Սեմինարիա
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Ակնարկ


«Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ակնարկ

Որպես մեր հանդեպ Իր կարեկցանքի ապացույց, Տերը ուղարկում է Իր սուհանդակներին՝ խորհուրդ տալու և զգուշացնելու Իր ժողովրդին (տես Բ Մնացորդաց 36․15): Մենք կարող ենք անձնական հայտնություն ստանալ Տիրոջից՝ Նրա ծառաների ձայնի միջոցով։ Նրա ծառաների ուղերձները լսելիս և ուսումնասիրելիս մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը։ Այս դասերը կարող են օգնել ուսանողներին ուսումնասիրել Տիրոջ ուղերձները, որոնք տրվել են Նրա ծառաների միջոցով:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Պատրաստվել գերագույն համաժողովին

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող է ուսուցանվել ապրիլի և հոկտեմբերի գերագույն համաժողովից կարճ ժամանակ առաջ: Եթե ​​այս դասը դասավանդում եք տարվա ընթացքում երկու անգամ, տես Gospel Library հավելվածի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժինը՝ դրանք այլ եղանակներով ուսուցանելու համար։

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին պատրաստվել լսելու Փրկչի ուղերձները գերագույն համաժողովում:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ հաջորդ գերագույն համաժողովը դիտելուց, և թե ինչպես կարող են պատրաստվել դրան։

  • Առարկաներ ցուցադրման համար․ «Ձեզ համար»՝ գրություն կամ նկար, երեց Նիլ Լ. Անդերսենի խոսքերը

  • Աշխատաթերթ․ «Ստացեք առավելագույնը գերագույն համաժողովից»

  • Նյութեր ուսանողների համար. նշումների կպչուն թերթիկներ կամ մեկական թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Տեսանյութ․ «The Blessings of General Conference» (2։24)

Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը դասավանդելուց առաջ խորհուրդ է տրվում դասավանդել Եկեղեցու ղեկավարների ուղերձները «Դաս 207․ Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները»-ում։ Կարող եք ուսուցանել այն ուսումնական տարվա սկզբին, որպեսզի ուսանողներին ծանոթացնեք Եկեղեցու ղեկավարների ուղերձներն ուսումնասիրելու կարևորությանը:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավետարանի իրենց անձնական ուսումնասիրության մեջ ներառել Տիրոջ ծառաների կողմից տրված ուղերձները։

  • Ուսանողի նախապատրաստում ուսանողներին առաջարկեք մտածել այն օրհնությունների մասին, որոնք ստացել են՝ Եկեղեցու ղեկավարների վերջին ուղերձներն ուսումնասիրելիս։ Նրանք կարող են նաև հարցնել ընտանիքի անդամին կամ տեղական Եկեղեցու ղեկավարին իրենց ստացած օրհնությունների մասին։ Դասի ժամանակ նրանք հնարավորություն կունենան կիսվելու այդ օրհնություններով։

  • Առարկաներ ցուցադրման համար․ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը

  • Տեսանյութ. «Լսի՛ր Նրան»՝ 13:07–14:16

Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ժամանակացույցի առաջարկ․ բոլոր դասերը, որոնցում օգտագործվում է այս ձևանմուշը, կարող են ուսուցանվել ուսումնական տարվա ցանկացած հատվածում կամ Եկ, հետևիր ինձ ծրագրի ժամանակացույցի ցանկացած շաբաթվա ընթացքում։ Սակայն, եթե նախկինում չեք օգտագործել այս ձևանմուշը, օգտակար կլինի ուսուցանել ստորև բերված «Իսրայելի հույսը» դասը՝ նախքան այս ձևանմուշով նոր դաս պատրաստելը։

Դասի նպատակը․ այս ձևանմուշը նախատեսված է որպես գործիք՝ օգնելու ձեզ ուսուցանել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների ուղերձները։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների հետ կիսվեք այն ելույթի վերնագրով, որը նրանք ուսումնասիրելու են դասարանում: Խրախուսեք նրանց դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել ամբողջ ելույթը կամ դրա մի մասը։ Հրավիրեք ուսանողներին աղոթքով նախապատրաստել իրենց սրտերը՝ ուսուցանվելու Սուրբ Հոգու կողմից, Հիսուս Քրիստոսի ծառաների ուղերձներն ուսումնասիրելու ընթացքում։

«Իսրայելի հույսը»

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը մոդել է տրամադրում, թե ինչպես դասավանդել Եկեղեցու ղեկավարի ուղերձը՝ օգտագործելով «Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» դասը։ Այս դասը կարող եք դասավանդել ուսումնական տարվա սկզբին՝ Եկեղեցու ղեկավարների ուղերձները պարունակող այլ դասերից առաջ։

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գործել ըստ նախագահ Ռասսել Նելսոնի հրավերների։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների հետ կիսվեք նախագահ Նելսոնի «Իսրայելի հույսը» ելույթով։ Խրախուսեք նրանց դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել ամբողջ ելույթը կամ դրա մի մասը։ Առաջարկեք նրանց աղոթքով նախապատրաստել իրենց սրտերը, որպեսզի Սուրբ Հոգին ուսուցանի իրենց՝ Հիսուս Քրիստոսի ծառաների ուղերձներն ուսուցանելիս։

  • Առարկաներ ցուցադրման համար․ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը

  • Աշխատաթերթեր․ «Իսրայելի հավաքումը», «Իսրայելի հավաքմանը մասնակցելու հրավեր»

  • Տեսանյութ. «Իսրայելի հույսը»՝ 29:51–33:37