Սեմինարիա
Աբրահամ 1. «Ցանկացեք … լինել… արդարության հետևորդ»


Աբրահամ 1. «Ցանկացեք … լինել… արդարության հետևորդ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

Աբրահամ 1. «Ցանկացեք … լինել… արդարության հետևորդ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ծնունդ 12–17․ Աբրահամ 1–2. Դաս 22

Աբրահամ 1

«Ցանկացեք … լինել… արդարության հետևորդ»

The painting portrays Abram kneeling, his head bowed.  Melchizedek lays his hands on his head blessing him.  His eyes are shut and his face looks up.  An attendant holds bread and wine.

Աբրահամը մեծանում էր ամբարշտությամբ և կռապաշտությամբ շրջապատված միջավայրում: Այդ հանգամանքներում Աբրահամը ցանկանում էր հետևել Հիսուս Քրիստոսին, որը նախաերկրային կյանքում Աբրահամին հայտնի էր որպես Եհովա: Երբ Աբրահամը ձգտում էր իր արդար ցանկությունների կատարմանը, Տերը օրհնեց նրան՝ դրանք ձեռք բերելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին հույս ունենալ, որ Երկնային Հայրը կարող է օգնել իրենց ստանալ այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում է, որ իրենք ստանան:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչ են ամենից շատ ցանկանում կյանքում և մտածել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում նրան, ինչ իրենք ամենից շատն են ցանկանում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ եք ցանկանում

Դասը սկսեք՝ օգնելով ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ իրենք կարող են դժվարությամբ հավատալ, որ Տերը կարող է օգնել իրենց ստանալ արդարակյաց ապրելու օրհնությունը, որն իրենք ցանկանում են: Դա անելու համար կարող եք կիսվել հետևյալ անավարտ սցենարներով և առջարկել ուսանողներին նշել այն խոչընդոտը, որին կարող է բախվել անձը:

Սամանթան մեծ ցանկություն ունի հետևելու Հիսուս Քրիստոսին՝ քարոզելով Նրա ավետարանն ուրիշներին: Այնուամենայնիվ, այս պահին դա դժվար է թվում, որովհետև …

Յուչենը մեծ ցանկություն ունի հետևելու Հիսուս Քրիստոսին՝ վճարելով իր տասանորդը: Այնուամենայնիվ, այս պահին դա դժվար է թվում, որովհետև …

Կառլոսը մեծ ցանկություն ունի հետևելու Հիսուս Քրիստոսին՝ մկրտվելով: Այնուամենայնիվ, այս պահին դա դժվար է թվում, որովհետև …

Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց հանգամանքների և այն խոչընդոտների մասին, որոնց կարող են բախվել՝ հետևելով Հիսուս Քրիստոսին: Խնդրեք նրանց կատարել հետևյալ քայլերն իրենց օրագրերում:

Ձեր ուսումնասիրության օրագրում.

  1. Գրեք մի քանի օրհնություն, որոնք ամենաշատն եք ցանկանում ստանալ կյանքում:

  2. Գրեք բոլոր խոչընդոտները, որոնց, ըստ ձեզ, կարող եք բախվել՝ այս օրհնությունները ստանալու ճանապարհին:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Աբրահամ 1 գլուխը, առաջարկեք նրանց խնդրել Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին կօգնի նրանց հուսալ, որ իրենք կարող են հետևել Հիսուս Քրիստոսին և ստանալ Նրա օրհնությունները՝ անկախ այն խոչընդոտներից, որոնց կարող են բախվել:

Աբրահամի հանգամանքները

Դաս 3. Աբրահամ 3 դասում ուսանողները սովորեցին Աբրահամի գրքի ծագման մասին: Եթե դա չեք բացատրել դաս 3-ի ուսումնասիրության ժամանակ, կարող եք անել հիմա: Եթե ուսանողները հարցեր ունենան Աբրահամի գրքի ծագման վերաբերյալ, կարող եք ցուցադրել «The Book of Abraham | Now You Know» տեսանյութը 0:00-2:43։ Այդ տեսնյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

5:7

Օգտակար կլինի, որ ուսանողները ստեղծեն երկսյունակ աղյուսակ: Նրանք կարող են առաջին սյունակը վերնագրել «Օրհնություններ, որոնք Աբրահամը ցանկանում էր», իսկ երկրորդը՝ «Խոչընդոտներ, որոնց բախվեց Աբրահամը»։ Դա կօգնի համակարգել իրենց սովորածն Աբրահամ 1.1–7 հատվածներից։

Օրհնություններ, որոնք Աբրահամը ցանկանում էր

Խոչընդոտներ, որոնց բախվեց Աբրահամը

Օրհնություններ, որոնք Աբրահամը ցանկանում էր

Խոչընդոտներ, որոնց բախվեց Աբրահամը

Կարդացեք Աբրահամ 1.1–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ էր ցանկանում Աբրահամը և ինչ խոչընդոտների բախվեց այդ օրհնությունները ստանալու ճանապարհին:

  • Աբրահամի ցանկացած օրհնություններից ի՞նչն է առավել նշանակալից ձեզ համար:

  • Ինչո՞ւ կարող եք այդ օրհնությունները ցանկանալ նաև դուք:

  • Հիսուս Քրիստոսին հետևելու Աբրահամի ցանկությունն ինչպե՞ս կարող էր օգնել նրան դժվար հանգամանքներում, որոնց նա բախվեց:

Եհովան օգնեց Աբրահամին հաղթահարել խոչընդոտները

Կարդացեք Աբրահամ 1.15–20 հատվածները՝ փնտրելով, թե Եհովան ինչպես օգնեց Աբրահամին հաղթահարել իրեն հանդիպած խոչընդոտները։

Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել «Deliverance of Abraham» (1:38) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

1:38

Եթե ժամանակը թույլ տա, կարող եք ժամանակ տրամադրել՝ քննարկելու այն հրաշագործությունը, որով Եհովան ազատեց Աբրահամին։ Համեմատեք այս ազատումն այն եղանակների հետ, որոնցով Տերը մեզ ազատում է արդար ապրելու ճանապարհին մեզ հանդիպած խոչընդոտներից: Տերը կարող է մեզ ազատել անառողջ սովորույթներից, օրինակ՝ սոցիալական ցանցերի, տեխնոլոգիաների չափազանց շատ օգտագործումից կամ պոռնոգրաֆիայի օգտագործումից: Կարող եք վկայել, որ Եհովան կարող է մեզ ազատել ցանկացած խոչընդոտից, որը չհաղթահարելու դեպքում մեզ համար դժվար կլինի հետևել Նրան:

  • Ըստ ձեզ, ի՞նչ սովորեց Աբրահամը Եհովայի մասին այս փորձառությունից։

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հայրն օգնել մեզ հաղթահարել խոչընդոտները՝ արդարակյաց ապրելու օրհնությունները ստանալու ճանապարհին:

Բացատրեք ուսանողներին, որ ազատվելուց հետո Աբրահամն ի վերջո, գնաց Քանան: Տերը պատվեց Աբրահամին այն բանի համար, որ նա գործում էր համաձայն իր ցանկությունների՝ օրհնելով նրան քահանայությամբ և այլ կարևոր օրհնություններով: Աստված Աբրահամին խոստացավ այդ օրհնությունները որպես Աբրահամի ուխտի մի մաս: Ուսանողներն ավելին կիմանան այս ուխտի մասին հետագա դասերի ընթացքում:

Ավելի ուշ՝ Աբրահամի կյանքի ընթացքում, Տերն այցելեց նրան և խոստացավ, որ կկատարի Աբրահամի բոլոր արդար ցանկությունները (տես Աբրահամ 2.9–11): Կարդացեք Աբրահամ 2.12–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասաց Աբրահամն այս փորձառությունից հետո:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Աբրահամի փորձառությունից։

Ուսանողները կարող են բացահայտել մի շարք սկզբունքներ, օրինակ՝ եթե մենք ձգտենք հետևել Հիսուս Քրիստոսին, Աստված մեզ կտա արդարակյաց ապրելու օրհնություններ, որոնք մենք ցանկանում ենք:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը կամ դիտեք «Հույսի կատարյալ պայծառություն» տեսանյութը 11:09-11:38։ Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

17:45
Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Մենք ինչո՞ւ չպետք է հուսանք, որ բոլոր հույսերի Աստվածը կարող է հրաշքով պատասխանել մեր արդար և Քրիստոսանման ցանկություններին։ Մենք բոլորս պետք է հավատանք, որ այն, ինչ ցանկանում ենք արդարությամբ, կարող է մի օր, որևէ կերպ իրականություն դառնալ։ («Հույսի կատարյալ պայծառություն», Լիահոնա, մայիս 2020, 83)

Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով քննարկել հետևյալ հարցերը, կամ գրել իրենց պատասխաններն իրենց օրագրերում: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել դասարանի հետ իրենց պատասխաններից մեկով կամ երկուսով:

  • Նախագահ Հոլանդի խոսքերը և Աբրահամի փորձառությունն ինչպե՞ս են ձեզ հույս տալիս, որ Տերը կարող է օգնել ձեզ հաղթահարել Հիսուս Քրիստոսին հետևելու ճանապարհին հանդիպած խոչընդոտները:

  • Ե՞րբ է Երկնային Հայրն օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին հաղթահարել Հիսուս Քրիստոսին հետևելու ճանապարհին հանդիպած խոչընդոտները:

Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, երբ Երկնային Հայրն օգնել է ձեզ հաղթահարել արդարակյաց ապրելու օրհնություն ստանալու ճանապարհին հանդիպած խոչընդոտը:

Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել այն, ինչ սովորեցին այսօր:

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով: Դասն ավարտեք՝ կիսվելով այդ ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: