Սեմինարիա
Անգե․ «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»


«Անգե․ «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Անգե․ «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14. Դաս 155

Անգե

«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»

A young man with his arms folded. Squares that show different symbols of activities such as music, books, pencil and paper, and a phone surround him.

Մեր զբաղված կյանքում ինչպե՞ս կարող ենք ժամանակ տրամադրել Տիրոջը և այն բաներին, որոնք Նա պատվիրում է մեզ անել: Մեզ համար օգտակար կլինի հետևել հրեաներին արված Տիրոջ հրավերին՝ «ուշադրություն դարձնել [մեր] ճանապարհներին» (Անգե 1.5) այն բանի վերաբերյալ, թե մենք ինչպես ենք ժամանակ տրամադրում Նրան։ Այս դասը կօգնի ուսանողներին Աստծուն առաջին տեղում դնել իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կազմել վերջերս Տիրոջ կողմից իրենց ստացած օրհնությունների ցանկը: Ուսանողները կարող են նշել, թե այդ օրհնություններից որոնք են իրենց կարծիքով ամենակարևորը և խորհել, թե ինչու են կարևոր համարում դրանք: Նրանք կարող են իրենց ցանկերը բերել դասարան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Առաջնահերթությունը տվեք Տիրոջը

Ստորև բերված առարկայական դասը տրված է «Making Good Use of Your Time» հոդվածում (New Era, հուլիս 2020, 34–35)։

Դասերից առաջ տարայի մեջ քարեր լցրեք, ապա մինչև վերևի եզրը ավազ ավելացրեք՝ թափահարելով տարան, որ ավազը նստի: Դա պետք է նրա համար, որ համոզվեք, որ բավականաչափ ավազ ունեք տարան լցնելու համար: Այնուհետև նորից առանձնացրեք ավազն ու քարերը: Դասարան բերեք տարա, ավազ և քարեր: Դասի սկզբում ցույց տվեք առարկաները ուսանողներին՝ բացատրելով, որ տարան խորհրդանշում է մեր ժամանակը, քարերը՝ մեր առաջնահերթությունները, իսկ ավազը՝ մեր առօրյա գործունեությունը:

  • Ինչի՞ վրա եք ամեն օր ծախսում ձեր ժամանակը։

  • Ինչի՞ն է Տերը պատվիրում է առաջնահերթություն տալ մեզնից յուրաքանչյուրին։

    Երկրորդ հարցին ուսանողները կարող են պատասխանել հետևյալը․ սուրբ գրությունների ուսումնասիրությունը, աղոթքը, ընտանիքին ժամանակ տրամադրելը, ծառայությունը և այլն: Կարող եք ուսանողների պատասխանները գրել քարերի վրա:

    Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել առաջնահերթությունների կարևորությունը, նախ տարան լցրեք ավազով: Այնուհետև փորձեք ավելացնել քարերը, որոնք չեն տեղավորվում տարայի մեջ: Քննարկեք, թե ինչպես կարելի է տեղավորել և՛ քարերը, և՛ ավազը: Դատարկեք տարան և նորից փորձեք: Սկզբում ավելացրեք քարերը, ապա ավազը՝ թափահարելով տարան, որպեսզի ավազը տեղավորվի քարերի միջև եղած տարածության մեջ:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս առարկայական դասից:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել ժամանակ տրամադրել Տիրոջը և այն բաներին, որոնք Նա պատվիրում է մեզ անել ամեն օր:

Անգեի գիրքը ուսումնասիրելիս ոգեշնչում խնդրեք Սուրբ Հոգուց այն մասին, թե ինչպես կարող է Տերը օրհնել ձեր կյանքը, եթե դուք ժամանակ տրամադրեք Նրան:

Վերակառուցել տաճարը

Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին հասկանալ Անգեի գրքի համատեքստը, կարող եք կիսվել հետևյալ ամփոփումով:

Երբ հրեաները Բաբելոնի իրենց գերությունից Երուսաղեմ վերադարձան, նրանք մեծ ջանքեր գործադրեցին՝ վերակառուցելու իրենց տաճարը, քաղաքը, տները և կյանքը (տես Եզրաս 1.1–6): Բայց մոտ 15 տարի անց Տերը դժգոհ էր այն բանից, որ նրանք առավել մեծ առաջնահերթություն չէին տվել տաճարի վերակառուցմանը (տես Եզրաս 4.24, Անգե 1.3–4)։ Նա ուղարկեց Իր մարգարե Անգեին, որպեսզի հորդորի ժողովրդին առաջնահերթություն տալ Տիրոջ տան կառուցմանը:

Կարդացեք Անգե 1․2–4 հատվածները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ հրեաները կենտրոնացած չէին տաճարի վերակառուցման վրա:

Կարող եք բացատրել, որ «առաստաղված» նշանակում է վահանակներով պատված։ Դա ցույց է տալիս, որ այն ընթացքում, երբ նրանք անավարտ թողեցին տաճարը, մարդիկ իրենց համար հարմարավետ և լավ կահավորված տներ կառուցեցին:

  • Ինչպե՞ս է սա առնչվում առարկայական դասին:

Կարդացեք Անգե 1․5–11 հատվածները՝ փնտրելով այն հետևանքները, որոնց բախվեցին հրեաներն այն պատճառով, որ տաճարը վերակառուցելու փոխարեն առաջնահերթություն էին տալիս այլ բաներին:

  • Ի՞նչ հետևանքների մենք կարող ենք բախվել, եթե առաջնահերթություն չտանք Տիրոջը մեր կյանքում:

    Կարող եք առաջարկել ուսանողներին մատնանշել կամ նշել հատվածներ 5 և 7-ի կրկնվող արտահայտությունը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Տերը, երբ հրավիրեց մարդկանց «ուշադրություն դարձնել [իրենց] ճանապարհներին»: (Անգե 1․5, 7)

«Այս օրվանից ես կօրհնեմ քեզ»

Կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը՝ օգնելու ուսանողներին հասկանալ պատմության մնացած մասը:

Հրեաները և նրանց առաջնորդները հնազանդվեցին Տիրոջ ձայնին: Զորաբաբելը (կառավարիչը) և Հեսուն (քահանայապետը) ղեկավարում էին տաճարի վերակառուցման աշխատանքները (տես Անգե 1.12–14)։ Անգե մարգարեն նույնպես օգնում էր (տես Եզրաս 5.1–2)։ Երբ նրանք աշխատում էին, Տերը խրախուսող խոսքեր ասաց:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը. Եթե Աստծուն առաջին տեղում դնենք մեր կյանքում …

Կարող եք դասարանը երեք մասի բաժանել, որոնցից յուրաքանչյուրը կկարդա հետևյալ հատվածներից մեկը:

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը` փնտրելով Տիրոջ խրախուսանքը, որով կարող եք ավարտել գրատախտակին գրված նախադասությունը.

Անգե 2․4–5

Անգե 2․6–9

Անգե 2․18–19

Ուսանողները կարող են գալ գրատախտակի մոտ և գրել, թե ինչպես կավարտեն նախադասությունը: Ստորև բերված են օրինակներ, թե նրանք ինչ կարող են գրել.

… Նա մեզ հետ կլինի։

… Նա մեզ խաղաղություն կտա։

… Նա կօրհնի մեզ հոգևոր և նյութական առումով։

Որպեսզի գտնենք լրացուցիչ օրհնություններ, որ մենք կարող ենք ստանալ՝ Աստծուն դնելով առաջին տեղում, ուսանողները կարող են կարդալ Մոսիա 2․41 և 3 Նեփի 13.31–33 հատվածները։ Այնուհետև կարող եք ավելացնել այն, ինչ նրանք կգտնեն գրատախտակին:

  • Այս հատվածների Տիրոջ օրհնություններից ո՞րն եք ամենաշատը ցանկանում: Ինչո՞ւ։

Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են Աստծուն առաջին տեղում դնել՝ Նրա օրհնությունները ստանալու համար: Եթե չեք ցուցադրել «The Soul’s Sincere Desire» տեսանյութը (3:28), երբ ուսուցանում էիք Դաս 93․ «Նեեմիա», ապա կարող եք ցուցադրել այն այս դասում՝ 0:00–2:01։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել եղանակներ, որոնցով նրանք կարող են պատասխանել ստորև տրված հարցերին:

3:29

Որպես այլընտրանք, կարող եք կիսվել հետևյալ սցենարով: Այնուհետև ուսանողները կարող են պատասխանել ուղեկցող հարցերին զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով:

Պատկերացրեք, որ Ալեքս անունով ընկեր ունեք, որը կարծում է, որ ժամանակ չունի իր կյանքում Աստծուն առաջնահերթություն տալու համար: Նրա օրերը լցված են դպրոցական աշխատանքով, ընկերներով և հոբբիներով, որից հետո նրա ուժերը սպառվում են, և նա շարժառիթ չի ունենում հոգևոր բաների համար։ Նա փոխվելու անհրաժեշտություն է զգում, բայց չգիտի, թե ինչ պետք է անի:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Ալեքսին, որպեսզի օգնեք նրան Աստծուն դնել առաջին տեղում:

  • Ինչպե՞ս կարող է Աստված օրհնել նրան՝ Իրեն առաջին տեղում դնելու համար:

    Բավարար ժամանակ տալուց հետո կարող եք ցուցադրել «The Soul’s Sincere Desire» տեսանյութի մնացած մասը, 2:02–3:28՝ առաջարկելով ուսանողներին տեսնել, թե ինչ է անում Ալեքսը փոխվելու համար։

    3:29
  • Ուրիշ ի՞նչ խորհուրդ կտաք մի մարդու, որը կարծում է, որ չի կարող Աստծուն իր կյանքում առաջին տեղում դնել որևէ այլ պատճառով:

  • Ինչպե՞ս է Աստված օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներին, երբ Իրեն առաջին տեղում եք դրել։

Ծրագիր կազմեք

Այս բաժինը կօգնի ուսանողներին կիրառել իրենց սովորածը: Կարող եք ցուցադրել հետևյալ պնդումը։

Անհատապես խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ առաջարկի շուրջ․

13:56
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Ես կրկնում եմ Տիրոջ հորդորը Իր ժողովրդին, որը տրվել է Հին Կտակարանի մարգարե Անգեի կողմից. «Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին» [Անգե 1․5

Մեզանից յուրաքանչյուրը պետք է անկեղծորեն և աղոթքով գնահատի մեր նյութական և հոգևոր առաջնահերթությունները՝ բացահայտելու այն բաները մեր կյանքում, որոնք կարող են խոչընդոտել առատ օրհնություններին, որոնք Երկնային Հայրը և Փրկիչը պատրաստ են մեզ շնորհել: Եվ, անկասկած, Սուրբ Հոգին կօգնի ինքներս մեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կանք իրականում։ («Հագիր զորությունդ, ով Սիոն», Լիահոնա, նոյեմբեր 2022, 94)

Գործեք Տիրոջ հրավերի համաձայն՝ «ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին» (Անգե 1.5, 7)՝ խորհելով ձեր առաջնահերթությունների մասին: Խորհեք՝ արդյոք կան բաներ, որոնց դուք պետք է առաջնահերթություն տաք կամ որոնք պետք է հեռացնեք ձեր կյանքից՝ հրավիրելու այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը պատրաստ են ձեզ տալ:

Jar full of rocks with sand or dirt on the side

Ձեր օրագրում նկարեք քարերով լցված տարա և քարերի վրա գրեք այն պարտավորությունները, որոնք դուք պետք է կատարեք՝ Աստծուն առաջնահերթություն տալու համար։ Տարայից դուրս նկարեք ավազ և վրան գրեք այն բաները, որոնք ցանկանում եք վերացնել: Ընտրեք մեկ-երկու քար և պլանավորեք, թե ինչ, երբ և ինչպես պետք է անեք՝ այդ պարտավորությունները կատարելու համար:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ կամ մտքերով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրհնությունների մասին, որոնք տրվում են, երբ մենք Նրանց առաջին տեղում ենք դնում մեր կյանքում: