«Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14
Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14
Ակնարկ
Անգե և Զաքարիա մարգարեները մարգարեացան այն հրեաներին, որոնք վերադարձել էին Երուսաղեմ, որպեսզի օգնեն վերականգնել տաճարը։ Հրեաները հակառակության բախվեցին տաճարի կառուցման հարցում և դադարեցրին դրա կառուցման աշխատանքները։ Անգեն մարդկանց առաջարկեց ուշադրություն դարձնել իրենց ճանապարհներին և առաջնահերթություն դարձնել տաճարի կառուցումը: Նա խոստումներ փոխանցեց Տիրոջ կողմից, որոնք կիրականանային, եթե նրանք այդպես վարվեին: Զաքարիան հաղորդեց Տիրոջ հրավերը՝ ապաշխարել և դառնալ դեպի Իրեն։ Զաքարիան նաև մարգարեացավ Փրկչի Երկրորդ Գալուստի մասին: Նա նկարագրեց Երուսաղեմի վերջին մեծ պատերազմը, նաև, թե ինչպես է Մեսիան գալու, որպեսզի ազատի Իր ուխտի ժողովրդին:
Օգնեք ուսանողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում: Ուսանողները պետք է անեն ավելին, քան պարզապես իմանալն է Հիսուս Քրիստոսի սիրո, զորության և ողորմածության մասին. նրանք ինքնուրույն պետք է ունենան այդ փորձառությունը: Ավելին իմանալու համար, թե ինչպես անել դա, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունն ու ողորմածությունն իրենց կյանքում» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 8): Օրինակի համար, թե ինչպես կարող եք օգնել սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը, տես Դաս 157․ «Զաքարիա 10–14-ում»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ գաղափարներ են տալիս, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Անգե
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Աստծուն առաջին տեղում դնել իրենց կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կազմել վերջերս Տիրոջ կողմից իրենց ստացած օրհնությունների ցանկը: Ուսանողները կարող են նշել, թե այդ օրհնություններից որոնք են իրենց կարծիքով ամենակարևորը և խորհել, թե ինչու են կարևոր համարում դրանք: Նրանք կարող են իրենց ցանկերը բերել դասարան:
-
Առարկաներ․ թափանցիկ տարա, քարեր և ավազ, չջնջվող մարկեր՝ քարերի վրա գրելու համար
-
Տեսանյութեր․ «The Soul’s Sincere Desire» (3:28), «Հագիր զորությունդ, ով Սիոն» (13:56), 11:27–12:06
-
Բովանդակություն ցուցադրման համար․ երեց Բեդնարի խոսքերը
-
Նկար․ թղթի վրա պատկերված տարա՝ կողքը ավազ
Զաքարիա 1–8
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են դառնալ դեպի Տերը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչ կասեին իրենց ընկերոջը, որը կարծում է, որ հեռու է Տիրոջից: Ուսանողները կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց խորհրդով դասարանի հետ: Ուսանողները կարող են հարցնել ընկերոջը, որին վստահում են, կամ ծնողին, թե ինչ խորհուրդ կտան նրանք այս իրավիճակում:
-
Նկար․ Փրկչի նկարը
-
Աշխատաթերթ․ «Մենք կարող ենք դիմել Տիրոջը …»
Զաքարիա 10–14
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին վստահություն ունենալ, որ Փրկիչն իրենց հետ կլինի Երկրորդ Գալուստին նախորդող իրադարձությունների ժամանակ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ «Second Coming of Jesus Christ» նյութը Թեմաներ և հարցեր բաժնում (Gospel Library)։ Խրախուսեք նրանց պատրաստվել՝ դասի ժամանակ կիսվելու իրենց սովորածով կամ իրենց ունեցած հարցերով։
-
Նկար․ Փրկչի Երկրորդ Գալուստը պատկերող նկար
-
Աշխատաթերթ․ «Ինչ է անելու Փրկիչը … համար»
-
Տեսանյութ․ «Come, O Thou King of Kings» (3:43)