Սեմինարիա
Պատրաստվել գերագույն համաժողովին. Լսել Փրկչի խոսքերը գերագույն համաժողովում


«Պատրաստվել գերագույն համաժողովին. Լսել Փրկչի խոսքերը գերագույն համաժողովում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Պատրաստվել գերագույն համաժողովին. Լսել Փրկչի խոսքերը գերագույն համաժողովում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Դաս 205

Պատրաստվել գերագույն համաժողովին

Լսել Փրկչի խոսքերը գերագույն համաժողովում

միայն էլեկտրոնային տարբերակով

Գերագույն համաժողովում Տերը մեզանից յուրաքանչյուրի հետ խոսում է Իր ծառաների միջոցով։ Համաժողովին նպատակադրված պատրաստվելը կարող է օգնել մեզ անձնական հայտնություն ստանալ։ Այս դասը կօգնի ուսանողներին պատրաստվել ստանալու Փրկչի կողմից տրվող ուղերձները գերագույն համաժողովում:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ հաջորդ գերագույն համաժողովը դիտելուց, և թե ինչպես կարող են պատրաստվել դրան։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես պատրաստվել միջոցառումներին

Նշում․ քանի որ գերագույն համաժողովը տեղի է ունենում տարին երկու անգամ, դուք նույնպես կարող եք ուսուցանել այս դասը երկու անգամ։ Այս դասն այլ եղանակներով ուսուցանելու համար տես դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժինը ChurchofJesusChrist.org կայքում Gospel Library հավելվածում։

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ուսումնասիրությանը, կարող եք սկսել դասը՝ գրատախտակին նկարելով հետևյալը.

Ուսանողներին առաջարկեք հիշել իրենց ստացած որևէ ուղերձ, որը կարևոր էր իրենց համար։ Օրինակ՝ գրություն ծնողից, հաղորդագրություն ընկերոջից, գովեստի խոսքեր հարևանից կամ Եկեղեցու ղեկավարից կամ տատիկի ու պապիկի խորհուրդը։

Կարող եք կիսվել ձեր ստացած ուղերձով, որը կարևոր էր ձեզ համար։ Ուսանողներին տվեք հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ էր ձեր ստացած ուղերձը կարևոր։

Պատկերացրեք, որ Տերը ցանկանում էր ձեզ ուղերձ ուղարկել։ Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ուսումնասիրության օրագրում գրելու, թե ինչ կցանկանայիք, որ Նա ներառի Իր ուղերձում, օրինակ՝ առաջնորդություն ձեր կյանքի համար, հույսի և վստահության ուղերձ, ճշմարտության հաստատում կամ հարցի պատասխան։

Ինչպես է Աստված մեզ ուղերձներ ուղարկում

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով մեկ եղանակ, որով Տերը ուղարկում է Իր ուղերձները և այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչու են դրանք կարևոր։

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով և խրախուսեք նրանց նշել այն արտահայտությունները, որոնք լսել են իրենց հասակակիցներից և որոնք կցանկանային հիշել։

Գերագույն համաժողովի ժամանակ մարգարեները, տեսանողները և հայտնողները, ինչպես նաև Եկեղեցու այլ ոգեշնչված ղեկավարները կիսվում են Տիրոջ ուղերձներով։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա առաջնորդում է Իր սուրբ գործը, և որ գերագույն համաժողովն այն կարևոր պահերից մեկն է, երբ Նա անձնապես ուղղորդում է Իր Եկեղեցին։ …

Գերագույն համաժողովի ուսմունքներն այն նկատառումներն են, որոնց մասին Տերը ցանկանում է, որ մտածենք այժմ և առաջիկա ամիսների ընթացքում։ («Տիրոջ ձայնը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 122, 124)

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ ուսուցանեց երեց Անդերսենը։

    Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունը․ գերագույն համաժողովի ժամանակ Տերը ուղղորդում է Իր Եկեղեցին և մեզ՝ Իր ծառաների՝ մարգարեների միջոցով։

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևորում է Նրա ուղերձը։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտորել գերագույն համաժողովին իրենց նախապատրաստության մասին, կարող եք ցուցադրել ինքնագնահատման հետևյալ հարցերը:

Հարցերի պատասխանները գրեք ձեր ուսումնասիրության օրագրում.

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ճանաչել անձամբ ձեզ ուղարկված Տիրոջ ուղերձները գերագույն համաժողովում։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ կարող եք անել՝ առաջիկա գերագույն համաժողովին նախապատրաստվելու համար, որպեսզի կարողանաք ավելի լավ ընդունել ձեզ ուղարկված Տիրոջ ուղերձները։

Պատրաստվել գերագույն համաժողովին

Գրատախտակին գրեք նախքան և հետո բառերը: Ուսանողներին առաջարկեք թվել, թե ինչ կարող են անել գերագույն համաժողովից առաջ և դրա ընթացքում՝ Տիրոջ ուղերձներն ավելի լավ ընդունելու համար։

սեմինարիայի պատկերակ Ապա ուսանողներին առաջարկեք փնտրել լրացուցիչ գաղափարներ՝ օգտագործելով «Ստացեք առավելագույնը գերագույն համաժողովից» վերնագրով աշխատաթերթը։ Ահա աշխատաթերթն օգտագործելու մի քանի արդյունավետ եղանակ.

  • Ուսումնասիրեք փոքր խմբերով և միասին պատասխանեք հարցերին։

  • Ուսանողներին բաժանեք չորս հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի տվեք մեջբերումներից մեկը և ուղեկցող հարցերը։ Իրեն հանձնարարված բաժինը կարդալուց և դրա շուրջ խորհրդածելուց հետո յուրաքանչյուր ուսանող կարող է կիսվել իր խմբի հետ։

  • Դասը սկսելուց առաջ չորս ուսանողի տվեք մեկ այլ արտահայտություն և առաջարկեք նրանց պատրաստվել կիսվել դասարանի հետ և պատասխանել ուղեկցող հարցին կամ հարցերին։ Որպես այլընտրանք, նրանք կարող են օգտագործել հարցերը՝ դասարանում քննարկում անցկացնելու համար։

Աշխատաթերթի փոխարեն կամ ի լրումն դրա, կարող եք օգտագործել «The Blessings of General Conference» (2:24) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:25

Աշխատաթերթն ուսումնասիրելու և հետևյալ հարցի շուրջ խորհելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո, առաջարկեք նրանց պատասխանել։

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը գերագույն համաժողովի ուղերձ ստացել, որն, ըստ ձեզ, Տիրոջից էր։ Այն ինչպե՞ս ազդեց ձեզ կամ նրանց վրա:

Պատրաստվել գերագույն համաժողովին

Գրեք մի նպատակ, որին կցանկանայիք հասնել՝ գերագույն համաժողովի ժամանակ Տիրոջ ուղերձները ստանալու համար։

Յուրաքանչյուր ուսանողի բաժանեք կպչուն նշում կամ թերթիկ և խնդրեք դրանց վերևում գրել «Ձեզ համար» արտահայտությունը։ Ուսանողները կարող են նաև օգտագործել իրենց ուսումնասիրության օրագիրը կամ տետրը՝ ըստ իրենց նախընտրության։

Խնդրեք նրանց գրել ցանկացած ուղերձ, որն, ըստ իրենց, Տերն է ուղարկել իրենց գերագույն համաժողովի ժամանակ։ Խրախուսեք նրանց գերագույն համաժողովից հետո գալ դասի և կիսվել, թե ինչպես են նախապատրաստվել համաժողովին։ Եթե ​​դա խիստ անձնական չէ, նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ ուղերձներ են լսել Տիրոջից։

Գերագույն համաժողովին հաջորդող դասի ժամանակ կարող եք մի քանի րոպե տրամադրել, որպեսզի ուսանողները պատմեն իրենց փորձառության մասին։

Գերագույն համաժողովի ուսումնառության կրկնողություն

Գերագույն համաժողովին հաջորդող սեմինարիայի դասի ժամանակ ուսանողներին հնարավորություն տվեք կրկնել և կիսվել իրենց սովորածով։ Կարող եք մի քանի նմանատիպ հարց գրել գրատախտակին․

  • Ի՞նչը ձեզ մոտ ծիծաղ առաջացրեց:

  • Ո՞ր ելույթը կցանկանայիք ուսումնասիրել:

  • Ո՞ր ուղերձներն են, ըստ ձեզ, ուղղված եղել անձամբ ձեզ։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Փրկչի մասին։

Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել հարցերի պատասխանները: Որպես այլընտրանք, նրանք կարող են գրել իրենց անունը կպչուն նշման կամ թերթիկի վրա և տեղադրել դա այն հարցի մոտ, որին պատրաստ են պատասխանել։ Դասարանում քննարկում անցկացրեք՝ անուն առ անուն պատրաստակամ ուսանողներին առաջարկելով կիսվել իրենց հարցերի պատասխաններով։ Կարող եք նաև կիսվել ձեր մի քանի պատասխանով։