Սեմինարիա
Սուրբ Հոգու դերը միսիոներական աշխատանքում. «Բացիր բերանդ, և այն կլցվի»


«Սուրբ Հոգու դերը միսիոներական աշխատանքում. «Բացիր բերանդ, և այն կլցվի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սուրբ Հոգու դերը միսիոներական աշխատանքում. «Բացիր բերանդ, և այն կլցվի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստություն․ Դաս 199

Սուրբ Հոգու դերը միսիոներական աշխատանքում

«Բացիր բերանդ, և այն կլցվի»

Fellowshipping

Թեև Երկնային Հայրը պատվիրել է մեզ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ, Նա չի ակնկալում, որ մենք դա անենք միայնակ: Երբ մենք սովորենք ճանաչել և հետևել Հոգուն, Նա կառաջնորդի մեզ մեր միսիոներական ջանքերում: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել այն եղանակները, որոնցով Հոգին կարող է օգնել իրենց կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին միսիայից վերադարձած որևէ միսիոների խնդրել կիսվել մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է նրան միսիոներական աշխատանքում: Կամ ուսանողները կարող են խորհել իրենց ունեցած փորձառությունների մասին, երբ Սուրբ Հոգին օգնել է իրենց կիսվել ավետարանով ուրիշների հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ Հոգին անհրաժեշտ է

Կարող եք սկսել դասը՝ որևէ պատրաստակամ ուսանողի տալով առաջադրանք, որը հնարավոր չէ կատարել առանց որոշակի գործիքի: Օրինակ՝ կարող եք մի պտուտակ ամրացնել փայտի կտորի մեջ և խնդրել ուսանողին հանել այն, բայց չտալ նրան գործիք դա անելու համար: Այնուհետև, երբ ուսանողը չկարողանա կատարել առաջադրանքը, տվեք նրան անհրաժեշտ գործիքը, օրինակ՝ պտուտակահանը:

  • Որո՞նք են այն առաջադրանքները, որոնք հնարավոր չէ կատարել առանց որոշակի գործիքի:

Ի հավելումն մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերի` կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը՝ փնտրելով նույն անհրաժեշտությունը:

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–44) այս խոսքերը՝ փնտրելով որևէ բան, որի անհրաժեշտությունը մենք ունենք, որպեսզի արդյունավետորեն կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Portrait of Joseph Smith Jr. standing and holding a copy of the Book of Mormon.

Բոլորը պետք է քարոզեն ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ և ազդեցությամբ, և ոչ ոք չի կարող քարոզել ավետարանն առանց Սուրբ Հոգու: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 332)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք չենք կարող քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը առանց Սուրբ Հոգու:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այնքան եղանակներ, որքան կարող եք պատկերացնել, որոնցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ քարոզել ավետարանը:

Հավաստիացրեք ուսանողներին, որ նորմալ է, եթե նրանք չեն կարող պատկերացնել շատ եղանակներ: Առաջարկեք նրանց լրացնել իրենց ցուցակը, երբ ուսումնասիրեն այս դասը: Նաև խրախուսեք նրանց ոգեշնչում փնտրել, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել իրենց կյանքում՝ հիմա և ապագայում:

Սուրբ Հոգու դերերը

Տերն օգնում է մեզ կիսվել Իր ավետարանով ուրիշների հետ՝ ուղարկելով մեզ Սուրբ Հոգուն (տես Վարդապետություն և Ուխտեր 79.1–2): Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել մեզ մեր միսիոներական ջանքերում:

Նախքան դասը սկսելը գրեք հետևյալ ցուցումները գրատախտակին: Տարբեր հատվածներ կարդալու համար կարող եք զույգեր նշանակել։

Կարող եք բացատրել ուսանողներին, որ սուրբ գրություններում Սուրբ Հոգին երբեմն հիշատակվում է տարբեր անուններով: «Այլ անուններ, որոնցով երբեմն հիշատակվում է Սուրբ Հոգին․ Սուրբ Ոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի, Սփոփիչ, Ոգի» (տես Աստվածաշնչի բառարան, «Սուրբ Հոգի»)։

Կարող է նաև օգտակար լինել բացատրել, որ «նրանք»-ը Ալմա 17.3 հատվածում վերաբերում է Մոսիայի որդիներին, իսկ «ես»-ը 3 Նեփի 28․11 հատվածում՝ Հիսուս Քրիստոսին:

Օգտագործեք հետևյալ սուրբ գրությունները՝ նախադասությունն ավարտելու համար. Սուրբ Հոգին կարող է …

  • Մովսես 6․32, 34

  • 2 Նեփի 33․1

  • Ալմա 17․3

  • 3 Նեփի 28․11

  • Վարդապետություն և Ուխտեր 31․11

    Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել, թե ինչպես են ավարտել նախադասությունը։ Նրանք կարող են նկարագրել Սուրբ Հոգու հետևյալ դերերը․ Սուրբ Հոգին կարող է …

    Երբ ուսանողները գրեն գրատախտակին, կարող եք առաջարկել նրանց կիսվել լրացուցիչ դերերով, որոնք Սուրբ Հոգին կարող է կատարել, երբ մենք կիսվում ենք ավետարանով:

    Կարող եք ուսանողներին տալ հետևյալ հարցը՝ օգնելու նրանց հասկանալ, որ Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար պահանջում է հոգևոր աշխատանք:

  • Ի՞նչ գործողություններ կարող ենք անել Սուրբ Հոգու ընկերակցությունը ստանալու համար:

Ուսանողները կարող են կիսվել հետևյալ բաներով․ ջերմեռանդ աղոթք, սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրություն, ուխտերը պահելը և Աստծո պատվիրաններին հնազանդվելը (տես Քարոզիր իմ ավետարանը․ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 101

Երեց Ռասբանդի հետևյալ փորձառությունը կարող է օգնել ուսանողներին տեսնել, թե Սուրբ Հոգու այս դերերը ինչպես կարող են օգնել մեզ կիսվել Փրկչի ավետարանով: Պատմությունը կարդալու փոխարեն կարող եք ցուցադրել «Թող Սուրբ Հոգին առաջնորդի» տեսանյութի 4:43–5:59 հատվածը՝ ընդմիջելով այն երկու կամ երեք անգամ և քննարկելով, թե որտեղ են ուսանողները տեսնում Սուրբ Հոգու ազդեցությունը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ պատմությունը՝ փնտրելով, թե որտեղ եք տեսնում Սուրբ Հոգու ազդեցությունը երեց Ռասբանդի՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու փորձառության մեջ:

15:43
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Հուլիսյան մի շոգ օր ես և իմ զուգընկերը հուշում ստացանք փնտրել Տաճարային հրապարակի ուղղորդում։ Մենք թակեցինք Էլվուդ Շաֆերի տան դուռը: Տիկին Շաֆերը քաղաքավարի կերպով խնդրեց, որ մենք գնանք:

Նա արդեն ծածկում էր դուռը, երբ ես զգացի, որ պետք է անեմ մի բան, որը երբևէ չեմ արել և էլ երբեք չեմ անի: Ես ոտքս դրեցի դռան մեջ և հարցրի. «Միգուցե կա՞ ինչ-որ մեկը, ում կարող է հետաքրքրել մեր ուղերձը»: Պարզվեց, որ նրա 16 տարեկան դուստրը՝ Մարթին, հետաքրքրված էր և ջերմեռանդ աղոթում էր առաջնորդության մասին մեր գալուց մեկ օր առաջ: Մարթին հանդիպեց մեզ հետ, և որոշ ժամանակ անց նրա մայրը նույնպես միացավ մեր քննարկումներին: Նրանք երկուսն էլ միացան Եկեղեցուն:

Մարթիի մկրտության արդյունքում 136 մարդ, այդ թվում նրա ընտանիքի անդամները, մկրտվել են և ավետարանի ուխտեր կապել: Որքան երախտապարտ եմ, որ լսեցի Սուրբ Հոգուն և ոտքս խցկեցի դռան մեջ: («Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Լիահոնա, մայիս 2017, 94)

  • Ինչպե՞ս տեսաք Սուրբ Հոգու ազդեցությունը երեց Ռասբանդի փորձառության ժամանակ:

    Նախքան ստորև բերված հարցերը տալը՝ կարող եք ասել հետևյալը. «Ստորև բերված հարցերից յուրաքանչյուրը տալուց հետո ես ձեզ 30 վայրկյան ժամանակ կտամ՝ պատասխանելու համար»: Տվեք առաջին հարցը և հետևեք ժամանակին ժամացույցով կամ մտքում հաշվեք, ապա առաջարկեք ուսանողներին մեկնաբանություններ անել: Ուսանողների կիսվելուց հետո կրկնեք նույն գործընթացը երկրորդ հարցի համար: Մեկնաբանություններից առաջ ուսանողներին հարցերի շուրջ մտորելու համար միտումնավոր ժամանակ տրամադրելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն, ավելի շատ ուսանողների հնարավորություն տալ մտածելու պատասխանի շուրջ, ինչպես նաև հնարավորություն տալ կիսվելու այն ուսանողներին, որոնք սովորաբար չեն կիսվում իրենց մտքերով:

  • Ե՞րբ է Տերն օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին Սուրբ Հոգու օգնությամբ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

  • Ե՞րբ եք զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ որևէ մեկը կիսվել է ձեզ հետ ավետարանով:

Փնտրենք Սուրբ Հոգուն, երբ կիսվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով

  • Ի՞նչ հնարավորություններ կարող եք ունենալ՝ ուրիշների հետ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Ուսանողները կարող են կիսվել հետևյալով․ երբ իրենց կրոնական համոզմունքները հարցեր են առաջացնում իրենց ընկերների մոտ, երբ իրենք մխիթարում են ընտանիքի անդամին, երբ ուսուցանում են եկեղեցում, երբ որևէ բան են հրապարակում սոցիալական ցանցերում և այլն: Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք ուսանողներին կատարել հետևյալ վարժությունը։ Ինչպես դասի սկզբում, ուսանողները կարող են կիսվել սուրբգրային հատվածով, որը կարող է օգնել նրանց հիշել, թե ինչպես կարող է Հոգին օգնել իրենց այս իրավիճակներում:

Ընտրեք երկու իրավիճակ, երբ դուք կարող եք կիսվել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Յուրաքանչյուր իրավիճակի համար քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող եք փնտրել և հետևել Սուրբ Հոգու ազդեցությանը այս իրավիճակում։

  • Ինչպե՞ս կարող է Տերն օգնել ձեզ Սուրբ Հոգու միջոցով կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով այս իրավիճակում։

Յուրաքանչյուր խմբի անդամներին առաջարկեք կիսվել որևէ բանով իրենց խմբային քննարկումից: Կարող եք հարցնել ուսանողներին՝ ինչն է օգնում իրենց իմանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում իրենց հետ: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ Սուրբ Հոգին կարևոր է, երբ կիսվում եք Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Կարող եք բացատրել ձեր ուսանողներին, որ Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց ձեռնարկն ուսուցանում է, որ Սուրբ Հոգու ազդեցությունը ճանաչելը «աստիճանական գործընթաց է, որի համար պահանջվում են ջանասեր, համբերատար ջանքեր» (106)։ Խրախուսեք նրանց լինել համբերատար, երբ ամեն օր ջանքեր են գործադրում՝ ճանաչելու և ապավինելու Սուրբ Հոգուն: Երբ նրանք դա անեն, կդառնան հզոր միսիոներ Տիրոջ ձեռքում: