Սեմինարիա
Եսթեր, Մաս 1․ Մի այսպիսի ժամանակի համար


«Եսթեր, Մաս 1․ Մի այսպիսի ժամանակի համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եսթեր, Մաս 1․ Մի այսպիսի ժամանակի համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եսթեր․ Դաս 94

Եսթեր, Մաս 1

Մի այսպիսի ժամանակի համար

Mormon Messages: Having Courage & Trusting the Lord: Stand Up for What You Believe In

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Երկնային Հայրն ուղղորդել ձեզ այս վայր, այս պահին, և ինչ աշխատանք Նա ունի ձեզ համար, որ դուք անեք: Եսթեր անունով մի որբացած հրեա կնոջ մոտ նման հարցեր կարող էին առաջանալ։ Եսթերի գերությունը Պարսկաստանում նրան դրեց այնպիսի իրավիճակի մեջ, որ նա կարողանա օգնել Տիրոջը փրկել Իր ժողովրդին՝ հրեաներին: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը մեզ դնում այնպիսի իրավիճակների մեջ, որ մենք օգնենք Իրեն իրականացնել Իր աշխատանքը:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին աղոթքով խորհել, թե Երկնային Հայրն ինչպես կարող է կատարել Իր աշխատանքն իրենց միջոցով՝ սեմինարիայի այս դասարանում, իրենց ծխում կամ ճյուղում, դպրոցում, քաղաքում կամ ընտանիքում

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստվածային ծրագիր

A woman moving a piece on a chessboard

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով շախմատի տախտակ և խաղաքարեր կամ շախմատի տախտակի նկար: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ գիտեն շախմատի մասին: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ խաղը կայանում է նրանում, որ հաղթելու համար խաղացողները իրենց խաղաքարերը տեղափոխում են ռազմավարական դիրքեր: Կարող եք ուսանողներին հարցնել, թե իրենց կարծիքով, ինչն է շախմատիստին դարձնում հմուտ խաղացող: Եթե ուսանողները չնշեն դա, կարող եք կիսվել, որ հմուտ խաղացողները խաղի ընթացքում կազմում են իրենց հաղթանակի ռազմավարությունը՝ մտածելով մի քանի քայլ առաջ։ Այնուհետև՝ կիսվելով երեց Ռասբանդի բացատրությամբ, կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչու մեր կյանքը կարող է շախմատ խաղի նման լինել։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.

Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Մեր կյանքը նման է շախմատի տախտակի և Տերը մեզ տեղաշարժում է մի տեղից մյուս տեղը, եթե մենք արձագանքում ենք հոգևոր հուշումներին։ Հետ նայելով՝ մենք տեսնում ենք Նրա ձեռքը մեր կյանքում։ («Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյ․ 2017, 55)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ավելի հեշտ տեսնել Աստծո ազդեցությունը մեր կյանքում՝ նայելով անցյալին, այլ ոչ ներկային:

Եսթերի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես Աստծո ազդեցությունը Եսթերի կյանքում դրեց նրան այնպիսի դիրքում, որ կատարի Նրա աշխատանքը։ Այս դասում դուք կուսումնասիրեք այդ պատմության առաջին մասը: Ուսումնասիրելիս աղոթքով խնդրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ հասկանալ, թե Երկնային Հայրը ինչպես կարող է ձեզ դնել այնպիսի իրավիճակների մեջ, որ դուք օգնեք Նրան կատարել Իր աշխատանքը:

Մի այսպիսի ժամանակի համար

Երբ պարսիկները գրավեցին Բաբելոնը, շատ հրեաներ մնացին Պարսկաստանում, այդ թվում՝ Եսթերը և նրա խնամակալ Մուրթքեն։ Պարսկաստանի թագավոր Ասուերոսը դժգոհ էր իր կնոջից՝ Վաշթիից և բաժանվեց նրանից (տես Եսթեր 1.1–12): Նոր հարսնացու փնտրելով՝ Ասուերոսը հրամայեց Պարսկաստանի բոլոր կանանց բերել իր մոտ (տես Եսթեր 2․1–4

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եսթերի պատմությունը, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի ուսումնասիրեն սուրբ գրությունների ստորև բերված հատվածներից մեկը: Առաջարկեք խմբերին ամփոփ ներկայացնել պատմության իրենց մասը դասարանի համար: Կարող եք մտածել մի հետաքրքիր ձև, որով ուսանողները ամփոփ կներկայացնեն իրենց պատմությունը: Նրանք կարող են թղթի վրա նկարել մի խորհրդանիշ՝ ներկայացնելու համար պատմությունը (օրինակ՝ պսակ կամ հարսանեկան քող, թագավորական մատանի, սուր կամ լացող էմոջի): Ուսանողները կարող են դերախաղով ներկայացնել պատմությունը, մինչ մյուս ուսանողները պատմում են այն:

Կարդացեք ձեզ հանձնարարված հատվածը՝ տեսնելու, թե ինչ դժվար հանգամանքների բախվեցին Եսթերն ու Մուրթքեն։

Եսթեր 2․5–11, 15–17

Եսթեր 3․1–13

Եսթեր 4․1–9

Մինչ ուսանողները կիսվեն, հետևեք ժամանակին, որպեսզի ուսանողները չափազանց երկար ժամանակ չծախսեն այս պատմությունները ամփոփ ներկայացնելու համար:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս էին վերաբերվում այս հատվածների իրադարձություններին: Ինչպե՞ս էին Նրանք վերաբերվում Մուրթքեին։ Ինչպե՞ս էին Նրանք վերաբերվում Եսթերին։

Կարդացեք Եսթեր 4.10–14 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Մուրթքեն օգնեց Եսթերին տեսնել այն ազդեցությունը, որ Երկնային Հայրն ուներ իր կյանքի հանգամանքների վրա:

Կարող եք հանձնարարել ուսանողներին նշել հետևյալ հարցը․ «Ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել» (հատված 14

Երեց Ռասբանդը վկայել է, որ Աստված իսկապես ազդում է մեր կյանքի հանգամանքների վրա, որպեսզի կատարենք Իր աշխատանքը:

Ես հասկացել եմ, որ Տերն Իր աշխատանքը կատարելու նպատակով կտեղաշարժի մեզ շախմատի երևակայական տախտակի վրայով։ Իրականում, ինչը թվում է զուտ պատահականություն, վերահսկվում է սիրող Երկնային Հոր կողմից, ով կարող է հաշվել յուրաքանչյուր գլխի մազերը։ Նույնիսկ մի ճնճղուկ գետնին չի ընկնում առանց մեր Հոր իմացության։ Տերը վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր դրվագ, և այդ միջադեպերն ու հնարավորությունները նախապատրաստում են մեզ, որպեսզի մենք բարձրացնենք մեր ընտանիքները՝ Աստծո արքայությունը Երկրի վրա կառուցելիս։ …

Երկնային Հայրը կարող է մեզ դնել այնպիսի իրավիճակներում, որոնք հատուկ մտադրություն են ենթադրում։ Նա այդպես է վարվել իմ կյանքում, Նա անում է դա ձեր կյանքում։ («Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյ․ 2017, 55–56)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Երկնային Հոր մասին Եսթերի և երեց Ռասբանդի պատմությունից:

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, գրատախտակին գրեք մի ճշմարտություն՝ օգտագործելով ուսանողների խոսքերը, օրինակ՝ Երկնային Հայրը մեզ դնում է այնպիսի իրավիճակների մեջ, որ մենք կարողանանք օգնել կատարել Իր աշխատանքը։

Նշում․ Եսթերի խիզախությունը՝ կանգնել թագավորի առաջ, որպեսզի փրկի իր ժողովրդին, կուսումնասիրվի Դաս 95-ում. «Եսթեր, Մաս 2»։

Ճանաչել Երկնային Հոր ուղղորդումը

Օգտակար կլինի նշել, որ Տիրոջ աշխատանքը կատարելը հաճախ շատ տպավորիչ փորձառություն չէ: Այն կարող է լինել փոքր, բայց, այնուամենայնիվ, կարևոր: Այսպիսի փոքր, բայց կարևոր փորձառությունների մի քանի օրինակ բերելու համար կարող եք կիսվել քույր Միշել Քրեյգի պատմությունով՝ «Աչքեր՝ որ տեսնեք» տեսանյութի 2:23-4:54 (Լիահոնա, նոյ. 2020, 16), կամ երեց Բրուք Պ. Հեյլսի պատմությունով՝ «Աղոթքների պատասխանը» տեսանյութի 2:16-4:32: Այս պատմությունների տեսանյութերը կարող եք նաև գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

6:27
12:39
  • Ինչպե՞ս է Տերը հնարավորություն տվել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին գործիք լինել Իր ձեռքում:

    Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, երբ դուք ճանաչել եք այն հնարավորությունները, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ՝ օգնելու իրականացնել Իր աշխատանքը:

    Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը դրել իրենց այնպիսի իրավիճակների մեջ, որ իրենք կատարեն Իր աշխատանքը, կարող եք նրանց ժամանակ տալ՝ լուռ խորհելու հետևյալ հարցի պատասխանների շուրջ: Նրանք կարող են իրենց մտքերը գրել ուսումնասիրության օրագրում:

  • Ձեր կարծիքով, Մուրթքեի խոսքերը հատված 14-ում ինչպե՞ս կարող են նկարագրել ձեզ:

Եթե կարծում եք, որ ուսանողները ավելի շատ օգնության կարիք ունեն` իրենց կյանքում այդ հնարավորությունները ճանաչելու համար, վերը նշվածի փոխարեն կարող եք ուսանողներին հանձնարարել կատարել հետևյալ վարժությունը:

Ձեր ուսումնական օրագրում գրեք ձեր կյանքում դեր ունեցող որևէ մեկի անունը (ընտանիքում, դպրոցում, եկեղեցում կամ այլ միջավայրում): Ապա ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Ի՞նչ ապացույց եք զգացել, որ Երկնային Հայրն այդ մարդուն բերել է ձեր կյանք «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4.14

  • Ե՞րբ եք զգացել, որ Երկնային Հոր ձեռքը բերում է ձեզ որոշակի մարդկանց շրջապատ կամ դնում է որոշակի իրավիճակների մեջ «մի այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4.14

Անհրաժեշտության դեպքում մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով դասարանի հետ: Խրախուսեք ուսանողներին գործել ըստ ցանկացած հոգևոր տպավորության, որ իրենք կարող են ունենալ դասի ընթացքում: