Սեմինարիա
Նեեմիա. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել»


«Նեեմիա. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Նեեմիա. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8. Դաս 93

Նեեմիա

«Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել»

Nehemiah (Old Testament) inspecting the deteriorating walls of Jerusalem.

Աստված ոգեշնչեց Նեեմիային պաշտպանել իր ժողովրդին՝ վերակառուցելով Երուսաղեմը շրջապատող պատերը։ Այս աշխատանքն իրականացնելու համար Նեեմիայի ժողովուրդը պետք է հաղթահարեր մշտական սպառնալիքներն ու շեղող հանգամանքները։ Մեզ նույնպես, Աստծու կողմից տրվել է կարևոր աշխատանք, և մենք նույնպես կարող ենք դժվարությունների բախվել այն կատարելիս։ Այս դասը նախատեսված է խրախուսելու ուսանողներին կենտրոնացած մնալ այն աշխատանքի վրա, որը Երկնային Հայրը տվել է իրենց անելու:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ երեք քայլերի ցանկ կազմած, որոնց վրա, իրենց կարծիքով, Երկնային Հայրը կցանկանար, որ իրենք կենտրոնանան. մեկ քայլ այս շաբաթվա համար, մյուսը՝ հաջորդ մի քանի տարվա համար, և երրորդը՝ հետագա կյանքում: Ուսանողներին, որոնք արդեն ունեն իրենց հայրապետական օրհնությունը, առաջարկեք նորից կարդալ այն՝ նախքան իրենց ցանկը կազմելը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Շեղող հանգամանք

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին ճանաչել այն բաները, որոնք կարող են իրենց ուշադրությունը շեղել Աստծո աշխատանքից: Դա անելու համար կարող եք ցուցադրել «Doing What Matters Most» (1:42) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org։ Կամ կարող եք կիսվել հետևյալ պարբերությունում պարունակվող տեղեկություններով և ցուցադրել Առաջին նախագահության նախկին անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ստորև բերված խոսքերը։

1:42

Տարիներ առաջ, երբ օդաչուները պատրաստվում էին ինքնաթիռով վայրէջք կատարել, օդաչուների խցիկում մի փոքրիկ լամպ չվառվեց։ Անձնակազմն այնքան էր կենտրոնացել այդ լամպի վրա, որ չէր նկատել, որ ինքնաթիռն իջնում է դեպի ճահիճ: Ինքնաթիռը կործանվեց, ավելի քան 100 մարդ զոհվեց։

Առաջին նախագահության նախկին անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է մի կարևոր դաս, որը կարող ենք քաղել այս ողբերգությունից․

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ամեն ինչ աշխատում էր ինչպես հարկն է, բացի մի բանից. լույսի լամպերից մեկը վառվել էր: Այդ փոքրիկ լամպը՝ մոտ 20 ցենտ արժողությամբ, սկիզբ դրեց այն բոլոր իրադարձություններին, որոնք, ի վերջո, հանգեցրին ավելի քան 100 մարդկային զոհերի:

Իհարկե, վատ աշխատող լույսի լամպը չէր վթարի պատճառը: Վթարը տեղի ունեցավ, որովհետև անձնակազմը կենտրոնացավ մի բանի վրա, ինչն այդ պահին թվում էր կարևոր, սակայն կորցրեց տեսադաշտից այն, ինչն առավել կարևոր էր:

Այդ միտումը՝ կենտրոնանալ աննշան բանի վրա ավելի կարևորի հաշվին, բնորոշ է ոչ միայն օդաչուներին, այլև՝ բոլորին: Մենք բոլորս այդ վտանգի առաջ ենք: («We Are Doing a Great Work and Cannot Come Down», Լիահոնա, մայիս 2009, 59)

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե իրենց կարծիքով ինչու նախագահ Ուխդորֆի ուղերձը կարող է վերաբերել մեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտների:

Այնուհետև կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը և խնդրել ուսանողներին մտքում կարդալ դրանք: Խրախուսեք նրանց խնդրել Երկնային Հորը ուղղորդել իրենց Հոգու միջոցով՝ հասկանալու համար, թե ինչպես է այս ուղերձը վերաբերում անձամբ իրենց: Նրանք կարող են իրենց մտքերը գրել իրենց ուսումնասիրման օրագրերում:

Նախագահ Ուխդորֆը շարունակում է.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մի պահ դադար առեք և մտածեք, թե որտեղ են ձեր սիրտն ու մտքերը: Արդյո՞ք դուք կենտրոնանում եք ամենակարևոր բաների վրա: Այն, թե ինչպես եք անցկացնում ձեր ազատ ժամանակը, կարող է արժեքավոր հուշում լինել: Ո՞ւր են գնում ձեր մտքերը, երբ վերջնաժամկետների ճնշումը վերանում է: Արդյո՞ք ձեր մտքերը և սիրտը կենտրոնացած են կարճատև անցողիկ բաների վրա, որոնք նշանակություն ունեն միայն այդ պահին, թե՞ այն բաների վրա, որոնք առավել կարևոր են: («We Are Doing a Great Work and Cannot Come Down», Լիահոնա, մայիս 2009, 60)

Նեեմիայի աշխատանքը

Բացատրեք ուսանողներին, որ Նեեմիա անունով մի իսրայելացի Պարսկաստանի թագավոր Արտաշեսի ծառան էր: Շատ իսրայելացիներ տարիներ առաջ վերադարձել էին Երուսաղեմ, որպեսզի վերակառուցեն տաճարը։ Նեեմիան հասկացավ, որ նրանք հարձակման վտանգի տակ են, քանի որ Երուսաղեմը շրջապատող պաշտպանիչ պատերն ու դարպասները քանդվել էին։

Առաջարկեք ուսանողներին փոքր խմբերով կատարել հետևյալ վարժությունը: Խրախուսեք խմբերին չշտապել վարժության քայլերը կատարելիս, այլ ժամանակ տրամադրել և սովորել Նեեմիայի փորձառությունից: Որպեսզի օգնեք խմբերին նույն ժամանակացույցով միաժամանակ աշխատել, կարող եք ցուցադրել հրահանգները հերթականությամբ՝ մեկ քայլը, հետո մյուսը և այդպես շարունակ։ Խմբերին բավականաչափ ժամանակ տվեք մի քայլը կատարելու համար, այնուհետև ցուցադրեք հաջորդ քայլը:

  1. Կարդացեք Նեեմիա 1․1–4, 2․1–6, 11–12, 17–18 հատվածները։ Փնտրեք և քննարկեք ապացույցներ, որ Երուսաղեմի պարիսպները վերակառուցելու Նեեմիայի ցանկությունը Աստծուց էր ոգեշնչված։

  2. Դատարկ թղթի վրա գրեք երեք բան, որոնց վրա Աստված պատվիրել է Վերջին Օրերի պատանի Սրբերին կենտրոնանալ՝ Իր մարգարեների միջոցով: Դա անելու եղանակներից մեկը վերջին գերագույն համաժողովի ելույթների համառոտ վերանայումն է:

    Այնուհետև փոխանակեք թղթերը մեկ այլ խմբի հետ և ձեր խմբի հետ քննարկեք, թե ինչ են գրել մյուս խմբի անդամները: (Նշում․ Պահպանեք մյուս խմբի թուղթը: Այս վարժության չորրորդ քայլում դուք պետք է ավելացնեք ձեր մտքերը այդ թղթում գրվածին։)

  3. Կարդացեք Նեեմիա 2․19, 4․1, 7–8 հատվածները՝ փնտրելով, թե հրեաների թշնամիներն ինչպես արձագանքեցին այն աշխատանքին, որ Աստված տվել էր հրեաներին։ Քննարկեք, թե ինչպես է Սատանան այսօր օգտագործում նման մարտավարություններ, որպեսզի մեր ուշադրությունը շեղվի այն ամենից, ինչ Աստված պատվիրում է մեզ անել:

  4. Մյուս խմբի թղթի վրա գրված երեք կետերից յուրաքանչյուրի կողքին գրեք մի շեղող հանգամանք կամ խնդիր, որը կարող է դժվարացնել դեռահասի կենտրոնացումն այն աշխատանքի վրա, որը Աստված տվել է նրան՝ Իր մարգարեների միջոցով:

  5. Կարդացեք Նեեմիա 4․9, 14–20 հատվածները և քննարկեք, թե ինչ եք սովորում Նեեմիայի ժողովրդից՝ շեղող հանգամանքները և դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ՝ Երկնային Հոր կողմից մեզ տրված աշխատանքը իրականացնելիս:

  6. Թուղթը վերադարձրեք սկզբնական խմբին: Կարդացեք և քննարկեք այն շեղող հանգամանքները և դժվարությունները, որոնք մյուս խումբն ավելացրել է ձեր թղթում: Քննարկեք գաղափարներ, թե ինչպես կարող է մարդը հաղթահարել դրանք և մնալ կենտրոնացած այն աշխատանքի վրա, որն Աստված տվել է դեռահասներին՝ Իր մարգարեների միջոցով:

  7. Մեկ նախադասությամբ ամփոփեք այն, ինչ սովորեցիք կամ զգացիք Երկնային Հոր կողմից մեզ տրված աշխատանքը կատարելու վերաբերյալ: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։

Վարժությունից հետո խրախուսեք պատրաստակամ ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց սովորածով կամ զգացածով: Կարող եք առաջարկել ուսանողներին մատնանշել գրատախտակին գրված մի ճշմարտություն, որը գրել է մեկ այլ խումբ, և կիսվել, թե իրենք ինչ սովորեցին այդ ճշմարտությունից: Երբ ուսանողները կիսվեն ճշմարտություններով, օգնեք նրանց կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա՝ տալով այսպիսի հարցեր, «Փրկչի կյանքից ո՞ր ուսմունքները կամ օրինակներն են օգնում մեզ ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը»:

Ճշմարտությունների օրինակներ, որ խմբերը կարող են գրել.

Աղոթքի միջոցով մենք կարող ենք պաշտպանություն և զորություն ստանալ Աստծուց, որպեսզի կատարենք Նրա աշխատանքը: (Նեեմիա 1․4, 4․9)

Աստված կօգնի Իր ծառաներին հաղթահարել Իր աշխատանքը կատարելու նկատմամբ հակադրությունը։ (Նեեմիա 4․20)

  • Այս վարժության ընթացքում ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ կենտրոնացած մնալ Աստծո կողմից ձեզ տրված աշխատանքի վրա։

«The Soul’s Sincere Desire» (3:28) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, կօգնի ուսանողներին տեսնել և քննարկել, թե ինչպես նույնիսկ լավ բաները կարող են շեղել ուշադրությունը Աստծո կողմից մեզ տրված ավելի կարևոր աշխատանքից:

3:29

Անձնական կիրառություն

Բացատրեք ուսանողներին, որ Նեեմիան անձնապես թիրախավորվեց իր թշնամիների կողմից: Նրանք բազմաթիվ մարտավարություններ կիրառեցին՝ փորձելով խանգարել նրան կատարել Երուսաղեմի պարիսպները վերակառուցելու Աստծո աշխատանքը։ Մարտավարություններից մեկը խորամանկությամբ նրան քաղաքից դուրս բերելու փորձն էր, որտեղ ավելի հեշտ կարող էին նրան վնասել։

Ուսանողներին առաջարկեք լուռ կատարել հետևյալը. Կարող եք շատ ժամանակ տալ նրանց և խրախուսել մտածել այն մասին, թե իրենց կարծիքով, Աստված ինչպես կկամենար, որ իրենք ավարտեն ստորև բերված արտահայտությունները:

Կարդացեք Նեեմիա 6․1–4, 15–16 հատվածները և խորհեք, թե ինչ եք սովորում Նեեմիայի պատասխանից իր թշնամիների փորձերին՝ շեղելու իրեն Աստծո աշխատանքից: (Կարող եք նշել և խորհել, թե ինչ կարող է նշանակել հատված 3-ը ձեր կյանքում։)

Ավարտեք հետևյալ արտահայտությունները՝ հիմնվելով ձեր կյանքի վրա։ Գրեք ձեր մտքերը ձեր ուսումնական օրագրում կամ ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ հատված 3-ի կողքին:

Ես կարծում եմ, որ Երկնային Հայրը կցանկանար, որ ես կենտրոնանամ վրա։

Հնարավոր շեղող հանգամանքները կամ դժվարությունները, որոնց ես կարող եմ բախվել, հետևյալն են․ ։

Եղանակները, որոնցով ես կարող եմ կենտրոնացած մնալ Երկնային Հոր աշխատանքի վրա, հետևյալն են․ ։