Սեմինարիա
Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում. Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը


«Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում. Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում. Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հաջողության հասնել դպրոցում․ Դաս 194

Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում

Փրկչի օրինակը կարող է օգնել մեզ կարգավորել մեր կյանքը

Messy and cluttered desk
Family Life in Brooklyn: Reading Scriptures

Որքա՞ն լավ եք կազմակերպում և առաջնահերթություն սահմանում այն գործերում, որոնք պետք է կատարվեն ամեն օր: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ կարգավորել մեր կյանքը և ավելի արդյունավետ օգտագործել մեր ժամանակն ու միջոցները: Եթե ուսանողները ձգտեն առաջին տեղում դնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, նրանք կարող են ավելի լավ կատարել դպրոցական աշխատանքը, քան եթե միայնակ փորձեն դա անել: Այս դասը կօգնի ուսանողներին իմանալ, թե Փրկչի օրինակն ինչպես կարող է օգնել կարգավորել իրենց դպրոցական աշխատանքը:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կազմել դպրոցական աշխատանքների ցանկ, որոնք պետք է կատարեն այս շաբաթ: Սա կարող է ներառել՝ տնային աշխատանք, թեստեր, նախագծեր կամ հանձնարարված ընթերցանություն (ներառյալ սեմինարիան):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Man's hand holding corner piece of blue jigsaw puzzle.  (horiz)

Կարգի բերել քաոսը

Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել մի բան, որը պահանջում է շատ քայլեր՝ այն կատարելու համար (օրինակ՝ բաղադրատոմս, գլուխկոտրուկ-փազլ կամ «արա ինքդ» նախագիծ)։ Առաջարկեք ուսանողներին կիսվել այդ առաջադրանքը կատարելու տարբեր եղանակներով: Օրինակ՝ գլուխկոտրուկը հավաքելու համար մեկը կարող է միանգամից դուրս թափել բոլոր կտորները, նախ առանձնացնել եզրային մասերը կամ տեսակավորել մասերն ըստ գույնի:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել կազմակերպել և առաջնահերթություն սահմանել մի նախագծում, որը կատարելու համար շատ քայլեր են անհրաժեշտ:

  • Ինչպե՞ս կարող է դա նման լինել դպրոցական աշխատանքների կազմակերպմանը և առաջնահերթությանը:

Առաջադրանքների և առաջնահերթությունների կազմակերպման օրհնությունները

Օգտակար կլինի հավաստիացնել ուսանողներին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն, որ մեր կյանքում մեծ զբաղվածություն ունենք և գործերը պահանջում են շատ ժամանակ և ուշադրություն: Իրենց մարգարեների միջոցով Նրանք մեզ խորհուրդ են տվել, թե ինչպես մոտենալ մեր առջև դրված բազմաթիվ պահանջներին:

Կարդացե՛ք հետևյալ սուրբ գրությունները՝ մեր կյանքում կարգուկանոնի ձգտելու կարևորությունը հասկանալու համար.

Սաղմոս 37․23–24

Ա Կորնթացիներին 14․40

Վարդապետություն և Ուխտեր 28․13, 132․8

  • Այս հատվածներն ի՞նչ են մեզ ուսուցանում կարգուկանոնի մասին։

Երբ ուսանողները պատասխանեն, օգտակար կլինի նշել, որ Հիսուս Քրիստոսը կազմակերպված և կարգապահ է Իր աշխատանքում: Սուրբ գրությունների միջոցով Նա առաջարկում է մեզ անել նույնը (տես Ա Կորնթացիներին 14.40, Մոսիա 4.27

Օգնեք ուսանողներին այս հատվածներում հասկանալ, որ մեր կյանքում կարգ ու կանոն հաստատելն օգնում է մեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:

Դուք կարող եք անել հետևյալ առաջարկությունը․ օգնեք ձեր ուսանողներին ուսումնասիրելիս անձնական հայտնություն փնտրել։

Աղոթքով մտածեք, թե որքանով են ձեր դպրոցական առաջադրանքները կարգավորված և կազմակերպված։ Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ տեսնել կազմակերպելու և առաջնահերթություններ սահմանելու ռազմավարությունները, որոնք կարող են կարգ ու կանոն հաստատել ձեր կյանքում:

Արարումը. կարգավորման օրինակ

Hubble image of the Bubble Nebula.

Կարող եք ցուցադրել երկնքի և մեր երկրի պատկերը: Երկնային Հոր ղեկավարության ներքո Փրկչի կողմից երկրի արարման պատմությունը ուսուցանում է մեզ ռազմավարություններ՝ ավելի լավ կազմակերպելու մեր առաջադրանքները և սահմանելու առաջնահերթություններ:

  • Կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը ինչո՞ւ էր կարևոր, երբ Եհովան (Հիսուս Քրիստոսը) ստեղծեց երկիրը:

Ապա ցուցադրեք ուսանողներին հետևյալ ցուցումները։ Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք փոքր խմբերի։

Կարդացեք Աբրահամ 4․1–25, 5․2–3 հատվածները։ Ուսումնասիրելիս խորհեք հետևյալ հարցերի շուրջ։

  • Ի՞նչ մանրամասներ հայտնաբերեցիք, որոնք կարող են օգտակար լինել, երբ մենք կազմակերպում ենք առաջադրանքներն ու սահմանում ենք առաջնահերթությունները:

  • Ի՞նչ արեցին Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը Արարման գործընթացը կարգավորելու համար: (Օրինակ՝ ի՞նչ են Նրանք անում առաջինը: Ինչպե՞ս են նրանք մոտենում մեծ առաջադրանքներին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր նրանց համար կարևոր ժամանակ հատկացնել՝ մտածելու և զգալու համար, որ իրենց կատարած աշխատանքը «լավն է»: (Տես Աբրահամ 4․21:)

Համադրենք Արարումը մեր կյանքի հետ

Ձեր ուսումնական օրագրում նշեք մի քանի եղանակ, որոնցով Արարման պատմությունը կարող է օգնել ուսանողներին կազմակերպել իրենց դպրոցական աշխատանքները:

Երբ մենք սուրբ գրությունները համեմատում ենք մեր կյանքի հետ, ուսումնասիրում ենք տրված պատմությունը՝ փնտրելով կարևոր մանրամասներ, համեմատելով դրանք մեր հանգամանքների հետ, բացահայտելով արժեքավոր դասեր և կիրառելով դրանք մեր կյանքում: Աբրահամ 4–5 գլուխներում ուսանողները կարող են տեսնել հետևյալ մանրամասները, որոնք կարող են կիրառվել առաջադրանքները կազմակերպելու և առաջնահերթություններ սահմանելու իրենց ջանքերում: Եթե ուսանողները լրացուցիչ առաջնորդության կարիք ունենան, կարող եք նշել հետևյալ հատվածներն ու արտահայտությունները:

«Եղիցի լույս» (տես Աբրահամ 4․1–4)։ Ուսանողները կարող են հասկանալ, որ իրենց կյանքում կարևոր է ունենալ Քրիստոսի լույսը:

«եվ այնպես եղավ, ինչպես նրանք կարգադրեցին» (Աբրահամ 4․7)։ Մեր աշխատանքի յուրաքանչյուր քայլում մենք կարող ենք բացահայտել ամենակարևոր առաջադրանքները և առաջնահերթություն տալ դրանց կատարմանը՝ նախքան որևէ այլ բանի անցնելը:

«Նախապատրաստենք հողը, որ բույսերը աճեն» (Աբրահամ 4․11)։ Հողը բույսերի համար նախապատրաստելը կարելի է համեմատել մեծ առաջադրանքները փոքր՝ ավելի կառավարելի քայլերի բաժանելու հետ:

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նկատել են, որ «իրենց ծրագիրը լավն է» (Աբրահամ 4․21)։ Նույն ձևով, մենք կարող ենք նկատել այն բաները, որոնք «լավ» են մեր կյանքում (այն բաները, որոնք դուք կատարել եք) և նշել մեր ձեռքբերումները:

«[Մենք] պետք է հանգստանանք» (Աբրահամ 5․2)։ Մենք կարող ենք Հանգստության օրը նվիրել մեր աշխատանքից հանգստանալուն:

  • Ինչպե՞ս կարող են ձեր գտած մանրամասները օգնել ձեզ ավելի լավ հետևել Փրկչի օրինակին, երբ դուք ձգտում եք կազմակերպել ձեր դպրոցական աշխատանքը:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել իրենց դպրոցական աշխատանքների կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը, կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումները: Ձեր ուսանողներից ոմանք կարող են հուսահատություն զգալ, երբ կատարեն այս ինքնագնահատումը: Վստահեցրեք նրանց, որ որպես Աստծո զավակներ՝ Նա սիրում է մեզ, համբերատար է մեր զարգացման նկատմամբ և ցանկանում է օգնել մեզ կատարելագործվել:

Մի քանի րոպե տրամադրեք՝ աղոթքով գնահատելու համար, թե որքան ճիշտ է յուրաքանչյուր պնդում նկարագրում, թե ինչպես եք ներկայումս կազմակերպում առաջադրանքները և սահմանում առաջնահերթությունները (շատ ճիշտ է, որոշ չափով ճիշտ է, ճիշտ չէ):

  • Ես առաջնահերթություն եմ տալիս Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իմ կյանքում՝ կանոնավոր կերպով ուսումնասիրելով սուրբ գրությունները և դիմելով անձնական աղոթքով, որպեսզի Նրանք օգնեն ինձ իմ դպրոցական օրվա ընթացքում:

  • Ես կատարում եմ դպրոցական առաջադրանքները և ժամանակին հանձնում դրանք:

  • Ես նախապես պատրաստվում եմ քննություններին և մեծ նախագծերին։

  • Իմ դասարանական գրառումները, ուսապարկը, գրքերը և տնային աշխատանքները կոկիկ են և կազմակերպված:

  • Ես կարծում եմ, որ կարող եմ կանոնավոր կերպով աշխատել մեծ առաջադրանքների վրա և ամեն ինչ չհետաձգել մինչև վերջին րոպեն:

  • Ինձ համար հարմարավետ է խոսել իմ ուսուցչի հետ, երբ հարցեր ունեմ կամ լրացուցիչ օգնության կարիք ունեմ:

Հաջորդ վարժության համար կարող եք ընտրել մի ոլորտ, որի վրա կենտրոնանալու դժվարություններ ունեք։

Վարժվեք՝ կազմակերպելով առաջադրանքները և սահմանելով առաջնահերթությունները

Դպրոցական աշխատանքների կազմակերպման և առաջնահերթությունների սահմանման մեջ վարժվելը կարող է օգնել ուսանողներին ավելացնել կարգուկանոնը իրենց կյանքում:

սեմինարիայի պատկերակ Այս հմտությունները կիրառելու համար ուսանողներին օգնելու եղանակներից մեկը՝ նրանց «Իմ դպրոցական աշխատանքների կազմակերպումը և առաջնահերթությունների սահմանումը» աշխատաթերթի օրինակը տրամադրելն է։

Առաջարկեք ուսանողներին կատարել աշխատաթերթի որոշ կամ բոլոր վարժությունները: Դա կարող են կատարել փոքր խմբի կամ զուգընկերոջ հետ: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել գաղափարներով, որոնք օգնել են իրենց ավելի կազմակերպված լինել ուրիշների հետ:

Համապատասխան ժամանակից հետո կարող եք առաջարկել յուրաքանչյուր խմբի խոսնակին, որ կիսվի այն բաներով, որոնք խումբը քննարկել է աշխատաթերթի վարժության ընթացքում: Երբ ուսանողները պլան են կազմում՝ հետևելու Փրկչի կազմակերպման օրինակին, կարող եք նշել, որ Երկնային Հոր՝ մեզ հետ հաղորդակցվելու ձևերից մեկն է օգնել մեզ ճանաչել այն գաղափարները, որոնք մենք կարող ենք ցանկանալ փորձել:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մի բան, որը կցանկանայիք փորձել ավելի լավ կազմակերպել և որին կցանկանայիք առաջնահերթություն տալ ձեր դպրոցական աշխատանքում:

  • Ինչպե՞ս կարող եք խնդրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելացնել ձեր ջանքերը:

Վստահեցրեք ուսանողներին, որ դպրոցական աշխատանքը ավելի լավ կազմակերպելու և առաջնահերթություններ սահմանելու համար կարող են բազմակի փորձեր պահանջվել: Կարող եք կիսվել ուսանողների հետ ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց և կբազմապատկեն ավելի ճիշտ գործելու իրենց ջանքերը։