««Իսրայելի հույսը». Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
««Իսրայելի հույսը». Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Դաս 208
«Իսրայելի հույսը»
Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Տարվա ընթացքում ուսանողները մի քանի անգամ հնարավորություն կունենան ուսումնասիրել Տիրոջ ուղերձները՝ տրված Նրա ոգեշնչված ղեկավարների կողմից։ «Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» փաստաթուղթը գործիք է, որը կարող եք օգտագործել` ուղղորդելու ձեր ուսանողներին այս ուղերձներն ուսումնասիրելու ընթացքում։ Այս դասը տրամադրում է օրինակ, թե ինչպես կարող եք օգտագործել ձևանմուշը՝ նախագահ Նելսոնի «Իսրայելի հույսը» ելույթը դասավանդելու համար ([համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, հունիս 3, 2018], Gospel Library հավելված): Այս դասը կօգնի ուսանողներին գործել ըստ նախագահ Նելսոնի հրավերների։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների հետ կիսվեք նախագահ Նելսոնի «Իսրայելի հույսը» ելույթով։ Խրախուսեք նրանց դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել ամբողջ ելույթը կամ դրա մի մասը։ Առաջարկեք նրանց աղոթքով նախապատրաստել իրենց սրտերը, որպեսզի Սուրբ Հոգին ուսուցանի իրենց՝ Հիսուս Քրիստոսի ծառաների ուղերձներն ուսուցանելիս։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Նշում․ Այս դասում տրվում է օրինակ, թե ուսուցիչներն ինչպես կարող են օգտագործել «Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» փաստաթուղթը, որպեսզի օգնեն ուսանողներին ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուղերձները: Կարող եք հարմարեցնել այս դասի գաղափարները, օգտագործել ձևանմուշի գաղափարների տարբեր համադրություններ կամ օգտագործել ձեր անձնական գաղափարները, որոնք ավելի լավ կհամապատասխանեն ձեր ուսանողների կարիքներին:
Սկսեք դասը
Դասը սկսեք այնպես, որ այն հետաքրքրություն առաջացնի ուսանողների մտքում և սրտում, որպեսզի օգնեք նրանց նախապատրաստվել ուսումնառության փորձառությանը: Կարող եք օգտագործել ձեր անձնական գաղափարը կամ «Հարցեր թեմայի վերաբերյալ» նյութի հետևյալ գաղափարն այս ձևանմուշի «Դասը սկսելու մեթոդներ» բաժնում։
Ցուցադրեք հետևյալ խոսքերը. Կարող եք նշել կամ ընդգծել «հավաքել Իսրայելը» արտահայտությունը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է հետևյալը.
Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններից ոչինչ այդքան կարևոր չէ, քան դա: Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ: («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիսի 2018], Gospel Library հավելված)
Ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցը զույգերով կամ փոքր խմբերով: Կամ նրանք կարող են անհատապես գրել հնարավոր հարցերն իրենց օրագրում։
-
Ի՞նչ հարցեր ունեք դուք կամ ուրիշները Իսրայելի հավաքման վերաբերյալ՝ այն իրադարձության, որը նախագահ Նելսոնն անվանում է ամենակարևոր բանը, որը «տեղի է ունենում այս երկրի վրա հենց հիմա»։
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքին եկած հարցերով։ Նրանք կարող են տալ տարբեր հարցեր, ներառյալ հետևյալը.
-
Ի՞նչ է Իսրայելի հավաքումը։
-
Ինչո՞ւ է հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր բանը։
-
Ինչո՞ւ եմ ցանկանում մասնակցել Իսրայելի հավաքմանը։
Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց մտքին եկած հարցերը՝ տեղ թողնելով յուրաքանչյուր հարցի տակ։
Այսօր՝ այս հարցերի պատասխանները փնտրելիս մտածեք, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին գիտելիքն օգնել պատասխանել հարցերին։
Ուսումնասիրեք ուղերձը
Այս բաժնի նպատակն է օգնել ուսանողներին ուսումնասիրել նախագահ Նելսոնի՝ «Իսրայելի հույսը» ելույթի որոշ հատվածներ։ Կարող եք օգտագործել ձեր անձնական գաղափարը կամ «Փնտրեք․ Հարցերի կամ մտահոգությունների պատասխաններ» նյութի հետևյալ գաղափարն այս ձևանմուշի «Դասը սկսելու մեթոդներ» բաժնում։
Եթե ձեր ուսանողները չունեն ելույթի տպագիր կամ թվային տարբերակը, կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել «Իսրայելի հավաքումը» վերնագրով աշխատաթերթը։ Այս աշխատաթերթը պարունակում է այս դասի ընթացքում քննարկվող ելույթի գրավոր մասը։ Կարող եք նաև առաջարկել ուսանողներին դիտել ելույթի այս հատվածը «Իսրայելի հույսը» տեսանյութում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ 30:26–33:37։
Եթե ուսանողները դժվարանում են կարդալ կամ լսել ելույթի երկար հատվածները, կարող եք կիսվել մեկ կամ երկու պարբերությամբ աշխատաթերթից և առաջարկել նրանց նկարել կամ գրել, թե ինչ է նշանակում Իսրայելի հավաքումն իրենց համար։
Ուսումնասիրեք այս ելույթի հատվածները՝ փնտրելով գրատախտակին գրված ցանկացած հարցի պատասխանը։ Կարող եք ելույթում նշել ձեր գտած ցանկացած պատասխանը։ Կարող եք յուրաքանչյուր հարցի պատասխանը նշել այլ պատասխաններից տարբերվող եղանակով։ Օրինակ՝ կարող եք շրջանակի մեջ վերցնել մեկ հարցի պատասխանը, իսկ մեկ այլ հարցի պատասխանն ընգծել կամ կարող եք բոլոր պատասխանները նշել տարբեր գույներով։
Երբ ուսանողներն ուսումնասիրեն ձեր ընտրած ելույթի հատվածները, կարող եք նրանց բաժանել զույգերի՝ հետևյալ հարցերը քննարկելու համար։
-
Ըստ ձեզ, որո՞նք են այն հարցերի պատասխանները, որոնք ստացաք նախագահ Նելսոնի ելույթի ձեր ուսումնասիրած հատվածներում։ Ի՞նչ պատասխան ստացաք։
Ուսանողներին առաջարկեք իրենց պատասխանները գրել գրատախտակին գրված այն հարցի տակ, որին պատասխանել են։ Ապա ուսանողներին առաջարկեք մեկնաբանել իրենց պատասխանները։
Կիրառեք նախագահ Նելսոնի ուղերձը
Այս բաժնի նպատակն է՝ օգնել ուսանողներին կիրառել նախագահ Նելսոնի՝ Իսրայելը հավաքելու հրավերները։ Կարող եք օգտագործել ձեր անձնական գաղափարը կամ «Բացահայտեք և կիրառեք հրավերները» նյութի հետևյալ գաղափարն այս ձևանմուշի «Դասը սկսելու մեթոդներ» բաժնում։
Բոլոր ուսանողներին բաժանեք «Իսրայելի հավաքմանը մասնակցելու հրավերներ» վերնագրով աշխատաթերթը։ Առաջարկեք նրանց այս էջն ուսումնասիրել անհատապես։
Խորհեք ձեր մտքին կամ սրտին եկած Սուրբ Հոգու մտքերի կամ հուշումների մասին՝ երիտասարդներին ուղղված նախագահ Նելսոնի հրավերներն ուսումնասիրելիս։ Աղոթքով մտածեք, թե, ըստ ձեզ, Տերը որ հրավերն է ուզում, որ ընդունեք և հետևեք՝ Իսրայելի հավաքմանը մասնակցելու համար։ Կարող եք ոգեշնչվել՝ արձագանքելու մեկից ավելի հրավերին։
Գրեք այդ հրավերը ձեր ուսումնասիրության օրագրում: Կարող եք նաև գրել, թե այդ հրավերի համաձաայն գործելն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ նախագահ Նելսոնի ուսուցանած ճշմարտությունների մասին։ Խրախուսեք ուսանողներին գործել համաձայն այն հուշումների, որոնք իրենք, հնարավոր է, զգացել են: