«Մովսես 1, Աբրահամ 3․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 1, Աբրահամ 3․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 1, Աբրահամ 3
Մովսես 1, Աբրահամ 3
Ակնարկ
Մովսես 1 and Աբրահամ 3 գլուխները պատմում են մարգարեների փորձառությունները Տիրոջ հետ: Տերը ցույց տվեց Աբրահամին, որ նախաերկրային կյանքում Նա կանչեց կառավարողների, որպեսզի օգնեն մեզ: Տերն ուսուցանեց Մովսեսին, որ նա Աստծո զավակն է, որն աշխատանք ունի անելու, և որ Տիրոջ «գործն ու փառքն է՝ իրագործել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Մովսեսը հաղթահարում է սատանայի գայթակղությունները:
Ստեղծեք ապահով միջավայր, որտեղ բոլորը հարգված են և գիտեն, որ իրենց մասնակցությունը գնահատվում է: Դասին ժամանակ ներդրում անելու համար ուսանողներին անկեղծ գովեստի խոսքեր ասելը կարող է մեծացնել դասին մասնակցելու նրանց պատրաստակամությունը: Ավելին իմանալու համար տես «Սիրեք նրանց, ում ուսուցանում եք» նյութը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք գտնել «Աբրահամ 3» դասում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Աբրահամ 3
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե Երկնային Հոր ծրագրում նախաերկրային կյանքի վերաբերյալ գիտելիքներն ինչպես կարող են օգնել իրենց:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, թե նա ինչ գիտի նախաերկրային կյանքի մասին և նախաերկրային կյանքի մասին իմանալն ինչպես կարող է օգնել նրան։
Մովսես 1.1–11
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ, որ իրենք Աստծո զավակներն են, և Նա իրենց համար աշխատանք ունի:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել կամ գրել, թե իրենց կարծիքով ո՞րն է իրենց նպատակը կյանքում:
-
Նկար․ օրինակ՝ Մովսեսի նկարը, երբ բաժանում է Կարմիր ծովը:
-
Տեսանյութեր․ «I Am a Son of God» (6:30, դիտել 0:00–2:49), ««Ես աշխատանք ունեմ քեզ համար»» (10:25, դիտել 0:18–1:12)։
Մովսես 1.12-26
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Աստծուց զորություն ստանալ՝ հաղթահարելու իրենց անձնական գայթակղությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել գայթակղություններից մեկի մասին, որին իրենք անձամբ բախվում են, և դասի գալ պատրաստված՝ սովորելու, թե ինչպես հաղթահարել այն:
-
Տեսանյութ. «I Am a Son of God» (6:30, դիտել 2:50–6:30):
Մովսես 1.27–42
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ Երկնային Հոր և Նրա գործի հանդեպ՝ անմահություն և հավերժական կյանք բերել Իր բոլոր զավակներին:
-
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել Երկնային Հոր ստեղծագործությունների անսահմանության մասին և իրենցից յուրաքանչյուրի հանդեպ Երկնային Հոր ունեցած սիրո մասին: Դա անելու եղանակներից մեկն է՝ նայել գիշերային պարզ երկնքին և մտածել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում իրենց՝ Իր ստեղծած բազմաթիվ աստղերի, մոլորակների և գալակտիկաների մեջ:
-
Առարկայական դաս․ ավազի փոքր տարա և ջրի փոքր տարա, կամ ավազի նկար:
-
Տեսանյութեր․ «Սա է իմ գործը և իմ փառքը», (17:11, դիտել 0:53–1:31), «Դու կարևոր ես Նրա համար» (19:30, դիտել 3:56–4:46)։