«Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները․ Եկեղեցու ղեկավարների խոսքերը դարձրեք ավետարանի ձեր ուսումնասիրության մասը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները․ Եկեղեցու ղեկավարների խոսքերը դարձրեք ավետարանի ձեր ուսումնասիրության մասը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Դաս 206
Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները
Եկեղեցու ղեկավարների խոսքերը դարձրեք ավետարանի ձեր ուսումնասիրության մասը
Տիրոջ ծառաների ուղերձներն ինչպե՞ս են օրհնել ձեր կյանքը։ Տիրոջ խոսքերի ուսումնասիրությունը, որոնք տրվում են Նրա Եկեղեցու ղեկավարների կողմից, օգնում է մեզ լսել Տիրոջ ձայնը։ Այս դասը կօգնի ուսանողներին ավետարանի իրենց անձնական ուսումնասիրության մեջ ներառել Տիրոջ ծառաների կողմից տրված ուղերձները։
Ուսանողի նախապատրաստում ուսանողներին առաջարկեք մտածել այն օրհնությունների մասին, որոնք ստացել են՝ Եկեղեցու ղեկավարների վերջին ուղերձներն ուսումնասիրելիս։ Նրանք կարող են նաև հարցնել ընտանիքի անդամին կամ տեղական Եկեղեցու ղեկավարին իրենց ստացած օրհնությունների մասին։ Դասի ժամանակ նրանք հնարավորություն կունենան կիսվելու այդ օրհնություններով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչո՞ւ է անհրաժեշտ ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուղերձները
Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ խոսքերով և առաջարկելով ուսանողներին անձնապես գնահատել գերագույն համաժողովին մասնակցելու իրենց ջանքերը։
Ստորև բերված երկու պնդումները գնահատելիս կարո՞ղ եք դրանցից յուրաքանչյուրը բնութագրել հետևյալ կերպ․ «ինձ համար ճիշտ է» կամ «ինձ համար ճիշտ չէ»։
-
Ես դիտում եմ գերագույն համաժողովը։
-
Ես կարդում և ուսումնասիրում եմ ելույթները գերագույն համաժողովից հետո։
Ուսանողներին մտորելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո վստահեցրեք նրանց, որ ինքնագնահատման նպատակն է՝ իրենց հնարավորություն տալ, որպեսզի գնահատեն իրենց առաջադիմությունը և այն, թե ինչը կարող են բարելավել:
Գերագույն համաժողովի ավարտին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.
Հուսով եմ, որ առաջիկա ամիսների ընթացքում դուք բազմիցս կուսումնասիրեք այս համաժողովի ուղերձները։ («Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 119)
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել գերագույն համաժողովի ուղերձները։
-
Ինչո՞ւ կարող է դեռահասների համար դժվար լինել ուսումնասիրել այդ ուղերձները։ Ի՞նչ խոչընդոտների եք բախվել կամ կարող եք բախվել՝ այդ ուղերձները կանոնավոր կերպով ուսումնասիրելիս։
Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք նրանց նշած խոչընդոտներից մի քանիսը: Կարող եք օգտագործել այդ ցանկն ավելի ուշ՝ դասի ընթացքում։
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե ինչու է կարևոր ուսումնասիրել այդ ուղերձները։ Կարող եք փնտրել եղանակներ, որոնցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն, որը խոչընդոտ է հանդիսանում՝ ներառելու այդ ուղերձներն ավետարանի ձեր անձնական ուսումնասիրության մեջ։
Մարգարեները Տիրոջ խոսնակներն են
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու է Տիրոջ ծառաների ուղերձների ուսումնասիրությունն այդքան կարևոր, առաջարկեք նրանց ուսումնասիրել Եզեկիելի կանչը՝ լինելու մարգարե Իսրայելի ուրացության ժամանակ։ Հավանաբար, ուսանողներն ուսումնասիրել են Եզեկիելի կանչը՝ լինելու «աշտարակի պահապան» (տես Եզեկիել 3․16–17) Դաս 138․ «Եզեկիել 1–3, 33»-ում։ Եթե ուսանողները դեռ չեն ուսումնասիրել այդ դասը, կարող եք կիսվել հետևյալ ամփոփումով։
Այլ իսրայելացիների հետ Եզեկիելը գերի ընկավ և տարվեց Բաբելոն։ Գերության ժամանակ նրան այցելեց Տերը և կանչեց՝ լինելու մարգարե (տես Եզեկիել 1–2):
Կարդացեք Եզեկիել 3․4, 10–11, 27 հատվածները՝ փնտրելով Տիրոջ հրահանգներն Իր մարգարեին։
-
Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մարգարեի դերի մասին։
Կարող եք նշել հատված 10-ի «Լսի՛ր ականջներովդ» և հատված 27-ի «Լսողը թող լսի» արտահայտությունները։ Կիսվեք, որ Տերը Իր ժողովրդին տալիս է ընտրության հնարավորություն՝ լսելու Իր խոսքերն Իր մարգարեների և նրանց միջոցով, որոնց Նա կանչում է առաջնորդելու։
Ապա կարող եք հետևյալ անավարտ ճշմարտությունը գրել գրատախտակին. Երբ մենք որոշենք լսել Տիրոջ խոսքերը, որոնք տրվում են Նրա ծառաների կողմից, Նա կ…
Ուսանողներին առաջարկեք լրացնել այդ արտահայտությունը որպես սկզբունք՝ օգտագործելով նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է այն օրհնություններով, որոնք Փրկիչը խոստացել է նրանց, ովքեր լսում են (ականջալուր են), ականջ են դնում (պատրաստ են հնազանդվել) և ուշադիր են (հետևում են հավատքով) Փրկչի ծառաների կողմից տրված ուսմունքների հանդեպ։
[Մ]ենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին: Հիսուս Քրիստոսի կարգված առաքյալները միշտ վկայում են Նրա մասին: Նրանք մատնանշում են ուղին, երբ մենք քայլում ենք մահկանացու փորձառությունների մեր մռայլ լաբիրինթոսի ուղիով:
Ի՞նչ կլինի, երբ դուք ավելի գիտակցված լսեք, ականջ դնեք և ուշք դարձնեք նրան, ինչ ասել է Փրկիչը, և ինչ է Նա ասում հիմա իր մարգարեների միջոցով: Ես խոստանում եմ, որ դուք ավելի մեծ ուժ կստանաք՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ: Ես խոստանում եմ հրաշքներ՝ ձեր ամուսնության, ընտանեկան հարաբերությունների և ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ ես խոստանում եմ, որ ուրախություն զգալու ձեր կարողությունը կավելանա նույնիսկ այն դեպքում, երբ ձեր կյանքում շատանան ցնցումները: («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 90) (13:07–14:16)
-
Ի՞նչ խոստացված օրհնություններ բացահայտեցիք։
Ուսանողները կարող են նշել, որ Փրկիչը կանի հետևյալը.
-
Մեզ ուղի ցույց կտա մահկանացու փորձառությունների մեր մռայլ լաբիրինթոսում։
-
Կօրհնի մեզ Իր զորությամբ՝ հաղթահարելու գայթակղությունը, դժվարությունը և թուլությունը։
-
Հրաշքներ կբերի մեր ընտանիքներին և առօրյա գործերին։
-
Կզորացնի ուրախություն զգալու մեր կարողությունը, նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքում շատանան ցնցումները։
Ուսանողներին առաջարկեք կիսվել ցանկացած այլ օրհնությամբ, որը տեսել են Փրկչի խոսքերն ուսումնասիրելու իրենց ջանքերի շնորհիվ և ավելացնել դրանք գրատախտակին գրված ցանկին։ Ուսանողների համար օգտակար կլինի նշել, թե ինչպես կարող են այդ խոստացված օրհնություններն օգնել դեռահասներին։ Որպեսզի անեք դա, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի՝ քննարկելու հետևյալը.
Դիտարկելով այդ խոստացված օրհնությունները, մտածեք այն հանգամանքի մասին, երբ այդ օրհնություններից մեկը կարող է օգտակար լինել դեռահասի համար։
-
Ինչո՞վ կարող եք կիսվել՝ օգնելու դեռահասներին ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուղերձները, եթե նրանք դժվարանում են դա անել։
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը զգացել այդ օրհնությունները։
Ընդլայնեք Տիրոջ ուղերձների ձեր ուսումնասիրությունը
Ուսանողներին առաջարկեք աղոթքով ընտրել գրատախտակին գրված խոստացված օրհնություններից մեկը կամ մի քանիսը, որոնք նրանք կցանկանային ստանալ իրենց կյանքում, և գրել դրանք իրենց ուսումնասիրության օրագրում։
Կարող եք անդրադառնալ դասի սկզբում ներկայացված հնարավոր խոչընդոտների ցանկին, որոնց կարող են բախվել դեռահասները։ Կարող եք ընտրել որևէ խոչընդոտ և տալ հետևյալ հարցը.
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք մարդուն՝ հաղթահարելու այդ խոչընդոտը։
Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ինչպես կարող են Եկեղեցու ղեկավարների ուղերձների ուսումնասիրությունը ներառել իրենց կյանքում։ Վստահեցրեք նրանց, որ դա շատ ժամանակ չի պահանջի։ Դասարանի հետ կիսվեք մի քանի գաղափարով և առաջարկեք ուսանողներին կիսվել դրանցից մի քանիսով, որոնք օգտակար կլինեն իրենց համար։ Էլեկտրոնային տարբերակով լրացուցիչ վարժություններ կարող եք գտնել այս ձեռնարկի առցանց տարբերակի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում։
Մտածեք մեկ եղանակի մասին, թե ինչպես կարող եք Եկեղեցու ղեկավարների ուղերձների ուսումնասիրությունը ներառել ձեր անձնական ուսումնասիրության մեջ։ Ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը.
-
Հետևեք Եկեղեցու ղեկավարների սոցիալական ցանցերի էջերին։
-
Կիրակնօրյա ձեր երկրպագության կամ շաբաթվա մեկ կամ մի քանի այլ օրերի ընթացքում ուսումնասիրեք ելույթը կամ ելույթի մի մասը։
-
Լսեք ելույթը՝ միաժամանակ կատարելով մեկ այլ գործունեություն, օրինակ՝ մարզվելով, աշխատանքի գնալով կամ աշխատելով։
-
Օգտագործեք «Ուսումնական ծրագիր» գործառույթը՝ վերջին գերագույն համաժողովի ելույթների կամ Եկեղեցու ներկայիս նախագահի ուղերձների ուսումնասիրության ծրագիր կազմելու համար։
-
Օգտագործեք սուրբգրային մեջբերումների ցանկը՝ ձեր անձնական սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում ձեզ համար կարևոր սուրբ գրություն գտնելիս։ scriptures.byu.edu կայքում գտնվող այս ցանկը կարող է օգնել ձեզ տեսնել հատվածի վերջին կիրառությունները գերագույն համաժողովում։ Կարող եք մեջբերումը կապել Gospel Library հավելվածում գտնվող հատվածի հետ։
-
Ստեղծեք ձեր անձնական տարբերակը։
Խրախուսեք ուսանողներին աղոթել Երկնային Հոր օգնության համար՝ Նրա ծառաների միջոցով տրված խոսքն ուսումնասիրելիս։ Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք ստացել եք՝ փորձելով ընդլայնել Տիրոջ ծառաների ուղերձների ձեր ուսումնասիրությունը։ Կապվեք ուսանողների հետ մի քանի շաբաթ անց՝ նրանց հնարավորություն տալով կիսվել իրենց ունեցած հաջողություններով և դժվարություններով։