«Տաճարային նախապատրաստություն․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Տաճարային նախապատրաստություն․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Տաճարային նախապատրաստություն
Տաճարային նախապատրաստություն
Ակնարկ
Տաճարը սուրբ վայր է, որը նվիրագործված է և առանձնացված է աշխարհից, որպեսզի օգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մեր տաճարային երկրպագության կենտրոնը կարելի է գտնել յուրաքանչյուր տաճարի վրա գրված բառերում՝ «Տիրոջ տուն»: Երբ մենք պատրաստված ենք և արժանիորեն մտնում ենք տաճար, մենք ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ: Մենք նաև հնարավորություն ունենք միանալու Փրկչին Նրա աշխատանքում՝ որպես «փրկիչներ» (տես Աբդիա 1․21), երբ զբաղվում ենք ընտանեկան պատմության աշխատանքով:
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերը կարող են ուսուցանվել ուսումնական տարվա ցանկացած հատվածում կամ Եկ, հետևիր ինձ ծրագրի ժամանակացույցի ցանկացած շաբաթվա ընթացքում։ Որոշակի դասերի համար ստորև նշված է մի քանի հնարավորություն:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է
Ժամանակացույցի առաջարկ․ քանի որ այս դասը հիմնված է այն բանի վրա, ինչ Տերը խոստացավ Իր ուխտի ժողովրդին, երբ նրանք տուն էին կառուցում Նրա համար, կարող եք ուսուցանել «Դաս 52․ Ելք 25, 35–40», «Դաս 79․ Գ Թագավորների 6–9» կամ «Դաս 155․ Անգե» դասերի հետ զուգորդված։
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսին Իր տանը ավելի մոտ լինելու ավելի մեծ ցանկություն զգալ։
-
Ուսանողի նախապատրաստում․ որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել այս դասին, առաջարկեք նրանց խորհել այն օրհնությունների մասին, որ իրենք կամ իրենց ծանոթները ստացել են՝ այցելելով տաճար:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ հեծանիվի անվադող կամ հստակ կենտրոնով այլ առարկա, ուսանողի ինքնագնահատման սանդղակ, Հին Կտակարանի աղոթարանի և Սողոմոնի տաճարի նկարները
-
Տեսանյութեր․ «A Symbol of Jesus Christ» (1:11)
Հնազանդության և զոհաբերության օրենքները
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասում օգտագործվում են Աբրահամ 3․24–25 հատվածները՝ հնազանդության օրենքի մասին ուսուցանելու համար, և Մովսես 5.4–9 հատվածները՝ զոհաբերության օրենքի մասին ուսուցանելու համար: Կարող եք ուսուցանել այս դասը «Դաս 3. Աբրահամ 3» կամ «Դաս 12․ Մովսես 4․5–32, 5․1–15, Մաս 2» դասերի հետ զուգորդված։
Դասի նպատակը․ հասկանալ հնազանդության և զոհաբերության օրենքները, որոնք պահելու համար մենք ուխտ ենք կապում արարողության ժամանակ։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ նախքան դասարան գալը. Երկնային Հոր հետ լրացուցիչ ուխտեր կապելն ինչպե՞ս կօրհնի իմ կյանքը:
-
Առարկաներ՝ դասարան բերելու համար․ մարզվելու երեք առաձգական ժապավեն՝ առարկայան դասի համար
-
Տեսանյութեր․ «Stronger and Closer Connection to God Through Multiple Covenants» (28:13), 4:13–5:44
-
Աշխատաթերթ․ «Հնազանդության և զոհաբերության օրենքները»
Պատրաստվել արժանիորեն մտնել տաճար
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սուրբ տաճարը մտնելու իրենց արժանավորության մասին։
-
Ուսանողի նախապատրաստում․ որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ավելին իմանալու այն չափանիշների մասին, որոնք Տերը սահմանել է տաճար մտնելու համար, առաջարկեք նրանց կարդալ տաճարային երաշխավորագրի հարցերը, որոնք ներկայացված են Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022] ձեռնարկի հավելվածում։ Առաջարկեք նրանց գալ դասի ցանկացած հարցով, որը իրենք կարող են ունենալ այս չափանիշների վերաբերյալ:
-
Առարկաներ՝ դասարան բերելու համար Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկի օրինակներ ուսանողների համար, որպեսզի կրկնեն տաճարային երաշխավորագրի հարցերը
-
Աշխատաթերթ․ «Տաճարային երաշխավորագրի հարցերը»
-
Տեսանյութեր․ «Աստծո նպատակն է ձեզ տուն բերել» (11:34), 2:15–3:01
Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին
Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասում օգտագործվում են հատվածներ Աբդիայի գրքից՝ տաճարային և ընտանեկան պատմության մասին ուսուցանելու համար։ Կարող եք ուսուցանել այս դասը Եկ, հետևիր ինձ ձեռնարկի Ամովսի, Աբդիայի և Հովնանի բաժինների հետ միասին։
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին նպատակ դնել ավելի նմանվել Փրկչին՝ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված որևէ բան, օրինակ՝ հետևյալներից մեկը.
Ստեղծել հաշիվ FamilySearch.org կայքում։
Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ընտանիքի մասին տեղեկություններ գտնելու համար FamilySearch.org կայքում։
Գտեք ձեր նախնիներից մեկի անունը, որի համար դեռևս անհրաժեշտ է տաճարում կատարել արարողություններ:
Խնդրեք ձեր ծնողին, տատիկին կամ պապիկին որևէ բան պատմել իրենց կյանքի կամ նախնիների մասին:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ խիստ կարիքի մեջ գտնվող՝ Մարտինի կամ Վիլի ձեռնասայլերով ռահվիրաների նկարը, նախնիների նկար, լեռան և տաճարի նկար
-
Տեսանյութեր. «Ավելին, քան հերոս» (10:12), 0:54–1:30
-
Աշխատաթերթ․ «Չորս եղանակ՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին»