Սեմինարիա
Հնազանդության կարևորությունը մարդկանց դեպի Քրիստոս բերելիս. Հնազանդությունը միսիոներական աշխատանքում


«Հնազանդության կարևորությունը մարդկանց դեպի Քրիստոս բերելիս. Հնազանդությունը միսիոներական աշխատանքում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հնազանդության կարևորությունը մարդկանց դեպի Քրիստոս բերելիս. Հնազանդությունը միսիոներական աշխատանքում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստություն․ Դաս 200

Հնազանդության կարևորությունը մարդկանց դեպի Քրիստոս բերելիս

Հնազանդությունը միսիոներական աշխատանքում

Sister missionaries teaching family outside in Bolivia

Հնազանդ լինելու ընտրությունը` ելնելով մեր սիրուց դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, մեր մահկանացու ճամփորդության կարևոր մասն է (տես Հովհաննես 14․15)։ Մեր անձնական հնազանդությունը հատկապես կարևոր է, երբ մենք ներկայացնում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ որպես Նրա Եկեղեցու անդամներ և որպես լիաժամկետ միսիոներներ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ հնազանդության կարևորությունը Փրկչի աշխատանքը որպես միսիոներներ կատարելու մեջ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կրկնել միսիոներական ծառայության չափանիշները, որոնք ներկայացված են Բաժին 3-ում՝ Gospel Library հավելվածի «Missionary Standards for Disciples of Jesus Christ» նյութում։ Որպես այլընտրանք, ուսանողները կարող են խոսել որևէ մեկի հետ, ով միսիա է ծառայել, և հարցնել նրան, թե միսիայի ինչ չափանիշներ է նա հիշում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Միսիոներական չափանիշներ

Կարող եք դասը սկսել՝ ցուցադրելով միսիոների նկար և Missionary Standards for Disciples of Jesus Christ նյութը ChurchofJesusChrist.org կայքում։ Կարող եք ուսանողներին բացատրել, որ միսիոներներից ակնկալվում է, որ նրանք հետևեն որոշակի չափանիշների, քանի որ նրանք ներկայացնում են Փրկչին:

  • Որո՞նք են միսիոներներից ակնկալվող չափանիշները, որոնց նրանք պետք է հնազանդվեն:

Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել միսիոներական որոշ չափանիշներով, որոնք բերված են ստորև, ձեր սեփական փորձից կամ այն չափանիշներից, որոնք ներկայացված են Բաժին 3 կամ Բաժին 7-ում՝ Missionary Standards for Disciples of Jesus Christ նյութում, ChurchofJesusChrist.org կայքում։ Կարող եք նշել, որ միսիոներներից ակնկալվում է նաև, որ հետևեն իրենց միսիայի ղեկավարների խորհրդին, որոնք արդարությամբ ուղղորդում են Տիրոջ աշխատանքը:

Միսիոներական մի քանի չափանիշներ․

  • Եղեք բարի, դրական և ոգևորող:

  • Միշտ մնացեք ձեր զուգընկերոջ հետ:

  • Խուսափեք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են լինել ֆիզիկապես կամ հոգևորապես վտանգավոր: Մի օգտագործեք էլեկտրական գործիքներ, մի աշխատեք ծանր տեխնիկայի հետ, մի երթևեկեք տրակտորներով, կցասայլերով, ֆուրգոններով կամ բեռնատարներով:

  • Խուսափեք հեռուստեսային հաղորումներից, ֆիլմերից, տեսախաղերից և չարտոնված տեսանյութերից:

  • Հակառակ սեռի մարդկանց հետ ֆիզիկական շփումը սահմանափակեք միայն ձեռքսեղմումով:

  • Ինչո՞ւ միսիոների համար կարող է դժվար լինել հնազանդվել այս չափանիշներից մի քանիսին: Ինչո՞ւ է միսիոներների համար կարևոր դրանց հետևելը:

Կարող եք առաջարկել մի քանի ուսանողի կիսվել իրենց ծանոթ միսիոների օրինակով՝ նշելով այն չափանիշները, որոնք նա պետք է պահպանի, և այն, թե ինչպես է Փրկիչը օրհնել նրան իր ջանքերի համար:

Անձնական արդարակեցություն և հնազանդություն

Կարող եք կիսվել երեց Սոարեսի հետևյալ խոսքերով՝ օգնելու ուսանողներին բացահայտել ճշմարտությունը հնազանդության և միսիոներական աշխատանքի փոխկապակցվածության մասին:

Խոսելով միսիոներների մասին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Անձնական արդարակեցությունը Փրկչին աշխարհի առաջ ներկայացնելու ամենակարևոր որակներից մեկն է: Դա նաև մի որակ է, որը թույլ է տալիս ունենալ Տիրոջ Հոգու ընկերակցությունը մեզ հետ: …

Եթե մենք որոշենք չհնազանդվել, ապա չենք կարողանա համապատասխան կերպով ներկայացնել Փրկչին, ինչպես նաև չենք ունենա Տիրոջ Հոգին մեզ հետ: ․․․ Որպեսզի դուք դրական ազդեցություն ունենաք այն մարդկանց կյանքում, ում ուսուցանում եք, Տիրոջ Հոգին պետք է լինի ձեզ հետ: …

Եթե հնազանդվեք պատրաստակամ սրտով, դուք Տիրոջը ցույց կտաք Նրան հետևելու ձեր պատրաստակամությունը, ձեր սերը Նրա և մեր Երկնային Հոր հանդեպ: Ձեր հոգևոր առաջընթացը ավելի լայն կլինի։ Դուք կճանաչեք Փրկչին, և դա վճռորոշ փոփոխություններ կբերի ձեր միսիայում և ձեր կյանքում: (Սքոթ Թեյլոր «Obedience Is Critical for Missionaries to Fulfill Their Responsibilities, Elder Soares Teaches», newsroom.ChurchofJesusChrist.org, մարտի 29, 2021)

  • Ի՞նչ ենք մենք սովորում հնազանդության կարևորության մասին երեց Սոարեսի խոսքերից։

    Ուսանողները կարող են իրենց բառերով ներկայացնել ճշմարտությունն անձնական արդարակեցության ու հնազանդության մասին, որոնք մեզ արժանի են դարձնում ներկայացնելու Փրկչին և ունենալու Հոգու ընկերակցությունը։

    Օգտակար կլինի բացատրել, որ հնազանդությունը ներառում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտերը պահելը: Հնազանդությունը անձնական արդարակեցության կարևոր մասն է և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո արտահայտությունը (տես Հովհաննես 14․15

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տալիս են մի մարդու, որը ձգտում է հնազանդվել Նրանց:

  • Ինչպե՞ս եք տեսել այդ օրհնությունները ձեր կյանքում կամ ձեր ծանոթների կյանքում։

Մի քանի րոպե տրամադրեք՝ աղոթքով մտածելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հնազանդվելու ձեր ներկայիս ջանքերի մասին: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչն եք դուք ճիշտ անում կամ ինչը կարող է անհրաժեշտ լինել շտկել՝ ձեր սերը Նրանց հանդեպ ավելի լավ դրսևորելու և մարդկանց Նրանց մոտ բերելու համար։

Հավատարիմ հնազանդությունը միսիոներական աշխատանքում

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե հնազանդությունն ինչպես կարող է օգնել մեզ բերել մարդկանց դեպի Քրիստոս, կարող եք քննարկեք Դանիել 6 գլխում ներկայացված Դանիելի պատմությունը, որտեղ նա ազդեցություն է ունենում Դարեհ թագավորի վրա։ Ուսանողները հավանաբար ուսումնասիրել են այս պատմությունը Դաս 145․ «Դանիել 6»-ում։ Կարող եք հակիրճ ամփոփել պատմությունը հետևյալ պարբերությամբ:

Թեև Դանիելը ստրուկ էր Բաբելոնում և Պարսկաստանում, սակայն հավատարմորեն ծառայում էր Տիրոջը: Դարեհ թագավորը նախընտրեց Դանիելին «բոլոր մյուս վերակացուներից և սատրապներից» իր թագավորությունում, «որովհետև նրա [Դանիելի] մեջ գերազանց հոգի կար» (Դանիել 6․3)։ Փորձելով վարկաբեկել Դանիելին Դարեհ թագավորի աչքում՝ մյուս վերակացուները մշակեցին մի ծրագիր՝ հակադրելու համար Դարեհ թագավորի նկատմամբ Դանիելի հավատարմությունը՝ Աստծու նկատմամբ նրա հավատարմության հետ։ Նրանք ճնշում գործադրեցին Դարեհի վրա, որպեսզի նա հայտարարի, որ Աստծուն կամ Դարեհից բացի որևէ այլ մարդու խնդրանքով դիմելը պատժվում է մահով առյուծների գուբում (տես Դանիել 6.4–9)։ Չնայած վտանգին՝ Դանիելը դրսևորեց իր պատրաստակամ հնազանդությունը՝ շարունակելով աղոթել Աստծուն։ Երբ Դարեհին հայտնեցին Դանիելի աղոթքների մասին, նա դժկամությամբ համաձայնեց նրան գուբը գցել։

Կարդացեք Դանիել 6․18–28 հատվածները՝ փնտրելով Դանիելի՝ Տիրոջը հնազանդվելու ազդեցությունը Դարեհ թագավորի վրա։

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ինչպե՞ս կարող են Տիրոջը հնազանդվելու մեր ջանքերը դրական ազդեցություն ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ուրիշների վերաբերմունքի վրա:

Կիսվեք ձեր սովորածով

սեմինարիայի պատկերակ Կարող եք առաջարկել ուսանողներին ստեղծել պլան, որը կարող է օգտագործվել երեքից հինգ րոպեանոց ելույթի համար։ Որպեսզի օգնեք ուսանողներին ստեղծել իրենց պլանը, կարող եք տրամադրել նրանց «Հնազանդության կարևորությունը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս» աշխատաթերթը։

Կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումները՝ օգնելու ուսանողներին ստեղծել պլան:

Ստեղծեք պլան, որը կարող է օգտագործվել երեքից հինգ րոպեանոց ելույթ ունենալու համար՝ հնազանդության կարևորության մասին, երբ մարդկանց հետ կիսվում ենք Փրկչի ավետարանով:

Ներառեք հետևյալներից առնվազն երեքը ձեր պլանում:

  1. Սուրբգրային հատված հնազանդության մասին և այն, թե ինչպես այդ հատվածը կարող է կիրառվել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու համար:

  2. Օրինակ Հիսուս Քրիստոսի կյանքից կամ ուսմունքներից, որը կարող է օգնել մարդուն, որը ձգտում է հնազանդվել:

  3. Ժամանակակից օրինակ հնազանդության կարևորության և այն մասին, թե ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօրհնեն մեր ջանքերը։

  4. Եկեղեցու առաջնորդի կարճ մեջբերում, որում շեշտվում է հնազանդ լինելու ձգտումը և դա անելու օրհնությունները:

  5. Ձեր անձնական մտքերն այն մասին, թե ինչու է հնազանդությունը կարևոր, երբ մենք ներկայացնում ենք Փրկչին որպես Նրա Եկեղեցու անդամներ և որպես Նրա միսիոներներ:

Կարող եք նաև ուսանողներին տրամադրել այս դասի երկրորդ աշխատաթերթը՝ իրենց ելույթի պլանը կազմելու համար: Առաջին վանդակում նրանք կարող են գրել վերնագիրը, երկրորդում՝ իրենց ելույթի կարճ ներածությունը, հաջորդ երեք վանդակներում՝ երեք բան, որ որոշել են ներառել վերը նշված ցանկից, և վերջին վանդակում՝ իրենց վկայությունը:

Երբ ուսանողները ստեղծեն իրենց պլանը, նրանք կարող են աշխատել զուգընկերոջ հետ՝ վարժվելու կամ իրենց ելույթը կատարելագործելու համար: Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց ելույթով: Որոշ ուսանողների համար կարող է անհարմարավետ լինել բարձրաձայն ելույթ ունենալը: Կարող եք խրախուսել նրանց տանել իրենց պլանը տուն և ուսուցանել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ անձնական արդարության կարևորության մասին, երբ մենք ներկայացնում ենք Փրկչին և Նրա ավետարանը ուրիշներին: