Սեմինարիա
Աբրահամ 2.9–11. Մեր պարտականությունները Աբրահամի ուխտում


«Աբրահամ 2․9–11. Մեր պարտականությունները Աբրահամի ուխտում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Աբրահամ 2․9–11. Մեր պարտականությունները Աբրահամի ուխտում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 12–17, Աբրահամ 1–2․ Դաս 24

Աբրահամ 2․9–11

Մեր պարտականությունները Աբրահամիուխտում

A young man in a black shirt standing and showing an open Book of Mormon to another young man standing beside him.

Տերը ուխտ կապեց Աբրահամի և նրա սերունդների հետ: Որպես Աբրահամի սերունդ՝ մենք ուխտի պարտականություն ունենք՝ բերելու Փրկչի ավետարանի օրհնությունները երկրագնդի բոլոր ընտանիքներին: Այս դասը կօգնի ուսանողներին կատարել այն պարտականությունները, որոնք Տերը տվել է իրենց՝ որպես Աբրահամի սերունդ:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալ հարցերի շուրջ և քննարկել դրանք ընտանիքի անդամի հետ. Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ավետարանը կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ եք կարծում, որ բոլոր մարդիկ դրա կարիքն ունեն»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աբրահամի սերունդը

Դասը սկսեք՝ ուսանողներին տալով 30 վայրկյան՝ թվարկելու իրենց նկարագրող հնարավորինս շատ բառեր: Այնուհետև, խնդրեք ուսանողներին շրջագծել երեք բառ, որոնք լավագույնս բնութագրում են իրենց: Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել դասարանի հետ։

  • Ինքնության այս բնութագրիչներն ինչպե՞ս են ազդում ձեր վարքագծի վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ա. Բեդնարը ուսուցանել է հետևյալը մեր ինքնության մասին:

17:8
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Դուք կարող եք բավականություն ստանալ երաժշտությունից, սպորտից, հակում ունենալ մեխանիկայի հանդեպ, մի օր աշխատել առևտրում կամ որևէ մասնագիտությամբ և արվեստում: Որքան էլ կարևոր լինի նման գործունեությունն ու զբաղմունքը, դրանք չեն սահմանում, թե ով ենք մենք։ Առաջինը և ամենակարևորը, մենք հոգևոր էակներ ենք։ Մենք Աստծո որդիներն ու [դուստրերն] ենք և Աբրահամի սերունդն ենք: («Becoming a Missionary», Լիահոնա, նոյեմբեր 2005, 47)

  • Ի՞նչն է ձեզ ամենից շատ տպավորում այն ամենից, ինչ երեց Բեդնարն ուսուցանեց մեր ամենակարևոր ինքնությունների մասին:

Եթե ուսանողներն ուսումնասիրել են Դաս 23. «Ծնունդ 12, 17», առաջարկեք նրանց դասընկերոջ հետ ամփոփ ներկայացնել այն, ինչ հիշում են Աբրահամի ուխտի մասին: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ որպես Աբրահամի սերունդ կամ հետնորդ, մեզ ոչ միայն խոստացված են նշանակալից օրհնություններ, այլև մենք կարևոր պարտականություններ կատարելու ուխտ ենք կապում: Առաջարկեք նրանց լրացնել հետևյալ ինքնագնահատումը։

Ընտրեք, թե հետևյալ արտահայտություններից ո՞րն է ճիշտ ձեզ համար․

  • Ես հասկանում եմ իմ պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

  • Ես ձգտում եմ կատարել իմ պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

  • Ես մեծ ուրախություն եմ գտել՝ կատարելով իմ պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

  • Ես չեմ հասկանում, թե ինչ պարտականություններ ունեմ՝ որպես Աբրահամի սերունդ:

  • Ես հարցեր ունեմ, թե որոնք են իմ պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

Ուսանողներին առաջարկեք գրել ցանկացած հարց, որը կարող են ունենալ կամ տպավորություններ, որոնք զգացել են, երբ խորհում էին այս արտահայտությունների շուրջ: Առաջարկեք նրանց հայտնություն խնդրել իրենց Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են ավելի լավ կատարել իրենց պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Աբրահամ 2․9–11 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Աբրահամ 2.8–11 հատվածները՝ փնտրելով մեր պարտականությունները՝ որպես Աբրահամի սերունդ:

  • Ի՞նչ է Փրկիչն ակնկալում մեզանից:

    Ուսանողներին առաջարկեք տալ ցանկացած հարց այս հատվածների վերաբերյալ: Աբրահամի ուխտի պարտականությունների քննարկման ժամանակ օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը. մեզ՝ որպես Աբրահամի սերունդ, Փրկիչը պարտականություն է տվել օրհնելու երկրագնդի բոլոր ընտանիքներին Իր ավետարանի օրհնություններով:

    Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ կարող են կատարել իրենց ուխտի պարտականությունը՝ օգնելով հավաքել Իսրայելը:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք օրհնել երկրագնդի բոլոր ընտանիքներին Փրկչի ավետարանով:

Կարդացեք 1 Նեփի 15.18 հատվածները՝ փնտրելով, թե երբ կկատարվի Աբրահամի ուխտը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մերն է պարտականությունը՝ օգնելու իրականացնել Աբրահամի ուխտը: Մեր սերունդը նախասահմանված է և պատրաստված՝ օրհնելու բոլոր մարդկանց աշխարհում: Այդ պատճառով քահանայության պարտականությունը ներառում է միսիոներական աշխատանք: Մոտ 4000 տարվա սպասումից և նախապատրաստումից հետո սա է նշանակված օրը, երբ ավետարանը կտարվի երկրագնդի ցեղերին: Սա է Իսրայելին խոստացված հավաքման ժամանակը: Եվ մենք պետք է մասնակցենք դրան: Մի՞թե դա ոգևորիչ չէ: («Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2011, 88)

Ամեն անգամ, երբ մենք որևէ բան ենք անում, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապել և դրանք պահել, մենք օգնում եք հավաքել Իսրայելը: («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92–93)

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Հիսուս Քրիստոսի ավետարանին:

  • Ինչու՞ եք կարծում, որ բոլոր մարդիկ դրա կարիքն ունեն:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք (կամ ձեզ ծանոթ մարդիկ)՝ Իսրայելը հավաքելիս:

Կատարենք մեր պարտականությունները

սեմինարիայի պատկերակԴասի այս հատվածում ուսանողներին ժամանակ տրամադրեք դասարանով անել որևէ բան՝ Աբրահամի ուխտի իրենց պարտականությունները կատարելու համար: Դուք կարող եք ստեղծել ուսումնական անկյուններ՝ հիմնվելով հետևյալ աշխատաթերթի վրա: Ուսանողները կարող են ընտրել մեկ վարժություն, որի վրա կցանկանան կենտրոնանալ կամ կարող են կատարել տարբեր վարժություններ: Կարող եք յուրաքանչյուր անկյունի համար նշանակել ուսանողների ղեկավարներներ, որպեսզի օգնեն իրենց ընկերներին կատարել վարժությունները: Ուսանողներին առաջարկեք ոգեշնչում փնտրել՝ ընտրելով, թե ինչի վրա պետք է կենտրոնանան:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո թույլ տվեք ուսանողներին կիսվել իրենց ընտրած վարժությունով և, թե ինչն է ոգեշնչել իրենց:

սեմինարիայի պատկերակ Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերից մի քանիսին կամ բոլորին, մտածեք, թե ինչպես օգնեք ուսանողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության: Դա կարող եք անել՝ ինքներդ ձեզ հարցնելով. «Ուրիշ ինչ կարող եմ առաջարկել նրանց անել»: Ձեզ նման հարց տալով՝ կարող եք ոգեշնչվել Սուրբ Հոգուց, թե ինչպես օգնել ուսանողներին՝ գործելու ըստ իրենց ստացած անձնական հայտնության:

Հետագա հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար, որոնք անձնական բացահայտում են առաջարկում, տես «Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։

Ուսանողների համար օգտակար կլինի խորհել հետևյալ հարցերի շուրջ և գրել դրանց պատասխաններն իրենց օրագրերում։

  • Ի՞նչ եք արել կամ ի՞նչ ծրագրեր եք կազմել՝ օրհնելու ուրիշներին Փրկչի ավետարանով:

  • Ի՞նչ եք մտադիր անել առաջիկա օրերին և շաբաթներին․

    • Օգնե՞լ ուրիշներին կապել կամ պահել ուխտերը:

    • Կիսվե՞լ Փրկչի ավետարանով։

    • Օգնե՞լ վարագույրի այս կամ այն կողմում գտնվող մարդկանց:

Վկայեք մեր կարևոր պարտականության մասին՝ որպես Աբրահամի սերունդ՝ կիսելու Փրկչի ավետարանի օրհնությունները բոլոր մարդկանց հետ:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Աբրահամ 2.9–11 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է «Տերը խոստացավ Աբրահամին, որ նրա սերունդը «կբերի այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին»»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: