«Եսթեր․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսթեր․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսթեր
Եսթեր
Ակնարկ
Երբ պարսիկները նվաճեցին Բաբելոնյան կայսրությունը, որոշ հրեաների թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ։ Մյուս հրեաները մնացին Պարսկաստանում։ Ասուերոս թագավորի օրոք Եսթեր անունով մի հրեա կին ընտրվեց թագուհի։ Եսթերը չասաց թագավորին, որ ինքը հրեա է։ Համանը, թագավորի խորհրդականներից մեկը, մի ծրագիր մշակեց, որով նախատեսում էր սպանել թագավորության բոլոր հրեաներին։ Եսթերը քաջություն դրսևորեց և վտանգի ենթարկեց իր կյանքը՝ կանգնելով թագավորի առաջ, բացահայտելով Համանի չար դավադրությունը և փրկելով իր ժողովրդին։
Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը: Երբ մենք ձգտում ենք ապրել Փրկչի ավետարանով, մենք ոչ թե պարզապես հետևում ենք սկզբունքներին. մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին: Նա ավետարանի բոլոր սկզբունքների կատարյալ օրինակն է: Երբ մենք կենտրոնանում ենք Փրկչի կատարյալ օրինակի վրա, Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ոգեշնչում է ձեր ուսանողներին հետևել Նրան: Ավելին իմանալու համար տես «Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, 6)։ Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 95. «Եսթեր, Մաս 2»-ում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Եսթեր, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը մեզ դնում այնպիսի իրավիճակների մեջ, որ մենք օգնենք Իրեն իրականացնել Իր աշխատանքը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին աղոթքով խորհել, թե Երկնային Հայրն ինչպես կարող է կատարել Իր աշխատանքն իրենց միջոցով՝ սեմինարիայի այս դասարանում, իրենց ծխում կամ ճյուղում, դպրոցում, քաղաքում կամ ընտանիքում
-
Տեսանյութեր․ «Pray for Eyes to See as He Sees» (6:26) 2:23-4:54 և «Answers to Prayer» (12:39) 2:16-4:32
-
Բովանդակություն ցուցադրման համար․ շախմատի տախտակ և շախմատի խաղաքարեր կամ շախմատի տախտակի պատկեր
Եսթեր, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գործել քաջությամբ՝ կատարելու Տիրոջ կամքը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու մի օրինակով, երբ իրենց ծանոթներից մեկը քաջություն է դրսևորել՝ Տիրոջ կամքը կատարելու համար
-
Տեսանյութեր․ «Be Strong and of a Good Courage» (16:18) 5:29-6:22, «For Such a Time as This» (13:44) 5:12-9:41 և 11:10-13:44, «Courage» (3:18)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսի պատկերը, Եսթերի պատկերը
Գնահատեք ձեր գիտելիքները 6
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Գ Թագավորների 17–Եսթեր գլուխներն ուսումնասիրելիս։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ պատրաստ՝ կիսվելու Հին Կտակարանի իրենց ուսումնասիրությունից սուրբգրային մի հատվածով, որը առավել կարևոր է իրենց համար։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես է այդ հատվածն օգնում իրենց հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ գծապատկերներ, որոնք օգտագործվում են՝ օգնելու ուսանողներին գնահատել իրենց նպատակները: