Սեմինարիա
Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ. Տերը կմեծացնի և կզորացնի ձեր ջանքերը


«Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ. Տերը կմեծացնի և կզորացնի ձեր ջանքերը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ. Տերը կմեծացնի և կզորացնի ձեր ջանքերը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հաջողության հասնել դպրոցում․ Դաս 192

Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ

Տերը կմեծացնի և կզորացնի ձեր ջանքերը

teen doing homework

Ուսումնառության ընթացքում մենք կարող ենք բախվել խոչընդոտների, քանի որ աշխատում ենք ավելացնել մեր գիտելիքները և ճշմարտության մասին ըմբռնումը: Մենք ստիպված չենք միայնակ դիմակայել այդ դժվարություններին: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հոգ են տանում մեր և մեր առաջընթացի մասին, և Նրանք ցանկանում են օգնել մեզ՝ դպրոցում գործադրվող մեր ջանքերում: Այս դասը կօգնի ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության մեջ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են զգացել, որ Տերն օգնում իրենց կամ իրենց ծանոթին սովորել դպրոցում: Նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու այս փորձառությունով դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դժվարություններ դպրոցում

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողին դասարանի առջև կատարել այն առաջադրանքը, որը պահանջում է ուրիշների օգնությունը: Օրինակ՝ կապեք ուսանողի աչքերը և խնդրեք նրան տեսակավորել կոնֆետները կամ ուլունքները ըստ գույների: Եթե ուսանողը սկզբում դժվարանում է, կարող եք տալ հետևյալ հարցը, «ինչպե՞ս կարող են սենյակում գտնվող մարդիկ օգնել ձեզ»:

  • Ինչպե՞ս կարող է այդ օրինակը կապված լինել դպրոցում սովորելու մեր ջանքերի հետ:

  • Ի՞նչ իրավիճակներ կան դպրոցում կամ ուսման հետ կապված, որոնք կարող են դժվար լինել դեռահասների համար:

Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը․ դպրոցում որոշակի առարկայի հետ կապված դժվարությունը, ուսման մարտահրավերները կամ ժամանակը կառավարելու խնդիրներ: Այդ պատասխանները կարող եք գրել գրատախտակին: Խրախուսեք ուսանողներին գրել այն դժվարությունը, որին ներկայումս բախվում են իրենց ուսումնառության ընթացքում: Օգտակար կլինի այդ ցանկին անդրադառնալ ամբողջ դասի ընթացքում։

Տերը օրհնում է մեր արդար ջանքերը

Կարդացեք Յոթանասունից երեց Քլարկ Գ. Գիլբերտի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե որտեղից կարող ենք օգնություն խնդրել՝ դպրոցում սովորելու մեր ջանքերում դժվարությունների բախվելիս:

Official VIO portrait of Clark G. Gilbert.

Ես գիտեմ, որ կրթություն ստանալը կարող է դժվար լինել և զոհաբերություն է պահանջում: Ես գիտեմ, թե որքան ջանասիրաբար եք աշխատում, և որ շատ դժվար գիշերներ եք անցկացնում, երբ մինչև ուշ գիշեր կատարում եք ձեր հանձնարարությունները՝ նոր հասկացություններ սովորելու և ձեր կյանքի այլ դժվար պարտավորությունները կատարելու համար: Բայց չհանձնվեք: Շարունակեք դրսևորել ոգու իրական ամրություն: Բայց նաև պատրաստ եղեք ոգու ամրությունից գնալու դեպի շնորհ: Ներառեք Տիրոջը: Աղոթեք Նրա օգնության համար, և Նա կբազմապատկի ձեր ջանքերը: Իմացեք, թե որքան ենք մենք ձեզ սիրում: Ավելի կարևոր է, որ իմանաք, թե Տերը որքան է սիրում ձեզ և կզորացնի ձեզ սովորելու, աճելու և Իրեն ավելի նմանվելու ձեր արդար ջանքերում: («From Grit to Grace» [ԲՅՀ–Pathway Worldwide devotional, սեպտ. 25, 2018], 2, byupathway.edu)

  • Ի՞նչ գտաք, որը ձեզ հույս է հաղորդում կամ կարող է քաջալերել դեռահասին ուսումնառության մեջ:

    Երբ ուսանողները կիսվեն, օգնեք նրանց նշել հետևյալ սկզբունքը․ երբ մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա կմեծացնի և կզորացնի մեր ջանքերը։

  • Եթե մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա ինչպե՞ս կարող է օրհնել, մեծացնել կամ զորացնել մեր ջանքերը:

Ուսանողները կարող են նշել հետևյալը․ ինչպես Տերը կարող է օգնել իրենց հիշել իրենց սովորածը, համբերատար լինել ուսուցիչների և դասընկերների հետ կամ խաղաղություն զգալ քննության ընթացքում: Կարող եք բացատրել, որ Տերը հաճախ կօգնի մեզ սովորել Սուրբ Հոգու միջոցով, որը կարող է լցնել մեզ խաղաղությամբ, օգնել մեզ իմանալ ճշմարտությունը և լուսավորել մեր միտքը (տես Հռոմեացիներին 15.13, Մորոնի 10.5, Վարդապետություն և Ուխտեր 6.15):

Ինչպես ներգրավել Տիրոջը ձեր ուսման մեջ

սեմինարիայի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք ներգրավել Տիրոջը դպրոցում մեր ուսման մեջ, օրինակներ բերեք նրանց սուրբ գրություններից: Դա անելու եղանակներից մեկը «Ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ» վերնագրով աշխատաթերթ տրամադրելն է: Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել լրացնել աշխատաթերթի մեկ հատված: Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են ընտրել աշխատաթերթի մի մասը՝ ուսումնասիրելու և աշխատելու նույն մասն ընտրած այլ ուսանողների հետ:

Երբ ուսանողները լրացնեն աշխատաթերթը, առաջարկեք նրանց ընտրել խոսնակ, որը կկիսվի խմբի քննարկածով:

  • Ելնելով ձեր ուսումնասիրածից՝ որո՞նք են այն որոշակի քայլերը, որոնք կարող ենք կատարել՝ Տիրոջը մեր ուսումնառության մեջ ներգրավելու համար:

Եթե ուսանողները լրացուցիչ ուղղորդման կարիք ունենան, կարող եք կիսվել ստորև նշված մի քանի կամ բոլոր խորհուրդներով՝ որպես Տիրոջը մեր ուսումնառության մեջ ներգրավելու եղանակներ.

  1. Նկատեք և երախտապարտ եղեք փոքր կամ հաստատուն բարելավումների համար (2 Նեփի 28.30):

  2. Աղոթքի ժամանակ Երկնային Հորից որոշակի օրհնություններ խնդրեք, օրինակ՝ համարձակորեն ձեռք բարձրացնել՝ հարցեր տալու և լրացուցիչ օգնություն ստանալու համար (Եթեր 2.18–23):

  3. Ընդունեք ձեր թուլությունները և հավատք գործադրեք առ Տերը, որ Նա կօգնի ձեզ հաղթահարել դրանք (Մովսես 6.31–34, Մովսես 7.13):

  4. Ուսումնասիրեք ամեն օր դասի ընթացքում արված գրառումները և քահանայության օրհնություն խնդրեք կարևոր թեստից կամ հանձնարարությունից առաջ (Վարդապետություն և Ուխտեր 88.118):

Ուսանողներին առաջարկեք կիսվել փորձառությամբ, թե ինչպես է Տերը մեծացրել և զորացրել իրենց կամ իրենց ծանոթին՝ Տիրոջը իրենց ուսումնառության մեջ ներգրավելիս:

Ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ

Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ Տիրոջը իրենց ուսումնառության մեջ ներգրավելու ծրագիր կազմել: Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները և խրախուսել ուսանողներին գրել իրենց ծրագիրն իրենց ուսումնասիրության օրագրում:

Մտածեք ուսումնառության հետ կապված այն դժվարության մասին, որին ներկայումս բախվում եք: Ձեր օրագրում կատարեք հետևյալը։

  • Ձեր դպրոցական ո՞ր աշխատանքում եք պատրաստ ներգրավել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հստակեցրեք ձեր անելիքը։

Պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ են իրենք ոգեշնչվում անել: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, նաև, Նրանք ինչպես կօրհնեն մեզ, եթե ներգրավենք Նրանց մեր ուսումնառության մեջ: