունենան խորացնելու իրենց հասկացողությունը վարդապետության սերտման հատվածներից մեկի վերաբերյալ, որը նրանք ուսումնասիրել են այս տարի։ Կարող եք ցուցադրել Հին Կտակարանի վարդապետության սերտման առաջին վեց հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, որոնք հասանելի են Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։ Առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման մի հատված, որը իրենք կցանկանային ավելի լավ հասկանալ։

Այս ուսումնական վարժության համար ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ փոքր խմբերով՝ այլ ուսանողների հետ, որոնք ընտրել են նույն հատվածը: Կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումները։

  1. Կարդացեք վարդապետության սերտման հատվածը դանդաղ և ուշադիր՝ աղոթքով հրավիրելով Սուրբ Հոգուն՝ օգնելու մեծացնել ձեր հասկացողությունը: Նշեք ցանկացած բառ և արտահայտություն, որը ձեզ իմաստալից է թվում:

  2. Գրեք ձեր կամ ուրիշների կողմից սուրբ գրության հատվածի լեզվի կամ իմաստի վերաբերյալ ցանկացած հարց:

  3. Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության հասանելի գործիքները՝ սահմանումները, պարզաբանումները, խաչաձև հղումները, Եկեղեցու ղեկավարների խոսքերը կամ այլ տեղեկություններ, որոնք կարող են ավելացնել հատվածի հասկացողությունը, կամ ձեր նշած բառերն ու արտահայտությունները:

  4. Քննարկեք, թե այս հատվածն ինչ է ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ձեր կարծիքով, դեռահասի համար ինչո՞ւ է կարևոր իմանալ և հասկանալ այս հատվածը:

Սուրբ գրությունների ուսումնասիրության այս մոդելի համար տես «Analyzing a Passage» տեսանյութը (8:12), որը հասանելի է ChurchofJesusChrist.org. կայքում:

8:12

Եթե ժամանակը թույլ տա, ուսանողները կարող են կիսվել մյուս ուսանողների հետ, թե ինչ են գտել և ինչպես է դա մեծացրել հատվածի իրենց ըմբռնումը: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են փորձել բացատրել հատվածի վարդապետությունը դասընկերոջը՝ օգտագործելով լրացուցիչ գաղափարներ, որոնք իրենք ձեռք են բերել ուսումնական վարժության ընթացքում:

Կարող եք խրախուսել ուսանողներին օգտագործել այս մեթոդները սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անհատական ջանքերում:

Օրվա ընթացքում խորհեք ձեր ընտրած վարդապետության սերտման հատվածի մասին՝ փնտրելով Սուրբ Հոգուց եկած տպավորությունները, որոնք ուսուցանում են ձեզ, թե այդ սուրբ գրությունն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Դասի մնացած մասը նվիրված է այն նպատակին, որ օգնեք ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները համապատասխան իրավիճակներում: Շարունակելուց առաջ օգտակար կլինի առաջարկել ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կրկնության համար առաջարկվող վարժությունները ներառված են հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Սկզբունքների նկարագրությունները ներկայացված են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։

Հիշեք, որ վարդապետության սերտման վարժության դասերը նախատեսված չեն նոր բովանդակություն ներկայացնելու համար: Վարդապետության սերտման վարժության դասերը ուսանողներին հնարավորություն են տալիս կրկնել այն, ինչ սովորել են, փորձել բացատրել սովորածը և կիրառել այն համապատասխան սցենարում: Դա կարող է մեծացնել ուսանողների ունակությունը՝ հիշելու և օգտագործելու վարդապետության կարևոր սկզբունքներն իրենց կյանքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը: Կարող եք հարմարեցնել սցենարի մանրամասները՝ ավելի լավ համապատասխանեցնելով դասարանի կարիքներին:

Սցենարի փոխարեն կարող եք օգտագործել «Find Answers through Jesus» տեսանյութը (1:04):

1:4

Ձեր ընկեր Էնդին կիսվել է ձեզ հետ, որ դժգոհ է իր կյանքից: Նա շատ ժամանակ է անցկացնում՝ զբաղվելով իր հեռախոսով, վիդեոխաղեր խաղալով և ընկերների հետ շփվելով, բայց գտնում է, որ շատ ժամանակ չունի Աստծո կամ իր ընտանիքի համար: Վերջերս նա մտածում էր, թե արդյոք իր կյանքում այլ նպատակ և իմաստ կա, քան այն, ինչով հիմա ինքն ապրում է։

Գրատախտակին ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և ստորև ներկայացվող հարցերը։ Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ քննարկելու սկզբունքները, նաև, թե իրենք ինչպես կարող են տեսողականորեն ներկայացնել դրանք: Առաջարկեք ուսանողներին ստեղծել բրոշյուր կամ պաստառ, որը կարող է օգնել մարդկանց օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց խնդիրները լուծելու համար: Տրամադրեք նրանց թղթեր և նկարչական պարագաներ: Բրոշյուր պատրաստելու համար ուսանողները կարող են եռակի ծալել թուղթը և թղթի յուրաքանչյուր հատվածի վրա մեկ սկզբունք պատկերել: Խրախուսեք ուսանողներին ստեղծագործ լինել երեք սկզբունքները պատկերելիս:

Անհրաժեշտության դեպքում, հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հիշեք, որ այս վարժության նպատակն է՝ հնարավորություն տալ ուսանողներին կիսվելու իրենց սովորածով: Քանի որ դուք՝ որպես ուսուցիչ, կարող եք օգնել հեշտացնել նրանց քննարկումները և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել, արեք հնարավորը, որպեսզի ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ կարող են տեղի ունենալ ուսանողների կողմից վարվող քննարկումներ:

Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից

  • Հավերժության հեռանկար ունենալն ինչպե՞ս կարող է օգտակար լինել այս իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածները, սուրբ գրությունների ուրիշ ինչ հղումներ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կարող են օգտակար լինել Էնդիի և նրա իրավիճակի համար:

Խրախուսեք ուսանողներին օգտվել Gospel Library հավելվածից՝ գտնելու երեք կամ ավելի աղբյուրներ, որոնք իրենք խորհուրդ կտային Էնդիին ուսումնասիրել: Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան սուրբ գրությունների հղումները գտնելու հարցում, կարող եք առաջարկել նրանց հետևյալ հատվածները․ Ծնունդ 12․1–3, Մովսես 1․6, 39, Մովսես 6․26–33 և Աբրահամ 3․22–23։

Գործեք հավատքով

  • Ինչպիսի՞ որոշակի բաներ կարող է անել Էնդին՝ իր կյանքում ավելի մեծ իմաստ և նպատակ տեսնելու համար:

    Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց պաստառներով կամ բրոշյուրներով մեկ այլ խմբի հետ:

    Դասը ավարտելով՝ կարող եք ուսանողներին հնարավորություն տալ պատասխանել հետևյալ հարցերին քննարկման ընթացքում կամ գրել իրենց մտքերն ուսումնական օրագրերում:

  • Ի՞նչ գաղափարներ գտաք այսօրվա ուսումնասիրության ընթացքում:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: