Սեմինարիա
Աբրահամ 3: Նախաերկրային կյանք


«Աբրահամ 3. Նախաերկրային կյանք», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Աբրահամ 3. Նախաերկրային կյանք», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Մովսես 1, Աբրահամ 3․ Դաս 3

Աբրահամ 3

Նախաերկրային կյանք

Հիսուս Քրիստոսը ստեղծում է երկիրը

Տեսիլքի միջոցով Եհովան Աբրահամին ցույց տվեց իր գործերն ու արարչագործությունները։ Նա Աբրահամին ցույց տվեց նաև նախաերկրային գոյությունը, այդ թվում՝ ազնվազարմ ու մեծ հոգիներին, որոնք ընտրվել էին՝ լինելու առաջնորդներ մահկանացու կյանքում: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Երկնային Հոր ծրագրում նախաերկրային կյանքի վերաբերյալ գիտելիքներն ինչպես կարող են օգտակար լինել իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, թե նա ինչ գիտի նախաերկրային կյանքի մասին և նախաերկրային կյանքի մասին իմանալն ինչպես կարող է օգնել նրան։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քանի՞ տարեկան եք

Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գտածով:

Նշեք, որ տարիքը, որը նրանք ասում են, այն ժամանակն է, որի ընթացքում իրենք գտնվում են ֆիզիկական մարմնում՝ իրենց կյանքի ընթացքում: Մեր հոգիները շատ ավելի երկար ժամանակ են գոյություն ունեցել, քան մեր ֆիզիկական մարմինները: Նախքան ծնվելը մենք ապրում էինք Երկնային Հոր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: Մենք դա կոչում ենք նախաերկրային կյանք:

Առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում։

  • Ի՞նչ գիտեք նախաերկրային կյանքի մասին:

  • Նախաերկրային կյանքի մասին գիտելիքն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հիմա:

Խրախուսեք ուսանողներին այս դասի ընթացքում լրացումներ կատարել իրենց պատասխաններում։ Խրախուսեք նրանց օգնություն խնդրել Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով՝ իմանալու, թե իրենց ինչպես կարող է օգնել նախաերկրային կյանքի մասին գիտելիքը:

Ինչ ենք սովորում Աբրահամից

Որպեսզի օգնեք ուսանողներին իմանալ, թե որտեղից է եկել Աբրահամի Գիրքը, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ինչ գիտեն իրենք, կամ կարող եք ձեր խոսքերով կիսվել հետևյալով:

Աբրահամը գրի առավ մի փորձառություն, որը կօգնի մեզ ավելի շատ բան իմանալ նախաերկրային կյանքի մասին: Աբրահամը ծնվել է Հիսուս Քրիստոսից մոտ 2000 տարի առաջ: Նա գրի է առել իր կյանքի մանրամասները, ինչպես նաև Աստծուց ստացած իր տեսիլքները, որոնք կարելի է գտնել Աբրահամի գրքում: Այս արձանագրությունը գրված էր պապիրուսի գլանների վրա, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսում և գնվել Եկեղեցու անդամների կողմից: Այնուհետև այս արձանագրության վերաբերյալ հայտնություն եղավ Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ Աստծո պարգևով և զորությամբ:

Կարդացեք Աբրահամ 3․11–12, 21 հատվածները, որպեսզի տեսնեք, թե ինչ է Տերը ուսուցանել Աբրահամին:

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածներում։

  • Ի՞նչ ճշմարտություններ իմացաք Տիրոջ մասին։

    Երբ ուսանողները կիսվում են, առաջարկեք նրանց նշել այն արտահայտությունները կամ հատվածները, որտեղից իրենք վերցրել են այդ գաղափարները, որպեսզի մյուս ուսանողները կարողանան նշել դրանք, եթե ցանկանան:

  • Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է ազդում ձեզ վրա հիմա:

  • Ինչպե՞ս եք դուք տեսել կամ զգացել Փրկչի մասին այդ ճշմարտությունները ձեր կյանքում:

Մեր նախաերկրային կյանքը

Իմանալով Հիսուս Քրիստոսի նախաերկրային մեծության մասին (տես Աբրահամ 3.16–21), Աբրահամը նաև իմացավ մեր նախաերկրային գոյության մասին: Նախքան կարդալը, թե Տերն ինչ ցույց տվեց Աբրահամին, պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դուք կարողանայիք տեսնել ձեր նախաերկրային կյանքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Խորհեք, թե դա ինչպես կարող էր ազդել ձեզ վրա։

Բավարար ժամանակ տվեք ուսանողներին՝ նախաերկրային վիճակում իրենք իրենց տեսնելու ազդեցությունը պատկերացնելու համար:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Աբրահամ 3.22–23 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Կարդացեք Աբրահամ 3.22–23 հատվածները՝ փնտրելով, թե ինչ սովորեց Աբրահամը նախաերկրային կյանքի մասին իր տեսիլքից: Oգտակար կլինի իմանալ, որ այս հատվածներում «բանականություններ» բառը նշանակում է նախաերկրային հոգիներ:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեց կամ ավելի լավ հասկացավ Աբրահամն այդ փորձառության արդյունքում:

    Գրատախտակին գրեք այն ճշմարտությունները, որոնցով կիսվում են ուսանողները: Եթե ուսանողները չնշեն դա, ավելացրեք հետևյալը․ Աստված ընտրեց Իր ազնվազարմ ու մեծ հոգևոր զավակներին նրանց ծնվելուց առաջ, որպեսզի նրանք կառավարեն: Դա հաճախ կոչվում է նախասահմանվածություն:

  • Ինչո՞վ է, ըստ ձեզ, «ազնվազարմ ու մեծ»-ի աշխարհիկ սահմանումը տարբերվում Տիրոջ սահմանումից:

Արդյո՞ք մենք ազնվականների և մեծերի մաս ենք կազմում

Համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսեց մի եղանակի մասին, որով Աբրահամ 3 գլխում ուսուցանված ճշմարտությունը վերաբերում է ձեզ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մեր Երկնային Հայրն այս վերջին փուլի համար պահպանել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար կարող եմ ասել՝ Իր լավագույն թիմին: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք: … Դուք լավագույններից մեկն եք, որ Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ։ Դուք կարող եք լինել ավելի խելացի և իմաստուն, և ունենալ ավելի մեծ ազդեցություն աշխարհի վրա, քան նախորդ սերունդները: («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիսի 2018], 8, 16)

Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններն այնպիսի եղանակով, որը կօգնի նրանց հիշել Նախագահ Նելսոնի ուսմունքը: Հատված 22-ից հետո նրանք կարող են գրել «ներառյալ ինձ» արտահայտությունը, կամ կարող են գրել իրենց անունն Աբրահամի անվան վերևում՝ հատված 23-ում, ինչպես նաև կարող են Աբրահամ 3.22–23 հատվածները կապել Նախագահ Նելսոնի վերը նշված խոսքերի հետ Ավետարանի գրադարանում։

Եթե օգտակար լինի, ուսանողներին որոշ ժամանակ տվեք նախաերկրային կյանքի մասին ավելին իմանալու համար: Նրանք կարող են ուսումնասիրել «նախաերկրային կյանք» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում։ Կամ ուսանողները կարող են ստեղծել սուրբ գրությունների շղթա՝ իրար հետ կապելով նախաերկրային կյանքի մասին հատվածները, օրինակ՝ Երեմիա 1․4–5, Ալմա 13․3–4 և Վարդապետություն և Ուխտեր 138․55–56 հատվածները։ Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու է այն կարևոր իրենց համար:

Փոքր խմբերով կատարեք հետևյալը, այնուհետև դասարանին ներկայացրեք նրանց մտքերից մի քանիսը:

Պատկերացրեք, որ ձեր դասարանի ուսանողներից մեկը վստահ չէ, թե ինչպես են Աբրահամ 3.22–23 հատվածներն առնչվում իր հետ։

Պատրաստեք հետևյալը.

  • Աբրահամ 3.22–23 հատվածների և Նախագահ Նելսոնի ուսմունքի ամփոփում:

  • Գաղափարներ այն մասին, թե դուք կամ այլ երիտասարդներ ինչպես կարող եք դրականորեն ազդել ուրիշների վրա կամ նրանց ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքն այն մասին, թե նախաերկրային կյանքի ձեր հասկացողությունն ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:

սեմինարիայի դասընթացի պատկերակԵրբ ուսանողները կիսվեն, գտեք համապատասխան եղանակներ՝ շեշտելու, որ Երկնային Հայրը նրանց ուղարկել է այստեղ այս պահին՝ օգնելու ուրիշներին ավելի մոտենալ Իրեն: Նաև անկեղծ գովեստի խոսքեր ասեք ուսանողներին՝ մասնակցելու իրենց պատրաստակամության համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի ուսանողներն իմանան, որ դուք գնահատում եք իրենց ներդրումը։ Ձեր ջանքերը կօգնեն մեծացնել կրկին դասարանի հետ իրենց մտքերով կիսվելու նրանց մղումը:

Այս մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։

Կարող եք դուք էլ կիսվել այս դասի ընթացքում ուսուցանված ճշմարտությունների մասին վկայությամբ:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է. «Որպես հոգիներ մենք կազմավորվել էինք նախքան աշխարհի լինելը»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: