«Զաքարիա 10–14. Մի օր է գալիս Տիրոջ համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Զաքարիա 10–14. Մի օր է գալիս Տիրոջ համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14․ Դաս 157
Զաքարիա 10–14
Մի օր է գալիս Տիրոջ համար
Իր մարգարեների միջոցով Տերը մանրամասներ է հայտնում ապագա իրադարձությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ճանաչել այդ իրադարձությունները և վստահությամբ սպասել դրանց: Զաքարիան մարգարեացավ, որ Փրկիչը կվերադառնա և կպաշտպանի Իր ժողովրդին՝ նրա դեմ պայքարելու համար հավաքված ազգերից: Այս դասը կօգնի ուսանողներին վստահություն ունենալ, որ Փրկիչն իրենց հետ կլինի Երկրորդ Գալուստին նախորդող իրադարձությունների ժամանակ:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ «Second Coming of Jesus Christ» նյութը Թեմաներ և հարցեր բաժնում (Gospel Library)։ Խրախուսեք նրանց պատրաստվել՝ դասի ժամանակ կիսվելու իրենց սովորածով կամ իրենց ունեցած հարցերով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սպասելով Փրկչի Երկրորդ Գալուստին
Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն կարևոր իրադարձությունների մասին, որ իրենք ակնկալում են ապագայում, օրինակ՝ հանգստի մեկնելը, միսիայում ծառայելը կամ ամուսնանալը: Առաջարկեք նրանց կիսվել այդ իրադարձությունների հանդեպ իրենց վերաբերմունքով:
Ապա ցուցադրեք Փրկչի Երկրորդ Գալուստի նկարը: Առաջարկեք ուսանողներին գրատախտակին գրել մի քանի բառ, որոնք ներկայացնում են, թե ինչպես մարդիկ կարող են վերաբերվել այդ իրադարձությանը: Դրանք կարող են լինել հետևյալ բառերը․ հուզված, պատրաստ, վստահ, հանգիստ, վախեցած, անորոշ, նյարդային կամ անվստահ։
Գնահատելու համար, թե ինչպես են իրենք վերաբերվում Փրկչի Երկրորդ Գալուստին, ուսանողները կարող են անել հետևյալը։
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ո՞ր բառերն են նկարագրում, թե ինչպես եք դուք վերաբերվում Փրկչի Երկրորդ Գալուստին:
-
Ի՞նչն է ազդում այս իրադարձության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Գրեք Փրկչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ ձեր ունեցած ցանկացած հարց:
Երկրորդ Գալուստի հետ կապված իրադարձությունները ուսումնասիրելիս լսեք Հոգուց եկած տպավորությունները, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ավելի վստահ լինել, որ Փրկիչը ձեզ հետ կլինի այդ իրադարձությունների ժամանակ:
Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց գրածով: Քաջալերեք ուսանողներին Զաքարիայի գիրքն ուսումնասիրելիս փնտրել իրենց հարցերի պատասխանները։
Նշում․ Դուք չպետք է պարտադիր պատասխանեք Փրկչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ բոլոր հարցին: Եթե ուսանողները ցանկանան ավելին իմանալ, կարող են ուսումնասիրել «Second Coming of Jesus Christ» նյութը Թեմաներ և հարցերբաժնում (Gospel Library)։
Զաքարիան մարգարեացավ Փրկչի Երկրորդ Գալուստի մասին
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Զաքարիայի մարգարեությունները Փրկչի Երկրորդ Գալուստի մասին, կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը։ Ուսանողները կարող են նաև կարդալ Զաքարիա 10, 12–14 հատվածները։
Զաքարիան մարգարեացավ, որ վերջին օրերում Երուսաղեմի մոտ տեղի կունենա մեծ ճակատամարտ, որը հայտնի է որպես Արմագեդոնի ճակատամարտ (տես Հայտնություն 16.16)։ Երկրի բոլոր ազգերը կհավաքվեն Երուսաղեմի դեմ (տես Զաքարիա 12․2–3)։ Ճակատամարտի ընթացքում Երուսաղեմը պաշարման մեջ կլինի, քանի որ զորքերը կշրջափակեն քաղաքը (տես Զաքարիա 14․2)։ Այնուհետև Փրկիչը կհայտնվի Ձիթենյաց սարի վրա (տես Զաքարիա 14․4)։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է Փրկիչը օգնելու Իր ժողովրդին այս իրադարձությունների ժամանակ, կարող եք օգտագործել «Ինչ է անելու Փրկիչը … համար» աշխատաթերթը։ Կարող եք կարդալ հատվածները դասարանով և առաջարկել ուսանողներին յուրաքանչյուր հարցի տակ գրել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ խոստացավ Փրկիչն անել հավատարիմների համար:
Որպես այլընտրանք, կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել մեկ հարց՝ ուսումնասիրելու և դասարանի հետ կիսվելու համար:
Եթե ուսանողները հարցեր ունենան այն մասին, թե ինչ է լինելու ամբարիշտների հետ Փրկչի Երկրորդ Գալուստի ժամանակ, կարող եք առաջարկել նրանց կարդալ Զաքարիա 14.12–13, 17–19 հատվածները։ Այս հատվածները նկարագրում են, թե ինչ հանգամանքներում կլինեն այն մարդիկ, որոնք որոշել են չհետևել Հիսուս Քրիստոսին:
Երբ ուսանողները լրացնեն աշխատաթերթը, առաջարկեք նրանց հարցեր տալ իրենց ուսումնասիրածի վերաբերյալ: Եթե վստահ չեք, թե ինչ պատասխանեք, ասեք նրանց, որ չգիտեք պատասխանը։ Պատասխանը գտնելու համար առաջարկեք նրանց ուսումնասիրություն կատարել։ Կարող եք նաև նրանց հետ փնտրել պատասխանը դասի ժամանակ կամ դասից դուրս:
Հետևյալ հարցը կարող է օգնել ուսանողներին բացահայտել ճշմարտություններ Զաքարիայի ուսմունքներում։
-
Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։
Քննարկման ժամանակ առաջարկեք ուսանողներին ճշմարտության մի պարզ արտահայտության միջոցով ամփոփել Փրկչի մասին իրենց սովորածը։ Ուսանողները կարող են կիսվել տարբեր պատասխաններով, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսը կվերադառնա վերջին օրերում և կհավաքի, կփրկի և կպաշտպանի Իր ժողովրդին։
Զորությունը գալիս է այն ժամանակ, երբ ուսանողները գիտակցում են, որ ճշմարտությունները, որ իրենք սովորում են սուրբ գրություններից, վկայում են իրենց կյանքում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո, զորության և ողորմության մասին: Այս գիտակցումը կարող է օգնել ուսանողներին ավելի սերտ կապ զգալ Նրանց հետ:
Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին հասնել այդ գիտակցությանը։
(Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես տալ հարցեր, որոնք կապում ենՏիրոջ սերը, զորությունը և ողորմությունը սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունների հետ, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։)
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունն իմանալն օգնել մեզ վստահությամբ դիմագրավել Նրա Երկրորդ Գալուստը:
-
Ի՞նչ եղանակներով է Հիսուս Քրիստոսը հավաքում, փրկում և պաշտպանում Իր ժողովրդին այսօր:
Վերը նշված հարցի պատասխանները կարող են ներառել հետևյալը. Հիսուս Քրիստոսը հավաքում է Իր ժողովրդին՝ հրավիրելով բոլորին գալ Իր մոտ, հետևել Իր ավետարանին և ստանալ տաճարի օրհնությունները: Նա փրկում է՝ առաջարկելով Իր Քավության պարգևը և ավետարանի արարողությունները: Նա պաշտպանում է՝ հայտնելով Իր կամքը ապրող մարգարեների և սուրբ գրությունների միջոցով:
Կիսվեք ձեր գիտելիքով
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին արտահայտել իրենց վստահությունն առ այն, ինչ Փրկիչը խոստացել է անել Իր ժողովրդի համար, երբ Ինքը նորից գա: Ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ խմբերով: Առաջարկեք նրանց օգտագործել աշխատաթերթում նշված սուրբ գրությունների հատվածները՝ վարժությունը կատարելու համար:
Որպեսզի պատրաստեք ուսանողներին գրելու երգի իրենց բառերը, կարող եք ցուցադրել «Come, O Thou King of Kings» տեսանյութը (3:43), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Կարդացեք «Come, O Thou King of Kings» օրհներգի բառերը (Հիմներ, հմր. 59)։ Այնուհետև գրեք օրհներգի բառերի լրացուցիչ տուն: Ներառեք Զաքարիայի ուսմունքներն այն մասին, թե ինչ է Փրկիչը խոստացել անել Իր ժողովրդի համար՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ, նաև այն, թե ինչպես են այդ խոստումները օգնում ձեզ վստահություն ունենալ, որ Փրկիչը կլինի Իր ժողովրդի հետ վերջին օրերում:
Առաջարկեք ուսանողներին կիսվել օրհներգի իրենց գրած բառերով։
Կարող եք օրհներգը միասին դասարանով երգել՝ ներառելով ուսանողների գրած հատվածներից մեկը կամ մի քանիսը:
Եզրափակելով՝ կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի մասին և այն մասին, թե ինչպես է Նա օգնում ձեզ վստահությամբ սպասել Իր Երկրորդ Գալուստին: