Սեմինարիա
Միսիոներական նախապատրաստություն․ Ակնարկ


«Միսիոներական նախապատրաստություն․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Միսիոներական նախապատրաստություն․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստություն

Միսիոներական նախապատրաստություն

Ակնարկ

Մենք կարող ենք նախապատրաստվել Իսրայելի հավաքմանը՝ սիրելով ուրիշներին, կիսվելով Հիսուս Քրիստոսի ուղերձով և առաջարկելով մարդկանց գալ Փրկչի մոտ: Աստված օրհնում է միսիոներներին, երբ նրանք ջանասիրաբար ծառայում են և ուսուցանում են մարդկանց իրենց համայնքներում և ամբողջ աշխարհում:

Ժամանակացույցի առաջարկ․ Կան բազմաթիվ լավ տարբերակներ՝ այս դասերն ըստ ժամանակացույցի ուսուցանելու համար: Օրինակ․

  1. Այս դասերից մի քանիսը կամ բոլորը կարող եք ուսուցանել տարվա վերջում, երբ ավագ տարիքի ուսանողներն աշխատելիս լինեն իրենց միսիոներական թղթերը ներկայացնելու վրա։

  2. Ուսուցանեք այս դասերից մի քանիսը, երբ ուսումնասիրեք Հին Կտակարանի հատվածները, որոնք նշված են այս դասերում: Որոշակի դասերի կողքին ստորև ներկայացված է մի քանի առաջարկ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ որոշակի գաղափարներ են տալիս, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ավետարանով կիսվելու մեր ուխտի պարտականությունը

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող եք ուսուցանել Դաս 121. «Եսայի 49»-ը ուսուցանելու ժամանակ: Եսայի 49 գլուխը պարունակում է մարգարեություններ այն մասին, որ Աբրահամի սերունդը կօգնի Տիրոջը կատարել Իր ուխտը՝ հավաքելու Իսրայելը վերջին օրերում (տես 1 Նեփի 22․7–9

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու իրենց ուխտի պարտականության մասին։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում՝ փնտրելով Աբրահամի ուխտի օրհնություններն ու պարտականությունները: Նրանք կարող են ուսումնասիրել վարդապետության սերտման Աբրահամ 2.9–11 հատվածները կամ որոնել «Աբրահամի ուխտը» հարցումով Gospel Library հավելվածում։ Դասի ընթացքում կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց սովորածով կամ իրենց ունեցած հարցերով:

  • Նախապատրաստման նյութեր․ չորս ծրար, որոնցից յուրաքանչյուրը համարակալված է որևէ թվով. 1, 2, 3 կամ 4։ Տպեք «Երկրի ընտանիքները» վերնագրով երկկողմանի աշխատաթերթը. կտրեք կետավոր գծերի երկայնքով ՝ ստեղծելով երկկողմանի փազլ․ օգտագործելով յուրաքանչյուր կտորի հետևի կողմում գրված վերնագրերի համարները, դրեք դրանք համապատասխան համարով ծրարի մեջ:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ խմբերի համար՝ ուսումնասիրելու իրենց ծրարում գտնվող փազլի կտորի հետևի կողմում գրված սուրբգրային հատվածները և արտահայտությունները

  • Տեսանյութ․ President Russell M. Nelson Introduces Preach My Gospel, Second Edition, 0:00–0:55

Կիսվեք ավետարանով բնական եղանակով

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասի մի հատվածն ուսուցանում է, որ Տերը կարող է օգնել ուսանողներին ավետարանով կիսվելու իրենց ջանքերում ճիշտ այնպես, ինչպես Նա խոստացավ օգնել Երեմիային: Այս դասը կարող եք ուսուցանել Դաս 130. «Երեմիա 1»-ը ուսուցանելու ժամանակ:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին սովորել բնական եղանակով կիսվել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթքով խորհել այն իրավիճակների մասին, երբ իրենք կարող են որևէ բան պատմել Եկեղեցու կամ ավետարանի մասին՝ սովորական զրույցի ընթացքում: Ուսանողները կարող են մտածել, թե ինչպես կարող են արդյունավետ կերպով դա անել և հնարավորություններ փնտրել դա անելու համար:

  • Տեսանյութ․ «Simple Ways to Love, Share, and Invite for Youth», (2:50)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ տարբերակներ ուսանողների համար՝ մատներով ցուցադրելու այն տարբերակի համարը, որը լավագույնս նկարագրում է, թե ինչ են իրենք կարծում կիսվածի վերաբերյալ։ Հայելի, երեց Քվենթին Լ. Քուքի խոսքերը։ Ցուցումներ ուսանողների համար՝ կիրառելու «զրույցի հայելային հատկանիշը» հմտությունը

Ընտրել միսիա ծառայելը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ծառայելու Տիրոջը որպես Նրա միսիոներներ։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ծանոթներից մեկին, որը միսիա է ծառայել, թե նրա կարծիքով, ինչ օրհնություններ Տերը տվել է նրան ծառայության համար: Նրանք կարող են դա անել անձամբ, հեռախոսով, տեքստային հաղորդագրությամբ կամ էլ-փոստով: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց սովորածով:

  • Աշխատաթերթ․ «Օրհնություններ, որոնք Աստված տալիս է Իր միսիոներներին»

  • Տեսանյութեր․ «The Book of Mormon» (2:10), «Missions and Eternal Companions» (1:07), «Missions and Careers» (1:37), «Education» (1:44) (կարող եք ցուցադրել միայն մեկ կամ երկու տեսանյութ, որոնք, ձեր կարծիքով, ամենաշատը կհետաքրքրեն ձեր ուսանողներին:)

Սուրբ Հոգու դերը միսիոներական աշխատանքում

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բացահայտել այն եղանակները, որոնցով Հոգին կարող է օգնել իրենց կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին միսիայից վերադարձած որևէ միսիոների խնդրել կիսվել մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է նրան միսիոներական աշխատանքում: Կամ ուսանողները կարող են խորհել իրենց ունեցած փորձառությունների մասին, երբ Սուրբ Հոգին օգնել է իրենց կիսվել ավետարանով ուրիշների հետ:

  • Նախապատրաստման նյութեր․ առաջադրանք, որը ուսանողները կարող են կատարել միայն որոշակի գործիքի միջոցով, օրինակ՝ պտուտակը փայտի կտորի միջից հանել պտուտակահանի միջոցով

  • Բովանդակություն ցուցադրման համար․ գրատախտակին գրեք Սուրբ Հոգին կարող է … հետևյալ հատվածների հետ միասին․ Մովսես 6․32, 34, 2 Նեփի 33․1, Ալմա 17․3, 3 Նեփի 28․11, Վարդապետություն և Ուխտեր 31․11

  • Տեսանյութ․ «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», 4:43–5:59

Հնազանդության կարևորությունը մարդկանց դեպի Քրիստոս բերելիս

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասում օգտագործվում է Դանիելի պատմությունը՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող է հնազանդությունը օգնել մեզ բերել մարդկանց Քրիստոսի մոտ: Այս դասը կարող եք ուսուցանել Դաս 145. «Դանիել 6»-ը ուսուցանելու ժամանակ:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ հնազանդության կարևորությունը Փրկչի աշխատանքը որպես միսիոներներ կատարելու մեջ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կրկնել միսիոներական ծառայության չափանիշները, որոնք ներկայացված են Բաժին 3-ում՝ Gospel Library հավելվածի «Missionary Standards for Disciples of Jesus Christ» նյութում։ Որպես այլընտրանք, ուսանողները կարող են խոսել որևէ մեկի հետ, ով միսիա է ծառայել, և հարցնել նրան, թե միսիայի ինչ չափանիշներ է նա հիշում:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ միսիոների նկար, Missionary Standards for Disciples of Jesus Christ նյութը, ցուցումներ՝ երեքից հինգ րոպեանոց ելույթի պլան ստեղծելու համար՝ «Կիսվեք ձեր սովորածով» բաժնում։

  • Աշխատաթերթ․ «Հնազանդության կարևորությունը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս» և աշխատաթերթ «Ստեղծեք դասի պլան»