Սեմինարիա
Տաճարում մենք ուխտ ենք կապում՝ հնազանդվելու զոհաբերության և հնազանդության օրենքներին. Աստծուն հնազանդվելու և Նրա համար զոհաբերություններ կատարելու ուխտը


«Տաճարում մենք ուխտ ենք կապում՝ հնազանդվելու զոհաբերության և հնազանդության օրենքներին. Աստծուն հնազանդվելու և Նրա համար զոհաբերություններ կատարելու ուխտը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Տաճարում մենք ուխտ ենք կապում՝ հնազանդվելու զոհաբերության և հնազանդության օրենքներին. Աստծուն հնազանդվելու և Նրա համար զոհաբերություններ կատարելու ուխտը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Տաճարային նախապատրաստություն․ Հնազանդության և զոհաբերության օրենքները․ Դաս 202

Տաճարում մենք ուխտ ենք կապում՝ հնազանդվելու զոհաբերության և հնազանդության օրենքներին

Աստծուն հնազանդվելու և Նրա համար զոհաբերություններ կատարելու ուխտը

youth attending temple

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին։ Եղանակներից մեկը, որով Երկնային Հայրը ցուցադրում է Իր սերը՝ Իր զավակներին տաճարում Իր հետ ուխտեր կապելու հրավերն է։ Այդ ուխտերը ներառում են զոհաբերության և հնազանդության օրենքներին հնազանդվելու մեր խոստումը։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ հնազանդության և զոհաբերության օրենքները, որոնք մենք օժտման ժամանակ ուխտել ենք պահպանել։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ նախքան դասարան գալը. Երկնային Հոր հետ լրացուցիչ ուխտեր կապելն ինչպե՞ս կօրհնի իմ կյանքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տաճարների նպատակը

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին հասկանալ, թե ինչու են իրենք ցանկանում ուխտեր կապել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է: Կարող եք սկսել դասը՝ նշելով մի քանի դժվարին հանգամանք, որոնց մարդիկ կարող են բախվել կյանքում, և որոնք կարող են նրանց ստիպել հեռանալ Աստծուց։ Գաղափարներներից մի քանիսը կարող են լինել՝ ամուսնալուծությունը, հիվանդությունը կամ աշխատանքի կորուստը։

  • Ինչո՞ւ են որոշ դժվարին հանգամանքներ, որոնց մարդիկ բախվում են, հեռացնում նրանց Աստծուց։

  • Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ այդ հանգամանքներում մենք մոտ լինենք Աստծուն, այլ ոչ թե հեռանանք Նրանից։

Մտածեք, թե ինչպես կարող ենք պատրաստվել կյանքի դժվարություններին, որպեսզի մոտ լինենք Աստծուն և ստանանք Նրա օգնությունն ու զորությունը։

Դասարան բերեք երեք առաձգական ժապավեն։ Երեք ուսանողի առաջարկեք կանգնել դասարանի առջև կամ ցուցադրել ուղեկցող նկարները և նկարագրել, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին ժապավենը մեկ անգամ փաթաթեք առաջին ուսանողի դաստակներին։ Երկրորդ ժապավենը երկու անգամ փաթաթեք երկրորդ ուսանողի դաստակներին։ Ապա երրորդ ժապավենը երեք անգամ փաթաթեք երրորդ ուսանողի դաստակներին։

Երեք ուսանողներից յուրաքանչյուրին առաջարկեք ձեռքերը հեռացնել իրարից՝ տեսնելու, թե ով կարող է դա հեշտությամբ անել։ Կարող եք նաև դասարանին հարցնել, թե, ըստ իրենց, երեք ուսանողից ով կարող է հեշտությամբ ձեռքերն ազատել ժապավենից։

Որպես այլընտրանք, կարող եք կիսվել «Stronger and Closer Connection to God Through Multiple Covenants» տեսանյութով՝ 4:13–5:44, որտեղ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը ցուցադրեց այս առարկայական դասը երեք երիտասարդի։

Hands With Exercise Band
  • Ի՞նչ կարող է մեզ ուսուցանել այս առարկայական դասը՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու մասին։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը կիսվել է, թե Աստծո հետ ուխտեր կապելն ինչպես կարող է օրհնել մեզ.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Յուրաքանչյուր ուխտ կապ է ավելացնում՝ մեզ ավելի մոտեցնելով Աստծուն և ամրացնելով Նրա հետ մեր կապը։

… Երբ մենք բախվում ենք կյանքի դժվարություններին, նվազում է այն հավանականությունը, որ մենք կհեռանանք Աստծուց։ («Stronger and Closer Connection to God Through Multiple Covenants», [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մայիս 5, 2024], 2, 3, speeches.byu.edu)

Ուսանողներին խնդրեք նշել Աստծո հետ մեր կապած ուխտերից մի քանիսը։

Մենք տաճարում տաճարային օժտման ժամանակ ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ։ Օժտման ժամանակ մենք ուխտ ենք կապում՝ պահելու հնազանդության, զոհաբերության, Հիսուս Քրիստոսի ավետարանի, մաքրաբարոյության և նվիրաբերման օրենքները (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.2)։ Այս դասը կենտրոնանում է հնազանդության և զոհաբերության օրենքների վրա։

Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրում գրել հետևյալը. Տաճարային օժտման ժամանակ մենք ուխտ ենք կապում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ ապրելու հնազանդության և զոհաբերության օրենքներով։

Հնազանդության և զոհաբերության օրենքները

սեմինարիայի պատկերակ «Հնազանդության և զոհաբերության օրենքները» վերնագրով ուղեկցող աշխատաթերթը նախատեսված է օգնելու ուսանողներին խորացնել այս օրենքների վերաբերյալ իրենց հասկացողությունը։ Ստորև ներկայացված է մի քանի եղանակ, որոնցով ուսանողները կարող են լրացնել աշխատաթերթը.

1. Ուսանողները կարող են աշխատել զույգերով, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր պետք է լրացնի մեկ բաժին։ Ապա նրանք կարող են միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:

2. Ուսանողները կարող են աշխատել անհատապես և ընտրել մեկ բաժին, որը կցանկանան լրացնել։ Ավարտելուց հետո նրանք կարող են գտնել նրան, ով ուսումնասիրել է այլ բաժին, և կիսվել միմյանց հետ իրենց սովորածով։

3. Ուսանողներին կարող եք բաժանել երեք հոգանոց խմբերի։ Ապա յուրաքանչյուր ուսանողի կարող եք հանձնարարել պատասխանել հնազանդության օրենքի վերաբերյալ երեք հարցերից մեկին։ Հնազանդության օրենքի մասին իրենց սովորածը քննարկելուց հետո նրանք կարող են նույն բանն անել զոհաբերության օրենքի վերաբերյալ։

Ինչ սովորեցի

Իրենց փորձառություններով և վկայություններով կիսվելիս Սուրբ Հոգին կարող է հաստատել ուսանողների սովորած ճշմարտությունները։ Ուսանողներին առաջարկեք կիսվել անձնական փորձառությամբ կամ հիշել այն մարդուն, որը հնազանդության կամ Տիրոջ գործի համար զոհաբերելու պատրաստակամության օրինակ է հանդիսանում։ Օգտակար կլինի կիսվել անձնական փորձառությամբ կամ օրինակով: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը, երբ ուսանողները դասարանում քննարկման ընթացքում կիսվում են իրենց փորձառությամբ կամ, որպեսզի նրանք պատասխանեն դրանց իրենց ուսումնասիրության օրագրերում։

  • Հնազանդության և զոհաբերության օրենքներին հնազանդվելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

  • Տաճարում կապած ուխտը՝ հնազանդվելու այս երկու օրենքին, ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Աստծուն և ամրացնել մեր կապը Նրա հետ։