Սեմինարիա
Մաղաքիա. Ակնարկ


«Մաղաքիա․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Մաղաքիա․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Մաղաքիա

Մաղաքիա

Ակնարկ

Մաղաքիա մարգարեի միջոցով Տերը խոստացել էր, որ եթե մենք վճարենք տասանորդը, Նա մեզ ավելի շատ օրհնություններ կտա, քան մենք կարող ենք ստանալ (տես Մաղաքիա 3.10): Մաղաքիան նաև մարգարեացել էր, որ Փրկիչը կվերականգնի կնքման բանալիները, որոնց միջոցով «հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը» (Մաղաքիա 4.6):

սեմինարիայի պատկերակՍտեղծեք ապահով միջավայր, որտեղ բոլոր ուսանողները հարգված կլինեն և կիմանան, որ իրենց մասնակցությունը գնահատվում է: Փրկիչը ուսուցանել է բոլոր մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր մեղք են գործել կամ մերժված են եղել: Իր հետևորդների շրջանում Նա խրախուսել է ընդունված լինելու և սիրո նույն վերաբերմունքին արժանանալու դրսևորումը: Ուսուցանելիս եղանակներ փնտրեք, որոնք կօգնեն բոլոր ուսանողներին իրենց ցանկալի և ընդունված զգալ: Օգնեք նրանց հասկանալ, որ իրենց մասնակցությունը դասին կարևոր է և գնահատված: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը հավաստիացավ, որ բոլորն իրենց հարգված և գնահատված զգան» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 13–14)։ Որպեսզի տեսնեք, թե ինչպես օգնել ուսանողներին իմանալ, որ իրենց ներդրումները գնահատվում են, տես Դաս 160. «Գնահատեք ձեր գիտելիքները 10»:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Մաղաքիա 3

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Տիրոջ տասանորդի օրենքին հնազանդվելու ցանկություն զգալ։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ կիսվելու մի պատմությամբ, որտեղ մարդն օրհնվել է՝ հնազանդվելով տասանորդ վճարելու Տիրոջ պատվիրանին: Եթե ​​օգտակար կլինի, ուսանողները կարող են դրա մասին հարցնել իրենց ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին կամ պատմություններ փնտրել Gospel Library հավելվածում:

  • Տեսանյութ․ «Language of the Gospel» (12:27), դիտել 6:10-6:41 և 6:42-7:40

  • Առարկաներ ցուցադրման համար. թավա, բաժակ և ջրի սափոր

  • Աշխատաթերթ․ «Տիրոջ տասանորդի օրենքը»

Մաղաքիա 4

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին դարձնել իրենց սրտերը դեպի իրենց ծնողները, նախնիները և ապագա սերունդները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել՝ FamilySearch.org կայքը կամ FamilySearch Tree հավելվածն ուսումնասիրելու համար։ Օրինակ՝ նրանք կարող են սեղմել իրենց տոհմածառին գրված հարազատների անունների վրա՝ նրանց մասին ավելին իմանալու համար: Կամ կարող են կատարել ընտանեկան պատմության որոշ գործողություններ, որոնք գտնվում են կայքում կամ հավելվածի «Ավելին» ցանկում: Եթե ​​ուսանողներին հասանելի չեն այդ աղբյուրները, նրանք կարող են խոսել իրենց ծնողների կամ ընտանիքի անդամների հետ՝ նախնիների մասին նոր տեղեկություն իմանալու համար:

  • Տեսանյութ․ «By the Hand of Elijah the Prophet» (3:32), դիտել՝ 0:00-0:35

  • Նկար․ տաճար

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի երկրորդ ելույթը.

  • Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկի, Երիտասարդ կանայք թեմայի Ահարոնյան քահանայության քվորում թեմայի օրինակներ

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ դասարան պատրաստված՝ կիսվելու նկարներով, որոնք ներկայացնում են իրենց տաղանդները կամ հմտությունները, որոնք զարգացրել են և վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ունեցած աճի եղանակները կամ փորձառությունները: Եթե ​​նրանք չկարողանան նկարներ գտնել, կարող են պարզապես կիսվել օրինակով:

  • Նկարներ․ սուրբգրային իրադարձությունների մի քանի նկար Հին Կտակարանում, որտեղ պատկերված է Փրկիչը կամ Նրա զորությունը (որոշ օրինակներից են՝ Փրկչի նկարն Արարման ժամանակ, Մովսեսը և օձը գավազանի վրա, Փրկիչը հնոցի մեջ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի հետ և Դանիելը հրաժարվում է թագավորի առաջարկած մսից և գինուց):