Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքի նախապատրաստության դասերի համար


«Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքի նախապատրաստության դասերի համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքի նախապատրաստության դասերի համար», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հավելված

Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքի նախապատրաստության դասերի համար

Կյանքի նախապատրաստության դասերի կատեգորիաներից մեկի ուսուցումն ավարտելուց հետո կարող եք օգնել ուսանողներին մտորել իրենց ուսման և աճի մասին։ Դա անելու համար կարող եք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը ներառել «Գնահատեք ձեր գիտելիքները» առաջիկա դասում։ Այդ վարժությունները կարող եք հարմարեցնել՝ ձեր ուսանողների կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ

Ցուցադրեք սուրբ գրությունները՝ օգնություն և ոգեշնչում ստանալու համար օգտագործելու կարողությունը

Մտածեք հետաքրքիր եղանակ, որը կօգնի ուսանողներին խորհել սուրբ գրությունների ուսումնասիրության այն հմտությունների մասին, որ իրենք վերջերս օգտագործել են, որպեսզի պատրաստվեն Երկնային Հորից օգնություն ստանալու համար։ Փնտրեք եղանակներ, որոնք սա հետաքրքիր և համապատասխան կդարձնեն ուսանողների համար։ Կարող եք անել որևէ բան, օրինակ՝ բացահայտել ինտերնետում արդյունավետ որոնում կատարելու հմտությունները (ինչպես ստորև ներկայացված վարժությունում), կամ եթե ուսանողներն ունեն արհեստական ​​բանականության օգտագործման փորձ, կարող են խոսել արհեստական ​​բանականության արդյունավետ հարցում կազմելու հմտությունների մասին։

Դիտարկեք հետևյալ սցենարը․

Ենթադրենք՝ դուք պատրաստում եք դպրոցական որևէ նախագիծ և պետք է տեղեկություններ որոնեք ինտերնետում։

  • Ի՞նչ հմտություններ եք սովորել, որպեսզի ինտերնետային որոնումը ավելի արդյունավետ լինի։

Առաջարկեք ուսանողներին գրատախտակին գրել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց սովորած հմտությունների ցանկը։ Յուրաքանչյուր հմտության կողքին կարող են գրել, թե ինչպես կարող են այս գործիքները օգնել իրենց՝ օգնություն և ոգեշնչում ստանալ Տիրոջից։ Ձեր դասարանի սովորած հմտությունները կարող են ներառել.

  • Կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա

  • Որոնել Հիսուս Քրիստոսի խորհրդանիշները

  • Համեմատություններ անել

  • Հրավիրել Սուրբ Հոգուն աղոթքի միջոցով, հեռացնել շեղող գործոնները և խորհրդածել

  • Նշել կամ ընդգծել բառեր և արտահայտություններ

  • Նշումներ կատարել

  • Խաչաձև հղումներ անել կամ կապակցել հատվածները

  • Բացահայտել ենթադրվող կամ հստակորեն նշված ճշմարտությունները

Եթե ձեր դասարանը սովորել և կիրառել է լրացուցիչ հմտություններ, կարող եք դրանք ավելացնել ուսանողների կազմած ցանկին։

Որպեսզի օգնեք ուսանողներին ցուցադրել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց սովորած հմտությունը, ընտրեք սուրբ գրության մի հատված, որի հետ ուսանողները կարող են աշխատել՝ հմտությունը կիրառելու համար։ Դա կարող է լինել վարդապետության ​​​​սերտման հատված կամ կարևոր մի հատված, որն ուսանողները հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրելու սեմինարիայում։

Ցուցադրեք սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններն օգտագործելու ձեր կարողությունը՝ Տիրոջից օգնություն և ոգեշնչում ստանալու համար։ Դրա համար արեք հետևյալը.

  1. Կարդացեք հատվածը մի քանի անգամ։

  2. Որոշեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրության որ հմտություններն եք օգտագործելու՝ հասկացողություն կամ ոգեշնչում փնտրելու համար, և գրեք այդ հմտությունները ձեր ուսումնասիրության օրագրում։

  3. Կիրառեք այս հմտություններից յուրաքանչյուրը՝ օգտագործելով ձեր ընտրած հատվածը։

  4. Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչ եք սովորել՝ այս հմտություններն օգտագործելով։

Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք առաջարկել նրանց դասարանի հետ կամ փոքր խմբերում կիսվել, թե որ հմտություններն են օգտագործել և ինչ են սովորել այդ փորձառությունից։ Երբ ուսանողները կիսվեն, կարող եք լրացուցիչ հարցեր տալ այն մասին, թե այս հմտությունների ներառումը սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության մեջ ինչպես կարող է օգնել իրենց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ

Ստացեք ուժ Տիրոջից՝ ոգեշնչված ընտրություններ կատարելու համար

Կարող եք գրատախտակին գրել Ընտրություններ բառը։ Ցուցադրեք ուսանողներին հետևյալ առարկաները և առաջարկեք նրանց կիսվել այդ առարկայի հետ կապված կարևոր ընտրությամբ կամ ընտրություններով։ (Յուրաքանչյուր առարկա ներկայացնում է Երիտասարդների զորացման համար կատեգորիայի մի դաս)

Բջջային հեռախոս

Հայրապետական օրհնություն

Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույց

«Նպատակներ» վերնագրով թերթիկ, որի վրա գրված է մի քանի նպատակ։

Մեկ րոպե հատկացրեք՝ ձեր ուսումնասիրության օրագրում գրելու համար վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարած կամ դժվարությամբ կատարած կարևոր ընտրությունները։ Դրանք կարող են ներառել՝ ցուցադրված առարկաների հետ կապված ընտրություններ, օրինակ՝ տեխնոլոգիաների ընտրություն, հայրապետական ​​օրհնություններ, Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի թեմաներ կամ նպատակներ սահմանում։ Գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին․

  • Վերջին շրջանում ինչպե՞ս եք փնտրել Տիրոջ ուժը, օգնությունը կամ առաջնորդությունը՝ ընտրություններ կատարելու համար։

  • Ինչպե՞ս եք զգացել Նրա զորությունը, օգնությունը կամ առաջնորդությունը՝ ոգեշնչված ընտրություններ կատարելու համար։

  • Ի՞նչ դժվարությունների եք բախվել կամ կարող եք բախվել այս ոգեշնչված ընտրությունները կատարելիս։

Մտածելու և գրելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո մի քանի պատրաստակամ ուսանողի կարող եք առաջարկել կիսվել: Երբ ուսանողները կիսվեն, թե ինչպես են զգացել Տիրոջ զորությունը, ընդգծեք մեզ օգնելու Տիրոջ պատրաստակամությունը։ Երբ ուսանողները կիսվեն իրենց առջև ծառացած մարտահրավերներով, առաջարկեք դասարանին մի պահ մտածել, թե ինչպես կարող են օգնել։ Նրանք կարող են փնտրել սուրբ գրություններ կամ արտահայտություններ Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցում կամ խորհել իրենց սեփական փորձառությունների մասին։ Առաջարկեք նրանց կիսվել։

Առաջարկեք ուսանողներին ավարտել այս վարժությունը՝ գրելով, թե իրենց կարծիքով Տերը ի՞նչ կցանկանար, որ իրենք անեն՝ որպես իրենց հաջորդ քայլ։

Զարգացրեք ինքնապահովում

Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով

Կարող եք Հովսեփին պատկերող մի նկար ցուցադրել և ուսանողներին առաջարկել հիշել, թե ինչ են իրենք սովորել ինքնապահովման մասին՝ ուսումնասիրելով նրա պատմությունը (տես Ծնունդ 37–47)։ Նրանց համար օգտակար կլինի կարդալ օրագրերում կամ սուրբ գրություններում իրենց արած գրառումները՝ խորհելով իրենց սովորածի մասին։

Joseph showing Pharaoh food storage

Կարող եք ուսանողներին տրամադրել հետևյալ սուրբգրային հղումներից մի քանիսը կամ բոլորը.

  • Ծնունդ 41․37–43, 49, 54–55 (Եգիպտոսի Հովսեփը հացահատիկ է պահեստավորում գալիք սովի համար, քանի որ նա հայտնություն է ստացել Տիրոջից)

  • Ծնունդ 45․4–11, 47․11–12 (Հովսեփը օրհնում է իր ընտանիքը՝ ինքնապահովման իր ջանքերի շնորհիվ)

  • Մաղաքիա 3․8–11 (հնազանդվել Տիրոջ տասանորդի օրենքին)

  • Մովսես 4․23–25, 5․1 (Ադամն ու Եվան աշխատում են իրենց սնունդն ապահովելու համար, այլ ոչ թե Աստված է նրանց այն տալիս)

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և գրեք ձեր մտքերը ձեր ուսումնասիրության օրագրերում.

  • Ի՞նչ եղանակներով եք դուք դառնում ավելի ինքնապահով։

  • Ի՞նչ դժվարությունների եք բախվում ինքնապահովում զարգացնելու ճանապարհին։

  • Ինչպե՞ս կարող եք խնդրել Աստծուն օգնել ձեզ շարունակել զարգացնել ինքնապահովում։

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով։

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Կիրառեք սկզբունքներ և հմտություններ՝ ֆիզիկապես և էմոցիոնալ առումով ավելի առողջ լինելու համար

This is a still image of a tree being blown by the wind and was taken from the Church-owned video, "Spiritual Whirlwinds

Կարող եք քամու հարվածներին դիմակայող ծառի նկար ցուցադրել, կամ կարող եք ծառը նկարել գրատախտակի վրա։ Եթե ուսանողները իրենց ուսումնասիրության օրագրերում ծառ են նկարել՝ Դաս 181․ «Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ» դասն ուսումնասիրելիս, առաջարկեք նրանց վերանայել իրենց ծառի վրա նշված էմոցիոնալ դժվարությունները։

Որպես այլընտրանք, ուսանողները կարող են ծառի նոր նկարի շուրջ գրել էմոցիոնալ դժվարություններից մի քանիսը, որոնք իրենք ունեցել են կամ որոնց կարող են բախվել ապագայում։

  • Կյանքում մեր առջև ծառացած էմոցիոնալ դժվարություններն ինչպե՞ս կարող են նման լինել պտտահողմերի։

  • Ի՞նչ եք վերջերս սեմինարիայում սովորել այն մասին, թե ինչպես հաղթահարել հուզական դժվարությունները։

    Երբ ուսանողները կիսվեն, փնտրեք հնարավորություններ վկայելու, որ մենք կարող ենք հաղթահարել հուզական պտտահողմերը՝ ապավինելով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի խոստացած ուժին և զորությանը (տես Հելաման 5․12

  • Ի՞նչ սկզբունքներ կամ հմտություններ եք դուք փորձել կիրառել՝ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից էմոցիոնալ ուժ ստանալու համար։

  • Ի՞նչն է օգտակար եղել։ Ի՞նչ եք սովորել կամ դեռևս ուզում եք փորձել։

Եթե ուսանողները կիսվեն իրենց դժվարություններով կամ խնդիրներով, ոգեշնչում խնդրեք՝ իմանալու, թե ինչպես օգնել նրանց։ Դասարանի անդամները կարող են օգնել միմյանց՝ ցուցաբերելով կարեկցանք և հասկացողություն։

Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին

Հասկանալ աշխարհիկ և հոգևոր կրթության կարևորությունը ողջ կյանքի ընթացքում

Հետևյալ վարժությունը ուսանողներին հնարավորություն է տալիս բացատրել հոգևոր և աշխարհիկ կրթության կարևորությունը ողջ կյանքի ընթացքում։

Ուսանողներին առաջարկեք պատկերացնել հետևյալ սցենարը։ Կարող եք հարմարեցնել սցենարը՝ ձեր դասարանի կարիքներին համապատասխանեցնելու համար:

Ձեզ խնդրել են ելույթ ունենալ ուսումնական տարվա սկզբում կայանալիք երիտասարդական միջոցառման ժամանակ։ Միջոցառումը նպատակ ունի ամրացնել հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ձեզ տրված թեման է՝ «Հոգևոր և աշխարհիկ կրթության կարևորությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելու համար»։

Գրեք երկու-երեք րոպեանոց ելույթի ակնարկ։ Ձեր ակնարկներում ներառեք հետևյալը․

  • Հոգևոր և աշխարհիկ կրթության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում

  • Մեկ կամ մի քանի սուրբ գրություն կամ մարգարեական խոսքեր, որոնք հաստատում են ձեր ուղերձը (օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 88.77–80)

  • Ձեր կամ ուրիշների ունեցած փորձառությունը, որն օգնել է ձեզ հասկանալ ողջ կյանքի ընթացքում սովորելու կարևորությունը

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ակնարկներով փոքր խմբերում կամ կարող եք առաջարկել մի քանի պատրաստակամ ուսանողի կիսվել դրանցով դասարանի հետ։

Կազմեք ծրագիր՝ ձեր ապագա կրթության և աշխատանքի վերաբերյալ

Եթե ​​ուսանողները նախկինում hնարավորություն են ունեցել ծրագրեր կազմելու իրենց ապագա հոգևոր և աշխարհիկ կրթության վերաբերյալ, առաջարկեք նրանց վերանայել իրենց կազմած ծրագրերը։ Եթե ուսանողները ծրագրեր չեն կազմել, առաջարկեք նրանց այդ ժամանակը հատկացնել՝ հոգևոր և աշխարհիկ կրթության շարունակական զարգացման ծրագիր կազմելու համար այնպիսի եղանակով, որ Տիրոջը ներգրավեն իրենց ծրագրերում։

Հետևյալ հարցերը կարող են օգնել քննարկմանը․

  • Ինչպե՞ս եք ներգրավում կամ ինչպե՞ս կարող եք ներգրավել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ձեր ծրագրերում։

  • Ի՞նչ հարցեր դուք դեռևս ունեք ապագա հոգևոր կամ աշխարհիկ կրթության տարբերակների վերաբերյալ։

  • Ինչպիսի՞ն կարող են լինել ձեր ձեռնարկած հաջորդ քայլերը՝ որպես ձեր ծրագրի մաս։

Հաջողության հասնել դպրոցում

Կիրառել հմտություններ՝ դպրոցում հաջողության հասնելու համար

Կարող եք հետևյալ դասերի վերնագրերը գրել գրատախտակին։

Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ

Պատասխանատվություն ստանձնեք ձեր ուսման համար

Առաջադրանքների կազմակերպում և առաջնահերթությունների սահմանում

Հետաձգման հաղթահարում

Առաջարկեք ուսանողներին կարդալ վերնագրերը և մտորել, թե ինչպես են կիրառել այս հմտությունները իրենց դպրոցական աշխատանքներում։ Դա անելու համար կարող եք առաջարկել նրանց անել հետևյալը։

Նկարեք մարդուկի երկու գծապատկեր և բառերի պղպջակներ։ Պատկերացրեք, որ երկու մարդ քննարկում են մի բան, որը դուք կցանկանայիք բարելավել՝ դպրոցում հաջողության հասնելու համար։

Stick Figure - Brick Wall

Առաջին պղպջակի մեջ գրեք հետևյալ նախադասությունը. «Դպրոցական աշխատանքներում ես դժվարություններ ունեմ հետ»

Երկրորդ պղպջակում գրեք հետևյալը՝ նշելով, թե ինչ եք փորձել անել, որպեսզի կիրառեք սեմինարիայում վերջերս սովորած սկզբունքներն ու հմտությունները՝ դպրոցում հաջողության հասնելու համար․

«Ես փորձել եմ անել հետևյալ բաները …»

«Ես փորձում եմ շարունակել կամ հարմարեցնել …»

Հետո մի քանի կամավորների առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց նկարած նկարներով: Հորդորեք նրանց ուշադիր լսել իրենց համադասարանցիներին։ Հարցրեք, թե արդյոք նրանք ուզում են դասերից որևէ լրացուցիչ փորձառություն կամ սկզբունք ավելացնել, որը կարող է օգտակար լինել։ Միմյանց լսելով՝ ուսանողները կարող են Սուրբ Հոգուց ոգեշնչվել և փորձել այն հմտություններից մի քանիսը, որոնք դասընկերները օգտակար են համարում։

Միսիոներական նախապատրաստություն

Զգալ ավելի մեծ ցանկություն՝ ուրիշների հետ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով

Որպեսզի ուսանողներին պատրաստեք խորհելու Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու վերաբերյալ իրենց զգացմունքների մասին, կարող եք համառոտ վերհիշել միսիոներական նախապատրաստության դասերից նրանց սովորած կամ կիրառած որոշ բաներ։ Օրինակ՝ եթե ուսանողները ուսումնասիրել են Դաս 198-ը․ «Ըտրել միսիա ծառայելը», կարող եք ձեր ձեռքում հայելի բռնել և հարցնել հետևյալը։

  • Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ օգտագործելով «զրույցի հայելային հատկանիշը»։ Վերջին շրջանում ի՞նչ այլ եղանակներով եք փորձել կիսվել ավետարանով։

Երբ ուսանողները կիսվեն իրենց փորձով, կարող եք նաև հարցնել, թե Փրկչի մասին ինչ ճշմարտություններով են նրանք կիսվել կամ ինչ հրավերներ են հղել։ Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Դաս 197-ում․ «Կիսվեք ավետարանով բնական եղանակով» նրանք գտնում էին Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություններ, որոնցով ոգևորված էին կիսվել իրենց սիրելի մարդկանց հետ (տես Եսայի 1․18, 25․4, 8–9, 40․28–31, 43․25, 54․10

Մտածեք այն բաների մասին, որոնք դուք, հնարավոր է, սովորել եք միսիոներական նախապատրաստության դասերից կամ կիրառել եք։ Այնուհետև ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Դուք զգո՞ւմ եք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկությունը մեծացել է, նվազել է, թե՞ մնացել է նույնը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է ազդել ավետարանով կիսվելու ձեր ցանկության վրա։

Առաջարկեք մի քանի կամավորի կիսվել իրենց գրածով: Խրախուսեք ուսանողներին շարունակել փնտրել Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու ցանկություն և հնարավորություններ։

Տաճարային նախապատրաստություն

Զգալ տաճարում Աստծո հետ ուխտեր կապելու ավելի մեծ ցանկություն

Կարող եք օգտագործել հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Աստծո հետ տաճարում ուխտեր կապելու իրենց ցանկությունը:

Ուսանողներին առաջարկեք խորհել Տաճարային նախապատրաստության դասերից սովորած սկզբունքների մասին։ Նրանք կարող են վերանայել իրենց սուրբ գրությունները և ուսումնասիրել օրագրերը՝ հիշելու համար, թե ինչ են սովորել զոհաբերության և հնազանդության օրենքների մասին, այն մասին, թե ինչպես է տաճարը ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին և ինչպես պատրաստվել արժանավորությամբ մտնելու տաճար՝ ուսումնասիրելով տաճարային երաշխավորագրի հարցերը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անել հետևյալը․

Վերանայեք հետևյալ սուրբգրային հղումները և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը՝ տաճարում երկրպագողների համար հասանելի օրհնությունների մասին․

Ելք 25․8, Գ Թագավորներ 6․12–13, Անգե 2․6–9

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Նրանք, ովքեր ծառայում և երկրպագում են Տիրոջ տանը … կարող են ակնկալել, որ կստանան աղոթքների պատասխաններ, անձնական հայտնություն, ավելի մեծ հավատք, ուժ, մխիթարություն, ավելի շատ գիտելիքներ և ավելի շատ զորություն։ («Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 121)

Երբ ուսանողները վերանայեն իրենց սուրբ գրություններն ու նշումները, ցուցադրեք հետևյալը, որպեսզի օգնեք ուսանողներին մտորել այն մասին, թե ինչպես են այս դասերը ազդել Աստծո հետ Նրա տանը ուխտեր կապելու իրենց ցանկության վրա։

Ընտրեք հետևյալներից մեկը․

  1. Ցուցադրեք տաճարի նկար և կիսվեք, թե ինչպես է տաճարը հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք նկար գտնել temples.ChurchofJesusChrist.org կայքում։ Կիսվեք ձեր մտքերով և զգացմունքներով Երկնային Հոր հետ՝ Իր տաճարում ուխտեր կապելու և պահելու վերաբերյալ:

  2. Տաճարային նախապատրաստության դասերից մեկում դուք իմացաք արժանավորությամբ տաճար մտնելու համար պատրաստվելու կարևորության մասին: Վերջերս ձեր սովորածից կամ զգացածից կա՞ մի բան, որն ազդել է տաճարում Երկնային Հոր հետ ուխտեր կապելու և պահելու ձեր ցանկության վրա: Եթե ​​այո, ինքներդ ձեզ համար նշում գրեք ձեր ուսումնասիրության օրագրում։

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Հասկանալ և կիրառել Եկեղեցու ղեկավարների ուսմունքները իրենց կյանքում

Դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություններ են ունեցել ուսումնասիրելու և կիրառելու Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Այս վարժության համար կարող եք հիշեցնել ուսանողներին դասարանում ուսումնասիրված որոշակի ելույթներ: Կարող եք ելույթների վերնագրերը գրել գրատախտակին։ Առաջարկեք ուսանողներին ընտրել ելույթներից մեկը և վերանայել ուղերձը և այն նշումները, որ իրենք, հնարավոր է, կատարել էին։ Բաժանեք ուսանողներին զույգերի, եթե հնարավոր է նրանց հետ, ովքեր ընտրել են տարբեր ելույթներ։ Զուգընկերներից յուրաքանչյուրին հանձնարարեք կիսվել հետևյալ երկու հարցերի իրենց պատասխաններով։

  • Ինչպե՞ս կամփոփեք ձեր ընտրած ելույթի ուղերձը։

  • Ինչո՞ւ այդ ուղերձը կարող է կարևոր լինել այսօրվա դեռահասների համար։

Յուրաքանչյուր զուգընկերոջ կիսվելուց հետո առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք փորձել կիրառել իրենց ընտրած ելույթի ուսմունքները։ Կարող եք հարցնել նրանց այդ ուսմունքները կիրառելիս ունեցած հաջողությունների կամ անհաջողությունների մասին։