«Պատասխանատվություն ստանձնեք ձեր ուսման համար. Խուսափեք արդարացումներից և քայլեր ձեռնարկեք կրթության մեջ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Պատասխանատվություն ստանձնեք ձեր ուսման համար. Խուսափեք արդարացումներից և քայլեր ձեռնարկեք կրթության մեջ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հաջողության հասնել դպրոցում․ Դաս 193
Պատասխանատվություն ստանձնեք ձեր ուսման համար
Խուսափեք արդարացումներից և քայլեր ձեռնարկեք կրթության մեջ
Երբ դպրոցական աշխատանք կատարելը դժվարանում է, մենք երբեմն արդարացումներ ենք փնտրում և խուսափում քայլեր ձեռնարկելուց: Եթե մենք հետևենք Փրկչի օրինակին և պատասխանատվություն ստանձնենք մեր ուսման համար, կզարգանանք իմաստությամբ, ինչպես որ Նա արեց (տես Ղուկաս 2.52): Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել գործողություններ, որոնք կարող են օգնել նրանց պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց կրթական ջանքերի մասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
-
Ո՞ր ոլորտներում եմ առաջադիմում, որոնք օգնում են ինձ դպրոցում:
-
Որքա՞ն հաճախ եմ բերում արդարացումներ, որոնք կարող են խանգարել իմ ուսմանը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատասխանատվություն ստանձնենք մեր ուսման համար
Ուսանողներին առաջարկեք ստեղծել սցենար մի դեռահասի և իր դպրոցական աշխատանքի վերաբերյալ կայացրած սխալ որոշման մասին: Օրինակ՝ դեռահասը չի պատրաստվել ստուգողական աշխատանքին, ուշ է եկել դասի, չի կատարել կարևոր հանձնարարությունը կամ չի հանձնել շարադրությունը: Ուսանողներին խնդրեք գրատախտակին նկարել դեռահասի գծապատկերը, անուն տալ նրան և ներքևում գրել նրա կայացրած վատ որոշումը:
Ապա գծապատկերի վերևում կարող եք գրել արդարացումներ բառը։ Ուսանողներին առաջարկեք գրատախտակին նկարված գծապատկերի շուրջը գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները:
-
Ի՞նչ արդարացումներ կարող է բերել դեռահասը՝ իր կայացրած վատ որոշման համար:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք երբեմն արդարացնում ենք այդ տեսակի ընտրությունները:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել են կարևոր ճշմարտություններ, որոնք օգտակար է հիշել, երբ մենք կարող ենք գայթակղվել՝ արդարացնելու դպրոցում կայացրած վատ ընտրությունները:
Կրթություն ստանալը ձեր ձեռքերում է: Ոչ ոք չի կարող անել դա ձեր փոխարեն: Որտեղ էլ լինեք, զարգացրեք սովորելու խոր ցանկությունը: Որպես Վերջին Օրերի Սրբեր, մեզ համար կրթություն ստանալը պարզապես արտոնություն չէ, դա կրոնական պատասխանատվություն է: («Will You Choose to Increase in Learning?», New Era, սեպտ. 2014, 2)
Ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ հարցերում անձնական պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունն աստվածատուր պարգև է, առանց որի մենք չենք կարող իրացնել մեր ողջ ներուժը՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ: («Ազատ հավիտյան՝ գործելու ինքնուրույն», Լիահոնա, նոյ․ 2014, 18)
-
Այս խոսքերում ի՞նչն է առավել կարևոր ձեզ համար:
-
Ինչո՞ւ է կարևոր անձնական պատասխանատվություն ստանձնել մեր ուսման համար:
Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը՝ գրելով այն գրատախտակին նկարված գծապատկերի կողքին. Մեր ուսման համար անձնական պատասխանատվություն ստանձնելն օգնում է մեզ իրացնել մեր ողջ ներուժը՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ:
-
Ի՞նչ որոշակի քայլեր կարող է կատարել դեռահասը, որպեսզի պատասխանատվություն ստանձնի իր ուսման համար:
-
Ինչպե՞ս կարող է մեր ուսման համար անձնական պատասխանատվություն ստանձնելն օգնել մեզ ավելի նմանվել Փրկչին:
Երբ ուսանողները պատասխանեն վերը նշված հարցերին, առաջարկեք նրանց կիսվել այն հատկանիշներով, որոնք ցույց է տվել Հիսուս Քրիստոսը՝ Իր ծառայության և առաքելության ընթացքում պատասխանատվություն ստանձնելիս (օրինակ՝ ջանասիրություն, խոնարհություն և սեր):
Ժամանակ տրամադրեք խորհելու, թե քրիստոսանման հատկանիշների զարգացումն ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարել արդարացումները և պատասխանատվություն ստանձնել ձեր ուսման համար: Լսեք Սուրբ Հոգու հուշումները, որոնք կարող են օգնել ձեզ բացահայտել այն հատկանիշները, որոնք կարող եք զարգացնել կամ գործողությունները, որոնք կարող եք կատարել՝ պատասխանատվություն ստանձնելու ձեր դպրոցական աշխատանքի համար:
Պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ սուրբգրային օրինակներ
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել իրենց ուսման համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ ճշմարտությունները, առաջարկեք նրանց լրացնել «Պատասխանատվություն ստանձնեք» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե աշխատաթերթում գրված պատմություններն ինչպես են վերաբերում իրենց: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի ուսանողներից մի քանիսին առաջարկել կարդալ և պատասխանել Դավթի պատմության վերաբերյալ հարցերին, իսկ մյուս ուսանողները կարող են ուսումնասիրել տաղանդների առակը:
Նշում․ աշխատաթերթի վերջին բաժինը կօգտագործվի ավելի ուշ՝ դասի ընթացքում:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։
Հաղթահարեք ուսման համար պատասխանատվություն ստանձնելու արդարացումները
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել՝ վերանայելու իրենց կյանքը և հաղթահարելու իրենց մտածած արդարացումները, օգտակար կլինի դասարանում կատարել հետևյալ վարժությունը:
Մտածեք դասի սկզբում ներկայացված դեռահասի մասին: Մտածեք, թե ինչ սովորեցիք սուրբ գրություններից և ձեր ուսման համար պատասխանատվություն ստանձնելու անձնական փորձառությունից: Օգնեք այդ դեռահասին՝ առաջարկելով քրիստոսանման հատկանիշներ և գործողություններ, որոնք ցույց են տալիս պատրաստակամություն՝ ստանձնելու պատասխանատվություն ուսման համար, որը չեզոքացնում է գրատախտակին գրված արդարացումները։
Նախքան սկսելը՝ օգտակար կլինի ուսանողներին օրինակ տրամադրել: Ուշ գալու համար կարող է լինել արդարացման հետևյալ օրինակը․ «Մայրս ինձ ժամանակին չի արթնացրել»։ Ուսանողները կարող են առաջարկել. «Ես Փրկչի նման պատասխանատու կլինեմ և կօգտագործեմ զարթուցիչը, որպեսզի համոզված լինեմ, որ ժամանակին կհասնեմ դպրոց»: Ուսանողների առաջարկները կարող եք գրել յուրաքանչյուր արդարացման մոտ:
-
Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել մեզ մեր ուսման համար պատասխանատվությունը ստանձնելու մեր ջանքերում:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են արել իրենց կյանքում, որպեսզի անձնական պատասխանատվություն ստանձնեն իրենց ուսման համար: Կիսվելուց հետո գովեք ուսանողներին՝ իրենց գործադրած ջանքերի համար:
Պատասխանատվություն ստանձնել իմ ուսման համար
Ուսանողներին առաջարկեք լրացնել աշխատաթերթի վերջին բաժինը: Երբ նրանք խնդրում են Տիրոջ օգնությունը՝ ստանձնելու պատասխանատվություն իրենց ուսման համար, կարող եք կիսվել նրանց հետ հետևյալով։
Բարելավվելու համար Երկնային Հորից հայտնություն խնդրելիս Սուրբ Հոգին կարող է հուշել ձեզ անհրաժեշտ փոփոխությունների մասին: Մենք կարող ենք նաև հիշել, որ չպետք է ամեն ինչ ինքնուրույն անենք, մենք կարող ենք Փրկչի օգնությունը խնդրել (տես Եսայի 41.10):
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենք ինչ են ոգեշնչված անել: Կարող եք կիսվել ձեր կյանքից ձեր ուսման համար պատասխանատվություն ստանձնելու օրինակով: Խրախուսեք ուսանողներին իրենց աշխատաթերթերը տանել տուն, որպեսզի օգնեն իրենց հիշել, թե ինչ են ոգեշնչվել անել այսօր: