«Ծնունդ 18–23․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 18–23. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 18–23
Ծնունդ 18–23
Ակնարկ
Սկզբում Քանանի երկրում հաստատվելուց հետո Աբրահամի եղբորորդի Ղովտը և նրա ընտանիքը տեղափոխվեցին ամբարիշտ Սոդոմ քաղաք։ Տերը նախազգուշացրեց Ղովտի ընտանիքին, որ փախչեն քաղաքից՝ նախքան դրա կործանումը: Ղովտի կինը հետ դարձավ և կործանվեց։ Երբ Իսահակը ծնվեց, Տերը կատարեց սերնդի վերաբերյալ Աբրահամին տված Իր խոստումը։ Որպես Աբրահամի հավատքի փորձություն, Տերը պատվիրեց Աբրահամին, որ Իսահակին որպես զոհ մատուցի: Երբ Աբրահամն ապացուցեց իր հավատարմությունը, Տերը խնայեց Իսահակին և ապահովեց փոխարինող զոհը։
Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս: Երբ ուսուցիչներն օգնում են ուսանողներին իրենց բառերով ասել դարձի բերող սկզբունքները, դա խորացնում սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի նրանց ըմբռնումը։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 25. «Ծնունդ 15–18, 21»։ Ավելին իմանալու համար տես «Փրկիչն ուսուցանեց ճշմարտություններ, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 22):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ծնունդ 15–18, 21
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը, որ Տերը կպահի Իր խոստումները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտապահել և խորհել Ծնունդ 18.14 հատվածի առաջին տողի շուրջ. «Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք»: Կարող եք խրախուսել նրանց մտածել այն դեպքերի մասին, երբ նրանք տեսել են, թե ինչպես է Տերը կատարում անհնարին թվացող բաները սուրբ գրություններում, իրենց կյանքում կամ ուրիշների կյանքում:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Սցենարները՝ դասի սկզբում, դասի վերջում՝ գրավոր վարժության հրահանգները
-
Տեսանյութեր․ «Continue in Patience» (2:41, դիտել 1:07-1:55), «Good Things to Come» (4:55)
-
Աշխատաթերթ․ «Տիրոջ խոստումները Աբրահամին և Սառային»
Ծնունդ 19
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խուսափել չարի ազդեցություններից իրենց կյանքում, որպեսզի կարողանան ավելի լիարժեք հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց կյանքում առկա ազդեցությունների կամ գայթակղությունների մասին, որոնց իրենք բախվում են, որոնք խանգարում են իրենց հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչու պետք է հեռացնեն այս խոչընդոտները իրենց կյանքից և ինչպես կարող են դա անել:
-
Տեսանյութ. «Leave the Party» (6:26)
-
Բովանդակություն ցուցադրման համար. ուսումնասիրության օրագրի հրահանգները՝ դասի վերջում
Ծնունդ 22
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերն իրենց հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նշել իրենց գտած սուրբ գրությունը, որն օգնում է իրենց ճանաչել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ։ Հանձնարարեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու դրանով:
-
Տեսանյութեր«The Love of God» (19:43, դիտել 9:33-10:57), «God Loved Us, So He Sent His Son» (3:41)
-
Նկար․ Աբրահամը զոհաբերում է Իսահակին
Վարդապետության սերտման վարժություն 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատված, որը իրենք կցանկանային ավելի լավ հասկանալ։ Այնուհետև առաջարկեք նրանց ուսումնասիրել հատվածը, խորհել դրա իմաստի մասին և մտածել, թե ինչու է ուսուցանվող վարդապետությունը կարևոր:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Վարդապետության սերտման առաջին վեց հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, հրահանգներ վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրության վարժության համար, Էնդիի մասին սցենար, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և դրանց հետ կապված հարցերը
-
Տեսանյութեր. «Analyzing a Passage» (8:12), «Find Answers through Jesus» (1:04)
-
Նյութեր. Թուղթ և նկարչական պարագաներ ուսանողների համար՝ բրոշյուր կամ պաստառ ստեղծելու համար