«Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է․ «Որպեսզի բնակվեմ իրենց մեջ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է․ «Որպեսզի բնակվեմ իրենց մեջ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Տաճարային նախապատրաստություն. Դաս 201
Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է
«Որպեսզի բնակվեմ իրենց մեջ»
Տաճարը սուրբ վայր է, որը նվիրագործված է և առանձնացված է աշխարհից՝ օգնելու մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այն, թե ով է մեր երկրպագության կենտրոնում, կարելի է գտնել՝ կարդալով յուրաքանչյուր տաճարի վրա գրված «Տիրոջ տուն» գրությունը: Տաճարում ամեն ինչ կենտրոնացած է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ավելի մոտ լինելու Հիսուս Քրիստոսին Իր տանը:
Ուսանողի նախապատրաստում․ որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել այս դասին, առաջարկեք նրանց խորհել այն օրհնությունների մասին, որ իրենք կամ իրենց ծանոթները ստացել են՝ այցելելով տաճար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տաճարային երկրպագության կենտրոնը
Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով հեծանիվի անվադող կամ հստակ կենտրոնով որևէ այլ առարկա: Կարող եք հարմարեցնել հարցերը՝ հիմնվելով այն առարկայի վրա, որը որոշել եք ցուցադրել:
-
Ինչու՞ է կարևոր, որ հեծանիվի անվադողն ունենա կենտրոն:
-
Ինչպե՞ս կարող է կենտրոնի հեռացումն ազդել անվադողի նպատակի վրա:
Տաճարի մասին խոսելիս՝ Յոթանասունից երեց Ալեն Դ. Հեյնին ուսուցանել է.
[Հիսուս Քրիստոս]՝ ահա, թե ինչի համար ենք մենք գալիս տաճար: Նա է, ում մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հանդիպենք տաճարում: Նա գտնվում է տաճարի յուրաքանչյուր խորհրդանիշի, յուրաքանչյուր արարողության, յուրաքանչյուր ուխտի և յուրաքանչյուր սպասված օրհնության կենտրոնում: Հիսուսին տաճարում փնտրելը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչու ենք մենք տաճարում և ինչու պետք է վերադառնանք այնտեղ: («Meeting Jesus in the House of the Lord», [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, hոկտ. 10, 2023], 6, speeches.byu.edu)
-
Հիշելն այն մասին, որ Փրկիչը առանցքային դեր ունի այն ամենում, ինչ մենք անում ենք տաճարում, ինչպե՞ս կարող է ազդել այնտեղ ունեցած ձեր փորձառության վրա:
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ չնայած տաճարները գեղեցիկ շինություններ են, մենք ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսին տաճարի ներսում տեղի ունեցող իրադարձությունների միջոցով:
Այս պահն ավելի մանրամասն ներկայացնելու համար կարող եք ցուցադրել «A Symbol of Jesus Christ» (1:11) տեսանյութը։
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել տաճարի վերաբերյալ իրենց զգացմունքների մասին, կարող եք ցուցադրել հետևյալ սանդղակը և հրահանգները:
Օգտագործելով տրված սանդղակը, մտածեք, թե ինչպես եք գնահատելու, թե որքանով եք համաձայն հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի հետ.
-
Տաճարը մի վայր է, որտեղ ես գնում եմ Հիսուս Քրիստոսին մոտ լինելու համար:
-
Ես ցանկանում եմ ամրացնել իմ հարաբերությունները Փրկչի հետ Նրա սուրբ տանը:
Այսօրվա դասի ողջ ընթացքում գրեք այն տպավորությունները, որոնք կարող եք ստանալ Հոգուց և որոնք մեծացնում են տաճարում լինելու ձեր ցանկությունը:
Տաճարները Հին Կտակարանում
Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին Հին Կտակարանի օգնությամբ հասկանալ տաճարների նպատակը, կարող եք գրատախտակին գրել «Խորանը» և «Սողոմոնի տաճարը» արտահայտությունները: Կարող եք ցուցադրել այս շենքերի ուղեկցող նկարները և առաջարկել ուսանողներին համապատասխանեցնել նկարն անվան հետ և կիսվել, թե ինչ գիտեն դրանցից յուրաքանչյուրի մասին:
Եթե օգտակար կլինի, կարող եք կիսվել հետևյալով․
Խորանը Տիրոջ առաջին տունն էր կամ տաճարը, որը հիշատակվում է Հին Կտակարանում (մ.թ.ա. մոտ 1300 թ.): Այն շարժական կառույց էր իսրայելացիների համար, մինչ նրանք անապատում էին իրենց ճամփորդության ընթացքում։ Սողոմոնի տաճարը Տիրոջ մշտական տունն էր, որը կառուցվել է Երուսաղեմում (մ.թ.ա. մոտ 1000 թ.): Տաճարը հետագայում ավերվել և վերակառուցվել է (մ.թ.ա. մոտ 500 թ․)։ Ամեն անգամ, երբ Հին Կտակարանում Տերը պատվիրում էր Իր ժողովրդին տուն կառուցել Իր համար, Նա տալիս էր նմանատիպ խոստումներ:
Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամին առաջարկել կարդալ և պատմել հետևյալ հատվածներից մեկի մասին: Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել տաճարների վերաբերյալ Տիրոջ նպատակի մասին, կարող եք նաև առաջարկել նրանց կապել այդ հատվածներն իրենց սուրբ գրությունների հետ:
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հղումները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել Իր ուխտի ժողովրդին, եթե նրանք տուն կառուցեն Իր համար:
-
Ելք 25․8 (խորան)
-
Գ Թագավորների 6․12–13
-
Անգե 2․7
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Յուրաքանչյուր խումբ կարող է ամփոփ ներկայացնել մի ճշմարտություն, որը կարող ենք սովորել այդ երեք հատվածից և որոնք կարող են վերաբերել տաճարներին այսօր:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ մի բան․ Տերը պատվիրում է Իր ժողովրդին կառուցել տաճարներ, որպեսզի Նա կարողանա բնակվել դրանց մեջ:
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում, որ տաճարների միջոցով Տերը կարող է «բնակվել» մեր մեջ:
Տերը կարող է «բնակվել» մեր մեջ՝ նշանակում է զգալ Նրա ներկայությունն ու զորությունը, ավելի լավ ճանաչել Նրան և ամրացնել մեր հարաբերությունները Նրա հետ:
Օրհնություններ՝ Տիրոջը Իր տանը երկրպագելու արդյունքում
Ապացույցներից մեկը, որ Տերը բնակվում է մեր մեջ՝ Իր տանը, օրհնություններն են, որոնք Նա տալիս է մեզ՝ տաճար այցելելիս։
-
Ի՞նչ օրհնություններ եք տեսել, կամ, ըստ ձեզ, կարող եք ստանալ Տիրոջը Իր տանը երկրպագելուց:
Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները:
Հետևյալ ուղերձը կարող է օգնել ուսանողներին նշել օրհնություններ, որոնք գալիս են Տիրոջը Իր տանը երկրպագելուց: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Նրանց առաջարկեք միասին կարդալ ուղերձը և պատասխանել ուղեկցող հարցերին։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
[Ն]րանք, ովքեր ծառայում և երկրպագում են Տիրոջ տանը … կարող են ակնկալել, որ կստանան իրենց աղոթքի, անձնական հայտնության, ավելի մեծ հավատքի, ուժի, մխիթարության, աճող գիտելիքի և աճող զորության պատասխանները:
Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացում կազմել այն մասին, թե ով եք դուք իրականում, ով կարող եք դառնալ և ինչպիսի կյանք կարող եք ունենալ հավերժության մեջ։ Տաճարային կանոնավոր երկրպագությունը կբարելավի եղանակը, որով դուք դիտարկում եք ինքներդ ձեզ և համապատասխանությունն Աստծո հոյակապ ծրագրին։ Ես ձեզ դա խոստանում եմ։
… Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ահա իմ խոստումը։ Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից, ինչպես կանոնավոր տաճարային երկրպագությունը՝ որքանով թույլ են տալիս ձեր հանգամանքները։ Ոչինչ ավելի լավ չի պաշտպանի ձեզ, երբ հանդիպեք աշխարհի խավարի մեգին։ Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը: Ցավի ժամանակ ոչինչ ավելի լավ չի հանգստացնի ձեր հոգին։ Ոչինչ չի կարող ավելի շատ բացել երկինքները։ Ոչինչ։ («Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 121, 122)
-
Ի՞նչ օրհնություններ խոստացավ նախագահ Նելսոնը, որոնք կարող են բավարարել դեռահասների իրական կարիքները:
-
Տիրոջ կողմից ստացված այս օրհնություններից ո՞րն եք ստացել դուք կամ ձեզ ծանոթ մարդը:
Երբ ուսանողները հնարավորություն ունենան քննարկել հարցերը զույգերով, նրանցից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց քննարկածով և օրհնությունների վերաբերյալ իրենց ունեցած ցանկացած հարցով:
Անհատականացնենք
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս օրհնությունների կարևորությունը, նրանց հնարավորություն տվեք իրենց օրագրերում գրել հետևյալ հարցերից մեկի կամ բոլորի պատասխանները: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով։
-
Ինչպե՞ս եք ձեզ ավելի մոտ զգացել Տիրոջը տաճարում:
-
Թվարկված օրհնություններից ո՞րն եք ստացել տաճար այցելելու արդյունքում:
Ընտրեք թվարկված օրհնություններից մեկը, որը կցանկանայիք ստանալ:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ կարող եք օգտագործել այդ օրհնությունը ձեր կյանքում հենց հիմա:
Կարող եք ավարտել դասը՝ վկայելով կամ կիսվելով անձնական փորձառությամբ, թե ինչպես կարող ենք մոտ լինել Տիրոջը Իր սուրբ տանը: