«Գնահատեք ձեր գիտելիքները. Գործնական աշխատանքի կատարման դասեր», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները. Գործնական աշխատանքի կատարման դասեր», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները. Գործնական աշխատանքի կատարման դասեր
Դասընթացի ստուգարքային միավորներ ստանալու համար ուսանողները դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում պետք է մասնակցած լինեն առնվազն մեկ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի: Եթե ուսանողները բաց են թողել «Գնահատեք ձեր գիտելիքները» բոլոր դասերը դասընթացի մեկ կիսամյակում, նրանք հնարավորություն ունեն ստանալ դասընթացի կրեդիտ՝ կատարելով «Գնահատեք ձեր գիտելիքները» հետևյալ աշխատաթերթերից մեկը: (Անհրաժեշտության դեպքում կարող են երկուսն էլ կատարել։) Կամ կարող եք նրանց ուղղորդել դեպի նույն այդ աղբյուրները Gospel Library հավելվածում։ Այն ուսանողները, որոնք դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում մասնակցել են առնվազն մեկ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի, չպետք է կատարեն այս աշխատաթերթերը:
Եթե ուսանողները պետք է կատարեն գնահատում դասընթացի առաջին կիսամյակի համար, նրանց տրամադրեք «Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 1» վերնագրով աշխատաթերթը: Եթե ուսանողները պետք է կատարեն գնահատում դասընթացի երկրորդ կիսամյակի համար, նրանց տրամադրեք «Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 2» վերնագրով աշխատաթերթը: Խրախուսեք ուսանողներին կատարել պահանջվող ընթերցումները՝ նախքան գնահատումն ավարտելը։ Այս գնահատումը ավարտելուց հետո նրանք պետք է ներկայացնեն այն ձեզ: Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ փորձառությունից։