«Փրկության ծրագիրը. Փրկիչն առանցքային դեր ունի Հոր ծրագրում» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Փրկության ծրագիրը. Փրկիչն առանցքային դեր ունի Հոր ծրագրում» Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բարի գալուստ Հին Կտակարան․ Դաս 2
Փրկության ծրագիրը
Փրկիչն առանցքային դեր ունի Հոր ծրագրում
Մեր նախաերկրային կյանքում մենք «ուրախությունից ցնծացինք» (Հոբ 38․7) երբ իմացանք մեր հավերժական առաջընթացի համար Երկնային Հոր ծրագրի մասին։ Եհովան ընտրվեց լինել մեր Փրկիչը և Քավիչը՝ մեզ հնարավորություն տալով վերադառնալ Հոր մոտ և դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Երկնային Հոր փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի առանցքային դերը:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն Երկնային Հոր փրկության ծրագրի և մեր հավերժական առաջընթացի մեջ Փրկչի առանցքային դերի մասին: Ուսանողները կարող են գրի առնել փրկության ծրագրի տարրերը, որոնց ծանոթ են, և փորձեն բացատրել դրանք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատասխանել կյանքի հարցերին
Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել և կիսվել հետևյալով:
Ձեր ընկեր Ջոնաթանը մոտենում է ձեզ և հարցնում.
-
Որտեղի՞ց ենք մենք գալիս:
-
Ո՞րն է կյանքի նպատակը:
-
Ի՞նչ է պատահում, երբ մենք մահանում ենք:
Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, ինչ իրենք արդեն գիտեն Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին: Ուսումնասիրության օրագրի հետևյալ վարժությունը դա անելու եղանակներից մեկն է: Ուսանողներին ասեք, որ իրենք հնարավորություն կունենան պատասխանել Ջոնաթանի հարցերին ավելի՝ ուշ դասի ընթացքում:
Ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանեք ստորև բերված հարցերին, որոնք կօգնեն ձեզ խորհել այն մասին, ինչ արդեն գիտեք Երկնային Հոր փրկության ծրագրի մասին:
-
Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք պատասխանել Ջոնաթանի հարցերին:
-
Ի՞նչ հարցեր ունեք Երկնային Հոր փրկության ծրագրի մասին։
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի մեծացնել ձեր հասկացողությունը Երկնային Հոր ծրագրի և Փրկչի առանցքային դերի մասին:
Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Երկնային Հոր երջանկության ծրագրում
Օգնելովուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի տարբեր տիտղոսները, դերերը և հատկանիշները, կմեծացնեք նրանց կապը Նրա հետ: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն առանցքային դերը, որը Հիսուս Քրիստոսը խաղում է Երկնային Հոր փրկության ծրագրի յուրաքանչյուր տարրի մեջ, կարող եք ցուցադրել հետևյալ պատկերը: Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչ է ուսուցանում այս պատկերը Փրկչի մասին:
(Հիսուս Քրիստոսի տիտղոսները, դերերը և հատկանիշները բացահայտելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։)
Երբ ուսանողները քննարկեն, թե ինչ է ուսուցանում պատկերը, կարող եք ցուցադրել նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերը:
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է Փրկչի դերը Երկնային Հոր փրկության ծրագրում.
Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել մեզանից յուրաքանչյուրի համար։ Նա արել է այն ամենը, ինչն առանցքային է մեր երկրային ճամփորդության համար դեպի այն ճակատագիրը, որը նախանշված է մեր Երկնային Հոր ծրագրում։ … Կենտրոնում կանգնած է Նրա Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ («Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75)
-
Ինչպե՞ս կամփոփեիք նախագահ Օուքսի ուսմունքը՝ որպես ճշմարտության դրույթ:
Օգնեք ուսանողներին նշել մի ճշմարտություն, օրինակ՝ Հիսուս Քրիստոսն առանցքային դեր ունի Երկնային Հոր փրկության ծրագրում և մեր հավերժական առաջընթացում։ Օգտակար կլինի այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։
Երկնային Հոր ծրագիրը և Փրկչի առանցքային դերը
Հետևյալ վարժությունը նպատակ ունի օգնելու ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Երկնային Հոր փրկության ծրագրի և դրանում Փրկչի դերի մասին: Ուսանողներին, որոնք ավելի լավ են ծանոթ փրկության ծրագրին, կարող եք առաջարկել օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց գործիքները՝ գտնելու սուրբգրային հատվածներ և Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որպեսզի պատասխանեն գրատախտակին գրված՝ Ջոնաթանի երեք հարցերին:
Եթե ուսանողներին լրացուցիչ ուղղորդելու կարիք լինի, կարող եք նրանց տրամադրել «Երկնային Հոր Փրկության ծրագիրը» վերնագրով աշխատաթերթի օրինակը։ Կարող եք առաջարկել նրանց լրացնել աշխատաթերթն անհատապես կամ փոքր խմբերով: Դա անելու համար կարող եք թերթիկը երեք հատվածի բաժանել և կտրել, այնուհետև հատվածները տեղադրել սենյակի տարբեր մասերում: Փրկության ծրագիրն ուսումնասիրելիս ուսանողները կարող են շրջել սենյակում անհատապես կամ իրենց խմբերի հետ՝ մոտենալով յուրաքանչյուր տեղադրված հատվածի։
Ցուցադրեք հետևյալ հրահանգները, որոնք կօգնեն ուսանողներին ուսումնասիրելիս:
Երկնային Հոր փրկության ծրագիրն ուսումնասիրելիս փնտրեք հետևյալը.
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն առանցքային դեր խաղում Երկնային Հոր փրկության ծրագրում:
-
Ճշմարտություններ, որոնցով դուք կարող եք կիսվել Ջոնաթանի հետ, և որոնք կօգնեն պատասխանել նրա հարցերին:
Ձեր գաղափարները գրանցեք ձեր օրագրում:
Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, հնարավորություն տվեք նրանց կիսվելու իրենց ձեռք բերած գաղափարներով և հասկացողությամբ: Ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով՝ դերախաղի միջոցով ներկայացնելով, թե ինչպես կպատասխանեն Ջոնաթանի երեք հարցերից յուրաքանչյուրին: Կարող եք նաև առաջարկել նրանց քննարկել հետևյալ հարցերը դասընկերոջ հետ կամ ամբողջ դասարանով։
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի առանցքային դերի մասին Երկնային Հոր փրկության ծրագրում:
-
Ի՞նչ ճշմարտություններով կամ ուսմունքներով կարող եք կիսվել Ջոնաթանի հետ, որոնք կարող են օգնել պատասխանել նրա հարցերին:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին հանգիստ մտածել այն մասին, թե ինչ զգացին Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի վերաբերյալ: Առաջարկեք նրանց նշել ցանկացած գործողություն, որն անելու հուշում են զգացել իրենք։ Նրանք կարող են իրենց օրագրերում գրանցել իրենց մտքերն ու հոգևոր տպավորությունները։