«Բարի գալուստ Հին Կտակարան․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բարի գալուստ Հին Կտակարան․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բարի գալուստ Հին Կտակարան
Բարի գալուստ Հին Կտակարան
Ակնարկ
Հին Կտակարանը նկարագրում է Աստծո ամենավաղ հարաբերություններն իր զավակների հետ երկրի վրա: Սուրբ գրությունների այս սուրբ գրքում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին Նրա ուսմունքների միջոցով՝ որպես նախաերկրային Եհովա: Մենք իմանում ենք նաև Նրա մասին վկայող մարգարեությունների և խորհրդանիշների մասին:
Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին։ Հիսուս Քրիստոսն ունի բազմաթիվ տիտղոսներ, դերեր և հատկանիշներ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե Նա որքան կարևոր է Երկնային Հոր ծրագրում: Դրանց բացահայտումն ու ըմբռնումը կօգնի ուսանողներին ավելի մոտ զգալ Փրկչին: Դրա կարևորության մասին ավելին իմանալու համար, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» բաժինը «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին, անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում» նյութում՝ Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարելի է գտնել «Փրկության ծրագիրը» դասում:
Պատրաստվեք ուսուցանել
Նշում․ ձեր սեմինարիան հնարավոր է՝ չգործի շաբաթվա որոշ մասը կամ ամբողջ շաբաթվա ընթացքում․ այս դասերը կուսումնասիրվեն որպես Եկ, հետևիր ինձ ժամանակացույցի մաս: Դասընթացի առաջին օրն ուսուցանեք «Հին Կտակարան․ Ներածություն» դասը՝ անկախ նրանից, թե այն երբ տեղի կունենա։ «Փրկության ծրագիրը» դասը կարող եք ուսուցանել երբ առավել հարմար լինի, գուցե հենց դասընթացի կեսին:
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հին Կտակարան․ Ներածություն
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Հին Կտակարանի ուսումնասիրության միջոցով մեծացնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու իրենց ցանկությունը։
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել Հին Կտակարանի իրենց սիրելի պատմությունը և խորհել, թե ինչ կարող է ուսուցանել այդ պատմությունը Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Տեսանյութ․ «Focus Test» (1:02)
-
Նկարներ․ Հիսուս Քրիստոսի նկարը՝ Հին Կտակարանի պատմությունները պատկերող տարբեր նկարների հետ միասին
Փրկության ծրագիրը
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Երկնային Հոր փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի առանցքային դերը
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն Երկնային Հոր փրկության ծրագրի և մեր հավերժական առաջընթացի մեջ Փրկչի առանցքային դերի մասին: Ուսանողները կարող են գրի առնել փրկության ծրագրի տարրերը, որոնց ծանոթ են, և փորձեն բացատրել դրանք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Ջոնաթանի երեք հարցերը, որոնք գրվել էին դասի սկզբում
-
Նկար․ «Երկնային Հոր փրկության ծրագիրը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»
-
Աշխատաթերթ․ «Երկնային Հոր փրկության ծրագիրը»