«Հին Կտակարան․ Ներածություն. Հին Կտակարանը վկայում է հոգատար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հին Կտակարան․ Ներածություն. Հին Կտակարանը վկայում է հոգատար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բարի գալուստ Հին Կտակարան. Դաս 1
Հին Կտակարան․ Ներածություն
Հին Կտակարանը վկայում է հոգատար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին
Հին Կտակարանը պարունակում է բազմաթիվ ուսմունքներ և խորհրդանիշներ Տեր Հիսուս Քրիստոսի և որպես աշխարհի Փրկիչ՝ Նրա դերի մասին։ Հին Կտակարանի պատմությունները կօգնեն ուսանողներին սովորել Նրա մասին և տեսնել, թե որքան է Նա ներգրավված մեր կյանքում: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին Հին Կտակարանի ուսումնասիրության միջոցով մեծացնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու իրենց ցանկությունը։
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել Հին Կտակարանի իրենց սիրելի պատմությունը և խորհել, թե ինչ կարող է ուսուցանել այդ պատմությունը Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր ուշադրության կենտրոնում
Դասը սկսելիս մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին ավելի ուշադիր փնտրել Փրկչին Հին Կտակարանում։ Դա անելու համար կարող եք դասից առաջ Փրկչի մի քանի նկար տեղադրել սենյակում: Դասը սկսելուց հետո կարող եք հարցնել ուսանողներին, թե Փրկչի քանի նկար են իրենք նկատել, և քննարկել, թե ինչու են նկատել կամ ինչու չեն նկատել այդ նկարները:
Դա անելու մեկ այլ եղանակ է ուսանողներին բացատրելը, որ իրենք կդիտեն մի տեսանյութ, որը ցույց է տալիս երկու թիմ՝ մեկը սպիտակ հագուստով, իսկ մյուսը՝ սև: Այս երկու թիմերը բասկետբոլի գնդակ են փոխանցելու միմյանց: Առաջարկեք ուսանողներին փորձել ճշգրիտ հաշվել սպիտակ հագուստով թիմի կատարած փոխանցումների քանակը:
Ցուցադրեք «Focus Test» տեսանյութը (0:00–0:22), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այնուհետև դադարեցրեք տեսանյութը:
-
Քանի՞ փոխանցում հաշվեցիք:
-
Նկատեցի՞ք արդյոք, թե ուրիշ ինչ տեղի ունեցավ տեսանյութում: Եթե այո, ապա ասեք ի՞նչ։
Ցուցադրեք տեսանյութի մնացած մասը (այն կրկնում է նույն մարզական վարժանքը) և առաջարկեք ուսանողներին տեսնել այն ամենը, ինչ նրանք առաջին անգամ չեն նկատել:
-
Ի՞նչ տեսաք, որ առաջին անգամ չէիք նկատել:
Անհրաժեշտության դեպքում կարող եք նշել, որ մի տարեց կին անցավ դաշտով, խաղացողներից մեկին փոխարինեց սև հագած նինձյա մարտիկը, որոշ տղաներ գլխարկներ հագան, իսկ ոմանք բասկետբոլի փոխարեն ֆուտբոլային փոխանցումներ էին անում:
-
Ինչո՞ւ որոշ գործողություններ չտեսաք առաջին անգամ դիտելիս:
-
Դա ինչո՞ւ կարող է նման լինել այն ամենին, ինչ մարդը կարող է նկատել՝ Հին Կտակարանի պատմությունները կարդալիս:
Դասը սկսելու ցանկացած եղանակի դեպքում համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե մենք ուշադիր չլինենք, ապա կարող ենք կենտրոնանալ այլ բաների վրա և անտեսել այն, ինչ Հին Կտակարանը պետք է մեզ սովորեցնի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Կարդացեք Յոթանասունից երեց Մայքլ Տ. Ռինգվուդի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ կարդում ենք Հին Կտակարանը:
Մենք Երկնային Հոր ծրագրի կենտրոնում ենք և մեր Փրկչի առաքելության պատճառն ենք:
Գլուխ գլխի հետևից [Հին Կտակարանի] մենք բացահայտում ենք օրինակներ, թե Երկնային Հայրը և [Հիսուս Քրիստոսը] որքան սերտորեն են ներգրավված մեր կյանքում: («Որովհետև Աստուած այնպես սիրեց մեզ», Լիահոնա, մայիս 2022, 88–89)
-
Ըստ Երեց Ռինգվուդի՝ ի՞նչ է մեզ ասում Հին Կտակարանը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ ճշմարտություններ.
Մենք Երկնային Հոր ծրագրի կենտրոնում ենք և մեր Փրկչի առաքելության պատճառն ենք:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սերտորեն ներգրավված են մեր կյանքում:
Խնդրեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ են մտածում և զգում այս ճշմարտությունների վերաբերյալ և ինչու են դրանք կարևոր իրենց համար: Առաջարկեք ուսանողներին ինքնուրույն կատարել հետևյալ ինքնագնահատումը։ Նրանք կարող են իրենց պատասխանները գրել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց իրենց օրագրերում:
Մտածեք Հին Կտակարանի հետ կապված ձեր փորձառության մասին:
-
Ինչպիսի՞ն է եղել Կտակարանի հետ կապված ձեր փորձառությունը:
-
Եթե դուք Հին Կտակարանի հետ կապված փորձառություններ եք ունեցել, դրանք օգնե՞լ են ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ իմանալու, թե ինչպես ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Հին Կտակարանի ձեր ուսումնասիրության միջոցով:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանում
Խնդրեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ արդեն գիտեն Հին Կտակարանի մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել, որ Հին Կտակարանը սկսվում է աշխարհի և Ադամի ու Եվայի Արարման մասին պատմությունով։ Այն պատմում է պատմություններ բազմաթիվ մարգարեների և մարդկանց մասին, որոնք հիմնականում ապրում էին Իսրայելում և դրա շրջակայքում։ Պատմությունների թվագրությունն ավարտվում է մոտավորապես Ք.ա. 400 թվականին։ Այնուհետև կարող եք ներկայացնել հետևյալը ձեր բառերով։
Երբ դուք ուսումնասիրում եք Հին Կտակարանը, սովորում եք Տիրոջ կամ Եհովայի մասին: Օգտակար է իմանալ, որ Եհովան Հիսուս Քրիստոսն է։ Եհովան հնազանդվում է Հոր կամքին բոլոր բաներում։ Երբ դուք սովորում եք Եհովայի մասին, դուք նաև սովորում եք Երկնային Հոր մասին, ով առաջնորդել և զորացրել է Նրան:
Շրջանաձև ցուցադրեք մի քանի նկար, որոնք պատկերում են Հին Կտակարանի պատմությունները: (Օգտակար կլինի նախապատրաստվել դասից առաջ՝ համառոտ վերանայելով ներկայացվող պատմությունները:) Նկարների կենտրոնում տեղադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Կարող եք օգտագործել հետևյալ պատկերները:
Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի պատկերը, ապա առաջարկեք ուսանողներին ինքնուրույն հիշել այն պատմությունները, որոնք ցույց են տալիս Նրա ներգրավվածությունն ու սերը Հին Կտակարանում: Ուսանողները կարող են պարզ վերնագրեր գրել Փրկչի պատկերի շուրջ տեղադրված պատկերների պատմությունների համար:
Պատմությունները նշված են ստորև։ Պատկերների դասավորությունը․ սկսած վերևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:
-
Հովսեփը Եգիպտոսում (Ծննդոց 37.23–28, 39.1–5)։ Երբ Հովսեփը պատմեց իր երազն իր ընտանիքին, Հովսեփի եղբայրները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ:
-
Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը (Ելից 14.10, 13–16, 21–22)։ Երբ Իսրայելի զավակները փախչում էին Եգիպտոսից, փարավոնի բանակը հասավ նրանց, որպեսզի հարձակվի և նորից ստրկացնի նրանց։
-
Օձը ձողի վրա (Թվոց 21.4–9)։ Երբ Տերը ազատեց իսրայելացիներին Եգիպտոսից և հրաշքով երկնքից հաց ուղարկեց, իսրայելացիները բողոքեցին Աստծո դեմ:
-
Դավիթ և Գողիաթ (Ա Թագավորաց 17.43–49): Փղշտացի մարտիկ Գողիաթը կոչ արեց Իսրայելին իր լավագույն մարտիկին ուղարկել մենամարտելու իր դեմ: Դավիթը կամավոր ցանկություն հայտնեց մենամարտել նրա դեմ։
-
Կրակի հնոց (Դանիել 3․4–6, 12–13, 16–25): Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե արձան կանգնեցրեց և հավաքեց իր երկրի կառավարիչներին՝ նվիրագործելու այն։
-
Առյուծի գուբը (Դանիել 6․7, 10, 16–23)։ Դարեհը Դանիելին կառավարիչ դարձրեց Բաբելոնում։ Մյուս կառավարիչները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, որպեսզի նա զրկվի թագավորի բարեհաճությունից։
Ուսանողներին կարող եք բաժանել զույգերի կամ փոքր խմբերի: Ուսանողները կարող են ընտրել մեկ կամ մի քանի պատմություն, կարդալ դրանց վերաբերող հատվածները և քննարկել հետևյալ հարցերը:
-
Այս պատմությունն ինչպե՞ս է ցույց տալիս Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը կամ ներգրավվածությունը:
-
Այս պատմությունն այսպես հասկանալը ինչո՞ւ կարող է օգտակար լինել ձեզ համար:
Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել դասարանի հետ, թե իրենք ինչ գաղափարներ ստացան քննարկումներից։
Եթե ուսանողները չնշեն դա, բացատրեք, որ ուսումնասիրելով, թե ինչպես է Տերը ներգրավված Հին Կտակարանի մարդկանց կյանքում, կօգնենք մեզ խորհել, թե Նա ինչպես է ներգրավված մեր կյանքում: Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Տերն օրհնել և օգնել իրենց: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով և փորձառություններով, եթե դրանք խիստ անձնական չեն:
Ուսումնասիրել Հին Կտակարանը
Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության նպատակների մասին: Առաջարկել ուսանողներին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ նրանք վերանայում, հարմարեցնում կամ ստեղծում են սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակները: Կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյոք նրանցից որևէ մեկը ցանկանում է կիսվել իր նպատակներով դասարանի հետ, որպեսզի օգնի մյուս ուսանողների գաղափարների առաջացմանը։
Կարող եք առաջարկել ուսանողներին դասարանով քննարկել հետևյալ հարցերը կամ իրենց պատասխանները գրել ուսումնասիրության օրագրերում։
-
Ի՞նչ իմացաք այսօր, որը, ձեր կարծիքով, կօգնի ձեզ Հին Կտակարանի ուսումնասիրության ընթացքում:
-
Ձեր կյանքում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերն ու ներգրավվածությունը զգալն ու հասկանալը ինչո՞ւ է օրհնություն ձեզ համար։
Որպեսզի օգնեք ուսանողներին այս տարվա ընթացքում ուսումնասիրել Հին Կտակարանը, կարող եք առաջարկել նրանց նշում կատարել իրենց սուրբ գրություններում կամ գրառում կատարել իրենց ուսումնասիրության օրագրերում ամեն անգամ, երբ Հին Կտակարանում տեսնում են Աստծո սիրո կամ Իր զավակների կյանքում Նրա ներգրավվածության ապացույց։ Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ այն մասին, թե Հին Կտակարանի ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ձեռք բերել հավատք՝ մեր կյանքում Նրանց ներգրավվածության հանդեպ:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ընտանիքների հետ, թե ինչ են սովորել այսօր: Սա կարող է օգնել նրանց ընտանիքներին՝ Հին Կտակարանն ուսումնասիրելիս: