«Եսթեր, Մաս 2․ «Եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսթեր, Մաս 2․ «Եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսթեր․ Դաս 95
Եսթեր, Մաս 2
«Եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք բոլորս ունենում ենք պահեր, երբ մեզ անհրաժեշտ է քաջություն դրսևորել, թեև մեր հանգամանքները կարող են տարբեր լինել: Եսթերը քաջություն դրսևորեց` ապավինելով Տիրոջը, երբ կանգնած էր հնարավոր մահվան վտանգի առաջ՝ իր ժողովրդին փրկելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին գործել քաջությամբ՝ կատարելու Տիրոջ կամքը:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու մի օրինակով, երբ իրենց ծանոթներից մեկը քաջություն է դրսևորել՝ Տիրոջ կամքը կատարելու համար
Հնարավոր ուսումնական վարժություններ
Քաջության կոչ
Կարող եք սկսել դասը՝ կիսվելով փորձառությամբ, երբ որևէ մեկը քաջություն է դրսևորել, ինչպես օրինակ՝ ստորև ներկայացվող պատմության մեջ:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է հետևյալ պատմությամբ․
Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ ծառայելիս ես իմացա խիզախ գործերի, հերոսությունների և քաջության օրինակների մասին։ Ամենից շատ հիշում եմ մի տասնութամյա նավաստու քաջությունը, որը մեր հավատքից չէր, որին հպարտությունը չէր խանգարում աղոթել։ 250 հոգանոց թիմում նա միակն էր, որն ամեն երեկո ծնկի էր իջնում իր մահճակալի մոտ, երբեմն ամբարտավանների ծաղրանքի և անհավատների կատակների ներքո։ Գլուխը կախ նա աղոթում էր Աստծուն։ Նա երբեք չերկնչեց։ Նա երբեք չերերաց։ Նա քաջ էր։ («Զորացիր և քաջ եղիր», Լիահոնա, մայիս 2014, 67)
-
Ի՞նչ եք դուք մտածում, երբ լսում եք քաջություն բառը:
-
Ո՞ր իրավիճակներում դեռահաս Վերջին Օրերի Սրբերը կարող են քաջություն դրսևորելու անհրաժեշտություն ունենալ:
Մտածեք որոշ իրավիճակի մասին, օրինակ՝ դպրոցում, տանը կամ ընկերների հետ, որտեղ դուք զգում եք, որ Երկնային Հայրը կարող է ցանկանալ, որ դուք ավելի մեծ քաջություն դրսևորեք: Գրեք այդ իրավիճակը ձեր ուսումնասիրության օրագրում:
Եսթերի պատմության մնացած մասն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օգնել ձեզ քաջությամբ դիմակայել այդ իրավիճակին:
Եսթերի քաջությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում Եսթերի պատմության մասին, կարող եք ցուցադրել Եսթերի նկարը և հետևյալ անունները: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այս մարդկանցից յուրաքանչյուրի մասին:
Եսթեր
Մուրթքե
Ասուերոս թագավոր
Համան
Կամ կարող եք ցուցադրել տեսանյութ, օրինակ՝ «For Such a Time as This» տեսանյութը՝ 5:12-9:41։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Հետևյալ ամփոփումը կարող է օգտագործվել՝ ավելացնելու կարևոր մանրամասներ, որոնք ուսանողները կարող էին բաց թողնել:
Եսթերը դարձավ Պարսկաստանի Ասուերոս թագավորի թագուհին։ Եսթերի խնամակալը՝ Մուրթքեն, հրաժարվեց խոնարհվել թագավորի գլխավոր նախարար Համանի առաջ։ Համանը զայրացավ և թագավորից թույլտվություն ստացավ ոչնչացնել թագավորության բոլոր հրեաներին։ Մուրթքեն դիմեց Եսթերին, որպեսզի նա միջամտություն խնդրի թագավորից՝ ասելով Եսթերին, որ գուցե Աստված նրան այս դիրքում դրել է «այսպիսի ժամանակի համար» (Եսթեր 4․14)։
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հետևյալ հարցին պատասխանելիս, կարող եք առաջարկել նրանց կարդալ Եսթեր 4․10–11 հատվածները։
-
Թագավորին մոտենալն ինչո՞ւ էր մեծ քաջություն պահանջում։
Կարդացեք Եսթեր 4.15–17 հատվածները՝ փնտրելով, թե Եսթերը ինչպես քաջություն դրսևորեց՝ պատրաստվելով մոտենալ թագավորին:
Կարող եք նաև ցուցադրել «For Such a Time as This» տեսանյութի մնացած մասը՝ 11:10-13:44։
Հետևյալ հարցերը քննարկելիս օգտակար կլինի հիշել, որ ուսանողների մեկնաբանություններն ընդունելը կարող է օգնել ուսանողներին հետագայում ավելի պատրաստակամ լինել մասնակցելու քննարկմանը:
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ Եսթերի օրինակում:
-
Ի՞նչ կարող ենք սովորել հատվածներ 15–17-ից, որը կարող է օգնել մեզ դժվարությունների բախվելիս։
Շնորհակալություն հայտնեք ուսանողներին կարևոր սկզբունքներով կիսվելու համար: Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը, եթե նրանք դեռևս չեն նշել այն․ Եթե ես ապավինեմ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Նրանք ինձ քաջություն կտան:
-
Ի՞նչ ապացույց եք տեսնում այն բանի, որ Եսթերն ապավինում էր Տիրոջը։ Ինչպե՞ս դա օգնեց նրան։
Խիզախ արարքներ
Սուրբ գրությունների հետևյալ հատվածները կօգնեն ուսանողներին տեսնել, թե ինչպես Տերը շարունակեց օրհնել Եսթերին՝ քաջություն տալով նրան:
Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի կամ զույգերի: Յուրաքանչյուր խմբի կամ զույգի հանձնարարեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը: Կամ նույն խմբի ուսանողներից յուրաքանչյուրը կարող է ուսումնասիրել հատվածներից մեկը և պատրաստվել կիսվելու խմբի մյուս անդամների հետ:
Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը՝ փնտրելով, թե ինչպես Եսթերը քաջություն դրսևորեց:
-
Եսթեր 5․1–4։ Եսթերը մոտենում է թագավորին։
-
Եսթեր 7․1–4։ Եսթերը, թագավորը և Համանը մասնավոր խնջույք են ունենում։
-
Եսթեր 8․3–6։ Եսթերը թագավորի հետ քննարկում է հրեաներին կոտորելու նրա հրամանը։
Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս էր Եսթերի գործողություններում քաջություն դրսևորվում։
-
Ձեր կարծիքով, մարդն ի՞նչ պետք է իմանա Աստծո մասին՝ Եսթերի կատարած ընտրությունը կատարելու համար:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց քննարկածով։
Օգնելով ուսանողներին Հիսուս Քրիստոսին դնել իրենց ուսումնասիրության կենտրոնում՝ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն վկայել Նրա մասին: Դա կօգնի ուսանողներին ավելի անհատական և արդյունավետ ուսումնական փորձառություն ունենալ: Դա անելու եղանակներից մեկը Եսթերի պատմությունը կապելն է Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ:
(Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես օգնել ուսանողներին կապել իրենց սովորածը Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի հետ, տես «Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում [2022], 5:)
Գրատախտակին ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Կարող եք տալ հետևյալ հարցերից մեկը կամ երկուսն էլ։
-
Եսթերն ինչպե՞ս է ձեզ հիշեցնում Փրկչին:
-
Որո՞նք են Փրկչի կյանքից այն օրինակները, որտեղ Նա քաջություն է դրսևորել:
Որպեսզի ուսանողներին պատրաստեք՝ կիսվելու իրենց սեփական փորձառությամբ, կարող եք նրանց ցուցադրել «Having Courage and Trusting the Lord» տեսանայութը (3:18), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
3:18 -
Ե՞րբ է պատահել, որ դուք կամ ձեր ծանոթը ապավինեք Տիրոջը և քաջության օրհնություն ստանաք:
Իմ անձնական խիզախ արարքը
Հետևյալ առաջարկությունները կարող են օգնել ուսանողներին կիրառել այն, ինչ իրենք սովորեցին Եսթերի պատմությունից։
Խորհեք այն իրավիճակի մասին, որի մասին մտածել էիք դասի սկզբին: Խորհելիս Հոգուց ուղղորդում խնդրեք, թե ինչպես կարող եք քաջություն դրսևորել և ապավինել Տիրոջն այդ իրավիճակում:
Նորից կարդացեք Եսթեր 4.16 հատվածը՝ շեշտելով հետևյալ խոսքերը․ «… և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։
Ցանկության դեպքում ուսանողները կարող են շեշտել այս խոսքերը հատված 16-ում՝ ընդգծելով կամ գունանշելով դրանք։ Այնուհետև կարող եք առաջարկել նրանց վերաշարադրել այդ խոսքերը իրենց ուսումնական օրագրում՝ օգտագործելով ստորև նշված հուշումները:
Վերաձևակերպեք այդ խոսքերն այնպես, որ դրանք արտացոլեն ձեր հանձնառությունը՝ դրսևորելու քաջություն և ապավինելու Տիրոջը ձեր իրավիճակում: Որպեսզի դա անեք, կարող եք լրացնել հետևյալ հուշումները․
-
Եվ այնուհետև ես (այն գործողությունը, որը դուք կցանկանայիք անել՝ քաջություն դրսևորելու համար)։ Եվ եթե (հնարավոր հետևանք), ես (այն, ինչ դուք կանեք Տիրոջը ապավինելու համար):
Օգտակար կլինի բերել նմանատիպ մի օրինակ․
Պատկերացրեք, որ դուք զգում եք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք քաջություն ունենաք դադարեցնելու կոպիտ և վիրավորական արտահայտություններ օգտագործել ձեր ընկերների հետ: Կարող եք վերաշարադրել Եսթեր 4.16 հատվածը՝ ասելով. «Եվ այսուհետև ես այլևս վատ բառեր չեմ օգտագործի, նույնիսկ կատակով։ Եվ եթե իմ ընկերները բարկացնեն կամ ծաղրեն ինձ, ապա ես կաղոթեմ՝ ուժ ստանալու համար, որ կարողանամ նույն կերպ շարունակել»:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով: Եթե ժամանակը թույլ տա, ուսանողները կարող են կիսվել միմյանց հետ ներկայացված իրավիճակների վերաբերյալ խորհուրդներով:
Վկայեք քաջության Տիրոջ օրինակի մասին։ Արտահայտեք ձեր հավատքը ձեր ուսանողների՝ իրենց դժվարություններին քաջությամբ դիմակայելու կարողության հանդեպ, եթե նրանք ապավինեն Տիրոջը՝ Նրա կամքը կատարելու համար: