«Կիսվեք ավետարանով բնական եղանակով. Ավետարանով կիսվելը կարող է լինել առօրյա կյանքի մասը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Կիսվեք ավետարանով բնական եղանակով. Ավետարանով կիսվելը կարող է լինել առօրյա կյանքի մասը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Միսիոներական նախապատրաստություն․ Դաս 197
Կիսվեք ավետարանով բնական եղանակով
Ավետարանով կիսվելը կարող է լինել առօրյա կյանքի մասը
Որպես Փրկչի Եկեղեցու անդամներ, մեր օրհնությունն ու պարտականությունն է օգնել «երկրի բոլոր ընտանիքներին օրհնվել Ավետարանի օրհնություններով» (Աբրահամ 2․11)։ Երբեմն կարող է թվալ, որ դժվար է եղանակներ գտնել՝ Փրկչի ավետարանը ուրիշներին ներկայացնելու համար։ Այս դասը կօգնի ուսանողներին սովորել բնական եղանակով կիսվել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթքով խորհել այն իրավիճակների մասին, երբ իրենք կարող են որևէ բան պատմել Եկեղեցու կամ ավետարանի մասին՝ սովորական զրույցի ընթացքում: Ուսանողները կարող են մտածել, թե ինչպես կարող են արդյունավետ կերպով դա անել և հնարավորություններ փնտրել դա անելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կիսվեք այն ամենով, ինչը սիրում եք
Կարող եք դասը սկսել՝ առաջարկելով երկու կամ երեք ուսանողների նկարագրել իրենց սիրելի արձակուրդը, ուտելիքը կամ որևէ այլ բան, որը խիստ անձնական չէ: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչու են խորհուրդ տալիս ուրիշներին փորձել դա:
Ցուցադրեք հետևյալ տարբերակները յուրաքանչյուր ուսանողի կիսվելուց հետո: Դասարանի անդամներին խնդրեք մատներով ցույց տալ այն տարբերակի համարը, որը նկարագրում է իրենց կարծիքը կիսվածի վերաբերյալ:
-
Հիմա իմ հետաքրքրությունը շատ ավելացավ փորձելու այն, ինչ նա ասում է։
-
Դա փորձելու իմ հետաքրքրությունը մի փոքր ավելացավ։
-
Իմ հետաքրքրությունը դրա հանդեպ չփոխվեց։
Նշեք, որ կարող է հեշտ լինել կիսվել մեր սիրած բաներով, նույնիսկ եթե ուրիշները որոշում են չփորձել այն, ինչով մենք կիսվում ենք:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է այս վարժությունը կիրառվել Փրկչի և Նրա Եկեղեցու մասին մեր համոզմունքներով ուրիշների հետ կիսվելու համար:
-
Հավերժության հեռանկարից դիտարկելով՝ որո՞նք են ամենակարևոր համոզմունքներից մի քանիսը, որոնցով կարող եք կիսվել ձեր ընկերների և ընտանիքի հետ: Ինչո՞ւ։
Ինչու ենք մենք կիսվում
Որպեսզի օգնեք ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի օրհնությունները, որոնցով մենք կարող ենք կիսվել, կարող եք առաջարկել փոքր խմբերով ուսումնասիրել հետևյալ հատվածները: Խմբի յուրաքանչյուր ուսանող կարող է ուսումնասիրել հատվածներից մեկը, այնուհետև խմբին հայտնել, թե ինչ է բացահայտել։
Ուսումնասիրեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչու կուզենայիք, որ ձեր սիրելի մարդիկ ճանաչեն Փրկչին:
Եսայի 1.18
Եսայի 25.4, 8–9
Եսայի 40.28–31
Եսայի 43․25
Եսայի 54․10
-
Այս ճշմարտություններից ո՞րն է ամենաշատը ոգևորում ձեզ՝ կիսվելու ձեր սիրելիների հետ: Ինչո՞ւ։
Հաղթահարել տատանումները
Ուսանողներին ասեք, որ բնական է երբեմն անհանգստություններ ունենալ՝ ավետարանով կիսվելու համար: Նույնիսկ Ենովքի և Երեմիայի նման մեծ մարգարեները (տես Մովսես 6․27, 31) ստիպված էին հաղթահարել որոշ տատանումներ։
Կարդացեք Երեմիա 1․6 հատվածը՝ փնտրելով, թե ինչ զգաց Երեմիան, երբ կանչվեց ուսուցանելու մադկանց:
-
Մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են, որ իրենց սիրելիները գան Քրիստոսի մոտ, ինչո՞ւ են այսօր դեռևս տատանվում կիսվել նրանց հետ ավետարանով:
Կարդացեք Երեմիա 1․7–9 հատվածները՝ փնտրելով Փրկչի խորհուրդն ու խոստումները Երեմիային:
-
Ձեր կարծիքով, Երեմիային ուղղված Փրկչի խոսքերը ինչպե՞ս կարող են վերաբերել մեզ, երբ մենք կիսվում ենք Նրա ավետարանով:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը տվել է հետևյալ խորհուրդը, որը կարող է նաև օգնել մեզ հաղթահարել ավետարանով կիսվելու անվճռականությունը։
Որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու այն մարդկանց հետ, ում հանդիպում եք, ում հետ սովորում, ապրում, աշխատում և շփվում եք։ …
Ինչ ես խնդրում եմ, այն է, որ դուք միշտ փնտրեք ձեր հավատքով մարդկանց հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու հնարավորությունները՝ ինչպես անձամբ, այնպես էլ առցանց: ․․․
Ձեզ համար սովորական և բնական եղանակներով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։ («Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա մայիս 2019, 15, 17)
-
Ինչպե՞ս կարող եք ճշմարտության մի պարզ արտահայտության միջոցով ամփոփել Երեմիային տրված Տիրոջ խոստումները և երեց Ուխդորֆի ուսմունքները։
Օգտագործելով ուսանողների խոսքերը՝ կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը կարող է օգնել մեզ կիսվել Իր ավետարանով բնական և սովորական եղանակներով։
Կարող եք ուսանողներին առաջարկել քննարկել հետևյալը փոքր խմբերով, այնուհետև դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
-
Ո՞րն է տարբերությունը «բնական և սովորական» զգացումներով ավետարանով կիսվելու և անվստահ զգալով կիսվելու միջև:
-
Կարո՞ղ եք մտաբերել որևէ մարդու, որը խոսում է ավետարանի մասին բնական եղանակով: Եթե այո, ապա ինչպե՞ս է Նա դա անում:
Եթե ուսանողների համար օգտակար կլինեն Հիսուս Քրիստոսի ավետարանով բնական ճանապարհով կիսվելու այլ օրինակներ, կարող եք դիտել «Simple Ways to Love, Share, and Invite, for Youth» (2:50) տեսանյութը, որը հասանելի է Gospel Library հավելվածում։
«Զրույցի հայելային հատկանիշը»
Դասի այս բաժինը կարող է օգնել ուսանողներին գործնականում կիրառել Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը զրույցներում բնական ձևով հիշատակելու մի եղանակ: Կարող եք ձեր ուսանողների հետ վարժվել՝ կիրառելով տարբեր հմտություններ, որոնք կարող են ավելի օգտակար լինել նրանց համար: Կարող եք ձեռքում պահել հայելի և ցուցադրել հետևյալ խոսքերը։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը բացատրել է մի եղանակ, որով կարող եք զրույցներ սկսել ավետարանի թեմաների շուրջ:
Ես գիտեմ ԲՅՀ մի շրջանավարտի, որը հիանալի օրինակ է: Նա ասում է, որ գոյություն ունի զրույցի հայելային հատկանիշ։ Եթե մենք խոսում ենք եղանակի մասին, մարդիկ արձագանքում են՝ նույնպես խոսելով եղանակի մասին: Եթե խոսում ենք սպորտի մասին, մարդիկ արձագանքում են՝ խոսելով սպորտի մասին։ Իմ այդ ընկերն ասում է, որ հանդիպելով մարդկանց, հարցնում է նրանց այն դպրոցի մասին, որտեղ նրանք սովորել են, և ուշադիր լսում է: Երբ նրանք ի պատասխան հարցնում են իրեն իր դպրոցի մասին, նա պատմում է ԲՅՀ-ի մասին, այնուհետև կիսվում ավետարանի մասին իր վկայությամբ: Այնուհետև, դրական ուղերձով նա առաջարկում է նրանց ավելին իմանալ միսիոներներից: Նա մեծ հաջողությամբ է կիսվում ավետարանով։ («How to Be a Member Missionary», New Era, փետ. 2015, 48)
-
Ինչպե՞ս կարող եք բացատրել «զրույցի հայելային հատկանիշի» օգտագործումը՝ ավետարանով ուրիշների հետ կիսվելու համար:
Սահմանեք
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել կիրառելու այս հմտությունը, կիսվեք նրանց հետ հետևյալով.
Մեր կյանքի որևէ հատվածի վերաբերյալ խոսելը կարող է ավելի բնական լինել, եթե սկզբից զրուցակցին հարցնենք նույն բանի մասին իր կյանքում: Դա անելու համար դուք կարող եք․
-
Նշեք մի բան, որ արել եք վերջերս կամ շուտով կանեք՝ մասնակցություն ունենալու Հիսուս Քրիստոսի Եկեղեցում կամ Նրա ավետարանով կիսվելու գործում:
-
Մտածեք մի հարց, որը կարող եք տալ մարդկանց, և որը հնարավորություն կտա ձեզ ավելի բնական եղանակով կիսվել Փրկչի Եկեղեցու կամ ավետարանի վերաբերյալ ձեր ընտրածով:
-
Տվեք ձեր հարցը, անկեղծ ուշադրությամբ լսեք նրանց պատասխանը, ապա կիսվեք ձեր ընտրածով:
Կարող եք նաև նշել ուրիշներին անկեղծ հոգատարությամբ լսելու կարևորությունը՝ նախքան մեր մասին կիսվելը (տես Քարոզիր իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու ուղեցույց, 192)։
Մոդելավորեք
Մոդելավորեք «զրույցի հայելային հատկանիշը»՝ հարցնելով որևէ ուսանողի, թե ինչ է նա արել այս հանգստյան օրերին: Նրա պատասխանն անկեղծ ուշագրությամբ լսելուց հետո պատմեք նրան ձեր հանգստյան օրերի մասին և անպայման որևէ դրական բան ներառեք եկեղեցում ձեր փորձառության մասին:
Կարող եք նաև կիսվել նմանատիպ օրինակներով․
Հարցրեք՝ «Ինչպե՞ս անցավ ձեր առավոտը»: (Լսեք նրանց պատասխանը։) Այնուհետև կիսվեք նմանատիպ արտահայտությամբ. «Այս առավոտ ես սեմինարիաայում հետաքրքիր ուսումնական փորձառություն ունեցա…»
Հարցրեք. «Այս շաբաթ որևէ միջացառում ունե՞ք պլանավորած»: (Լսեք նրանց պատասխանը։) Այնուհետև կիսվեք նմանատիպ արտահայտությամբ. «Չորեքշաբթի երեկոյան ընտանիքիս հետ պետք է գնամ տաճար, որպեսզի …»
Վարժվեք
Առաջարկեք ուսանողներին վարժվել՝ կիրառելով այդ հմտությունը։ Կախված առկա ժամանակից՝ ուսանողները կարող են կիրառել այդ հմտությունը մի քանի դասընկերոջ հետ՝ ամեն անգամ կիսվելով իրենց կյանքի տարբեր ասպեկտներով՝ կապված ավետարանի հետ: Խրախուսեք նրանց հնարավորություններ փնտրել խոսելու Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ավետարանի օրհնությունների մասին: Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ քայլերը:
Պատրաստվեք կիսվելու Փրկչի ավետարանով
Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ ավետարանով կիսվելու հաջողությունը չի որոշվում նրանով՝ արդյոք մարդը ընդունում է Փրկչի ուղերձը: Այն փաստը, որ մենք փորձում ենք կիսվել Փրկչի լույսով, միշտ հաջողություն է:
Եզրափակելով՝ կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հուշումը և առաջարկել ուսանողներին ուսումնասիրության օրագրերում գրել իրենց մտքերը։
Նորից կարդացեք Երեմիա 1․7–9 հատվածները և խորհեք, թե ինչպես կարող է Տերը օգնել ձեզ կիսվել Իր ավետարանով: Այնուհետև մի քանի րոպե տրամադրեք և մտածեք այն իրավիճակների մասին, որոնք կարող եք լինել այս շաբաթ՝ երբ դուք կարող եք քննարկել ավետարանը որևէ մեկի հետ: Աղոթքով խնդրեք Երկնային Հորից Նրա օգնությունը՝ հասկանալու, թե ինչպես կարող եք բնական եղանակով կիսվել Փրկչի ուղերձով: Հիշեք, որ այնպես, ինչպես Տերն օգնեց Երեմիային, Նա կօգնի նաև ձեզ ձեր ջանքերում: