Սեմինարիա
Ծնունդ 19. «Հետ մի նայիր»


«Ծնունդ 19. «Հետ մի նայիր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ծնունդ 19. «Հետ մի նայիր»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 18–23. Դաս 26

Ծնունդ 19

«Հետ մի նայիր»

'Then the Lord rained down sulfur and fire on Sodom and Gomorrah. It was sent down from the sky by the Lord. So he overthrew those cities and all that region, including all the inhabitants of the cities and the vegetation that grew from the ground. But Lotaas wife looked back longingly and was turned into a pillar of salt. (Genesis, Chapter 19, 24-26). Woodcut after a drawing by Julius Schnorr von Carolsfeld (German painter, 1794 - 1872) from my archive, published in 1877.'

Տերը միշտ մտահոգվել է մեր կյանքում չարի ազդեցությունների պատճառով: Ղովտի ընտանիքի անդամները գտնվում էին չարիքների ազդեցության տակ, որոնք շրջապատում էին նրանց Սոդոմ քաղաքում։ Այս դասը կօգնի ուսանողներին խուսափել չարի ազդեցություններից իրենց կյանքում, որպեսզի կարողանան ավելի լիարժեք հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց կյանքում առկա ազդեցությունների կամ գայթակղությունների մասին, որոնց իրենք բախվում են, որոնք խանգարում են իրենց հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչու պետք է հեռացնեն այս խոչընդոտները իրենց կյանքից և ինչպես կարող են դա անել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փոքր ընտրություններ՝ մեծ հետևանքներով

Յոթանասունից երեց Մասսիմո Դե Ֆեոն կիսվել է կարևոր ճշմարտությունով այն ազդեցության մասին, որ կարող են ունենալ մեր ընտրությունները։

Official Portrait of Elder Massimo De Feo  Photographed March 2017.

Այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք ամեն օր, կարող են թվալ փոքր, բայց դրանք միշտ ունեն իրական ազդեցություն և մեծ հետևանքներ՝ լավ կամ վատ: («Փոքր ընտրություններ՝ մեծ հետևանքներ», Ensign, օգոստոս 2019, 34)

  • Որո՞նք են մեր կատարած փոքր ընտրությունները, որ կարող են մեծ հետևանքներ ունենալ:

Անհրաժեշտության դեպքում, կարող եք կիսվել մի քանի օրինակներով, օրինակ՝ ինչպիսի մեդիա միջոցներից ենք մենք օգտվում, ինչ ընկերներ ենք մենք ընտրում կամ սուրբ գրություններն ուսումնասիրելու, եկեղեցի հաճախելու կամ աղոթելու վերաբերյալ մեր կատարած ընտրությունները: Գուցե այլ օրինակներ ավելի համապատասխան լինեն ձեր ուսանողների համար: Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե այս ընտրություններն ինչո՞ւ կարող են մեծ հետևանքներ ունենալ՝ լավ կամ վատ:

Այնուհետև կիսվեք հետևյալով, որպեսզի օգնեք ուսանողներին հոգևոր առումով պատրաստվել այսօրվա դասին։

Մտածեք ձեր ներկայիս ընտրությունների մասին, որոնք մոտեցնում են ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Մտածեք նաև այն ընտրությունների մասին, որոնք կարող են ձեզ հեռացնել Նրանցից: Այսօր ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն հոգևոր տպավորություններին, որոնք օգնում են ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ղովտը իր վրանը բացեց Սոդոմի մոտ

Հին Կտակարանը պարունակում է Ղովտ անունով մի մարդու պատմություն, որը Աբրահամի եղբորորդին էր։ Ղովտն ու նրա ընտանիքը ապրում էին Սոդոմ քաղաքում, որը հայտնի էր իր ծայրահեղ չարությամբ (տես Ծնունդ 13․13, 18․20, Եզեկիել 16․49–50, Հուդա 1․7–8): Թվացյալ փոքր ընտրությունը հանգեցրեց այն բանին, որ Ղովտն ու նրա ընտանիքը բնակվեցին Սոդոմում:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրին այն բանին, որ Ղովտը բնակվեց Սոդոմում: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել հետևյալ բացատրությունները։

Այն բանից հետո, երբ Աբրահամը, Ղովտը և նրանց ընտանիքները Եգիպտոսից տեղափոխվեցին Քանան երկիր, Աբրահամի հովիվների և Ղովտի հովիվների միջև տարաձայնություններ առաջացան իրենց արոտավայրերի վերաբերյալ։ Հետագա հակամարտությունից խուսափելու համար Աբրահամն ու Ղովտը բաժանեցին իրենց ընտանիքները․ յուրաքանչյուր ընտանիք որոշեց, թե որտեղ է ապրելու (տես Ծնունդ 13․8–9):

Հետևյալ հատվածները դասարանով կարդալու փոխարեն ուսանողները կարող են աշխատել դասընկերոջ հետ: Դասընկերները կարող են կարդալ հատվածները և նկարել Ղովտի և Աբրահամի գործողությունները պատկերող նկար:

Կարդացեք Ծնունդ 13․10–13, 18 հատվածները՝ փնտրելով, թե որտեղ որոշեց ապրել ընտանիքներից յուրաքանչյուրը: (Այս հատվածներում Աբրամ անունը վերաբերում է Աբրահամին։ Հետագայում Տերը փոխեց նրա անունը՝ կոչելով Աբրահամ, ինչպես գրված է Ծնունդ 17․5 հատվածում։)

  • Ի՞նչ տարբերություններ նկատեցիք այս ընտանիքների որոշումների միջև:

  • Ինչպիսի՞ որոշումներ կարող են կայացնել մարդիկ այսօր, որոնք կարող են նման լինել Ղովտի՝ վրանը Սոդոմի մոտ բացելու որոշմանը։ Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ այդ իրավիճակներում:

Եթե ուսանողները դժվարանան ժամանակակից որոշումների օրինակներ նշել, որոնք նման են Ղովտի՝ վրանը Սոդոմի մոտ բացելու որոշմանը, կարող եք կիսվել մի քանի օրինակով, ապա հնարավորություն ընձեռել ուսանողներին խորհուրդներ տալ այդ իրավիճակների համար: Օրինակները կարող են ներառել ոչ պարկեշտ լեզվով խոսելը, ոչ պատշաճ բովանդակությամբ մեդիա միջոցներ ընտրելը, հագուստի կամ համեստության չափանիշներն իջեցնելը կամ այնպիսի ընկերների հետ ժամանակ անցկացնելը, որոնք անտեսում են Փրկչի ուսմունքները:

Սոդոմի և Գոմորի կործանումը

Ղովտն ու նրա ընտանիքը չմնացին իրենց վրանում, որը բացել էին Սոդոմի մոտ։ Ի վերջո, նրանք տեղափոխվեցին և «բնակվեցին Սոդոմում» (Ծնունդ 14.12, շեշտադրումն ավելացված է)։

Ուսանողները կարող են խաչաձև հղումով կապել Ծնունդ 14․12 հատվածը Ծնունդ 13․12 հատվածի հետ՝ իրենց սուրբ գրություններում։ Եթե ուսանողները դասի սկզբում նկար են ստեղծել, կարող եք նաև առաջարկել նրանց թարմացնել իրենց նկարը՝ արտացոլելու Ղովտի բնակվելու նոր վայրը:

Սոդոմի և նրա մոտակայքում գտնվող Գոմոր քաղաքի բնակիչները մերժեցին մարգարեներին, որոնց Տերն ուղարկել էր նրանց նախազգուշացնելու համար (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 203)։ Իր ողորմածությամբ՝ Տերը սուրհանդակներ ուղարկեց Սոդոմ, որպեսզի զգուշացնեն Ղովտին և նրա ընտանիքին, որ նրանք լքեն քաղաքը՝ նախքան դրա կործանումը (տես Ծնունդ 19․12–13)։ Քանի որ ժողովուրդը մերժեց մարգարեներին և շարունակեց չարությամբ գործել, նրանք կործանվեցին։

Կարդացեք Ծնունդ 19.14–19, 24–26 հատվածները՝ փնտրելով, թե Ղովտը և նրա ընտանիքն ինչպես արձագանքեցին քաղաքը շտապ լքելու հրահանգներին:

  • Այս հատվածներում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ: Ինչո՞ւ։

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ մասին

Կարող եք նաև հարցնել ուսանողներին, թե ինչ են սովորում, որը կարող է օգնել այն մարդուն, որը կարծում է, որ մեծ խնդիր չէ մասնակցել թվացյալ աննշան ամբարշտության գործողություններին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու Ղովտի կինը դարձավ «աղի արձան» (հատված 26), օգտակար կլինի բացատրել, որ հնարավոր է՝ Ղովտի կինը ոչ միայն պարզապես հետ նայեց, այլ գուցե վերադարձավ Սոդոմ (տես Ղուկաս 17․28–32)։ Կարող եք նաև կիսվել Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերով:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հնարավոր պատճառներով, թե ինչու Ղովտի կինը դարձավ «աղի արձան» (հատված 26):

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Ակնհայտորեն սխալը, որը կատարեց Ղովտի կինը, այն չէր, որ նա պարզապես հետ նայեց. իր սրտի խորքում նա ցանկանում էր հետ գնալ:

Հնարավոր է, որ Ղովտի կինը զայրույթով հետ էր նայում դեպի Տերը, այն ամենի համար, ինչը Նա խնդրում էր նրան թողնել հետևում։ («Remember Lot’s Wife» [Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաքույթ, հուն. 13, 2009] 2, speeches.byu.edu)

Կարող եք ուսանողներին առաջարկել քննարկել հետևյալ հարցը դասընկերոջ հետ կամ փոքր խմբերով, այնուհետև դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Ղովտի և նրա ընտանիքի պատմությունից, որոնք կարող եք կիրառել ձեր կյանքում հանդիպող իրավիճակներում:

    Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները․

    Երբ թույլ ենք տալիս, որ չարի ազդեցությունները մտնեն մեր կյանք, նույնիսկ թվացյալ փոքր ազդեցությունները, դրանք կարող են մեզ հեռացնել Հիսուս Քրիստոսից:

    Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է հեռանանք ամբարշտությունից և հետ չնայենք։

    Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ և զգալ այս ճշմարտությունների կարևորությունը, կարող եք քննարկել հետևյալ հարցերը։

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ ճանաչել փոքր թվացող ազդեցությունները, որոնք ձեզ կհեռացնեն Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել մեզ հետևում թողնել մեր անցյալի սխալները և հավատքով առաջ շարժվել

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք վերաբերում են այն ճշմարտություններին, որ դուք քննարկում եք: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառություններով։

Կիրառեք դրանք ձեր կյանքում

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց ուսումնասիրած ճշմարտությունները, ցուցադրեք հետևյալ ցուցումներն ու հարցերը: Առաջարկեք ուսանողներին ոգեշնչում խնդրել Աստծուց՝ ճանաչելու այն փոփոխությունները, որոնք Նա կցանկանար, որ իրենք կատարեն:

Մտածեք, թե այսօրվա ձեր սովորածից հետո ինչպիսի՞ գործողություններ անելու հուշում զգացիք։ Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք ծրագիր՝ ինչ եք անելու և երբ եք դա անելու: Անհրաժեշտության դեպքում հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ ծրագիր կազմել.

  • Ինչպիսի՞ փոքր թվացող որոշումներ եք դուք այժմ կայացնում, որոնք ի վերջո կարող են ձեզ հեռացնել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից: Ի՞նչ փոփոխություններ եք դուք անելու։

  • Ի՞նչ եք անելու, որպեսզի թողնեք անցյալի սխալները և հավատքով առաջ շարժվեք առ Հիսուս Քրիստոս։

Տվեք ձեր վկայությունն այսօր քննարկված ճշմարտությունների մասին: Ուսանողներին խրախուսեք գործել իրենց ծրագրերի համաձայն։