Սեմինարիա
Մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին. «Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան»


«Մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին. «Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին. «Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Տաճարային նախապատրաստություն. Դաս 204

Մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

«Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան»

Family Temple Names

Փրկիչ, Քավիչ և Ազատարար բառերը տիտղոսներ են, որոնք Հիսուս Քրիստոսին ներկայացնում են որպես Նրան, ում Երկնային Հայրը օծեց՝ մեզ մեր ընկած վիճակից փրկելու համար (տես Եսայի 61․1–3): Փրկիչը մեզ հրավիրում է միանալ Իրեն որպես «ազատարարներ» (տես Աբդիա 1․21)՝ մեր մահացած նախնիների փրկությանը մասնակցելիս։ Այս դասը կօգնի ուսանողներին Փրկչին ավելի նմանվելու նպատակ սահմանել՝ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված որևէ բան, օրինակ՝ հետևյալներից մեկը.

Ստեղծել հաշիվ FamilySearch.org կայքում։

Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ընտանիքի մասին տեղեկություններ գտնելու համար FamilySearch.org կայքում։

Գտեք ձեր նախնիներից մեկի անունը, որի համար դեռևս անհրաժեշտ է տաճարում կատարել արարողություններ:

Խնդրեք ձեր ծնողին, տատիկին կամ պապիկին որևէ բան պատմել իրենց կյանքի կամ նախնիների մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկության համար

Կարող եք սկսել դասը՝ գրատախտակին գրելով Փրկություն բառը:

Ապա ցուցադրեք Մարտինի և Վիլիի ձեռնասայլերով ռահվիրաների նկարը և առաջարկեք ուսանողներին նկարից կիսվել այն մանրամասներով, որոնք ցույց են տալիս փրկարարական օգնության անհրաժեշտությունը։ Կամ կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ գիտեն այդ նկարում պատկերված իրադարձության մասին։ Հետևյալ ամփոփումը կարող է օգտակար լինել։

Mormon pioneers at Red Buttes Camp on October 19, 1856. The pioneers are trying to light a fire to cook with in heavy snow and wind. The painting is part of the exhibits at the Mormon Handcart Visitors' Center at Martin's Cove in Wyoming.

1856-1860 թվականներին հազարավոր Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաներ ձեռնասայլերով ուղևորվեցին դեպի Սոլթ Լեյքի հովիտ։ Քանի որ ձմեռն արագ մոտենում էր, 1856 թվականի հոկտեմբերին Բրիգամ Յանգը փրկարարներ ուղարկեց՝ օգնելու Մարտինի և Ուիլիի ձեռնասայլերով խմբերին, որոնք դեռևս հարյուրավոր մղոն հեռու էին։

Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Ուադելը կիսվել է հետևյալով.

10:7
W. Christopher Waddell Official portrait 2017

Վիլլիի խմբից մի անդամ նկարագրել է վիճակը՝ նախքան հիմնական ջոկատի տեղ հասնելը: Նա պատմել է. «[Ուղղակի] երբ թվաց, թե ամեն ինչ կորած էր, … և քիչ էր մնացել ապրելու, մաքուր երկնքից կայծակի նման Աստված պատասխանեց մեր աղոթքներին: Մի փրկարար ջոկատ, որը բերում էր ուտելիք և պաշար … , երևաց: … Ինչպես էինք շնորհակալություն հայտնում Աստծուն մեր փրկության համար»:

Այդ փրկարարները հերոսներ էին ռահվիրաների համար, որոնք վտանգի մատնեցին իրենց կյանքը ծայրահեղ եղանակային պայմաններում՝ որքան հնարավոր էր շատ մարդկանց տուն բերելու համար: («Ավելին քան հերոս», Լիահոնա, նոյ. 2023, 89)

  • Եթե ​​դուք լինեիք այդ դժվարին իրավիճակում հայտնված ռահվիրաներից մեկը, ինչո՞ւ այդ փրկարարներին հերոսներ կհամարեիք։

Կարող եք ցուցադրել ձեր նախնիներից մեկի նկարը։ Ուսանողների հետ հակիրճ կիսվեք այդ մարդու մասին։

Family History/Genealogy

Նույն կերպ, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հրավիրում են մեզ փրկել մեր մահացած նախնիներին։ Մենք կարող ենք անել դա՝ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։

  • Մեր մահացած նախնիներն ինչո՞ւ կարող են ձեռնասայլերով ռահվիրաների նման փրկության կարիք ունենալ։

Անհրաժեշտության դեպքում կարող եք բացատրել, որ մենք բոլորս ունենք Երկնային Հոր մոտ վերադառնալու համար արարողությունների կարիքը, այդ թվում՝ մկրտության, Սուրբ Հոգու պարգևի ստացման և տաճարային օժտման արարողությունները։ Մեր մահացած նախնիները չեն կարող ինքնուրույն ստանալ այդ արարողությունները։ Տերը նրանց համար պատրաստել է մի ուղի՝ ստանալու այդ արարողությունները մահացածների համար տաճարային աշխատանքի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 128․15):

Խորհեք հետևյալի շուրջ.

  • Ինչպե՞ս եք վերաբերվում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելուն։ Ինչո՞ւ։

Այս դասի ընթացքում գրեք ցանկացած հոգևոր հուշում, որը կօգնի ձեզ գտնել այն եղանակները, որոնցով կարող եք լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից նշանակված փրկիչներից մեկը ձեր նախնիների համար։

Ազատարարները Սիոն սարի վրա

Կարող եք նկարել լեռան և տաճարի պարզ նկարը և առաջարկել ուսանողներին նույնն անել իրենց ուսումնասիրության օրագրերում։ Նկարն անվանեք Սիոն լեռ։ Ապա ամփոփ ներկայացրեք կամ կարդացեք հետևյալը՝ օգնելու ուսանողներին հասկանալ Աբդիա գրքի համատեքստը։

Simple drawing of the Salt Lake Temple with a mountain behnd it

Երուսաղեմը գրավելուց հետո Աբդիա մարգարեն մարգարեացավ, որ Եսավի (մարգարե Հակոբի երկվորյակ եղբայր) շատ սերունդներ կոչնչանան ամբարշտության պատճառով։ Աբդիան նաև մարգարեացավ այս և ուրիշ սերունդների փրկության ջանքերի մասին։ Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածում «Սիոն լեռ» արտահայտությունը կարող է վերաբերել Երուսաղեմ քաղաքին և նրա տաճարին։

Կարդացեք Աբդիա 1․17, 21 հատվածները՝ փնտրելով բառեր, որոնք ձեզ կհիշեցնեն տաճարի մասին։

Ուսանողները կարող են նշել հետևյալ բառերը․ ազատում, սրբություն կամ ազատարարներ։ Ուսանողներին հրավիրեք նշել «Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան» արտահայտությունը (Աբդիա 1․21):

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում լինել «ազատարար… Սիոն լեռան վրա» (Աբդիա 1․21):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգը բացատրել է.

Official Portrait of Gerrit W. Gong.  Photographed in 2018.

Տերը մեզ աստվածային հնարավորություն է տալիս ավելի շատ նմանվել Իրեն, երբ մենք առաջարկում ենք կատարել տաճարային փոխարինող փրկարար արարողություններ, որոնց կարիքն ունեն ուրիշները, բայց չեն կարող անել իրենց համար։ Մենք դառնում ենք ավելի ամբողջական և կատարյալ, երբ դառնում ենք «ազատարարներ … Սիոն լեռան վրա»։ («Հավերժ երջանիկ», Լիահոնա, նոյ․ 2022, 85)

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ փոխանորդ նշանակում է ներկայացնել մեկ ուրիշին։

Ուսանողները կարող են հետևյալ հարցի պատասխանը գրել իրենց նկարած տաճարի նկարի տակ։

  • Ի՞նչ սովորեցիք Աբդիայից և երեց Գոնգից «ազատարարներ… Սիոն լեռան վրա» դառնալու մասին (Աբդիա 1․21):

    Չնայած ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանք կարող են կիսվել հետևյալ ճշմարտությամբ. Մենք կարող ենք ավելի նմանվել Փրկչին, երբ գտնենք մեր նախնիներին և տաճարում նրանց համար կատարենք փրկարար արարողություններ:

  • Ինչպե՞ս կարող է ձեր մահացած նախնիների համար տաճարային աշխատանքը թեկուզ փոքր չափով համեմատվել այն բանի հետ, ինչ Փրկիչն է արել մեզ համար։

    Կարող եք բացատրել, որ Իր Քավության միջոցով Փրկիչը կարող է մեզ փրկել մեղքից և մահից՝ մի բան, որը մենք չենք կարող անել ինքնուրույն (տես Ալմա 34․8–12): Նույն կերպ, մենք կարող ենք օգնել մեր նախնիներին փրկվել՝ կատարելով փրկարար արարողություններ նրանց համար, ինչը նրանք չեն կարող անել ինքնուրույն։

  • Ի՞նչ քրիստոսանման հատկանիշներ կարող ենք զարգացնել՝ մեր նախնիներին գտնելիս և նրանց համար տաճարում արարողություններ կատարելիս։

Ինչպես սկսել

սեմինարիայի պատկերակՈւսանողներին բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք նրանց ընտրել 1-4 որևէ թիվ։ Ապա բաժանեք «Չորս եղանակ՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին» վերնագրով աշխատաթերթը։ Յուրաքանչյուր խմբին առաջարկեք կարդալ իրենց ընտրած համարին համապատասխանող պարբերությունը, ապա քննարկել հետևյալ հարցերն իրենց խմբում։ Կամ նրանք կարող են կարդալ բոլոր չորս եղանակները և ընտրել մեկը, որի վրա կցանկանան կենտրոնանալ։

միայն էլեկտրոնային տարբերակով

Ցուցադրեք հետևյալ հարցերը։ Ուսանողները կարող են իրենց պատասխանները գրել իրենց նկարած տաճարի նկարի շուրջը։

  • Ի՞նչ գործնական եղանակներով դեռահասը կարող է անել այն, ինչ առաջարկել է երեց Գոնգը։

  • Ի՞նչ այլ եղանակներ կան, որոնցով մենք կարող ենք մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ (Կարող եք ներառել ձեր կամ ուրիշների փորձառությունը։)

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ։ Կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին նկարված տաճարի նկարի շուրջը։ Լրացուցիչ գաղափարներ կարող եք գտնել «Family History Is for Everyone: 9 Fun Ways to Participate» հոդվածում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Եթե ​​ժամանակը թույլ տա, օգտագործեք Ordinances Ready գործառույթը FamilySearch.org կայքում՝ ցուցադրելու ուսանողներին, թե ինչպես պահպանել անունները տաճարի համար։

  • Ի՞նչ օրհնություններ կամ փորձառություններ եք ունեցել՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելիս։

Ձեր նպատակը

Խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը, երբ ձեր օրագրում նպատակ եք սահմանում՝ կատարելու գրատախտակին թվարկված առաջարկներից մեկը։ Հետևյալ գաղափարները կարող են օգտակար լինել.

  • Ինչպես և երբ կարող եք ընտանեկան պատմության աշխատանք կատարել

  • Ով կարող է օգնել ձեզ

  • Ինչպես կարող է այդ նպատակն օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին

Նշեք, որ շատ ծխեր և ճյուղեր ունեն տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ, որոնք կարող են օգնել ուսանողներին սկսել մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։

Ավարտեք դասը՝ վստահություն հայտնելով ազատարարներ և «ազատարարներ … Սիոն լեռան վրա» լինելու ձեր ուսանողների ունակության մասին (Աբդիա 1․21):