Սեմինարիա
Զաքարիա 1–8․ «Դարձե՛ք դեպի ինձ»


«Զաքարիա 1–8. «Դարձե՛ք դեպի ինձ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Զաքարիա 1–8. «Դարձե՛ք դեպի ինձ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Անգե 1–2, Զաքարիա 1–4, 10–14․ Դաս 156

Զաքարիա 1–8

«Դարձե՛ք դեպի ինձ»

A young man walks with the good shepherd, Jesus, away from the thorns that had held him bound.

Բաբելոնում և Պարսկաստանում 50 տարվա գերությունից հետո Իսրայելի տան մնացած մասը ֆիզիկապես վերադարձել էր իրենց սուրբ երկիր, սակայն հոգեպես նրանք դեռ հեռու էին Տիրոջից: Զաքարիա մարգարեի միջոցով Փրկիչը վերականգնեց Իր հրավերը՝ «դարձե՛ք դեպի ինձ» (Զաքարիա 1.3)՝ խոստանալով, որ Ինքը «բնակվելու է [Իր ժողովրդի] մեջ» (Զաքարիա 2․10)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են դառնալ դեպի Տերը:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչ կասեին իրենց ընկերոջը, որը կարծում է, որ հեռու է Տիրոջից: Ուսանողները կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց խորհրդով դասարանի հետ: Ուսանողները կարող են հարցնել ընկերոջը, որին վստահում են, կամ ծնողին, թե ինչ խորհուրդ կտան նրանք այս իրավիճակում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ են որոշ մարդիկ հեռանում Հիսուս Քրիստոսից:

Կարող եք դասը սկսել՝ ցուցադրելով Փրկչի նկարը փայտե մարդուկի պատկերի կողքին, որի վրա նկարված սլաքը ուղղված է Փրկչի հակառակ կողմը:

  • Ի՞նչ պատճառներով դեռահասները կարող են հեռանալ Տիրոջից:

Հիշեցրեք ուսանողներին, որ ամբողջ Հին Կտակարանում մարգարեները հռչակում են Փրկչի հրավերը՝ դառնալու դեպի Իրեն կամ վերադառնալու Իր մոտ՝ անկախ այն բանից, թե ինչու են մարդիկ հեռացել Իրենից (տես Բ Օրենք 4․30–31, Նեեմիա 1․9)։ Երբեմն մենք հեռանում ենք՝ չհասկանալով, որ շեղվում ենք ուղուց:

Առաջարկեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք կամ իրենց մերձավորները կարող են հեռանալ Տիրոջից: Առաջարկեք նրանց մտածել և կատարել հետևյալ ինքնագնահատումը։

Ձեր կարծիքով, հետևյալ արտահայտություններից ո՞րն է ճիշտ ձեզ համար:

  • Ես ուզում եմ օգնել Տիրոջից հեռացող մարդկանց, որոնց մասին հոգ եմ տանում։

  • Ես իրականում չեմ մտածել, թե որքան մոտ եմ Տիրոջը:

  • Ես գայթակղություն ունեմ հեռանալու Տիրոջից:

  • Ես ամեն ինչ անում եմ Տիրոջը մոտ մնալու համար և հուսով եմ, որ կկարողանամ ամուր մնալ:

Զաքարիայի գիրքն ուսումնասիրելիս ոգեշնչում խնդրեք Սուրբ Հոգուց՝ օգնելու ձեզ ձեր անձնական հանգամանքներում։

Դառնալ դեպի Տերը

50 տարվա գերությունից հետո շատ իսրայելացիներ վերջապես վերադարձան Երուսաղեմ և շրջակա տարածք։ Նրանք վերակառուցեցին քաղաքը և սկսեցին վերակառուցել Տիրոջ տաճարը (տես Եզրաս 5․1–2, 6․14)։ Բայց թեև նրանք ֆիզիկապես վերադարձել էին Երուսաղեմ, շատ մարդիկ դեռ հոգևորապես հեռու էին Տիրոջից: Նա ուղարկեց Զաքարիա մարգարեին՝ օգնելու մարդկանց դառնալ դեպի Իրեն, որպեսզի Ինքը կարողանա «բնակվել [նրանց] մեջ» (Զաքարիա 2.10

Կարդացեք Զաքարիա 1․1–3 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր Տերը հրահանգել անել Իր ժողովրդին:

Գրատախտակին գծեք չորս սյունակ: Գրատախտակին՝ սյունակների վերևում գրեք կամ հանձնարարեք որևէ ուսանողի գրել հետևյալ անավարտ ճշմարտությունը. Մենք դառնում ենք դեպի Տերը՝ …

Կարող եք գրատախտակին գրել սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ յուրաքանչյուր սյունակում մեկ հատված։ Բաժանեք ուսանողներին չորս հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր անդամի առաջարկեք ուսումնասիրել հատվածներից մեկը: Այնուհետև ուսանողները կարող են ավարտել ճշմարտության արտահայտությունը՝ օգտագործելով իրենց հատվածը:

  1. Զաքարիա 1․4

  2. Զաքարիա 3․7 («Ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ» կարող է նշանակել երկնային սուրհանդակների ներկայությամբ մաքուր և արժանի զգալ. տե՛ս ծանոթագրություն գ։)

  3. Զաքարիա 7․9–10

  4. Զաքարիա 8․16–17 (ուշադրություն դարձրեք «ձեր դարպասներում խաղաղարար» արտահայտությանը)

Ուսանողները կարող են կիսվել տարբեր ձևակերպումներով, բայց օգնեք նրանց ավարտել թավագիր ճշմարտությունը հետևյալ արտահայտություններով.

… ետ դառնալով չարից (Զաքարիա 1․4

… գնալով Տիրոջ ճանապարհներով (Զաքարիա 3․7

… ուրիշներին ողորմությամբ և գթությամբ վերաբերվելով (Զաքարիա 7․9–10

… գործելով որպես խաղաղարարներ (Զաքարիա 8․16–17

Կարող եք յուրաքանչյուր արտահայտություն գրել գրատախտակին՝ համապատասխան սյունակներում։

սեմինարիայի պատկերակՀետևյալ վարժությունը կարող է օգնել խորացնել ուսանողների հասկացողությունը Զաքարիայի գրքում իրենց բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր խմբի տվեք «Մենք կարող ենք դառնալ դեպի Տերը՝ …» աշխատաթերթի օրինակը: Առաջարկեք ուսանողներին աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ աշխատաթերթը լրացնելու համար։ Որպես այլընտրանք, կարող եք զույգերին հանձնարարել տարբեր սցենարներ, որպեսզի նրանք պատրաստվեն և կիսվեն իրենց սցենարով այն զույգերի հետ, որոնք աշխատել են այլ սցենարների վրա։

Կիսվեք ձեր սովորածով

Խմբերին առաջարկեք կիսվել իրենց սովորածով: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք սցենարներից մեկի համար՝ գրատախտակի համապատասխան սյունակում գրել իրենց պատասխանները հուշում 2-ի կամ 3-ի վերաբերյալ:

Երբ ուսանողները ավարտեն կիսվելը, առաջարկեք նրանց անել հետևյալը, որպեսզի օգնեք նրանց մտածել իրենց սովորածի մասին։

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ երկու բան, որ ձեր կարծիքով կարող է օգնել ձեզ դառնալ դեպի Տերը: Աղոթքով հրավիրեք ձեր Երկնային Հորը օգնել ձեզ ձեր ջանքերում:

Կարող եք եզրափակել ձեր վկայությամբ այն սիրո մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տածում են մեր հանդեպ և Նրանց մշտական ​​սիրառատ հրավերը՝ դառնալու դեպի Իրենք: