Սեմինարիա
Ընտրել միսիա ծառայելը. միսիոներական ծառայության օրհնությունները


«Ընտրել միսիա ծառայելը. միսիոներական ծառայության օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ընտրել միսիա ծառայելը. միսիոներական ծառայության օրհնությունները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստություն․ Դաս 198

Ընտրել միսիա ծառայելը

Միսիոներական ծառայության օրհնությունները

միայն թվային տարբերակով

Տիրոջ համար միսիա ծառայելը հիանալի հնարավորություն է: Երկնային Հայրը օրհնում է միսիոներներին, երբ նրանք ծառայում և ուսուցանում են մարդկանց իրենց համայնքներում և ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, միսիա ծառայելու որոշում կայացնելը կարող է դժվար լինել: Այս դասը կօգնի ուսանողներին ցանկանալ ծառայել Տիրոջը՝ որպես Նրա միսիոներներ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ծանոթներից մեկին, որը միսիա է ծառայել, թե նրա կարծիքով, ինչ օրհնություններ Տերը տվել է նրան ծառայության համար: Նրանք կարող են դա անել անձամբ, հեռախոսով, տեքստային հաղորդագրությամբ կամ էլ-փոստով: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց սովորածով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ծառայել լիաժամկետ միսիա

Կարող եք դասը սկսել մի եղանակով, որը կօգնի ուսանողներին մտածել Տիրոջը ծառայելու մասին՝ որպես Նրա լիաժամկետ միսիոներներ: Կարող եք երգել «Called to Serve» (Hymns, հմր. 249) և խնդրել ուսանողներին կիսվել, թե ում են ճանաչում, որ ծառայել կամ ծառայում է միսիայում, և որտեղ է նա ծառայում: Կամ դասից առաջ կարող եք խնդրել մի քանի ուսանողի բերել այն մարդու նկարը, որի մասին իրենք գիտեն, որ ծառայում է Տիրոջը միսիայում:

  • Ի՞նչ է Տերն ուսուցանել երիտասարդ տղամարդկանց և կանանց՝ որպես միսիոներներ ծառայելու պատասխանատվության մասին:

Երբ ուսանողները պատասխանեն, համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: Երիտասարդ և ընդունակ քույրեր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: («Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6)

Սա ներառում է քարոզչական և ծառայողական միսիաները։

Կարող եք գրել հետևյալ հարցերը գրատախտակին և խնդրել մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով հարցերից որևէ մեկի վերաբերյալ.

  • Ի՞նչ պատճառներով մարդը կարող է ցանկանալ միսիա ծառայել:

  • Ի՞նչ պատճառներով կարող է դժվար լինել որոշել միսիա ծառայել։

Եթե օգտակար լինի, բացատրեք, որ շատ մարդիկ են ունեցել մտահոգություններ։ Օրինակ՝ երբ Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը (128–2023) որոշեց միսիա ծառայել, նրա ծնողները ակտիվ չէին Եկեղեցում (տես «Missionary Service Blessed My Life Forever», Լիահոնա, մայիս 2022, 8)։ Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է, որ «[իր] ընտանիքում միսիոներական ավանդույթ չկար» (տես «My Mission Influence» տեսանյութը [3:31] 2:01–2:16, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում)։ Երեց Քվենթին Լ. Քուքի հայրը ակտիվ չէր Եկեղեցում և հորդորեց իր եղբորը ընդունվել բժշկական քոլեջ՝ միսիա գնալու փոխարեն (տես «Դարձի գանք դեպի Աստծո կամքը», Ensign, մայիս 2002, 54)։

Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչ կարծիք ունեք լիաժամկետ միսիայում ծառայելու վերաբերյալ և ինչու:

Այս դասը ուսումնասիրելիս առաջնորդություն փնտրեք Տիրոջից, որ օգնի ձեզ որոշել՝ արդյոք պետք է ծառայել լիաժամկետ միսիա, և ինչպես արձագանքել այն մտահոգություններին, որոնք դուք կարող եք ունենալ:

Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջը

Կարդացեք Բ Օրենք 28․1–6, 9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել մեզ Մովսեսի միջոցով, եթե մենք անենք այն, ինչ Ինքը պատվիրում է մեզ անել:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Խնդրեք ուսանողներին կիսվել տարբեր տեսակի օրհնությունների օրինակներով, որոնք Տերը խոստացել է այս հատվածներում: Օգտակար կլինի իմանալ, որ «քո մարմնի պտուղը» (Բ Օրենք 28.4) նշանակում է ժառանգներ։

  • Ինչո՞ւ է օգտակար իմանալ այն բազմաթիվ և տարբեր օրհնությունները, որոնք Տերը խոստանում է մեզ, եթե մենք անենք այն, ինչ Նա պատվիրում է:

  • Ձեր կարծիքով, այս հատվածներում տրված Տիրոջ խոստումները ինչպե՞ս կարող են վերաբերել մեր հնազանդությանը՝ ծառայելու Նրան որպես Իր միսիոներներ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, դուք բոլորդ շատ կարևոր եք Տիրոջ համար: Մինչ այս պահը Նա ձեզ պահել է պահեստազորում, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Միսիայում ծառայելու ձեր որոշումը, լինի դա քարոզիչ, թե ծառայողական միսիա, կօրհնի ձեզ և շատերին: («Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6)

Գրատախտակին կարող եք գրել․ Տերը կօրհնի մեզ և շատ ուրիշների, եթե մենք ընտրենք ծառայել միսիայում:

Աստծո կողմից առաջարկվող օրհնություններից մի քանիսը հասկանալը կօգնի մեզ միսիայում ծառայելու մեր որոշումը կայացնելիս:

Այս հաջորդ վարժության համար առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք լիաժամկետ միսիոներ են: Կարող եք ուսանողներին բաժանել երեցների կամ քույրերի զույգերի կամ եռյակների։ Ուսանողները կարող են կիսվել միմյանց հետ, թե ինչ կլիներ իրենց անունը միսիայում. երեց (ազգանուն) կամ քույր (ազգանուն): Կարող եք բացատրել, որ լիաժամկետ միսիայում միսիոներական զուգընկերության անդամները միասին ուսումնասիրում են ամեն առավոտ։

սեմինարիայի պատկերակ Իրենց զուգընկերության հետ ուսումնասիրության համար ուսանողները կարող են կարդալ«Օրհնություններ, որ Աստված տալիս է իր միսիոներներին» աշխատաթերթի բովանդակությունը։

Կարդացեք «Օրհնություններ, որ Աստված տալիս է իր միսիոներներին» աշխատաթերթի մի քանի կամ բոլոր սուրբգրային հատվածները և արտահայտությունները կամ գտեք լրացուցիչ սուրբգրային հատվածներ կամ արտահայտություններ։ Կարող եք նշել կամ ընդգծել այն օրհնությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Նկատի առեք, որ Տերը տալիս է այս օրհնությունները միսիոներական ծառայության ընթացքում և դրանից հետո:

միայն թվային տարբերակով

Տիրոջը որպես միսիոներ ծառայելու լրացուցիչ օրհնությունների համար կարող եք ցուցադրել մի տեսանյութ, որտեղ Տասներկուսի Քվորումից նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ու երեց Քվենթին Լ. Քուքը քննարկում են հետևյալ օրհնություններից մեկը.

Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

Ուսանողները կարող են նաև ավելացնել ավետարանով հիմա կիսվելուց եկած ցանկացած օրհնություն, որը իրենք նկատել են, և խորհել, թե իրենք ինչպես կարող են վերաբերվել ապագայում միսիա ծառայելուն:

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, յուրաքանչյուր զուգընկերությանն առաջարկեք անել հետևյալը.

Պատրաստեք մի բան, որով կարող եք կիսվել այն մարդու հետ, որը որոշում է՝ արդյոք պետք է ծառայի Տիրոջը միսիայում: Ներառեք հետևյալներից առնվազն երկուսը.

  • Մեկ կամ երկու օրհնություն, որոնք դուք գիտեք, որ Աստված տալիս է, երբ մենք լիաժամկետ միսիա ենք ծառայում, և այն, թե ինչպես եք դուք վերաբերվում դրանց:

  • Ձեր որևէ ծանոթի օրինակը, որը ստացել է Աստծո օրհնություններից մեկը իր միսիոներական ծառայության միջոցով:

  • Ինչպես է ձեր սովորածն ազդում Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու ձեր ցանկության վրա:

  • Այն, ինչ դուք սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել որևէ մեկին ընտրել լիաժամկետ միսիա ծառայելը:

Երբ ուսանողները պատրաստվեն, յուրաքանչյուր զուգընկերությանն առաջարկեք բաժանել իրենց ուղերձը երկու մասի: Թույլ տվեք իրենք որոշեն, թե իրենցից ով որ մասով պետք է կիսվի: (Օրինակ՝ նրանցից մեկը կարող է կիսվել օրհնությամբ և դրա վերաբերյալ իր զգացմունքներով, իսկ մյուսը՝ կիսվել օրինակով և ասել, թե ինչպես կարող է օգտակար լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը:) Մտածեք՝ արդյոք ավելի արդյունավետ կլինի, եթե մի քանի զուգընկերություն կիսվեն իրենց պատրաստածով դասարանի առջև, թե ավելի լավ կլինի, եթե նրանք կիսվեն միմյանց հետ փոքր խմբերով: Եթե նրանք կիսվում են միմյանց հետ փոքր խմբերով, կարող եք կիսվելուց հետո հարցնել, թե ինչն էր իրենց համար կարևոր, որ լսեցին մեկ ուրիշից, կամ որով իրենք կիսվեցին ուրիշների հետ։

Ձեր որոշումը

Մի պահ փակեք ձեր աչքերը և մտածեք Երկնային Հոր մասին: Հիշեք Նրա սերը ձեր հանդեպ: Երիտասարդ կանայք, պատկերացրեք, թե ինչ կարող է Նա զգալ, երբ դուք ձգտում եք իմանալ Նրա կամքը միսիայում ծառայելու վերաբերյալ: Երիտասարդ տղամարդիկ, մտածեք այն մասին, թե ինչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք անեիք հիմա՝ պատրաստվելու համար դառնալ արդյունավետ միսիոներ կամ լուծելու համար ցանկացած մտահոգություն, որ դուք կարող եք ունենալ ծառայության հետ կապված:

Խնդրեք Երկնային Հոր օգնությունը՝ ձեր ուսումնասիրության օրագրում գրելով, թե ինչ սովորեցիք կամ Նա ինչ կարող է ցանկանալ, որ դուք հիշեք այս դասից, երբ մտածեք Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու մասին:

Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել, թե իրենք ինչ սովորեցին կամ հասկացան այս դասից։ Ավելացրեք նաև ձեր սեփական մտքերը ու վկայությունը։