Սեմինարիա
Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8. Ակնարկ


«Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8

Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8

Ակնարկ

Ք.ա. մոտ 587 թվականին բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը, ավերեցին տաճարը և բազմաթիվ հրեաների գերի տարան Բաբելոն։ Տասնամյակներ անց շատ հրեաներ վերադարձան Երուսաղեմ և հաղթահարեցին տաճարը և Երուսաղեմը շրջապատող պարիսպները վերականգնելու դժվարությունները։

սեմինարիայի պատկերակԱղոթեք նրանց համար անուն առ անուն: Ձեր ուսանողների համար անուն առ անուն աղոթելը կարող է օգնել ձեզ նախապատրաստվել ոգեշնչում ստանալ, որպեսզի ավելի լավ օգնեք ձեր դասարանի անդամներին մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ավելին իմանալու համար տես «Փրկիչն աղոթեց նրանց համար, ում ուսուցանում էր» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Լրացուցիչ ուսուցման համար տես «Աղոթեք նրանց համար անուն առ անուն» նյութը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Եզրաս

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը Իր տաճարում։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կազմել կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ցանկ, որ իրենք կարող են անել՝ տաճարում Տիրոջը երկրպագելուն պատրաստվելու համար: Այնուհետև նրանք կարող են մտածել, թե ինչպես կարող է իրենց պատրաստվածությունն ազդել իրենց տաճարային փորձառության վրա:

  • Նկար․ Սոլթ Լեյքի տաճարը այն ժամանակներում, երբ առաջին անգամ նվիրագործվեց

  • Տեսանյութ. «Hearts, Love, and the Temple» տեսանյութը (24:33), 21:46-24։05

  • Աշխատաթերթ․ «Պատրաստվեք երկրպագելու Տիրոջը տաճարում»

  • Բովանդակություն ցուցադրման համար․ հարցեր՝ դասի վերջում

Նեեմիա

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կենտրոնացած մնալ այն աշխատանքի վրա, որը Երկնային Հայրը տվել է իրենց անելու:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ երեք քայլերի ցանկ կազմած, որոնց վրա, իրենց կարծիքով, Երկնային Հայրը կցանկանար, որ իրենք կենտրոնանան. մեկ քայլ այս շաբաթվա համար, մյուսը՝ հաջորդ մի քանի տարվա համար, և երրորդը՝ հետագա կյանքում: Ուսանողներին, որոնք արդեն ունեն իրենց հայրապետական օրհնությունը, առաջարկեք նորից կարդալ այն՝ նախքան իրենց ցանկը կազմելը։

  • Տեսանյութեր․ «Doing What Matters Most» (1:42), «The Soul’s Sincere Desire» (3:28)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Երկու ուղերձ երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆից. հրահանգներ ուսումնական վարժության համար

  • Նյութեր ուսանողների համար․ Բավարար քանակությամբ դատարկ թղթեր ուսանողների փոքր խմբերի համար, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ունենա մեկական թուղթ