«Ծնունդ 28. Ուխտեր Տիրոջ հետ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ծնունդ 28. Ուխտեր Տիրոջ հետ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 24–33․ Դաս 31
Ծնունդ 28
Ուխտեր Տիրոջ հետ
Այն բանից հետո, երբ Հակոբի եղբայր Եսավը սպառնաց նրա կյանքին, ծնողները Հակոբին հրահանգեցին մեկնել իր մոր հայրենիքը՝ կին գտնելու: Ճամփորդության ընթացքում նա տեսիլք տեսավ, որը մղեց նրան Աբրահամյան ուխտի մեջ մտնել Աստծո հետ: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ուխտեր կապելու Տիրոջ հետ տաճարում:
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել Աբրահամի ուխտի խոստումները (Աբրահամ 2.8–11)։ Կարող եք խրախուսել ուսանողներին փորձել և իրենց ընտանիքի անդամին բացատրել Աբրահամի ուխտը, և ինչու է այն կարևոր իրենց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչո՞ւ ուխտեր
Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով տաճարի նկարը և երգելով Երեխաների միության «I Love to See the Temple» երգը (Children’s Songbook, 95)։
Այնուհետև ցուցադրեք հետևյալ հուշումը։ Առաջարկեք ուսանողներին ընտրել այն պնդումը, որն առավել ճիշտ է իրենց համար։ Որպես այլընտրանք, դուք կարող եք կիսվել հուշման միայն առաջին մասով, և ուսանողները կարող են ավարտել պնդումը մեկ կամ երկու նախադասությամբ, որոնք ճշգրիտ արտացոլում են իրենց զգացմունքներն ու մտքերը:
Երբ մտածում եմ ապագայում տաճար գնալու մասին՝ Աստծո հետ ուխտեր կապելու համար, ես.
-
Չգիտեմ՝ ինչ մտածել: Ես դրա մասին շատ չեմ մտածում։
-
Հուզվում եմ։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ այդ օրվան:
-
Մի փոքր անհանգստանում եմ։ Չգիտեմ՝ ինչ սպասել։
-
Դրանում առանձնապես իմաստ չեմ տեսնում:
Ուսանողներին ժամանակ տվեք՝ իրենց պատասխանները գրելու համար: Առաջարկեք նրանց դասի ընթացքում ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց: Սուրբ Հոգին կօգնի նրանց գիտակցել Աստծո հետ ուխտեր կապելու կարևորությունը:
Հակոբի երազը
Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնական օրագրերում գրել հետևյալ անավարտ ճշմարտությունը։ Կարող եք այն նաև գրատախտակին գրել և դասի ընթացքում դրան ավելացնել ուսանողների մտքերը։
Այս դասի ընթացքում դուք կուսումնասիրեք Հակոբի մասին Ծնունդ 28 գլխում։ Ծնունդ 28․3–4, 12–20 հատվածներում Աստված ուխտ հաստատեց Հակոբի հետ, որը Հակոբն ընդունեց: Այս պատմությունից մենք կարող ենք կարևոր դասեր քաղել Աստծո հետ ուխտեր կապելու արժեքի մասին: Երբ ուսումնասիրեք այս դասը, փնտրեք տարբերակներ այս ճշմարտությունն ավարտելու համար. Երբ մենք ուխտեր կապենք Աստծո հետ և պահենք դրանք, Նա …
Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այն ուխտի մասին, որը Տերը կապեց Աբրահամի հետ: Այս ուխտի վերաբերյալ որոշակի մանրամասների համար տես Դաս 23․ «Ծնունդ 12, 17»: Երբ ուսանողները կիսվեն, ամփոփ ներկայացրեք հետևյալ պարբերությունը ձեր բառերով:
Թեև Հակոբը Աբրահամի թոռն էր, նա հավանաբար կարծում էր, որ Աբրահամյան ուխտի օրհնությունները հասանելի չեն իր համար: Հակոբը դեռ չէր ամուսնացել ուխտի մեջ: Նաև անդրանիկության և օրհնության շուրջ հակամարտությունը հանգեցրել էր նրան, որ Եսավը ցանկանում էր սպանել Հակոբին (Ծնունդ 27․41): Հակոբին պաշտպանելու և նրան ուխտի մեջ ամուսնանալու հնարավորություն տալու համար Հակոբի ծնողները նրան հրահանգեցին հեռանալ տնից, մի քանի հարյուր մղոն ճանապարհ անցնել և հասնել իր մոր հայրենիքը (տես Ծնունդ 27․42–46, 28․1–2)։ Այս ճամփորդությունը Հակոբին կտաներ հեռու Քանանից՝ այն երկիրից, որը խոստացվել էր նրան՝ անդրանիկության իրավունքով:
Կարդացեք Ծնունդ 28․10–15՝ փնտրելով, թե ինչ փորձառություն ունեցավ Հակոբը մի գիշեր իր ճամփորդության ընթացքում:
Կարող եք առաջարկել ուսանողներին նկարել այն, ինչ տեսել էր Հակոբն իր երազում: Ուսանողները կարող են կիսվել իրենց նկարներով դասընկերոջ հետ և բացատրել, թե ինչն իրենց առավել տպավորեց այդ հատվածներում:
Այնուհետև կարող եք ցուցադրել հետևյալ նկարը՝ որպես տեսիլքի մի պատկեր:
-
Աբրահամյան ուխտի ի՞նչ խոստումներ առաջարկեց Տերը Հակոբին այս հատվածներում:
-
Ի՞նչ լրացուցիչ խոստումներ տվեց Տերը Հակոբին հատված 15-ում:
Կարող եք առաջարկել ուսանողներին ավելացնել այդ լրացուցիչ խոստումները իրենց ճշմարտությանը: Հնարավոր պատասխանները կարող եք գրել գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել հետևյալ տարբերակները․ մեզ հետ կլինի, կպաշտպանի մեզ և հոգ կտանի մեր մասին, չի լքի մեզ։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին այս խոստումները հատկապես կարևոր Հակոբի համար այդ պահին:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս խոստումները, առաջարկեք նրանց կատարել հետևյալ վարժությունը զույգերով կամ փոքր խմբերով: Կարող եք խրախուսել ուսանողներին փնտրել լրացուցիչ սուրբ գրություններ կամ խոսքեր, որոնք հաստատում են այս խոստումները:
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները և խոսքերը՝ փնտրելով, թե ինչպես են դրանք խորացնում ձեր հասկացողությունը այն խոստումների մասին, որոնք Տերը տվեց Հակոբին:
Հովհաննես 14.18
Գործք Առաքելոց 17․27 (նկատի ունեցեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է.
Երբ դուք քայլում եք ուխտի ճանապարհով՝ մկրտությունից մինչև տաճար և ողջ կյանքի ընթացքում, ես ձեզ խոստանում եմ զորություն՝ դեմ գնալու բնական աշխարհիկ հոսքին, զորություն՝ սովորելու, զորություն՝ ապաշխարելու և սրբանալու, և զորություն՝ գտնելու հույս, մխիթարություն և նույնիսկ ուրախություն, երբ դուք բախվում եք կյանքի մարտահրավերներին: Ես խոստանում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ պաշտպանություն հակառակորդի ազդեցությունից, հատկապես, երբ տաճարը դարձնում եք ձեր կյանքի հիմնական կիզակետը: («Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով», Լիահոնա, մայիս 2023, 37)
Ուսանողների համար օգտակար կլինի հասկանալ, որ ուխտեր կապելը մեզ զերծ չի պահում կյանքի դժվարություններից: Այնուամենայնիվ, երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, որ այս ուխտերը «մեր ամենամեծ հույսն են՝ մի կողմից խուսափելու խուսափելի թշվառությունից, իսկ մյուս կողմից՝ հաջողությամբ հաղթահարելու կյանքի անխուսափելի դժբախտությունները» («Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա», Լիահոնա, մայիս 2021, 117)։
-
Այս խոստումներից որո՞նք են հատկապես կարևոր ձեզ համար:
Հակոբի զգացմունքները իր փորձառության վերաբերյալ
Օգտակար կլինի հետևյալ հատվածի և հարցերի ցուցադրումը: Առաջարկեք ուսանողներին կարդալ և քննարկել զույգերով կամ փոքր խմբերով: (Կարող եք ուսանողների հետ կիսվել, որ «վախենալ» և «սարսափելի» բառերը ցույց են տալիս, որ Հակոբը ակնածանքով էր լցված։ «Սարսափելի» բառը ավելի ճիշտ է թարգմանել որպես «ակնածանք ներշնչող»:)
Կարդացեք Ծնունդ 28.16–21 հատվածները՝ փնտրելով Հակոբի արձագանքը իր փորձառությանը:
-
Ըստ ձեզ, Հակոբը ի՞նչ զգացումներ ուներ Տիրոջ հանդեպ, որ արտահայտեց իր խոսքում:
-
Ինչպե՞ս կարող էին այս զգացմունքները մղել նրան ուխտ կապել Տիրոջ հետ:
Քննարկման համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:
Ուսանողներին միմյանց հետ իրենց սովորածով կիսվելու հնարավորություն տալը կարող է մեծացնել նրանց վստահությունը՝ մասնակցելու ավետարանական զրույցներին։ Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես խրախուսել ուսանողներին կիսվել ուրիշների հետ, տես «Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում: (Ուսուցանել Փրկչի ձևով, [2022], 35)
-
Հատվածներ 16–21-ի ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են վերաբերել ժամանակակից տաճարներին:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ բառեր կամ արտահայտություններ․ «անշուշտ Տերը այս վայրում է» (հատված 16), «Աստծո տուն» և «երկնքի դարպաս» (հատված 17), «Բեթ-ել» (հատված 19), որը նշանակում է «Աստծո տուն» (տես ծանոթագրություն 19ա), և «երդում տվեց» (հատված 20)։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս արտահայտություններն իրենց սուրբ գրքերում:
Ուսանողները կարող են լրացնել տեսիլքի իրենց նկարը՝ գրելով «Աստծո տուն», «երկնքի դարպաս» կամ «տաճար»՝ սանդուղքի ներքևի մասում:
Ուխտեր կապել Տիրոջ հետ
Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնասիրության օրագրերում կատարել հետևյալ վարժությունը։ Օգտակար կլինի ուսանողներին ասել, որ իրենք անդրադառնալու են այս պատասխաններին հետագա որևէ դասի ժամանակ: Ուսանողները օգտագործելու են այն, ինչ գրում են այստեղ, որպեսզի կատարեն գնահատման վարժությունը դաս 37-ում՝ «Գնահատեք ձեր գիտելիքները 2»։
Որպեսզի նախպատրաստեք ուսանողներին՝ գրելու իրենց պատասխանները, կարող եք կիսվել հետևյալ պարբերությամբ՝ ձեր բառերով:
Երբ Հակոբը հեռացավ իր ծնողների տնից և ինքնուրույն ճանապարհ ընկավ, նա ուխտեր կապեց Աստծո հետ: Աստված խոստացավ լինել Հակոբի հետ, հոգ տանել և պաշտպանել նրան: Մի քանի տարի հետո դուք կանգնելու եք բազմաթիվ ընտրություններ առջև՝ որոշելու, թե ինչ պետք է անեք ձեր կյանքում: Այդ որոշումների թվում կլինի Աստծո հետ տաճարում ուխտեր կապելու հնարավորությունը։ Ձեր ուսումնասիրության օրագրում հետևյալ հարցերին պատասխանելիս մտածեք ձեր ապագայում այդ ժամանակի մասին․
-
Ի՞նչ խոստացված օրհնություններ եք ստացել՝ ձգտելով պահել ձեր ուխտերը Աստծո հետ կամ տաճարում ծառայելով:
-
Ի՞նչ իրավիճակների կարող եք բախվել ապագայում, երբ ձեզ կօգնի այն հոգատարությունն ու պաշտպանությունը, որ Աստված խոստանում է մարդկանց, որոնք ուխտեր են կապում Իր հետ:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես եք զգացել խոստումների կատարումը՝ Տիրոջ հետ ուխտեր կապելու և պահելու արդյունքում: