«Գնահատեք ձեր գիտելիքները 10․ Ամովս–Մաղաքիա», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 10․ Ամովս–Մաղաքիա», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մաղաքիա․ Դաս 160
Գնահատեք ձեր գիտելիքները 10
Ամովս–Մաղաքիա
Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Հին Կտակարանի՝ վերջին շրջանի իրենց ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գալ դասարան պատրաստված՝ կիսվելու նկարներով, որոնք ներկայացնում են իրենց տաղանդները կամ հմտությունները, որոնք զարգացրել են և վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ունեցած աճի եղանակները կամ փորձառությունները: Եթե նրանք չկարողանան նկարներ գտնել, կարող են պարզապես կիսվել օրինակով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր դասարանը գուցե կենտրոնացել է ոչ թե այս դասում գնահատվող արդյունքների, այլ Ամովսի գրքից մինչև Մաղաքիայի գիրքը ուսումնասիրելու այլ արդյունքների վրա։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճը ձեր ընտրած արդյունքների վերաբերյալ: Բացի այդ, ձեզանից չի ակնկալվում կատարել բոլոր վարժությունները: Կարող եք ընտրել այն վարժությունները, որոնք, ըստ ձեզ, հատկապես համապատասխանում են կամ օգտակար են ձեր ուսանողներին:
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը հետևյալ ուղղություններով․
-
Բացատրեք մարգարեների դերը։ (Նշում․ այս վարժությունը հիմնված է Դաս 138. Եզեկիել 3-ի և Դաս 149. «Ամովս 3, 7»-ի ուսմունքների վրա։)
-
Բացատրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները, դերերը, հատկանիշները և խորհրդանիշները: (Նշում․ այս վարժությունը կապված է ուսանողների կողմից Հին Կտակարանի ընդհանուր ուսումնասիրության հետ:)
-
Պահեք Իմաստության Խոսքին հնազանդվելու պատվիրանը: (Նշում․ այս վարժությունը հիմնված է Դաս 142․ «Դանիել 1»-ի ուսմունքի վրա։)
Այս վարժություններից ցանկացածը կարող եք փոխարինել կյանքին նախապատրաստվելու դասերի գնահատման վարժություններով: Կյանքին նախապատրաստվելու դասերի գնահատումները ներկայացված են հավելվածում։
Ինչ աճ եք ունեցել
Դասի սկզբում ուսանողներին առաջարկեք ցուցադրել նկարներ, որոնք ներկայացնում են իրենց տաղանդները կամ հմտությունները, որոնք զարգացրել են և վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ունեցած աճի եղանակները կամ փորձառությունները: Եթե ուսանողները չունեն այդպիսի նկար, նրանք կարող են պարզապես կիսվել օրինակով: Կարող եք ցուցադրել մի նկար, որը ցույց է տալիս, թե ինչ աճ եք ունեցել ձեր կյանքում:
-
Ինչո՞ւ է օգտակար ժամանակ առ ժամանակ դադար առնել և տեսնել, թե ինչ ենք սովորել և ինչ աճ ենք ունեցել:
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես են իրենք հոգևոր առումով աճել և ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին վերջին տարվա ընթացքում: Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում նկարել հետևյալ երկու վանդակը.
Յուրաքանչյուր վանդակի ներսում նկարեք կամ գրեք մի եղանակ, որի միջոցով, ըստ ձեզ, աճ եք ունեցել կամ ավելի եք մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այս տարվա ընթացքում: Այն կարող է լինել ձեր փորձառությունների «նկարը»: Այն կարող է ներառել.
-
Եղանակներ, որոնցով փորձում եք ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նպատակներ և ծրագրեր, որոնք կազմել եք ամբողջ տարվա ընթացքում: Եթե սուրբ գրություններն ուսումնասիրելիս ծրագիր եք կազմել, կարող եք այդ սուրբ գրությունները ներառել ծրագրում:
-
Սուրբ գրություններ կամ ուսմունքներ, որոնք օգնել կամ զորացրել են ձեզ: Կարող եք ներառել հատվածներ կամ գլուխներ՝ ուրիշների հետ կիսվելու համար:
-
Ձեր ունեցած լավագույն փորձառությունները, օրինակ՝ աղոթքների ստացած պատասխանները, ուրիշներին ծառայելը, փորձության ժամանակ Տիրոջ օգնությունը զգալը կամ սուրբ գրություններից կամ դասընկերոջ օրինակից ոգեշնչվելը:
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց նկարածով կամ գրածով։ Քանի որ սա ուսումնասիրության տվյալ դասընթացի ավարտն է, օգտակար կլինի, որ ուսանողներից մի քանիսը կիսվեն:
Երբ ուսանողները կիսվեն, եղանակներ փնտրեք, որոնք կօգնեն նրանց իմանալ, որ դուք գնահատում եք իրենց պատասխանները: Նախքան ուսանողները կկիսվեն, կարող եք ասել նմանատիպ արտահայտություններ․ «Մենք սիրում ենք լսել Օլիվիային» կամ «Ինձ իսկապես դուր են գալիս Ջոզեֆի մտքերն ու փորձառությունները»: Երբ ուսանողները կիսվում են, օգտակար կլինի նայել նրանց և տեսողական կապ հաստատել նրանց հետ: Նաև կիսվելուց հետո օգտակար կլինի անկեղծ ասել հետևյալը․ «Շնորհակալություն» կամ «Ինձ դուր է գալիս լսել ձեր մտքերը»: Այս մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորը հարգված են իրենց զգում և գիտեն, որ իրենց կարծիքը արժեքավոր է» բաժինը «Ուսուցիչների կատարելագործման հմտություններ» ձեռնարկում։
Եթե կարծում եք, որ այս վարժության կատարման համար օգտակար կլինի տրամադրել դասի ժամանակի մեծ մասը, կարող եք յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն տալ կիսվել իր նկարած կամ գրած որևէ բանով: Օրինակ՝ կարող եք սեղանները դասավորել շրջանաձև և խնդրել, որ պատրաստակամ ուսանողներից մեկն առաջինը սկսի կիսվել: Ապա պտտվեք շրջանով՝ առաջարկելով մյուս ուսանողներին կիսվել: Ուսանողներին հնարավորություն տվեք հրաժարվել կիսվելուց, եթե նրանք չեն ցանկանում անել դա: Երբ նրանք կիսվեն, եղանակներ փնտրեք՝ գովելու ուսանողների ջանքերը, վկայելու Փրկչի մասին և շեշտելու սուրբ գրության զորությունը:
Բացատրեք Տիրոջ մարգարեների դերը
Ուսանողները կարող են սովորել Տիրոջ մարգարեների դերի մասին Դաս 138․ «Եզեկիել 1–3. 33»-ում և Դաս 149. «Ամովս 3, 7»-ում։ Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք՝ կրկնելու այն, ինչ իրենք սովորել են այս դասերի ընթացքում: Նրանք կարող են դա անել՝ կրկնելով Եզեկիել 3.10–11, 16–17, Ամովս 3.7 հատվածները, ինչպես նաև իրենց սուրբ գրություններում կամ օրագրերում կատարած մարգարեների դերի մասին ցանկացած նշում:
Հետևյալ վարժությունը ներկայացնելիս կարող եք բացատրել, որ Եկեղեցին համացանցում աղբյուրներ է տեղադրում այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ավելին իմանալ որոշ թեմաների մասին: Աղբյուրներից մեկը Թեմաներ և հարցեր բաժինն է Gospel Library հավելվածում։
Օգտագործեք հետևյալ հրահանգները՝ մարգարեների մասին երեք նախադասությունից բաղկացած գրառում կատարելու համար, որը կարող է օգտագործվել Gospel Library հավելվածում.
-
Գրեք առաջին նախադասությունը՝ օգտագործելով Եզեկիել 3.10–11, 16–17 հատվածներում մարգարեների դերի մասին ձեր սովորածը:
-
Գրեք երկրորդ նախադասությունը՝ հիմնվելով Ամովս 3.7 հատվածում մարգարեների դերի մասին ձեր սովորածի վրա:
-
Գրեք երրորդ նախադասությունը՝ հիմնվելով մեկ այլ բանի վրա, որը սովորել եք մարգարեների դերի մասին Հին Կտակարանի ձեր ուսումնասիրության ընթացքում:
Երբ ուսանողները կատարեն իրենց գրառումը, կարող եք Թեմաներ և հարցեր բաժնից ցուցադրել մարգարեների մասին արված գրառման հետևյալ հատվածը։ Ուսանողներին առաջարկեք կարդալ այն և տեսնել, թե արդյոք կցանկանային որևէ բան ավելացնել իրենց գրառմանը:
Հին մարգարեների նման ժամանակակից մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը։ Նրանք հայտնում են Աստծո կամքը և Նրա ճշմարիտ էությունը։ Նրանք խոսում են համարձակ և հստակ՝ դատապարտելով մեղքը և նախազգուշացնելով դրա հետևանքների մասին։ Երբեմն նրանք կարող են ոգեշնչվել՝ մեր օգտի համար մարգարեանալով ապագա իրադարձությունների մասին։ (Թեմաներ և հարցեր, «Մարգարեներ», Gospel Library հավելված)
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ կիսվելու իրենց գրածով: Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գրած նախադասություններից մեկով կամ մի քանիսով:
Հիսուս Քրիստոսի տիտղոսները, դերերը և խորհրդանիշները
Ցուցադրեք Հին Կտակարանի սուրբգրային իրադարձությունների մի քանի պատկեր, որոնք պատկերում են Փրկչին կամ Նրա զորությունը: Ստորև տրվում են պատկերների մի քանի օրինակ.
-
Ի՞նչ են այդ պատկերներից յուրաքանչյուրն ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:
Այդ պատկերները ցույց են տալիս, թե ինչպես է Փրկիչը ստեղծել աշխարհը, բժշկել այն մարդկանց, որոնք երկրպագում էին գավազանի վրայի պղնձե օձին, աջակցել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին կրակի հնոցի մեջ և փակել առյուծների բերանը: Եթե օգտակար կլինի, հիշեցրեք ուսանողներին, որ գավազանի վրայի պղնձե օձը՝ խաչի վրա Փրկչի խորհրդանիշն էր (տես Հովհաննես 3.14):
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ երկու գաղափար, որը սովորել եք Փրկչի մասին այս տարի, որոնք կարևոր են եղել ձեզ համար: Դրանք կարող են լինել Հին Կտակարանի պատմությունից կամ Փրկչի տիտղոսներից մեկը, Նրա խորհրդանիշը կամ Նրա դերերից մեկը: Հնարավորության դեպքում ձեր գաղափարներում ներառեք սուրբ գրության հղում: Բացատրել, թե ինչու է այդ գաղափարը կարևոր ձեզ համար։
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել: Փնտրեք եղանակներ՝ օգնելու ուսանողներին վկայել Փրկչի և այն բազմաթիվ դերերի մասին, որոնք Նա կատարում է մեր կյանքում:
Հնազանդվել Տիրոջ Իմաստության Խոսքին
Կարող եք ցուցադրել հետևյալ պատկերը և ուսանողներին հարցնել, թե ինչ են իրենք հիշում Դանիել 1 գլխում ներկայացված պատմությունից։ Կամ կարող եք առաջարկել ուսանողներին կրկին դիտել Իմաստության Խոսքի մասին պաստառները, որոնք ստեղծել են Դաս 142. «Դանիել 1»-ի ուսումնասիրության ժամանակ կամ փորձել հիշել, թե ինչ են ներառել այդ պաստառներում:
-
Ի՞նչ եք հիշում այդ պատմության մասին:
Դաս 142. «Դանիել 1»-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողները սովորեցին, որ Տիրոջ Իմաստության Խոսքին հնազանդվելը ֆիզիկական և հոգևոր օրհնություններ է բերում: Այդ դասի ընթացքում հավանաբար առաջարկել էիք ուսանողներին իրենց ուսումնասիրության օրագրերում ավարտել հետևյալ նախադասությունը. «Միակ բանը, որը կարող եմ անել, որպեսզի օգնեմ ինձ հնազանդվել Իմաստության Խոսքին, դա …»
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել իրենց ջանքերը, առաջարկեք նրանց կրկին դիտարկել, թե ինչպես են իրենք ավարտել այդ նախադասությունը: Ապա ցուցադրեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը։
Ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ի՞նչ ջանքեր եք գործադրել՝ Իմաստության Խոսքին հնազանդվելու համար:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ փորձելով հնազանդվել Իմաստության Խոսքին:
-
Տեսե՞լ եք արդյոք, որ Աստված Իմաստության Խոսքին հնազանդվելու միջոցով օրհնել է ձեզ կամ ուրիշներին ֆիզիկապես կամ հոգևորապես:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով։ Կարող եք նաև խրախուսել ուսանողներին հարմարեցնել իրենց ջանքերը կամ, անհրաժեշտության դեպքում, վերահաստատել Իմաստության Խոսքին հնզանդվելու իրենց պարտավորությունը: