Սեմինարիա
Ծնունդ 15–18, 21. «Տերը արեց … ինչպես որ ասաց»


«Ծնունդ 15–18, 21. «Տերը արեց … ինչպես որ ասաց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 15–18, 21. «Տերը արեց … ինչպես որ ասաց»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 18–23․ Դաս 25

Ծնունդ 15–18, 21

«Տերը արեց … ինչպես որ ասաց»

Sarah holds a baby Isaac in her arms. She looks down at him and smiles.

Տերը հավատարիմներին փառահեղ խոստումներ է տվել, բայց երբեմն մեր կյանքի հանգամանքները կարող են ստիպել մեզ մտածել, թե այդ խոստումներն ինչպես է հնարավոր իրականացնել: Աբրահամն ու Սառան հավանաբար այդպես էին մտածում այն բանից հետո, երբ Տերը խոստացավ, որ Սառան երեխա կունենա, երբ նրանք ծեր էին։ Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը կպահի Իր խոստումները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տիրոջ խոստումները մեզ

Ցուցադրեք հետևյալ սցենարները՝ ցույց տալու համար, թե մարդն ինչու կարող է կասկածնել, թե արդյոք Աստված կպահի Իր խոստումները: Մեկ այլ սցենար տեսնելու համար կարող եք դիտել «Continue in Patience» տեսանյութը (2:41)՝ 1:07-1:55։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ստեղծել իրենց՝ նմանատիպ սցենարները:

2:42
  1. Մի երիտասարդ աղջիկ ընտրել է ազնիվ լինել իր դպրոցական աշխատանքում՝ հավատալով, որ Տերը կօրհնի իրեն: Նա նկատում է, որ իր գնահատականներն ավելի ցածր են, քան մյուս ուսանողներինը, որոնք խաբեություն են անում:

  2. Մի երիտասարդ տղա ստացել է իր հայրապետական օրհնությունը, որտեղ ասվում է, որ նա պետք է ծառայի լիաժամկետ միսիա: Բժշկական զննման ժամանակ բժիշկները հայտնաբերում են, որ նա ունի ֆիզիկական խնդիրներ, որոնք թույլ չեն տա նրան ծառայել:

  3. Մի երիտասարդ աղջիկ որոշեց ստուգել Մորոնիի խոստումը․ նա կարդաց Մորմոնի Գիրքը և աղոթեց՝ իմանալու համար, որ այն ճշմարիտ է: Նա կարծում է, որ պատասխան չի ստացել։ Ի՞նչ հարցեր կարող են ունենալ այս երիտասարդները Աստծո և Նրա խոստումների վերաբերյալ:

    • Ի՞նչ հարցեր կարող են ունենալ այս երիտասարդները Աստծո և Նրա խոստումների վերաբերյալ:

Առաջարկեք ուսանողներին հիշել այնպիսի իրավիճակներ, երբ իրենք կամ իրենց ծանոթ մարդիկ դժվարացել են տեսնել, թե ինչպես է Տերը իրականացնելու խոստացված օրհնությունները: Կարող եք ուսանողներին առաջարկել գրել այդ իրավիճակների մասին իրենց ուսումնական օրագրերում։ Ուսանողները կարող են նաև գրել իրենց ունեցած հարցերը։

Խրախուսեք ուսանողներին ջանքեր գործադրել՝ հրավիրելու Սուրբ Հոգուն իրենց ուսման գործընթաց: Վկայեք, որ երբ նրանք դա անեն, Սուրբ Հոգին կարող է օգնել իրենց գտնել այն հարցերի պատասխանները, որ իրենք ունեն, և մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը կկատարի Իր խոստումները:

Տիրոջ խոստումները Աբրահամին և Սառային

Երբ ուսանողներն ուսումնասիրեն են Սառայի և Աբրահամի պատմությունը, օգնեք նրանց սովորել կարդալ սուրբ գրությունները համապատասխան համատեքստում: Հետևյալ պարբերությունը ուսանողներին կծանոթացնի այդ հմտությանը.

Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, օգտակար է հասկանալ համատեքստը (որոշակի հատվածի հետ կապված հանգամանքները կամ նախապատմությունը): Համատեքստը կարող է պարզաբանել և հնարավորություն տալ ավելի խոր հասկանալ սուրբ գրությունների պատմությունները կամ ուսմունքները: Օրինակ՝ Աբրահամի և Սառայի պատմությունն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ իր կյանքի մեծ մասը Աբրահամը ցանկանում էր հայր դառնալ (տես Աբրահամ 1.2)։ Բայց երբ նա և իր կինը՝ Սառան մեծացան և դուրս եկան վերարտադրողական տարիքից, թվում էր, որ նրանք իրենց մահկանացու կյանքի ընթացքում երբեք չեն զգա սեփական երեխաներ ունենալու խոստացված օրհնությունները:

սեմինարիայի պատկերակ «Տիրոջ խոստումները Աբրահամին և Սառային» վերնագրով աշխատաթերթը կարող է օգնել ուսանողներին կիրառել համատեքստը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ են կարդում սուրբ գրություններում: Դուք կարող եք դա մոդելավորել՝ դասարանով ուսումնասիրելով Ծնունդ 15.1–6 հատվածները: Այնուհետև կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ մյուս հատվածներն ուսումնասիրելու համար:

Նախքան ուսանողները կսկսեն ուսումնասիրել, կարող եք բացատրել, որ Աբրամի և Սարայի հետ Իր ուխտը կապելու ժամանակ Տերը փոխեց նրանց անունները Աբրահամի և Սառայի (տես Ծնունդ 17․5, 15)։ Կարող եք նաև բացատրել, որ ծիծաղել բառը Ծնունդ 17․17, 18․12 և 21․6 հատվածներում գալիս է եբրահերեն tzachak արմատից, որը կարող է նաև նշանակել «ուրախանալ» (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն. Ծնունդ 17․23

Երբ ուսանողները ուսումնասիրեն և քննարկեն իրենց խմբերում, կարող եք մի քանի կամավորների առաջարկել, որ դասարանի հետ կիսվեն իրենց գաղափարներով։ Կարող եք նաև տալ հետևյալ հարցերը․

  • Ձեր կարծիքով, համատեքստն ինչպե՞ս օգնեց ձեզ հասկանալ այն, ինչ ուսումնասիրում եք:

  • Ի՞նչ կզգայիք, եթե դուք անեիք այն, ինչ արեցին Աբրահամն ու Սառան այս հատվածներում:

Տերը պահում է Իր խոստումները

Կարդացեք Ծնունդ 21.1–6 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերը պահեց Աբրահամին և Սառային տված Իր խոստումները:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք դուք սովորում Տիրոջ մասին այս պատմությունից:

սեմինարիայի պատկերակԵրբ ուսանողները իրենց բառերով ասեն դարձի բերող սկզբունքները, դա կարող է խորացնել սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի իրենց հասկացողությունը: Երբեմն ուսանողները կարող են դժվարությամբ բացահայտել ճշմարտությունները սուրբգրային հատվածից: Ստորև բերվածի նման մարգարեական խոսքեր տրամադրելը կարող է օգնել հստակեցնել, թե ինչ են սովորում ուսանողները և օգնել նրանց հաջողության հասնել ճշմարտություններ բացահայտելու մեջ: (Դարձի բերող սկզբունքները ներկայացնելիս ուսանողներին օգնելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ բաժնում։)

Առաջին Նախագահության նախկին անդամ, նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է այն դասով, որ ինքը ստացել է Աստծո խոստումների մասին։

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Նրա ժամանակին և Նրա ձևով: («Համբերությամբ շարունակենք», Լիահոնա, մայիս 2010, 58)

Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել, այն է, որ Տերը կատարում է Իր խոստումները Իր ժամանակին և Իր ձևով։

  • Ինչպե՞ս կարող են մեզ համար օգտակար լինել այն դեպքերը, երբ Տիրոջ խոստումները անմիջապես չեն կատարվում մեր կյանքում:

  • Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել ձեզ, երբ սպասում եք Նրա խոստումների կատարմանը:

Ուսանողների համար օգտակար կլինի փնտրել սուրբ գրություններ Տիրոջ մասին, որոնք կարող են օգնել նրանց պատասխանել ներկայացված հարցին: Հնարավոր հատվածներն են․ Հովհաննես 14․18, 1 Նեփի 9․6, Մոսիա 24․14, Վարդապետություն և Ուխտեր 24․8, 68․6։

Փորձառություններ և վկայություններ

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել իրենց սովորածի շուրջ, կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը կամ դիտել «Good Things to Come» (4:55) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք ուսանողներին մտածել անձնական փորձառությունների մասին, որոնք կապված են այս խոսքերի կամ տեսանյութի հետ:

4:55

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հետևյալ գաղափարներով Տիրոջ խոստացած օրհնությունների մասին.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Որոշ օրհնություններ շուտ ենք ստանում, մյուսները՝ ուշ, մի քանիսն էլ՝ կստանանք երկնքում, բայց նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, ստանում են դրանք։ («An High Priest of Good Things to Come», Ensign, նոյեմբեր 1999, 38)

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ուրիշները, որ օգնել են ձեզ հավատալ, որ Տերը կպահի Իր խոստումները Իր ձևով և Իր ժամանակին:

Պատրաստեք ուսանողներին վկայել իրենց սովորած կամ զգացած ճշմարտությունների մասին: Կարող եք դա անել՝ ցուցադրելով հետևյալ ցուցումները.

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը․

  1. Խորհեք այն սցենարների մասին, որոնք ներկայացվել էին դասի սկզբին: Նամակ գրեք այդ մարդկանցից մեկին և ներառեք, թե ինչու եք հավատում, որ Տերը կպահի Իր խոստումները:

  2. Գրեք կարճ պարբերություն ձեր օրագրում: Ներառեք այն, ինչ սովորեցիք և զգացիք այսօր, որը կարող է օգնել ձեզ՝ Տիրոջ խոստումների կատարմանը սպասելիս:

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։ Կարող եք ավարտել, կիսվելով ձեր վկայությամբ, որ Տերը կպահի Իր խոստումները: