Սեմինարիա
Ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվությունը․ «Քեզնով… աշխարհի բոլոր ազգերը կօրհնվեն»


«Ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվությունը․ «Քեզնով … աշխարհի բոլոր ազգերը կօրհնվեն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվությունը․ «Քեզնով … աշխարհի բոլոր ազգերը կօրհնվեն»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստություն. Դաս 196

Ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվությունը

«Քեզնով … աշխարհի բոլոր ազգերը կօրհնվեն»

Missionaries teaching about the Temple to a new member outside the Seoul Korea Temple.

Փրկիչը մեզ խոստանում է տալ նույն օրհնությունները, որոնք տվել է Աբրահամին, եթե որոշենք հետևել Նրան և քայլել ուխտի ճանապարհով։ Այդ օրհնությունների թվում են՝ քահանայության զորությունը, հավերժական ընտանիքները և ժառանգությունը սելեստիալ արքայությունում։ Որպես այս ուխտի մաս՝ մենք ունենք Փրկչի ավետարանով ամբողջ աշխարհում կիսվելու սուրբ պատասխանատվություն, որպեսզի բոլորը կարողանան ստանալ այդ հրաշալի օրհնությունները: Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու իրենց ուխտյալ պատասխանատվության մասին:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում՝ փնտրելով Աբրահամի ուխտի օրհնություններն ու պարտականությունները: Նրանք կարող են ուսումնասիրել վարդապետության սերտման Աբրահամ 2.9–11 հատվածները կամ որոնել «Աբրահամի ուխտը» հարցումով Gospel Library հավելվածում։ Դասի ընթացքում կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց սովորածով կամ իրենց ունեցած հարցերով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկրի ընտանիքները

սեմինարիայի պատկերակ Պատրաստեք չորս ծրար, որոնցից յուրաքանչյուրը պիտակավորված կլինի 1, 2, 3 կամ 4 թվով։

Տպեք «Երկրի ընտանիքները» վերնագրով երկկողմանի աշխատաթերթի առջևի և հետևի կողմերը: Կտրեք դրանք կետավոր գծերի երկայնքով, ստեղծելով երկկողմանի փազլ: Օգտագործելով յուրաքանչյուր կտորի հետևում գրված վերնագրերի համարները՝ դրանք տեղադրեք համապատասխան համարով ծրարի մեջ: Ուսանողներին բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք մեկ ծրար: Եթե ​​ձեր դասարանը մեծ է, կարող եք կրկնօրինակել հրահանգները և բաժանել ուսանողներին ութ խմբի:

Յուրաքանչյուր խմբին առաջարկեք նայել իրենց փազլների նկարները և տվեք հետևյալ հրահանգները:

Խմբում ընտրեք ձեր փազլի վրա պատկերված մարդու նկարներից մեկը և ստեղծեք այդ մարդու հակիրճ նկարագրությունը: Դա կարող է ներառել.

  • Անունը

  • Որտեղից է նա

  • Մանրամասներ նրա ընտանիքի մասին

  • Այն բաները, որոնք լավ են ընթանում նրա կյանքում

  • Դժվարություններ, որոնց նրա բախվում է

Յուրաքանչյուր խմբին առաջարկեք դասարանի հետ կիսվել մանրամասներով, որոնք ստեղծել են իրենց փազլից ընտրած մարդու մասին: Կիսվելուց հետո ուսանողներին առաջարկեք ամբողջ դասի ընթացքում փնտրել, թե ինչ է Տերը խնդրել մեզ անել՝ օրհնելու մարդկանց ամբողջ աշխարհում, ինչպես որ նկարագրել է խմբերից յուրաքանչյուրը: Բացատրեք, որ ուսանողները դասի ընթացքում միասին կլրացնեն ամբողջ փազլը:

Ուսանողներին առաջարկեք իրենց խմբերի հետ ուսումնասիրել հետևյալ հատվածը:

Կարդացեք Աբրահամ 2․9–11 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ է ասել Աբրահամին, որ անի՝ օրհնելու երկրի ազգերին ու ընտանիքներին: Նշում․ այս հատվածներում կա մի մաս, որը հայտնի է որպես Աբրահամի ուխտ:

  • Ո՞վ է Աբրահամի սերունդը: (Տես հատվածներ 10–11:)

  • Ինչպե՞ս Տերը կարող է օրհնել երկրի ընտանիքներին Աբրահամի սերնդի միջոցով:

Կարող եք օգտագործել հետևյալ խոսքերը՝ աջակցելու ուսանողների պատասխաններին կամ ավելացնելու դրանք:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ա. Բեդնարն ուսուցանել է հետևյալն Աբրահամի սերնդի մասին․

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Մենք Աբրահամի սերունդն ենք …

Միսիոներական աշխատանքը հոգևոր ինքնության և ժառանգության դրսևորում է: Մենք նախակարգված էինք նախամահկանացու գոյության ժամանակ և ծնվել ենք մահկանացու կյանքում՝ կատարելու այն ուխտը և խոստումը, որն Աստված կապել էր Աբրահամի հետ: Մենք այստեղ ենք, երկրի վրա՝ այս ժամանակաընթացքում մեծարելու քահանայությունը և քարոզելու ավետարանը: Ահա թե ով ենք մենք և դրա համար էլ այստեղ ենք՝ այսօր և միշտ: («Becoming a Missionary», Լիահոնա, նոյեմբեր 2005, 47)

  • Ինչպե՞ս կամփոփեք այս խոսքերը:

Ուսանողները կարող են ասել հետևյալը․ Աբրահամի սերնդի նման մենք ուխտյալ պատասխանատվություն ունենք՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով ողջ աշխարհում։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին։

Այս պատասխանատվության կարևորությունն ավելի լավ հասկանալու համար ուսանողներին առաջարկեք կարդալ առաջին երեք պարբերությունները Քարոզիր Իմ Ավետարանը գրքի 1-ին էջում՝ «Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն ուսուցանելու ձեր հանձնառությունը» վերնագրի ներքո:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են ոգևորվածություն զգալ այս պատասխանատվությունից: Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են երկմտել:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնել ձեր փազլում ներկայացված մարդկանց:

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել ավետարանով կիսվելու կարևորությունը, կարող եք հարցնել, թե ինչ են իրենք հիշում Աբրահամի ուխտի մասին կամ բացատրել հետևյալը (ավելին իմանալու համար տես «Դաս 23. «Ծնունդ 12, 17» և «Դաս 24. «Աբրահամ 2.9–11»):

Որպես Աբրահամի ուխտի մաս՝ Աստված մեզ խոստացել է Իր քահանայության օրհնությունները, հավերժական ընտանիքները և ժառանգությունը սելեստիալ արքայությունում: Սրանք օրհնություններ են, որոնք Նա ցանկանում է տալ Իր բոլոր զավակներին, և մենք արտոնություն և պատասխանատվություն ունենք դրանք կիսելու աշխարհի հետ:

  • Ինչպե՞ս կարող է այդ օրհնությունների մասին հիշելը մոտիվացնել մեզ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ:

Մտածեք ուրիշների հետ ավետարանով կիսվելու ձեր անձնական զգացմունքների մասին: Շարունակեք փնտրել գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ սուրբ պատասխանատվության օրհնություններն ու արտոնությունները:

Ստանձնենք մեր ուխտյալ պատասխանատվությունը

Եսայի 49 գլուխը պարունակում է վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին մարգարեություններ, ներառյալ ավետարանի քարոզչությունը: Մորմոնի Գրքի մարգարե Նեփին բացատրել է, որ այս մարգարեությունները հիշեցում են, որ Աստված կպահի Իր ուխտը՝ օրհնելու երկրի ընտանիքներն Աբրահամի սերնդի միջոցով (տես 1 Նեփի 22.7–9): Նշում․ Եսայի 49.3 և 5 հատվածներում հիշատակված ծառան նկարագրում է մարդկանց դեպի Քրիստոսը առաջնորդողներին, այդ թվում՝ Իսրայելի տան անդամներին, մարգարեներին և հենց Փրկչին:

Ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները։ Ուսանողները կարող են կատարել այս վարժությունն իրենց խմբերում:

Իմացեք Եսայու մարգարեությունների մասին՝ կարդալով ձեր փազլի հետևի մասում գրված սուրբ գրություններն ու ուղերձները: Քննարկեք և պատրաստվեք կիսվել դասարանի հետ հետևյալով.

  1. Ինչ իմացաք ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվության մասին:

  2. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են աջակցել մեզ՝ ստանձնելու այդ պատասխանատվությունը:

  3. Օրինակներ, թե ինչպես դա կարող է կիրառվել միսիոներների և Տիրոջ Եկեղեցու այլ անդամների կողմից:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբին առաջարկեք դասարանի հետ համառոտ կիսվել իրենց գտածով: Յուրաքանչյուր խմբի մի քանի անդամի խնդրեք կիսվել որևէ բանով: Յուրաքանչյուր խմբի անդամների կիսվելուց հետո նրանք կարող են իրենց փազլները տեղադրել գրատախտակին՝ ավելի վաղ գրված ճշմարտության տակ: Յուրաքանչյուր խմբի փազլի կտորները միավորելիս կստեղծվի տարբեր մարդկանց նկարներ և «Երկրի ընտանիքներ» արտահայտությունը: Ավարտելուց հետո կարող եք դիտել «President Russell M. Nelson Introduces Preach My Gospel, Second Edition» տեսանյութը՝ 0:00–0:55, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Ուսանողները կարող են լրացուցիչ գաղափարներ փնտրել ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվության մասին:

2:59

Եզրափակում

Ձեր ուսումնասիրության օրագրում լրացրեք հետևյալ անավարտ արտահայտություններից մեկը կամ մի քանիսը, քանի որ այն վերաբերում է ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվությանը.

Այսօր ես իմացա, որ մարդիկ ամբողջ աշխարհում …

Այսօր ես իմացա, որ ես …

Այսօր ես իմացա, որ Փրկիչը …

Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրածով: Ավարտեք դասը՝ կիսվելով ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու մեր ուխտյալ պատասխանատվության մասին ձեր զգացմունքներով: Հիշեցրեք ուսանողներին, որ սա Փրկչի աշխատանքն է, և Նա կօգնի նրանց իրենց ջանքերում: